Возможный новый лидер «Хезболла» Хашем Сафиеддин был убит: Al Arabiya Иран не хочет вводить свои войска в другую страну: посол Джалали Институты ЕС приняли решение прекратить встречи с нынешним правительством Грузии: Герчинский Вашингтон призывает Израиль расширить зону боевых действий: Лавров НАТО стремится ввести войска на Южный Кавказ под названием миротворцев: Бортников Совбез ООН поддержал Гутерриша после объявления его персоной нон грата Израилем Выпущены марка, конверт первого дня и почтовый блок, посвященные 75-летию со дня рождения Гранта Варданяна - предпринимателя, мецената, основателя «Гранд Холдинга» МИД: Иран будет считать вражескими страны, которые откроют воздушное пространство Израилю Специальное предложение Америабанка для новых держателей Mastercard. Кешбэк в размере 1% и многочисленные подарки Надеемся, что конфликт на Ближнем Востоке в скором времени найдет свое возможное решение: Мирзоян Григор Минасян освобожден с должности министра юстиции Армении Армен Григорян принял директора Европейско-Евразийского регионального центра Разведывательного управления Минобороны США 

«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը՝ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում

Политические

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի ներկայացում:

Ողջունելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ «Ակադեմիական քաղաք» ծրագիրն արդեն տևական ժամանակ տարբեր հարթակներում ներկայացվում է. «Քանի որ նախարարին կից հասարակական խորհուրդը մեզ համար կարևոր հարթակ է, մենք աշխատում ենք բոլոր կարևոր ռազմավարական ծրագրերն անպայման քննարկել խորհրդի անդամների հետ և լսել ձեր առաջարկներն ու դիտարկումները»:

«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը և իրականացված աշխատանքները ներկայացրել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Նա ոլորտի որոշ թվային տվյալներ է ներկայացրել՝ նշելով, որ բուհական և գիտական համակարգում ներկա պահին գործում է 60 լիցենզավորված բուհ, որոնցում սովորում է 75 հազար ուսանող և 44 գիտական կազմակերպություն, որոնցում ներգրավված է 3584 հետազոտող:

«Ինչպես գիտեք, պետական ֆինանսավորումն էապես ավելացել է. 2018 թվականի նկատմամբ Կառավարությունը 2.8 անգամ ավելացրել է գիտության ոլորտի ֆինանսավորումը: Կառավարության ծրագրով և Կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում սահմանված են մի շարք թիրախներ՝ ունենալ առնվազն 4 բուհ միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ և օտարերկրյա ուսանողների թվի կրկնապատկում՝ ի հաշիվ, իհարկե, համակարգի միջազգային հեղինակության բարձրացման: Նախատեսված է նաև հանրային բուհերի և գիտական կազմակերպությունների խոշորացում և ինտեգրում. քանի որ պետությունը նախևառաջ պատասխանատու է հանրային սեկտորի, այսինքն՝ իր հիմնադրած բուհերի ու գիտական կազմակերպությունների համար, այս խոշորացումը վերաբերում է կոնկրետ դրանց՝ չնայած առաջարկը բաց է նաև մասնավոր սեկտորի համար»,-նշել է Սարգիս Հայոցյանը՝ ընդգծելով, որ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ունենալ 6 կլաստեր:

Նրա խոսքով՝ առաջինը դասական կլաստերն է, որտեղ հիմնականում իրականացվելու է հիմնարար ուղղություններով կրթություն: Դրանք հիմնական ֆունդամենտալ գիտություններն են, բնական և հասարակական, հումանիտար ոլորտը ու դրան զուգահեռ՝ նաև այդ ուղղությամբ հետազոտությունները: Երկրորդը բժշկական կլաստերն է, որտեղ բժշկական և կյանքի գիտություններին վերաբերող կրթություն է իրականացվելու՝ համապատասխան հետազոտություններով: Հաջորդը տեխնոլոգիական կլաստերն է՝ կիրառական հիմնական գիտությունների և ճարտարագիտական ուղղությամբ կրթություն, այդ թվում՝ հետազոտություններ, փորձարարական մշակումներ և այլն: Կրթական կլաստերն իրականացնելու է կրթությանը և դրան հարակից գիտություններին վերաբերող կրթություն և հետազոտություններ, իսկ արվեստների կլաստերը՝ արվեստների ոլորտի կրթություն, մշակութաբանական և հնագիտական ուղղություններ: Վերջին կլաստերը սպայականն է, որը ներքին և արտաքին անվտանգային համակարգերին վերաբերող կրթությունն է՝ արտակարգ իրավիճակներ, ներքին գործեր, պաշտպանություն:

Սարգիս Հայոցյանը նշել է՝ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը ենթադրում է, որ այն լինելու է ժամանակակից հետազոտական ու նորարարական գործունեությունը երաշխավորող միջավայր, որում բուհական կրթությունն ու հետազոտական գիտական միջավայրն իրար կցորդված են՝ համապատասխան ենթակառուցվածքներով, ինչպես նաև նպաստելու է ձեռք բերված գիտելիքի և արդյունքների կիրառմանը և առևտրայնացմանը:

«Ծրագիրը նախագծվում է այն նպատակով, որ բացի կրթական միջավայր լինելուց՝ այն 24 ժամ, 7 օր ակտիվ քաղաք լինի: Այդ նպատակով այնտեղ նախատեսված են ինտելեկտուալ, մշակութային, սպորտային ժամանցի միջավայրեր ոչ միայն ուսանողների, դասախոսների ու գիտնականների, այլ նաև այն մարդկանց համար, որոնք կցանկանան քաղաքում որոշակի արժեքավոր ժամանակ անցկացնել: Այն նաև գիտական ու հետազոտական միջառարկայական կապեր է ձևավորելու, հաղորդակցման հնարավորություններ է ստեղծելու, քանի որ ազատ մտածելու և աշխատելու հանգիստ միջավայր է՝ նորարարական, փորձարարական լուծումների որոնման, ինովացիաների ու ստացված գիտելիքի կիրառման համար»,- փաստել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահը:

Նրա խոսքով՝ քաղաքի կառավարման համար ստեղծվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, որը պետության կողմից 100 տոկոսով հիմնադրված կառույց է. հոգաբարձուների խորհրդում պետական բոլոր շահառու նախարարությունների ղեկավարներն են: Հիմնադրամը ստեղծվել է ծրագրի նախապատրաստման, իրականացման ու հետագայում նաև կառավարման նպատակով: Զուգահեռ մշակվում են օրենսդրական կարգավորումներ, և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում առանձին անդրադարձ կլինի ակադեմիական քաղաքին:

Սարգիս Հայոցյանը նաև տեղեկացրել է՝ քաղաքը կկառուցվի Երևանի 17-րդ թաղամասին հարող 680 հա տարածքում: Այդ տարածքն ընտրվել է նաև այն պատճառով, քանի որ այդտեղով անցնում է երկաթգիծը: Բանախոսը շեշտել է, որ տարածքի ընտրության հարցում կոմունիկացիաների կարևորությունն ընդգծել է նաև ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող գերմանական gmp International GmbH Architects and Engineers ընկերությունը: Ընկերությունը մշակում է նաև քաղաքի լանդշաֆտի դիզայնի, քաղաքաշինական զարգացման պլանը՝ հաշվի առնելով մի շարք գործոններ՝ ջրահեռացման ցանց, կանաչապատում, էկոհամակարգ, քաղաքից հորիզոնի և տեսադաշտի վերլուծություն, շինարարության և հարկայնության սահմանափակումներ և այլն:

Որպես ծրագրի առաջընթաց՝ Սարգիս Հայոցյանը նշել է, որ բուհական և գիտական հանրույթին նախորդ տարի առաջարկվել էր ներկայացնել ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ հայեցակարգային առաջարկներ: Այդ հանրույթի ներկայացուցիչները ներկայում ընդգրկված են աշխատանքային խմբերում, որոնք քննարկում են տարբեր ուղղությունների հայեցակարգային առաջարկները:

«Քանի որ այս գործընթացը բազմաշերտ ու բարդ է, այն է՝ անհրաժեշտ է իրականացնել կրթական ծրագրերի վերանայում, կառավարիչների վերապատրաստման ծրագրեր, կառուցվածքի ու ներքին փաստաթղթավորման ընթացակարգերի փոփոխություններ, մենք նաև միջազգային գործընկերներ ենք ներգրավում՝ իրենց ոլորտներում լավագույն կազմակերպություններին»,-նշել է Սարգիս Հայոցյանը՝ ընդգծելով, որ այս պահին առկա է համագործակցություն Լոնդոնի արվեստների և Մյունխենի տեխնիկական համալսարանների, Լոնդոնի համալսարանական քոլեջի հետ: Անդրադառնալով ծրագրի ֆինանսավորմանը՝ ԲԿԳ կոմիտեի նախագահն ընդգծել է, որ ակադեմիական քաղաքի կառուցումը շուրջ 1,2 տրիլիոն դրամ կկազմի:

Զեկուցումներից հետո հասարակական խորհրդի անդամները մի շարք հարցեր են ուղղել նախարարին և հիմնական զեկուցողին։ Մասնավորապես՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանին հետաքրքրել են կրթության որակի և արդյունավետության բարձրացման, իսկ Եզդիների ազգային միության ներկայացուցիչ Հասան Թամոյանին՝ հայեցակարգում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կրթությանն առնչվող դրույթի բացակայության վերաբերյալ հարցերը։

Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական խորհրդատու Ռուբեն Բաբայանը, հավանության արժանացնելով ծրագիրը, միաժամանակ որոշակի մտահոգություն է հայտնել կատարողական արվեստի բուհերի ուսանողների համար համապատասխան միջավայրի ապահովման հնարավորության վերաբերյալ, իսկ ԿԶՆԱԿ-ի ներկայացուցիչ Մխիթար Գասպարյանին հետաքրքրել են կլաստերների գործարկման փուլերը և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի շրջանառության ժամկետները:

«Համաչափ զարգացման երիտասարդական կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Ալա Ավագյանն անդրադարձել է կրթական ծրագրերի լիցենզավորման և բուհական քոլեջների հետագա գործունեության, իսկ «Ներառող կրթություն ազգային ասոցիացիա» հիմնադրամի ներկայացուցիչ Վերգինե Եսայանը՝ բժշկական կլաստերում հիվանդանոցի առկայության, մարզային բուհերի հետագա գործունեության, ինչպես նաև դասախոսների ծանրաբեռնվածության հարցերին: «Նոր էջից երիտասարդական ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչ Մարատ Ղուկասյանին հետաքրքրել է ակադեմիական քաղաքում հասարակական կազմակերպությունների հնարավոր գործունեության, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչ Արմեն Հովհաննիսյանին՝ բուհական գործող շենքերի, իսկ «Էսոլարմ» ՍՊԸ ներկայացուցչին՝ ակադեմիական քաղաքում անվտանգության ապահովման վերաբերյալ հարցերը:

Նախարարը և հիմնական զեկուցողը հանգամանալից և մանրամասն անդրադարձել են բարձրացված բոլոր հարցերին, տվել համապատասխան պարզաբանումներ։

Այդ համատեքստում նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախնական աշխատանքներից հետո պետությունն արդեն պատրաստ է ունենալ ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզը: «Մենք նաև, իհարկե, ֆինանսավորման թեման ենք առանձին քննարկում, ու այստեղ շատ կարևորում ենք պետություն-մասնավոր գործակցության մոդելի հնարավորությունը: Ցանկանում եմ շեշտադրել, որ պլանավորում ենք փուլային իրականացնել ծրագիրը, որովհետև եթե այս ահռելի ու մեծ ծավալի աշխատանքը սկսենք միանգամից ու ամեն տեղում, որևէ արդյունքի չենք հասնի: Միջազգային գործընկերների հետ աշխատում ենք համագործակցության սկզբունքով, որպեսզի սովորենք նաև իրենցից: Հենց այդ պատճառով է, որ գերմանական ճարտարապետական ընկերության գործընկերը Երևանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանն է, որն ակտիվ ներգրավված է իրականացվող գործընթացներում: Այս պահին երկրաբանական հետազոտություններ են տարածքում ընթանում, Բուսաբանության ինստիտուտի հետ են աշխատանքներ տարվում, զուգահեռաբար տրանսպորտային նախագիծն է մշակվում և նման այլ գործընթացներ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով, թե ինչպիսի ենթակառուցվածքներ են նախատեսվում քաղաքում, օրինակ՝ 35 հազար տեղանոց ազգային ստադիոն և ժամանակակից բազմաֆունկցիոնալ համերգասրահ: Նախարարը նշել է նաև, որ ծրագրի հանդեպ կա մեծ հետաքրքրություն ինչպես միջպետական բուհերի, այնպես էլ մասնավոր, հատկապես տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների կողմից:

Շնորհակալություն հայտնելով արդյունավետ քննարկման համար՝ նախարար Ժաննա Անդրեասյանը և ԲԿԳ կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը նշել են, որ նախարարին կից հասարակական խորհրդի անդամների առաջարկները և մտահոգությունները կքննարկվեն, և, ըստ անհրաժեշտության, հաշվի կառնվեն հետագա գործողությունների մշակման ընթացքում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
В Таиланде из-за сильных наводнений в заповеднике погибли два слона, эвакуированы около 100 животныхСирия подала заявку на вступление в БРИКСВ Париже состоялась встреча Никола Пашиняна и Джастина ТрюдоВозможный новый лидер «Хезболла» Хашем Сафиеддин был убит: Al ArabiyaИранская полиция сообщила о задержании трех членов ИГИЛПресс-секретарь МИД Азербайджана ответил на заявление МИД АрменииПересмотр США позиции по Украине позволит начать переговоры: КуртулмушНикол Пашинян провел встречу с премьер-министром Бельгии Александром де КроЗакир Гасанов встретился с министром национальной обороны Турции Яшаром ГюлеромБайден сообщил, что Израиль не принял решения о целях ответного удараИран не хочет вводить свои войска в другую страну: посол ДжалалиТолько три процента насильственно перемещенных из Арцаха получили гражданство Армении.Премьер-министр Пашинян принял участие в ужине в честь участников 19-го саммита МОФTime: В Европе перестали обращать внимание на ядерные угрозы ПутинаЕС назвал заявления главы ФСБ РФ относительно целей Запада на Южном Кавказе ложью и манипуляциейИнституты ЕС приняли решение прекратить встречи с нынешним правительством Грузии: ГерчинскийПрезидент Азербайджана угрожает Армении новой войнойМинистры иностранных дел Армении и Мавритании обсудили возможности развития двусторонних отношенийABC: наземная операция Израиля в Ливане продлится несколько недельЦелью израильского удара по Бейруту был новый лидерГлава МИД Ирана отбыл в ЛиванВашингтон призывает Израиль расширить зону боевых действий: ЛавровНАТО стремится ввести войска на Южный Кавказ под названием миротворцев: БортниковFT: США не намерены участвовать в возможном ответном ударе Израиля по ИрануБортников: В обмен на льготные поставки вооружений Запад добивается от армянского правительства выхода из ОДКБBloomberg: США потратят $1,2 млрд на пополнение арсеналов после атак ИранаAP: портовые работники в США приостановили забастовкуСовбез ООН поддержал Гутерриша после объявления его персоной нон грата ИзраилемPlos Mental Health: Люди, переезжающие в другие страны в подростковом возрасте, подвержены повышенному риску развития психозов«Грапарак»: В Армении задержали брата мэра КапанаБайден считает, что полномасштабной войны на Ближнем Востоке можно избежатьЦена Brent стбилизировалась на уровне $77,5 за баррель после резкого сниженияВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 4 ОКТЯБРЯВыпущена марка, посвященная 75-летию со дня рождения Гранта Варданяна, основателя «Гранд Холдинга»Премьер-министр прибыл во Францию ​​с рабочим визитомОтношения с Грузией в регионе очень важны для нас: КостанянВыпущены марка, конверт первого дня и почтовый блок, посвященные 75-летию со дня рождения Гранта Варданяна - предпринимателя, мецената, основателя «Гранд Холдинга»Forbes: «Газпром» возглавил рейтинг самых убыточных компаний РоссииИзраиль движется вперед по двум фронтам: APМИД: Иран будет считать вражескими страны, которые откроют воздушное пространство ИзраилюСпециальное предложение Америабанка для новых держателей Mastercard. Кешбэк в размере 1% и многочисленные подарки Надеемся, что конфликт на Ближнем Востоке в скором времени найдет свое возможное решение: МирзоянНа западе Индии разбился вертолет Agusta 109Григор Минасян освобожден с должности министра юстиции АрменииАрмен Григорян принял директора Европейско-Евразийского регионального центра Разведывательного управления Минобороны СШАКанцлер Германии приготовился позвонить Путину впервые почти за два годаВ Ливане миротворческий контингент ВС РА несет свою службу вне зоны боевых действий: МО Армении27-28 сентября состоялась международная конференция «Mining Armenia», объединившая ведущих спикеров отраслиНа заседании Национального Собрания Армении обсуждается вопрос избрания члена Совета ЦБСпикер парламента Армении: Азербайджан может найти новую причину для отказа от подписания мирного договора
Самое популярное