00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Լիվերպուլ»-ի նոր ռեկորդային ձեռքբերումը. Ալիսոնը՝ պատմության ամենաթանկարժեք դարպասապահՓաշինյանը Քոչարյանին ի՞նչ է հասկացնում... Ջենիֆեր Լոպեսը՝ «Սկսիր սկզբից» ֆիլմի առաջին թրեյլերում (տեսանյութ) Տեսանյութ․ Կարիբյան ծովը ողողված է աղբով «Նադաելո ուժե». Շանթ Հարությունյանի գործով ազատ արձակվածները կրկին ՔԿՀ են տեղափոխվելԹավշյա հեղափոխության գլխավոր բացահայտումըՆիկոլ Փաշինյանի թեժ աշունը. ո՞ւմ վրա կանգ կառնի ընտրությունըԵս ամեն օր կոռուպցիոն բացահայտումների հետ կապված շոկի եմ ենթարկվում. Նիկոլ Փաշինյան Ստեղծվել է պարտադիր ժամկետային զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու գործընթացը կանոնակարգող աշխատանքային խումբ Այրվում է «Հաղթանակ» զբոսայգու հարակից խոտածածկ տարածքը

«Ժամանակ». Անկարային ու Մոսկվային չի մնացել Հայաստանից բռնվելու այլընտրանք

«Ժամանակ» թերթը գրում է.

«Թուրքիայի նախագահ Էրդողանն իր գլխավորած կուսակցության առաջ ելույթ ունենալով, անդրադարձել է Հայաստանին և հայտարարել, թե «հայկական սփյուռքի ճնշման տակ» Թուրքիայի հետ «բարեկամության դուռը փակ պահելու» հետևանքով Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային տնտեսական նախագծերից և շարունակելու է դուրս մնալ, իսկ ահա Վրաստանը, որի օրինակը բերել է Էրդողանը, օգտվում է Թուրքիային «ձեռք մեկնելուց»: Թուրքիայի նախագահ Էրդողանի ելույթը փաստացի հուշում է, որ մինչև 2018-ի գարուն Անկարան մտադիր չէ անդրադառնալ հայ-թուրքական արձանագրությանը, որի վերաբերյալ ակնարկել էր Սերժ Սարգսյանը՝ 2018 թվականի գարուն «առանց այդ սին արձանագրությունների» մտնելու մասին ՄԱԿ ամբիոնից սեպտեմբերին արած հայտարարության մեջ:

Այդ հայտարարությունը շատերը գնահատեցին իբրև Թուրքիային ներկայացված վերջնագիր, թեև հազիվ թե Սարգսյանը ունենար միամտություն ենթադրելու, թե վերջնագրի ձևով հնարավոր է Էրդողանին «վերադարձնել» արձանագրությունների շուրջ: Հակառակը, այդ տոնայնությունը թերևս վերջնականապես կփակեր այդ վերադարձի ճանապարհը, ինչն էլ փաստացի տեղի է ունենում: Մյուս կողմից, միամիտ է ենթադրել, թե Սերժ Սարգսյանի հայտարարությունը չլինելու դեպքում կար հավանականություն, որ Էրդողանը կվերադառնար արձանագրություններին: Խոշոր հաշվով, հայ-թուրքական արձանագրությունները անցած, և թերևս, բարեբախտաբար, անցած փուլ են, հանդիսանում են անցած աշխարհաքաղաքական շրջափուլի տրամաբանությունն ու այլևս պիտանի չեն վերադարձի ոչ միայն Հայաստանի կամ Թուրքիայի ցանկության, կամքի, այլ պարզապես աշխարհաքաղաքական տրամաբանության բերումով: Դա ամենևին չի նշանակում, որ աշխարհաքաղաքական տրամաբանությունն այդպիսով հակասում է հայ-թուրքական հարաբերության կարգավորման հեռանկարին: Ամենևին:

Եվ թերևս հակառակը՝ ներկայումս այդ տրամաբանությունն ավելի է բարձրացրել կարգավորման այժմեականությունը, կամ գոնե հեռանկարում դրա պահանջվածությունը: Պարզապես հայ-թուրքական արձանագրությունները և այն շրջափուլը, որի այսպես ասած իրեղեն ապացույցը կամ խորհրդանիշն են դրանք, որևէ սկզբունքային կապ չեն ունեցել հայ-թուրքական հարաբերության կարգավորման հետ: Այդ արձանագրությունները այլ բան չէին, քան 20-րդ դարասկզբի ռուս-թուրքական պայմանագրերի վերհաստատում և «արդիականացում», ըստ այդմ դրանք ռուս-թուրքական հարաբերության կարգավորման կամ «վերալիցքավորման» գործընթաց էին, ոչ թե հայ-թուրքական հարաբերության: Ներկայումս աշխարհում և տարածաշրջանում բոլորովին այլ իրավիճակ է, որտեղ նվազագույնը Մինսկի խմբի համանախագահության երեք անդամ պետությունների մակարդակով ընդունվել է տարածաշրջանում նոր ստատուս-քվոն, այն պահելու անխուսափելիությունն ու փոխելու փորձերի վտանգավորությունն ամբողջ տարածաշրջանի համար:

Այդ հարցում շոշափելի դեր են խաղացել մի շարք գործոններ, այդ թվում և այն, որ Ադրբեջանն Ապրիլյան պատերազմում տապալել է ռուս-թուրքական «հույսերը»: Թե՛ Թուրքիայի, թե՛ Ռուսաստանի համար սակայն առկա է փոխադարձ պայմանավորվածություններից, այսպես ասած՝ պատմա-քաղաքական պայմանագրային դաշնակցությունից դուրս գալու խնդիր: Այդ խնդիրը առավել դյուրին լուծելի է Ռուսաստանի համար, և Հայաստան-ԵՄ շրջանակյին համաձայնագրի հարցում Կրեմլի լոյալությունը նաև այդ խնդրի լուծմանն ուղղված քայլերից մեկն է, թեև բարդությունը վկայում է նաև այն, որ մի ձեռքով տալով այդ իրողության համաձայնությունը, մյուս ձեռքով Ռուսաստանը հայերին մեղադրում է «դավաճանության» համար:

Անկասկած, չափազանց բարդ է 10 կամ նույնիսկ 100 օրում դուրս գալ հարյուրամյա ռեժիմից, այստեղ բազմաթիվ են ներքին ու արտաքին տարաբնույթ գործոնները, որոնք քաշում են հետ: Միևնույն ժամանակ, անկասկած է, ռուսական իշխանության նվազագույնը ենթագիտակցական շերտերում ձևավորվող համոզումը, որ այդ գործոնները քաշում են դեպի ճահիճ, հետ գնալը չի տանում այլ տեղ, դա ակնհայտ է: Ռուսական իշխանության մեջ ենթագիտակցական սինդրոմներն այդ հարցում նշմարվում են նաև հենց այսպես կոչված ռուս-թուրքական հաշտեցման գործընթացում, որը գործնականում ոչ մի կերպ չի ստանում այն ջերմությունը, որը կար մինչև ռուսական օդանավի խոցումը: Ավելին, այդ հաշտեցումը ներկվեց ռուս դեսպանի արյունով, որ թափվեց Անկարայում: Այդ իմաստով, Ռուսաստանին շատ թանկ նստեց «Թուրքիային ձեռք մեկնելը»: Այստեղ, իհարկե, ենթագիտակցական ազդակներից մինչև հստակ գիտակցության և ռազմավարության ձևավորման հասնելու հարցում ահռելի է Հայաստանի աշխատանքի և պահվածքի նշանակությունը: Այլ է Թուրքիայի վիճակը:

Անկարան ևս հստակ հասկանում է, որ գնացքը հեռանում է և մնալ ռուս-թուրքական հարյուրամյա ռեժիմում, նշանակում է խեղդվել ճահճում: Սակայն Անկարան այստեղ ավելի բարդ վիճակում է, քանի որ առանց Հայաստանի դրանից դուրս գալ հնարավոր չէ, և եթե Ռուսաստանը, չնայած մինչ Ապրիլյան պատերազմը դե ֆակտո հակահայկական քաղաքականության պարագայում դե յուրե այդուհանդերձ ունի դաշնակցային և բարեկամական հարաբերություն, որը կարող է օգտագործել, որի վրա կարող է թեկուզ դանդաղ, թեկուզ երերուն կառուցել ռուս-թուրքական արդեն ճահճի վերածված ռեժիմից դուրս գալը, ապա Անկարայի դեպքում չկա այդ դե յուրե հարաբերությունը և Թուրքիային հարկ է սկսել նախ դրանից: Մինչդեռ չկա այսպես ասած «բռնվելու» տեղ, և Հայաստանի մեկուսացման մասին Էրդողանը հայտարարում է ավելի շատ թերևս Թուրքիայի մեկուսացումը ծածկելու նպատակով: Այդ մեկուսացումից խուսափելու՝ Անկարային գործնականում մնում է ավելի ու ավելի նեղ ճանապարհ, դեպի Հայաստան բերող, որը սակայն մեծ հավանականությամբ ամեն կերպ կփակի հենց Մոսկվան: Եթե Մոսկվան հայ-թուրքական հարցում հարաբերությունը «փակ» պահելու դաշնակից էր Անկարայի համար, ապա այժմ այդ հարցում Մոսկվան մրցակից է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 5180 անգամ
Լրահոս
20 Հուլ
«Լիվերպուլ»-ի նոր ռեկորդային ձեռքբերումը. Ալիսոնը՝ պատմության ամենաթանկարժեք դարպասապահՓաշինյանը Քոչարյանին ի՞նչ է հասկացնում... 80-ականների մոդել Քրիստի Բրիկլին՝ նոր գլամուրային ֆոտոշարքումԱմուսնուն սիրուհու հետ նկատած կինը հարձակվել է ընթացքի մեջ գտնվող մեքենայի վրա, նստել վրան ու կոտրել դիմապակին (տեսանյութ) Ջենիֆեր Լոպեսը՝ «Սկսիր սկզբից» ֆիլմի առաջին թրեյլերում (տեսանյութ) Տեսանյութ․ Կարիբյան ծովը ողողված է աղբով «Նադաելո ուժե». Շանթ Հարությունյանի գործով ազատ արձակվածները կրկին ՔԿՀ են տեղափոխվելԹավշյա հեղափոխության գլխավոր բացահայտումըՆիկոլ Փաշինյանի թեժ աշունը. ո՞ւմ վրա կանգ կառնի ընտրությունըԲլոգերը երկնաքերի բարձունքում արված լուսանկարով զարմացրել է համացանցի օգտատերերին (լուսանկարներ) Տեսահոլովակի նկարահանման ժամանակ զբոսաշրջիկը ցատկել է ջրվեժի բարձունքից ու մահացել (տեսանյութ) Ես ամեն օր կոռուպցիոն բացահայտումների հետ կապված շոկի եմ ենթարկվում. Նիկոլ Փաշինյան Ստեղծվել է պարտադիր ժամկետային զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու գործընթացը կանոնակարգող աշխատանքային խումբ Այրվում է «Հաղթանակ» զբոսայգու հարակից խոտածածկ տարածքըՔաղաքական ուժերն իրար զիջում են, որպեսզի ԸՕ բարեփոխումների միասնական նախագիծ կազմեն Ո՞ւմ է վարչապետը տրամադրել իր նախկին բնակարանըՀուլիսի 30-ը սահմանվել է որպես Ընկերության միջազգային օր Անչափահասի նկատմամբ ոտնձգություն կատարած անձի ինքնությունը պարզվել է ՏՄՊՊՀ-ն 10 միլիոն դրամով տուգանեց «Ա և Գ» ընկերությանը՝ կեղծ օղի արտադրելու և իրացնելու համար Բուժքույր Անաստասիա Իվաշևսկայան դարձել է ինտերնետ–սկանդալի նոր հերոսուհի (լուսանկարներ)«Խենթի պես սիրում եմ… մարմնի ամեն մի միլիմետրը». Գոհար Ավետիսյանի ամուսնու գրառումը (տեսանյութ) Եվրոպայի երիտասարդական առաջնություն. Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու կազմը հայտնի էԱրարատ Խանդոյանի արտահայտությունը չի կարող որևէ աղերս ունենալ «Սասան Ծռեր»-ի տեսակետի հետՇիրակի թեմի առաջնորդը հոսպիտալացվել էԿառավարությունն արձակուրդ չի գնալու Ավշար գյուղի բնակիչը կամավոր զինամթերք է հանձնելՓաշինյանը հայտարարեց վարչապետի լիազորությունները նվազեցնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մտադրության մասին Նորույթ Քիմ Քարդաշյանի ոճաբանից՝ հատուկ շների, կատուների և խոզերի համար (լուսանկարներ, տեսանյութ)Ես Տարոն Մարգարյանին ոչինչ չեմ հորդորել. Նիկոլ Փաշինյան Փաշինյանը բացեց Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման փակագծերըԹալանել են Հայաստանում Բելառուսի Հանրապետության պատվավոր հյուպատոսի բնակարանը«Սասնա Ծռերի» 2 անդամներ ազատ արձակվեցինՀՀ վարչապետը՝ թոշակների ու աշխատավարձերի բարձրացման մասինՊՈԱԿ-ում «կեղծ» աշխատակիցներ են հայտնաբերվել, որոնց վճարվել է 30 մլն դրամ աշխատավարձ«Փյունիկ»-ի ֆուտբոլիստների ուրախությունը` հաղթանակից հետո (լուսանկարներ)Առանց լումա ծախսելու արել ենք ավելին, քան նախկինում արվել է տասնյակ միլիոնավոր եվրոներ ծախսելով. ՓաշինյանՏեսանյութ․ «արյունոտ» անձրևից հետո հուլիսին ձյուն է տեղացելՄեր մեղավորությունն է, որ մանրամասնորեն չենք պարզաբանել խնդիրները. ՓաշինյանԱռանձնատուն, որտեղ բնակվելու է Մարադոնան (լուսանկարներ)Նախագահ Սարգսյանն ընդունել է «Հայաստան և Ռուսաստան. իրողություններ, խնդիրներ և հնարավորություններ» գիտաժողովի մի խումբ մասնակիցների Մահացել է Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի գեղասահքի բրոնզե մեդալակիր Դենիս Տենը Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը՝ ՈւՂԻՂ Հոգեբուժարաններում ՄԻՊ արձանագրած խախտումների հիման վրա Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ Քրգործը վարույթ է ընդունվելԱշխարհի ամենագեր մոդելը մերկ է ներկայացել (լուսանկարներ, տեսանյութ)«2 ճանապարհ ունեմ՝ տուն կամ գերեզման». բողոքի ակցիա Վճռաբեկ դատարանի դիմաց (տեսանյութեր) Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին կայցելի ԱՄՆ. Արարատ Միրզոյան «Զվարթնոցի» տաքսիների թալանին վերջ տալու ժամանակն էԲակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի ԱԳՆ 25-ամյակի առթիվ Միսսուրիի լճում շրջվել է ուղեւորներով նավակը. AP
Ամենադիտված
Նիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամինԵրեկոյան ինձ զանգեց անձամբ Ռիտա Սարգսյանը. Իրինա Հարությունյան. «Հժ» Ռոբերտ Աբաջյանը երևի չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում․ Կարպիս Փաշոյան (տեսանյութ)Հեղափոխությունը սրա համար չէինք արել. պայքարներում թրծվածներս գիտեինք՝ շուտով սա ենք լսելուՓաշինյանի վերջին նախազգուշացումը Ռուբեն Հայրապետյանին Ինչու է Կաթողիկոսի եղբոր դատախազ որդին հայտնվել բախման թեժ կետում (տեսանյութ)Թբիլիսիում 15 հոգով դաժանաբար սպանել են 22-ամյա հայ երիտասարդի (տեսանյութ)Վլադիմիր Գասպարյանը և Ծառուկյանը դուրս են եկել Օսիպյանի դեմ. «Հրապարակ»Հայ հայտնիներ, ովքեր մինչև աքաղաղի կանչը ուրացան Ռիտա Սարգսյանին Տարա՜վ, միլիոնը տարա՜վ...
Ահա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀոկտեմբերի 27-ի երկու առեղծվածային տեսաերիզները. Ռոբերտ Քոչարյանի և գլխավոր ոճրագործի հանդիպման փաստե՞ր կան. «Ժողովուրդ» Նարեկ Սարգսյանը միշտ էլ ճոխ նվերների սիրահար է եղել (լուսանկարներ)Սկանդալային հայտարարություն. Վալերի Գործունյանը անուններ է տալիսՆոր Հայաստանի առաջին դիվանագիտական ձախողումը