Пашинян: В ближайшее время обеспечим прогресс и в рамках процесса демаркации границы между Арменией и Грузией Кремль считает нападки на медиа-группу «Россия сегодня» неприемлемыми: Песков Сежурне: Меняются чиновники – политика Франции в отношении Армении неизменна Мирзоян: Армения готова как можно скорее подписать мирный договор с Азербайджаном (прямой эфир) Глава МИД Ирана заявил о готовности к переговорам с Западом, но без давления и угроз Пашинян: В партии «Гражданский договор» создан новый формат из 14 рабочих групп Умер заслуженный деятель культуры, известный драматург Самвел Халатян Разблокировка возможна в рамках тех договоренностей, которые были достигнуты лидерами трех государств: Оверчук Вучич не видит приемлемого для сербов решения косовского вопроса Насер Канани посоветовал ЕС воздержаться от ложных обвинений в адрес Тегерана 

Դեսպանների ազդեցությունը կարող է օգնել ապահովել համակարգային փոփոխություններ․ Աննա Հակոբյան

Общество

Հուլիսի 12-ին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հրավերով Հայաստանում հավատարմագրված դիվանագետները այցելել են հիմնադրամ, ծանոթացել ավարտված, իրականացվող և իրականացման փուլում գտնվող ծրագրերին, հայտնում են Հիմնադրամից։

Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին հրավերն ընդունելու համար, կիսվել հիմնադրամի տեսլականով, առաքելությամբ և աշխատանքի արդյունքներով: «Օգնիր մարդուն ոտքի կանգնել, իսկ կանգուն մնալը՝ թող իր սեփական ոտքերին». «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հավատարիմ է այս փիլիսոփայությանը և այս եզակի մարդասիրական առաքելությանը՝ շեշտել է Աննա Հակոբյանը:  

«Իր հիմնադրումից՝ 2018 թվականից ի վեր, «Իմ քայլը» հիմնադրամը կազմակերպել, մշակել և իրականացրել է երկարաժամկետ զարգացման ծրագրեր ամբողջ երկրի տարածքում կրթության, մասնագիտական կողմնորոշման, գիտության, տեխնոլոգիաների, տնտեսական ու սոցիալական զարգացման և հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական վերապատրաստման ոլորտներում, որոնք հիմնադրամի ռազմավարական նպատակներին հասնելու հիմնական հիմնասյուներն են: Հիմնադրամը կենտրոնացած է Հայաստանում մարդկային կապիտալի զարգացման վրա, որպեսզի յուրաքանչյուր անհատ դառնա ինքնաբավ և ունենա արժանապատիվ կյանք, ինչը դրական մեծ ազդեցություն կունենա»,- հիմնադրամի առաքելությունն ամփոփ ներկայացրել է գործադիր տնօրենը:  

Հիմնադրամի գործադրած ջանքերը բազմապատկելու գործում դիվանագետները կարող են կարևոր դեր ստանձնել՝ ընդգծել է Աննա Հակոբյանը:  

«Որպես դեսպաններ, դուք եզակի և ազդեցիկ դիրք եք զբաղեցնում միջազգային գործակցության, մշակութային փոխըմբռնման խթանման գործում, և ձեր աջակցությունը կարող է էլ ավելի մեծ ազդեցություն ունենալ՝ բարձրացնելով իրազեկվածությունը, նպաստելով ձեր երկրներում համախոհ կազմակերպությունների, շահագրգիռ կողմերի հետ գործընկերությանը՝ ձեր հարթակների, կապերի և դիվանագիտական օղակների օգտագործման միջոցով: Ձեր աջակցությունը ռեսուրսների մոբիլիզացման գործում՝ լինի դա ֆինանսավորման, իրական ներդրումների կամ մասնագետների, փորձի փոխանակման միջոցով, կարող է էապես բարձրացնել մեր կարողությունները՝ մեր առաքելությունը կյանքի կոչելու ճանապարհին»,- շեշտել է Աննա Հակոբյանը: 

Դեսպանների ազդեցությունը կարող է օգնել ձևավորել այնպիսի քաղաքականություն, որը խթանում է ներառականությունը, մատչելիությունը և խոցելի համայնքների ու խմբերի իրավունքները՝ ապահովելով կայուն և համակարգային փոփոխություններ: «Իմ քայլը» հիմնադրամը հավատարիմ է իր նպատակներին և բարգավաճում է գործընկերների, ընկերների, անհատ դոնորների, համախոհ կազմակերպությունների ու հիմնադրամների աջակցության և վստահության շնորհիվ՝ ելույթում ընդգծել է հիմնադրամի գործադիր տնօրենը:  

«Բարեգործության միջոցով մենք կարող ենք համատեղել մեր ռեսուրսները, փորձը և էներգիան՝ մարտահրավերներին դիմակայելու համար: Մարդկանց ծառայելու այս գործում մենք ոչ միայն գտնում ենք ուրիշների կյանքի որակը բարելավելու ճանապարհ, այլ նաև հարստացնում ենք մեր սեփական կյանքը և կառուցում ենք ավելի կարեկից հասարակություն»,- նշել է Աննա Հակոբյանը:  

Ողջույնի ելույթից հետո «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը հյուրերին ներկայացրել է իրականացվող՝ «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական, «Հորիզոններ» դուալ կրթական, «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրերը և «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» նախաձեռնությունը, որի արդյունքում 42 սկսնակ կին գործարարներ արդեն ստացել են 1-ական մլն դրամ ֆինանսական աջակցություն: 

Թալին Թօփալաքեանը պատմել է նաև այս պահին մշակման ու իրականացման փուլում գտնվող երկու ծրագրի մասին: Առաջինը «Ճախրուկ» սոցիալական սրճատուն հիմնելու ծրագիրն է, որտեղ աշխատելու են ֆիզիկական ու մտավոր առանձահատկություն ունեցող երիտասարդներ: Արդյունքում շփումը հասարակության հետ կավելանա և կունենա հոգեբանական մեծ ազդեցություն: Երկրորդ ծրագիրը ևս սոցիալական է: Նախատեսվում է վերանորոգել անմխիթար վիճակում գտնվող «Փրկություն» կենտրոնի շենքը, ուր հաճախում են ֆիզիկական ու մտավոր առանձահատկություն ունեցող մեծահասակներ:  

Շնորհանդեսից հետո դիվանագետները անմիջական զրույցներ են ունեցել Աննա Հակոբյանի, հիմնադրամի փոխտնօրենների, ծրագրերի ղեկավարների հետ, ավելի մանրամասն ծանոթացել ընթացիկ ծրագրերին: Շփումների արդյունքում գործակցության նոր եզրեր են նախանշվել որոշ երկրների դեսպանների հետ, որոնք խոստացել են նախաձեռնությունների մասին պատմել իրենց երկրներում և աջակցել դրանց իրականացմանը:  

 Միջոցառմանը ներկա են եղել Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի, Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների 15 երկրների դեպաններ ու դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ:  

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Курсы валют в АрменииКобахидзе: Грузия поддерживает мир и стабильность на Южном КавказеОганян: Должны быть действия, которые приведут борьбу к конечной целиПашинян: В ближайшее время обеспечим прогресс и в рамках процесса демаркации границы между Арменией и ГрузиейНа юге Индии ввели масочный режим из-за обнаружения вируса НипахГлава МИД Франции посетил мемориальный комплекс героической битвы при Муса-ДагеКремль считает нападки на медиа-группу «Россия сегодня» неприемлемыми: ПесковЛетевший из Еревана в Москву борт «Аэрофлота» вынужденно сел в АстраханиЗадержан глава военного представительства Минобороны РФСейчас Азербайджан обеспокоен, это очень естественно: Андраник КочарянАрхиепископ Галстанян посетил парламент Армении – он готов к встрече с представителями правящей партииПашинян прибыл в ТбилисиДва человека пострадали в ДТП в Лорийской областиПосол Великобритании: Выставка со статуей богини Анаит привлечет в Армению множество туристовСМИ: Азербайджан направил ноту МИД РФВ Армению доставлены 6 мусоровозов – они будут переданы мэрии ЕреванаСтатуя богини Анаит доставлена из Великобритании в АрмениюБабаян: В силу своего географического положения Армения может и должна проводить многовекторную политикуApple представит еще 7 устройств до конца годаСежурне: Меняются чиновники – политика Франции в отношении Армении неизменна«Гражданский договор»: Говорить об участии Армении в климатическом саммите в Баку преждевременноНа улице Монте Мелконяна в Ереване пробки в несколько километровBrent торгуется у $71,6 за баррельМирзоян: Армения готова как можно скорее подписать мирный договор с Азербайджаном (прямой эфир)Австралия расширила санкции против ИранаГлава МИД Франции пообещал защищать Армению от РоссииВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 16 СЕНТЯБРЯCNN: Официальные лица считают, что на Трампа намеревался напасть вооруженный человек, есть задержанныйГлава МИД Ирана заявил о готовности к переговорам с Западом, но без давления и угрозТурция экстрадировала в Грузию Фарида Гурбанова, обвиняемого в заказном убийстве бизнесмена 9 лет назадПашинян: В партии «Гражданский договор» создан новый формат из 14 рабочих группУмер заслуженный деятель культуры, известный драматург Самвел ХалатянВ Ереване из-за проливных дождей частично обрушилась несущая стена многоквартирного домаЕще 103 воинов удалось вернуть в Украину из российского плена: ЗеленскийУмер заслуженный деятель культуры, известный драматург Самвел ХалатянРазблокировка возможна в рамках тех договоренностей, которые были достигнуты лидерами трех государств: ОверчукВучич не видит приемлемого для сербов решения косовского вопросаНасер Канани посоветовал ЕС воздержаться от ложных обвинений в адрес ТегеранаРукописную Библию XIV века продали почти за $7 млн.После проливного дождя Ереван вновь затопилоГрузия и Китай подписали меморандум о взаимопонимании по развитию «Среднего коридора».На дороге Ереван-Аштарак образовалась огромная пробкаПрогноз глобального дефицита какао увеличенПашинян посетил новый Центр лучевой медициныКурсы валют в АрменииТема принадлежности Крыма-из разряда разногласий между Россией и Турцией: ПесковЕвросоюз рассматривает возможность введения новых санкций против Ирана: БоррельДиректор Национального центра ожогов и дерматологии: Число обращающихся к нам людей увеличиваетсяМарго Робби стала новым лицом Chanel No.5Украинские силы не в состоянии использовать западное оружие: Путин
Самое популярное