Հալեպի Նոր գյուղ թաղամասը հրթիռակոծվել է. կա 2 հայ վիրավոր
Մերձավոր Արևելք

Սիրիայի Հալեպ քաղաքի հայաշատ Նոր գյուղ թաղամասում այսօր առավոտյան հրթիռներ են տեղացել. տեղեկացնում է yerkirmedia.am-ը։
Հեռուստաընկերության թղթակից Մարիա Գաբրիելյանի հաղորդմամբ՝ հրթիռներից մեկը հարվածել է հայ ընտանիքի բնակարանին, որի հետևանքով 2 կին է վիրավորվել: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:
Երեկվանից հրթիռակոծման են ենթարկվում նաև Հալեպի Վիլլաներ, Սուլեյմանիե թաղամասերը: