Ֆրանսիայում այրվում է Ռուանի գոթական տաճարը (տեսանյութ)
ВидеоՖրանսիայի Ռուան քաղաքում հրդեհվել է Ռուանի տաճարը։ Այս մասին հայտնում է BFM TV-ն։
Քաղաքի քաղաքապետ Նիկոլաս Մայեր-Ռոսինյոլը պարզաբանել է, որ շենքի գմբեթը այրվում է։ Նրա խոսքով՝ հրդեհի պատճառն անհայտ է։
BFM TV-ն գրում է, որ տաճարի գմբեթի վրա շինարարական աշխատանքներ են իրականացվել։
Մայր տաճարից այցելուները տարհանվել են։