00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեային կրկին «բացառիկ սպառնալիք» է համարել Արոնյանը 5-րդ տեղում է կայծակնային շախմատի 9 տուրերից հետո Զինամթերքի կամավոր հանձնում Վաղարշապատում և Կապանում Կյանքն այնքան երկար չէ, որպեսզի ես կարողանամ դիմադրել այս բոլոր չարախոսություններին. Սարգիս Գրիգորյան Աշխարհի առաջնության Գերմանիա-Շվեդիա խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է Տասը հոգով մնացած Գերմանիայի հավաքականը հաղթանակ տոնեց (տեսանյութ, լուսանկարներ)Բայց շնորհքով կներխուժեք մեր փողոց, օրենքի տառին համապատասխան«Կարմիր տեռորի հոտ ա գալիս». Բորիս ՄուրազիՈղբերգական ավտովթար ԵրևանումԿանադայի վարչապետը տուգանվել է արևապաշտպան ակնոցի պատճառով

Ի՞նչ գին է վճարելու Հայաստանը

Կառավարության անդամները կարծես ցայտնոտի մեջ են հայտնվել դաշնակից Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների և դրանց ազդեցությունը Հայաստանի վրա գնահատելու հարցում: Այսօր բառացիորեն մեկը մյուսի հետևից իրարամերժ հայտարարություններով հանդես եկան Սուրեն Կարայանը և Շավարշ Քոչարյանը: Եթե Կարայանը վստահ է, որ ՌԴ դեմ պատժամիջոցները Հայաստանի վրա որևէ բացասական ազդեցություն չեն թողնի, ապա Շավարշ Քոչարյանը կարծես թե չի կիսում իր գործընկերոջ լավատեսությունը, հայտարարելով, որ ՌԴ նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները բացասաբար կազդեն հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի վրա: Ինչպես երևում է՝ ակնհայտ է վառ ընդգծված հակասություն՝ պաշտոնյաների գնահատականների միջև: Կամ առնվազն, եթե ելնենք նրանց գերտեսչությունների տրամաբանությունից, ապա տնտեսական առումով՝ Հայաստանը որևէ բացասական ազդեցության չի ենթարկվի, իսկ ահա քաղաքական դաշտում ռիսկերը մեծ են: Սա ճշմարտության մի մասն է ընդամենը: Իսկ հայ իսթեբլիշմենթից պահանջվում է հստակ գնահատական և նաև գործողությունների ծրագիր՝ ցանկացած զարգացման համար: Սուրեն Կարայանը թերևս հիշում է, որ ժամանակին էլ ասում էին՝ էական ազդեցություն չի թողնելու համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը Հայաստանի տնտեսության վրա, բայց ի՞նչ պարզվեց՝ Հայաստանի տնտեսությունը երրորդ ամենամեծ անկում գրանցած երկիրը եղավ:
 
Ակնհայտ է, որ այդ պատժամիջոցները բացասական ազդեցություն կթողնեն ՌԴ-ի տնտեսության վրա: Իհարկե, ազդեցություն ունենալու է նաև Հայաստանի տնտեսության վրա, քանի որ ՌԴ-ն ՀՀ-ի տնտեսական թիվ մեկ գործընկերն է: Սակայն խնդիրն իրականում բոլորովին էլ պատժամիջոցները չեն, այլ այն, թե ինչ տնտեսական իրադրություն կլինի Ռուսաստանում, քանի որ դա էլ իր հերթին՝ ազդում է ԵՏՄ երկրներում տնտեսական իրադրության վրա։ Դեռևս ամեն ինչ ծայրահեղ չէ։ Բայց պարզ է, որ Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքը մեծամասամբ պայմանավորվում է նրանով, թե որքանով է ռուսական տնտեսությունը կայուն, ինչպես կարձագանքի ճգնաժամին։ Այսինքն՝ ճգնաժամը Ռուսաստանում արտացոլվելու է նաև Հայաստանում։
 
Փաստորեն, կառավարությունների ծրագրերը, հնարավոր է, չկատարվեն, քանի որ տնտեսական կոնյունկտուրան բարենպաստ չի լինի։ Հաշվի առնելով հայ-ադրբեջանական շփման գծում վերջին սրացումները, ռազմական գործողությունների ակտիվացումը, պարզ է, որ կրքերը թեժանում են, և ակնհայտ կերպով այդ ամենը կկապվի նաև Ռուսաստանում ներքին իրադրության հետ։ Հայկական կողմը պետք է հասկանա, թե ինչ կարող է անել ՀՀ-ն, որ այս պատժամիջոցների արդյունքում ունենալիք կորուստները որոշակիորեն փոխհատուցվեն: Հայաստանը պետք է ակտիվ աշխատի ամերիկացիների հետ, որպեսզի ՀՀ-ում ինչ-որ ծրագրեր սկսեն իրականացնել: Ենթադրենք՝ վերականգնեն «Հազարամյակի մարտահրավերը»:
 
Քաղաքական առումով, տեղի ունեցածը Հայաստանի վրա նույնպես բացասական կանդրադառնա: Կնեղանա ու կփոքրանա Հայաստանի դիվանագիտության մանևրելու հնարավորությունը ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև: Ռուսաստանը պետք է կարծրացնի իր դիրքորոշումը՝ իր դաշնակիցների նկատմամբ, և ռուսական կողմից եկող մեսիջների փոփոխությունն արդեն իսկ նկատելի է: ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունների լարվածությունը Հայաստանի վրա կարտացոլվի նրանով, որ կողմերն ավելի շատ կփորձեն մեծացնել իրենց ազդեցությունը Հայաստանում։ Արդյունքում՝ այդ ամենը կարող է հանգեցնել քաղաքական գործընթացների սրացումների։ Ստեղծված նոր իրավիճակում Ռուսաստանը, հնարավոր է՝ դեմ լինի նաև Եվրամիություն-Հայաստան նոր փաստաթղթի ստորագրմանը։
 
 
Ստելլա Խաչատրյան
դիտվել է 3656 անգամ
Լրահոս
24 Հուն
Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեային կրկին «բացառիկ սպառնալիք» է համարել Արոնյանը 5-րդ տեղում է կայծակնային շախմատի 9 տուրերից հետո Զինամթերքի կամավոր հանձնում Վաղարշապատում և Կապանում Կյանքն այնքան երկար չէ, որպեսզի ես կարողանամ դիմադրել այս բոլոր չարախոսություններին. Սարգիս Գրիգորյան Աշխարհի առաջնության Գերմանիա-Շվեդիա խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է Տեսանյութ. չինուհին ջարդուփշուր է անում Ferrari-նՏասը հոգով մնացած Գերմանիայի հավաքականը հաղթանակ տոնեց (տեսանյութ, լուսանկարներ)Բայց շնորհքով կներխուժեք մեր փողոց, օրենքի տառին համապատասխան«Կարմիր տեռորի հոտ ա գալիս». Բորիս ՄուրազիՈղբերգական ավտովթար ԵրևանումԿանադայի վարչապետը տուգանվել է արևապաշտպան ակնոցի պատճառով Նման դեպքում կամ պետք է կործանվես, կամ մեկ քայլ անես. Արտակ Վարդանյանն անկեղծանում էԱրայիկ Հարությունյանը դիմել է պետական և մասնավոր հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին Որտեղի՞ց Ադրբեջանին Bell 412 ռազմական ուղղաթիռներԳերմանիա-Շվեդիա. մեկնարկային կազմերը հայտնի են Մեր բոլոր նախագծերը պետք է իրականացնենք միայն Իրան պետության հետՇպռոտը ցուցադրել է իր գայթակղիչ մարմինը (ֆոտո)Կարեն Կարապետյանը հրաժարվել է ՀՀԿ-ի առաջին փոխնախագահի պաշտոնից. ԳՄ նիստի ուշագրավ մանրամասները Ահազանգ Օպերայի շենքից Մեքսիկայի ընտրանին ուժեղ էր Հարավային Կորեայի թիմից (տեսանյութ, լուսանկարներ)Լոնդոնի արևելյան շրջաններից մեկի արդյունաբերական պահեստում ուժգին պայթյուն է որոտացել Սաուդյան Արաբիայում հանվել է կանանց մեքենա վարելու արգելքը Տեսանյութ. «Կյանքին վտանգ սպառնացող թեքահարթակներ». Tert.am Բելգիա-Թունիս խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի էԻ՞նչ ճակատագիր է սպասվում Վարդան Հարությունյանի ընկերությանըՀայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվել է Եթովպիայում վարչապետին աջակցող հանրահավաքի ժամանակ պայթյուն է որոտացել. տուժածների թվում հայեր չկան ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի ՊԵԿ-ի նոր բացահայտումները. Լևոն Սարգսյանի «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ն պետությանը պատճառել է 300 միլիոն դրամի վնաս Երևանում թալանել են ավագ դատախազի դատախազական համարանիշներով Mercedes-ըՆեյմարը` իր արտասվելու մասին (տեսանյութ)Հարավային Կորեա-Մեքսիկա. մեկնարկային կազմերը հայտնի են Տեսանյութ․ հանուն զբոսաշրջիկների կին ոստիկաններին կիսատաբատներ են հագցրել Նոր կուսակցություն, որը պատրաստվում է հաղթել առաջիկա խորհրդարանական ընտրություններումԲելգիայի հավաքականը հաղթեց խոշոր հաշվով (տեսնայութ, լուսանկարներ)Անժելա Սարաֆյանից՝ Պրիյանկա Չոպրայի մոտԵթովպիայում հանրահավաքի ժամանակ պայթոյունի հետևանքով առնվազն 80 մարդ է վիրավորվելՍերժ Թանկյանը Հայաստանում է (ֆոտո)Ջոկովիչը պրոֆեսիոնալ կարիերայում տոնեց 800-րդ հաղթանակը (տեսանյութ)Daily Mail-ն անդրադարձել է Առինջ գյուղի ստորգետնյա քարանձավին (լուսանկարներ) Անգլիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահն այցելեց ՀայաստանԱրցախի Շահումյանի շրջանը նոր ղեկավար ունի Մենք ոչ թե ծերացող, այլ արագ ծերացող ազգ ենք, և կենսաթոշակայինի բեռը շուտով մեծանալու է. տնտեսագետՓաշինյանը բացում է խաղաքարտերը «Ռ.Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում վաղո՜ւց երկիշխանություն է». Անահիտ Բախշյան Ջերմուկը դարձյալ ընդվզել է․ Ամուլսարի հանքը չպետք է գործի (տեսանյութ)Չինաստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղելԱրմեն ՍարգսյանինՇպռոտը ցուցադրել է իր գայթակղիչ մարմինը (ֆոտո)Սիսիանի ԵԿՄ փոխնախագահը զենք-զինամթերք և հանդերձանք է հանձնել Բելգիա-Թունիս. մեկնարկային կազմերը հայտնի են
Ամենադիտված