«Ժողովուրդ». Ինչով է զբաղվելու Արման Թաթոյանը «Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանը հորդորել էր Սերժ Սարգսյանին Արմեն Սարգսյանին չբերել «Ժողովուրդ». Ինչ էր ասել Արմեն Սարգսյանը մեկ տարի առաջ «Փաստ». Facebook-ը, Zoom-ը, Uber-ը, Netflix-ը, Quora-ն օգտվում են հայկական ստարտափի պլատֆորմից «Հրապարակ». Բորիս Ավագյանը սպառնում է պատռել «Նիկոլի եւ նրա բանդայի դիմակը» «Հրապարակ». Փաշինյան-Արայիկ Հարությունյան կոնֆլիկտը շարունակություն ունի Ընտրություններում հաղթելը որեւէ մեկին անձեռնմխելիություն չի տալիս. Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանի մասին «Գերեվարված բոլորն անձինք պետք է ազատ արձակվեն ու վերադառնան իրենց տները». ԵԽԽՎ նորընտիր նախագահ. Aravot.am Պոլսո Հայոց պատրիարքը ապաքինվել է կորոնավիրուսից Դժբախտ պատահար Երևանի Գրիբոյեդովի փողոցում 

Հայաստանի կառավարության որոշումը թմրաբիզնեսով զբաղվողների համար երկնքից ընկած նվերի պես մի բան եղավ

Վերլուծական

Առաջիկայում սպասվում է Իրանից Հայաստան մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների տեղափոխման կտրուկ աճ, քանի որ ՀՀ կառավարությունն իր 2016թ. հունիսի 2-ի թիվ 559-Ա որոշմամբ համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: Նշված համաձայնագիրը մոտ մեկ շաբաթ առաջ արդեն մտել է ուժի մեջ: Մուտքի արտոնագրի պահանջի վերացմամբ, բնականաբար, դժվարանում է Իրանից Հայաստան մուտք գործող Իրանի քաղաքացիների ու նրանց բեռների նկատմամբ վերահսկողությունը:

Հասկանալի է, որ և՛ Իրանում, և՛ Հայաստանում, և՛ այլ երկրներում կան թմրամիջոցների հանցավոր շրջանառությամբ զբաղվող ուժեր, կազմակերպված հանցավոր խմբեր և անձինք, որոնց ՀՀ կառավարության նշված որոշումը ու նաև դրա հիման վրա կնքված հիշյալ համաձայնագիրը միանգամայն ձեռնտու են, ավելի ճիշտ, երկնքից ընկած նվերի պես մի բան: Խոսքն այն մասին չէ, թե կառավարության որոշումը կայացնողների և տվյալ համաձայնագիրը նախապատրաստողների ու կնքողների նպատակը նրանց նվեր անելն է եղել, բայց կան փաստեր, իրողություններ, որոնք անտեսել չէր կարելի:

Մինչ այժմ Իրանից անօրինական ճանապարհով ՀՀ տեղափոխված թմրամիջոցների մի մասը մնացել է Հայաստանում, հոգեպես ու ֆիզիկապես խեղել, թունավորել, դանդաղորեն կամ արագորեն սպանել մեր երկրի բնակիչներին, մյուս մասը Հայաստանից տեղափոխվել այլ պետություններ՝ իր սև գործն այնտեղ անելու համար: Առաջիկայում էլ նույնն է սպասվում, այսինքն՝ Հայաստանը շարունակելու է լինել ինչպես թմրամիջոցների սպառման վերջնակետ, այնպես էլ տարանցիկ երկիր, ուղղակի կառավարության այս, մեղմ ասած, սխալ որոշման հետևանքով միանգամայն ենթադրելի է, որ կտրուկ աճելու է Իրանից Հայաստան անօրինական ճանապարհով տեղափոխվող թմրամիջոցների զանգվածը:

Ի սկզբանե ընդգծեմ, որ հարևան ու բարեկամ Իրանի նկատմամբ շատ դրական վերաբերմունք ունեմ, որը տարբեր առիթներով արտահայտված է տարիների ընթացքում հրապարակված իմ տարբեր հոդվածներում: Որպես Հայաստանի քաղաքացի, չեմ կարող ուրանալ և երախտիքի մեծ զգացմամբ չհիշել այն ամենը, ինչ Իրանը Հայաստանի համար արեց 90-ական թվականների սկզբին, շրջափակման ու պատերազմի ծանր տարիներին: Լիովին կողմ եմ Իրանի հետ բոլոր բնագավառներում մեր երկրի փոխհարաբերությունների զարգացմանը, միջպետական փոխհարաբերություններն ընդհուպ ռազմավարական դաշնակցության մակարդակին հասցնելուն, սակայն այս ամենը բոլորովին այլ խնդիր է: Փոխհարաբերությունների զարգացման համար թեև շատ ցանկալի, կարևոր, բայց, բնավ պարտադիր պայման չէ Իրանի քաղաքացիների' Հայաստան, և Հայաստանի քաղաքացիների՝ Իրան այցելությունների համար մուտքի արտոնագիր ունենալու պահանջի կամ վիզային ռեժիմի վերացումը: Չեմ կարծում, թե ՀՀ կառավարության համապատասխան պաշտոնյաներից որևէ մեկը կկարողանա հիմնավորել, թե Իրանի հետ տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների զարգացման համար երկուստեք այցելությունների կատարելիս մուտքի արտոնագիր ունենալու պահանջի վերացումը պարտադիր էր:

Ավելին. Իրանի և Հայաստանի քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի այցելել միմյանց երկիր, ինչպես հիմա արդեն այցելում են, սակայն դրանից ակնկալվողը՝ երկու պետությունների միջև երկկողմ հարաբերությունների խթանումը, փոխշահավետ տնտեսական, առևտրային և այլ կապերի ամրապնդումը, միջպետական հարաբերությունների հետագա զարգացումը, կարող է և չլինել՝ հայաստանյան տարբեր չինովնիկների կոռուպցիոն շահագրգռվածությամբ պայմանավորված արգելակումների, Արևմուտքից կախվածության հետևանքով վերջինիս կամքը կատարելու, ինչպես նաև Հայաստանում արևմտյան որոշ երկրների և Իսրայելի ազդեցության գործակալների գործունեության հետևանքով:

Եթե ՀՀ կառավարությունը, վարչապետը ցանկանում են Իրանի հետ մեր պետության քաղաքական հարաբերությունները, փոխշահավետ առևտրատնտեսական և այլ կապերը, մշակութային շփումները, գիտության և այլ ոլորտներում համագործակցությունը զարգացնել, ամրապնդել, շատ լավ, հրաշալի է, թող զբաղվեն դրանով, բայց դրա համար, կրկնում եմ, վիզային ռեժիմի վերացումը պարտադիր չէր: Ի՞նչ է՝ սովորական քաղաքացիների այցելությունների համար մուտքի արտոնագիր ունենալու պահա՞նջն էր խանգարում իշխանություններին, որ մինչև հիմա, ինչպես ասում են, մեր քթի տակ գտնվող Իրանի էժան նավթը չենք գնում, այստեղ չենք վերամշակում ու բենզին ստանում, բենզինն անհամեմատ բարձր գներով գնում ենք այլ երկրներից՝ այն դեպքում, երբ Իրանից նավթը նույն նպատակով գնում է նրանից այնքան հեռու գտնվող Լեհաստանը:

Սկզբունքորեն դեմ չեմ Հայաստանի և Իրանի միջև քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագրի կնքմանը, սակայն կառավարությունն այդ քայլին պետք է գնար ոչ թե հիմա, այլ ապագայում և միայն այն ժամանակ, երբ ՀՀ մաքսային և ազգային անվտանգության ծառայությունները, ոստիկանությունը կունենային Իրանից Հայաստան մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների տեղափոխման դեմն առնելու բավարար կարողություն, մակարդակ և արդյունքներ: Այսինքն՝ կառավարության կողմից նշված համաձայնագրի կնքմանը համաձայնություն տալը և համաձայնագրի կնքումը այժմ դեռ վաղաժամ էր:

Ավելին. կառավարության հիշյալ որոշմանը կցված ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկանքում որոշման ընդունման համար բերված հիմնավորումներն անբավարար են: Ասպարեզում չկա որևէ փաստաթուղթ, որով գնահատված լինեն նշված որոշման հետևանքով առաջացող ռիսկերը: Կառավարության խնդրո առարկա որոշումն ընդունել-սղացնելով անցկացրել են որպես անհատական իրավական ակտ, մինչդեռ նմանաբնույթ որոշումը կարող էր ընդունվել միայն որպես նորմատիվային իրավական ակտ, որն ընդունման ավելի բարդ ընթացակարգ է պահանջում: Հենց սրանից խուսափելու համար էլ ՀՀ կառավարության 2016թ. հունիսի 2-ի թիվ 559-Ա որոշման նախագիծը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի խախտմամբ, ներկայացվել և որոշումն ընդունվել է որպես անհատական իրավական ակտ, որպեսզի որոշման նախագիծը համապատասխան եզրակացություններ ստանալու համար չուղարկվի ՀՀ ԱԱԾ և ոստիկանություն, ու դրանով իսկ նրանք ազատվեն գլխացավանքից ու հետագա պատասխանատվությունից: Հնարավոր է նաև՝ այդպես են վարվել՝ հաշվի առնելով, որ նրանց եզրակացությունները կարող են բացասական լինել, համենայն դեպս, ԱԱԾ-ի և ոստիկանության որևէ եզրակացություն որոշման նախագծին կցված չէ:

ՀՀ կառավարության կայքում՝ որոշման ընդունման օրը (02.06.2016թ.) և առ այս պահի դրությամբ, որոշման նախագծին կցված փաստաթղթերի փաթեթում բացակայում է թեկուզ անհատական իրավական ակտի ընդունման համար անհրաժեշտ ՀՀ արդարադատության նախարարության պետական իրավական փորձաքննության եզրակացությունը: Նշված որոշման ընդունման համար ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի կողմից ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին ուղղված 28.05.2016թ. նամակում գրված է. «Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարության պետական իրավական փորձաքննության եզրակացությունը կներկայացվի լրացուցիչ: Հաշվի առնելով հարցի հրատապությունը, խնդրում ենք այն ընդգրկել կառավարության առաջիկա նիստի օրակարգում»:

Ինչպե՞ս է առանց պարտադիր բնույթ ունեցող նշված եզրակացության, հիշյալ համաձայնագիրը կնքելու առաջարկությունը՝ համաձայնագրի նախագծի հետ միասին, ընդգրկվել կառավարության առաջիկա նիստի օրակարգում և նույնիսկ որոշումն ընդունվել, իսկ եթե այդ եզրակացությունը կառավարությունը, այնուամենայնիվ, մինչ որոշման ընդունումը, ստացել է, ապա ինչո՞ւ, ի տարբերություն որոշման նախագծին կից մյուս փաստաթղթերի, չի հրապարակել իր կայքում: Թաքցնելու ինչ-որ բա՞ն կար… Կամ՝ հարցի, կառավարության որոշման ընդունման այդ ի՞նչ հրատապություն էր առաջացել, որ առաջարկությունը ներկայացվել է առանց եզրակացության, թող որոշումը, ասենք, 1-2 շաբաթ հետո ընդունվեր, չէ՞ որ շուրջ 25 տարի Իրանի քաղաքացիները Հայաստան են եկել, ՀՀ քաղաքացիներն էլ Իրան մեկնել միայն մուտքի արտոնագրով (բացառությամբ դիվանագիտական անձնագիր ունեցողների):

Իմ ձեռքի տակ բազմաթիվ փաստեր կան (դրանց մի մասը կներկայացնեմ այս հոդվածի շարունակության մեջ) Իրանի քաղաքացիների կողմից Իրանից Հայաստան թմրամիջոցների այնպիսի մաքսանենգ տեղափոխման, որոնք մաքսային և սահմանապահ ծառայությունների կողմից ժամանակին չեն հայտնաբերվել: Իրավապահ մարմինների կողմից դրանք հայտնաբերվել են միայն հետագայում, ՀՀ մաքսային սահմանն անցնելուց հետո, արդեն Երևանում կամ այլուր: Հայտնաբերվել են երբեմն պատահականորեն, ավելի ճիշտ, թմրաբիզնեսով զբաղվողների ու թմրամոլների անզգուշության հետևանքով: Եվ այս ամենը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Հայաստանի և Իրանի միջև գործում էր վիզային ռեժիմը: Հիմա երբ կարելի է Իրանից առանց մուտքի արտոնագրի գալ Հայաստան, դժվար չէ պատկերացնել, թե առաջիկայում հարևան երկրից Հայաստան թմրամիջոցների թափանցման ծավալների ինչ մեծ աճ է լինելու: Հիշյալ համաձայնագրի օգուտնե՞րն են ավելի մեծ, թե վնասները, որ արտահայտվելու են բազմաթիվ մարդկանց ճակատագրերի խեղմամբ, հոգեկան ու ֆիզիկական կործանմամբ, հանցավորության աճով:

Կառավարությունը ցանկության դեպքում միշտ էլ կարող է վերանայել իր որոշումը, նշված համաձայնագիրը հավերժական փաստաթուղթ չէ և կարելի է դադարեցնել նրա գործողությունը, որի հնարավորությունը նախատեսված է համաձայնագրի 11-րդ հոդվածի 2-րդ կետով: Միայն թե կառավարությունը ցանկանա…

Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ժողովուրդ». Ինչով է զբաղվելու Արման Թաթոյանը«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանը հորդորել էր Սերժ Սարգսյանին Արմեն Սարգսյանին չբերել«Ժողովուրդ». Ինչ էր ասել Արմեն Սարգսյանը մեկ տարի առաջ«Փաստ». Facebook-ը, Zoom-ը, Uber-ը, Netflix-ը, Quora-ն օգտվում են հայկական ստարտափի պլատֆորմից«Հրապարակ». Բորիս Ավագյանը սպառնում է պատռել «Նիկոլի եւ նրա բանդայի դիմակը»«Հրապարակ». Փաշինյան-Արայիկ Հարությունյան կոնֆլիկտը շարունակություն ունիԱՄՆ-ն պատրաստվում է իր զորքերը տեղափոխել Եվրոպա՝ ՆԱՏՕ-ն ուժեղացնելու համար«Գեղեցիկ ժամանակ գեղեցիկ մարդկանց հետ». Աստղիկ Սաֆարյանի հմայիչ կերպարը (լուսանկար) Կադիրովն ուկրաինական հարցի ​​լուծում է առաջարկելԸնտրություններում հաղթելը որեւէ մեկին անձեռնմխելիություն չի տալիս. Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանի մասին «Գերեվարված բոլորն անձինք պետք է ազատ արձակվեն ու վերադառնան իրենց տները». ԵԽԽՎ նորընտիր նախագահ. Aravot.am Պոլսո Հայոց պատրիարքը ապաքինվել է կորոնավիրուսից Դժբախտ պատահար Երևանի Գրիբոյեդովի փողոցում Հիմա հասկացա՞ք, թե հանուն ինչի զոհվեցին մեր տղերքը. Արթուր Ղազինյան Ադրբեջանը նման հայտարարություններ է անում, որովհետև Հայաստանն էլ է տասնյակ տարիներ արել․ Փաշինյան Փաշինյանի շուրթերով ասվում է, որ ընդունում են թուրքական բոլոր նախապայմանները․ Գեղամ Մանուկյան 50-ամյա հեռուստահաղորդավարուհին առանց կրծկալի շրջել է Լոնդոնի փողոցներով և արժանացել քննադատության«Իմ կյանք». Շուշաննա Թովմասյանի ջերմ լուսանկարը որդու հետ Էլի են լինելու այդ կարգի նշանակումներ. Փաշինյանը՝ դիվանագիտական փորձ չունեցողներին դեսպան նշանակելու մասին Բժիշկը զգուշացրել է կորոնավիրուսի պատճառով տեսողության կորստի վտանգի մասինՄարտի 1-ի գործով ինձ մեղսագրված բոլոր մեղադրանքներն անհիմն են․ Փաշինյանը՝ ՄԻԵԴ-ի որոշման մասին ՆԱՏՕ-ն նախատեսում է լրացուցիչ մարտական ​​խմբեր ուղարկել դաշինքի արևելյան սահմաններԱյսքան ձախողումներից հետո չե՞ք պատրաստվում հրաժարական տալ. հարց՝ Փաշինյանին Սրճարանում Փաշինյանից և նրա ընտանիքից պահանջել են կորոնավիրուսի պատվաստումը հաստատող QR կոդը Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Հիսուսի արձանը տեղադրելու Գագիկ Ծառուկյանի մտադրությանըՀայաստանն արդյո՞ք չէր կարող հրաժարվել Ղազախստան խաղաղապահ զորք ուղարկելուց. հարց` ՓաշինյանինԸնթացող խայտառակ «ասուլիսում» արդեն իսկ առանձնանում են կեղծիքներ և մանիպուլյացիաներ․ Վանեցյան Անահիտ Ավանեսյանը պատասխանել է ՄԻՊ-ի դիտողություններին Ո՛չ Սուրեն Պապիկյանը, ո՛չ էլ Տիգրան Ավինյանը չեն գնացել ՔՊ–ացնելու բուհերը. ՓաշինյանՈրքանո՞վ է ավելացել օլիգարխների «բեռը» հետպատերազմյան ՀայաստանումԹող հրապարակեն, ո՞վ է ում ձեռքը բռնել. էս տարուց ավել է, փաստեր են հրապարակում. Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի մասին Սերժ Սարգյանը երազում էր, որ ադրբեջանցիներն է՞լ մասնակցեն ԼՂ կարգավիճակի որոշման հանրաքվեին՝ իհարկե ո՛չ․ Փաշինյան Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը հուզում է Հայաստանին. ՓաշինյանԱնահիտ Ավանեսյանը «մոլորեցրե՞լ» է Նիկոլ ՓաշինյանինՈւկրաինայի նախագահն արտաքին հետախուզությանը կոչ է արել հարձակման անցնել Ի՞նչ է լինելու «Հյուսիս-Հարավ» մայրուղու Սյունիքի հատվածի հետ․ Վարդան Ոսկանյան Հայ դատը երբեք ՀՀ-ի քաղաքականություն չի եղել, ՀՀ-ն երբեք Հայաստան-Թուրքիա սահմանը կասկածի տակ չի առել. Փաշինյան Նիկոլ Փաշինյանը՝ նախագահ. սահմանադրական բարեփոխումների մեկնարկը տրված էՀայաստանը կընդունի Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը․ Փաշինյան Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի. վարչապետ«Երջանիկ լինելու համար սիրտ, հոգի ու շատ սեր է պետք»․ Քրիստինա Կարապետյան (լուսանկար) Փաշինյանը մանրամասնեց՝ դեմարկացիայի հարցով ինչ առաջարկներ են փոխանցվել Ալիևին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն Ամենևին փաստ չէ, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան. ՓաշինյանՇիրակի մարզպետի մոտ քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի և ինքնակամ շինությունների օրինականացման խնդիրները Արմեն Սարգսյանը հրապարակումից մոտավորապես 3,5 ժամ առաջ զանգահարել է ինձ. ՓաշինյանԲացահայտվել է Եղեգնավան գյուղում 2 հոգու դանակահարությունը Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրատվամիջոցների և ՀԿ-ների հարցերին. ուղիղՇիրինյանը բերման է ենթարկվել գողության կասկածանքով. «Հրապարակ»֊Bloomberg Economics․ Թուրքիան ամենախոցելի տնտեսություն ունեցող երկրների ցանկում 2-րդն է
Ամենադիտված