00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Վե՛րջ. լռում ենքՄենք ունենք հստակ ընտրազանգված․ Վահան ԲաբայանՆուրմագոմեդով-Մաքգրեգոր. հայացքների մենամարտ (տեսանյութ)Թրամփի պայմանը՝ Նիկոլ ՓաշինյանինՆիքի Մինաժը՝ համարձակ ու մարմինն ընդգծող հանդերձանքով (լուսանկարներ, տեսանյութ) Արտասվող Ռոնալդուն` Մոմանիի ծաղրանկարումՓաշինյանի թիմի մտավախությունըԴավիդ Յուրչենկոն կվիրահատվի ՕԵԿ-ն ամփոփեց նախընտրական քարոզարշավը «Աստղային պատերազմներից» լուսային սուրը Լոնդոնի աճուրդում վաճառել են 179 հազար դոլարով

Պետք է կարողանանք դիմակայել մարտահրավերներին. Նախագահը հյուրընկալել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի՝ Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) անդամներին, ովքեր ս.թ. փետրվարի 20-23-ին մասնակցում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվող ԳՀԽ նիստին:

Բարձրաստիճան հոգևորական և աշխարհական 24 անդամներից կազմված խորհրդի նախագահը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, ատենապետերը` Երուսաղեմի և Կ. Պոլսի Հայոց պատրիարքները: 

Հանրապետության Նախագահը ողջունել է խորհրդի անդամներին իր նստավայրում և ընդգծել Հայ Առաքելական Եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի որոշումների կարևոր նշանակությունը ոչ միայն եկեղեցական և հոգևոր, այլև հասարակական կյանքում:

«Ես միշտ հիշում եմ, որ Հայ Առաքելական Եկեղեցին հայ իրականության մեջ երբևէ եղած և անընդհատ գործող ամենահին կառույցն է և այդ ընթացքում Հայ Առաքելական Եկեղեցին ուղղակի անփոխարինելի վաստակ է ունեցել մեր ժողովրդի կյանքի բոլոր բնագավառներում: Թիկունքում ունենալով, իհարկե, այդպիսի փորձառություն՝ ես վստահ եմ, որ դուք միշտ քայլեր եք անում, որոնք ընկալելի և ընդունելի են մեր հավատացյալ ժողովրդի համար: Վստահ եմ՝ դուք տեսնում եք, որ աշխարհը շատ արագ է զարգանում, և այդ ընթացքում մարտահրավերների հետ միասին նաև հնարավորություններ են ստեղծվում: Իհարկե, որպեսզի մենք այդ հնարավորությունները կարողանանք ի շահ մեր պետության և ժողովրդի գործադրել, պետք է կարողանանք դիմակայել այդ մարտահրավերները: Վստահ եմ, որ ձեր կողմից արվող քայլերը նաև հենց դրան են ուղղված: 

Կցանկանայի, Վեհափա՛ռ Տեր, Խորհրդի հարգելի՛ անդամներ, տեղեկանալ նիստի օրակարգի, քննարկվող հարցերի և, իհարկե, ձեր նկատառումների մասին,հատկապես, Առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների հետ կապված: Այդ նկատառումները մեզ համար շատ կարևոր են: Իհարկե, մենք ազատ ենք քննարկելու տարբեր հարցեր՝ նկատի առնելով, որ մեր նախորդ հանդիպումից հետո բավականին ժամանակ է անցել: Մեկ անգամ ևս սիրով բոլորիդ ողջունում եմ այստեղ»,- հանդիպման սկզբում ասել է Հանրապետության Նախագահը և թեյի սեղանի շուրջ քննարկել հանդիպման մասնակիցների հետ համազգային հարցեր, պատասխանել նաև Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին հետաքրքրող հարցերին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր և Խորհրդի անունից շնորհակալություն է հայտնել Նախագահին ջերմ հյուրընկալության համար և ներկայացրել ընդլայնված կազմով այս տարի գումարվող Գերագույն հոգևոր խորհրդի առաջին նիստի օրակարգի շրջանակներում քննարկվելիք հարցերը, որոնք, ըստ Վեհափառ Հայրապետի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունեության վերաբերյալ հաշվետվությունից և ընթացիկ գործունեությունից բացի, ներառում են ազգային, եկեղեցական կյանքին վերաբերող հարցեր ու խնդիրներ:

«Գիտեք, որ այսօր մեր առջև դրված, մեր ժողովրդին հուզող խնդիրներից են Պոլսո Հայոց Պատրիարքության մեջ տեղի ունեցող իրադարձությունները, ստեղծված իրավիճակը, որը առաջնահերթորեն մեր Գերագույն հոգևոր խորհրդի օրակարգի հարց է: Օրակարգի մեջ ունենք նաև, ինչպես Դուք անդրադարձաք, Հայաստանի Հանրապետության 100-ամյակին և Մայիսյան հերոսամարտերի տոնախմբության միջոցառումների հարցը: Մենք, ինչպես և Արամ Կաթողիկոսը, կոնդակ հռչակեցինք, որն ընթերցվեց աշխարհասփյուռ մեր թեմերում, մեր եկեղեցիներում, և զանազան միջոցառումներ, հրատարակություններ, գիտաժողովներ պիտի կազմակերպվեն ու անցկացվեն: Պետական համապատասխան հանձնաժողովի հետ քննության պիտի առնվի ծիսական միջոցառումը, որը պիտի այդ օրը, անշուշտ, համախորհուրդ իրականացնենք: 

Հանձնաժողով ունենք, որ այս ժողովին պիտի ներկայացնի նաև այլ առաջարկներ, որոնք պետք է քննարկվեն և ընդունվեն Գերագույն հոգևոր խորհրդի կողմից: Այսօրվա այս ժողովի ընթացքին քննության պիտի առնվի նաև Գերագույն հոգևոր խորհրդի կանոնադրությունը: Ինչպես գիտեք, ձեռնամուխ ենք եղել Գերագույն հոգևոր խորհրդի հետ միասին կանոնակարգելու մեր եկեղեցական կյանքը, նրա կառավարման մարմինների գործունեությունը, ինչպես, օրինակ՝ Ազգային-եկեղեցական ժողովի կանոնադրությունը մշակվեց, Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրությունը մշակվեց, թեմական և համայնքային կանոնադրության նախագիծ պատրաստվեց և թելադրվեց, որպեսզի որդեգրեն թեմերը այդ նախագծում պարտադիր նկատված կանոնները: Այսպես` հերթականորեն պետք է նաև բոլոր մարմինների համար կանոնակարգեր մշակվեն, և վերջում այդ ամբողջությամբ կազմվի Հայ եկեղեցու Սահմանադրությունը, եթե կարող ենք այսպես կոչել: Նաև ունենք կարևոր մեկ այլ հարց՝ Գերագույն հոգևոր խորհրդի մեջ մենք որոշեցինք, որ 2018 թվականը հռչակենք երիտասարդության տարի, և թեմակալ մեր առաջնորդները ձեռնամուխ են, որպեսզի այս տարի հուլիսի 5-8-ը աշխարհասփյուռ թեմերից ուխտավոր երիտասարդներ ունենանք: Ակնկալում ենք մեծ թվով երիտասարդական խմբեր, ովքեր պետք է համատեղում ունենան Ծաղկաձորում՝ ճամբարային ձևաչափով: Այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին պետք է ուխտագնացության գան, որտեղ արարողություն պիտի լինի, և մենք մեր հորդորը, պատգամը պիտի հղենք մեր երիտասարդներին:

Այս կարևորագույն հարցերն էին, որոնք բերեցինք Ձեր ուշադրությանը, մեծարգո՛ Նախագահ: 

Պարո՛ն Նախագահ, մեզ համար մեծ ուրախություն է հաստատել, որ եկեղեցի-պետություն հարաբերությունները միշտ էլ եղել են սերտ, բայց մասնավորաբար այս անցնող տարիներին վերելք են ապրում՝ շնորհիվ նաև Ձեր նախանձախնդիր և հոգածու վերաբերմունքի: Մեր եկեղեցին ևս առաջնորդվում է նույն շահերով, ինչ հայրենի իշխանությունները՝ դրանք մեր ազգային ինքնության պահպանության, մեր պետականության ամրապնդման, մեր երկրի խաղաղ, ապահով անվտանգ և բարօր կյանքի խնդիրներն են, որ առաջնահերթորեն զբաղեցնում են մեզ և մեր տեսլականի, մեր գործունեության առանցքն են կազմում: Ուրախ եմ ասելու, որ շնորհիվ հայրենի իշխանությանց զորակցության մեր եկեղեցին այս ժամանակահատվածում՝ անկախության այս տարիներին, կարողացավ հաղթահարել պատմական բոլոր այն արհավիրքները, որոնց ենթարկվել էր մեր եկեղեցին՝ կրելով մեծ կորուստներ: Թիվ հնչեցնելու համար ասենք, որ Ցեղասպանության և ստալինյան բռնատիրական տարիների այդ հալածանքների շրջանին մենք կորցրեցինք շուրջ 3000, նույնիսկ հաշվվում է 4000 եկեղեցի և 4000-5000 եկեղեցականներ: Այսօր մենք մեկ չորրորդը կամ մեկ հինգերորդն անգամ չենք կարողացել վերականգնել այդ կորուստների: Սակայն այն ձեռքբերումները, որ արձանագրվել են, մասնավորապես, անկախության այս ժամանակահատվածում, մեզ լավատեսություն և հույս են ներշնչում, որ մենք պիտի կարողանանք ամբողջականորեն մեր եկեղեցու առաքելությունն իրականացնել մեր ժողովրդի կյանքում՝ ներկայություն ապահովելով ազգային կյանքի բոլոր բնագավառներում:

Մենք ինչպես դարերի ընթացքին միշտ առաջնորդվել ենք Հայոց պետականությունը զորացնելու այդ բարձր գիտակցությամբ, այնպես էլ այսօր այդ գիտակցությունը բնորոշ է մեր եկեղեցականության, մասնավորապես՝ մեր հոգևոր բարձրաստիճան եկեղեցականաց՝ թեմակալ առաջնորդներին, ովքեր ամենայն ջանք գործադրում են, որպեսզի մեր ժողովրդի զավակներին համախումբ պահեն հայրենիքի շուրջ և նրանց գիտակցության մեջ ամրագրեն հայրենյաց շահերը, հայրենիքին ծառայելու, զորակցելու այդ ոգին, գիտակցությունը և այդ նախանձախնդրությունը: Այս զորակցությունը ինչպես անցյալում, ինչպես այսօր, մշտապես լինելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջնորդող հիմնական գաղափարը: 

Մենք կրկին մեր շնորհակալությունն ենք ուզում արտահայտել և մեր բարեմաղթանքները բերել Ձեզ, որպեսզի դժվարին, բարդ այս ժամանակներում Տերը զորակից լինի Ձեզ, հայրենի մեր իշխանություններին, իր օրհնությունը տարածի Ձեր և հայրենի մեր երկրի վրա, որ կարողանաք իրականության առաջնորդել այն բոլոր իղձերը, ցանկությունները, որ մեր ժողովուրդն իբրև երազ դարերով կրում է իր հոգուց, իր սրտից ներս:

Աստծո օգնականությունն ենք հայցում Ձեզ և մաղթում քաջառողջ, արևշատ տարիներ և արդյունավոր ծառայություն մեր հայրենիքին և մեր ժողովրդին: Աստված օրհնի Ձեզ»,-ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նախագահի նստավայրում կայացած հանդիպմանը, որի ժամանակ Հանրապետության Նախագահը ազգային և հոգևոր արժեքների պահպանման և զարգացման գործում ներդրած ավանդի համար պետական բարձր պարգևներ է հանձնել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին և ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին:

դիտվել է 427 անգամ
Լրահոս
22 Սեպ
Ալաշկերտի մարզչական շտաբը հեռացվել է աշխատանքիցՎե՛րջ. լռում ենքՃՏՊ Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկումԿան խանգարողներ, բզբզողներ, բայց Ծառուկյանը պաշտոնի համար գլուխ չի ջարդում. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)Ռիհաննան դեսպան է նշանակվելՔաղաքապետի թեկնածուների բանավեճը. ՈՒՂԻՂUcom ընկերության ֆիքսված և շարժական ցանցերն ենթարկվել են լրջագույն արտաքին հարձակմանՆիկոլ Փաշինյանը կոչ է անում քաղաքական կյանքում բացառել անձնական բնույթի վիրավորանքներըԿանադայի վարչապետը մասնակցելու է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովինԵրևանի ավագանու ընտրություններում հաղթանակի դեպքում ԲՀԿ-ն բոլոր ծրագրերի շուրջ աշխատանք է տանելուՄենք պետք է ՀՀ քաղաքացիների առջև բացենք նաև Ազգային Ժողովի դռները. Նիկոլ ՓաշինյանԵրևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը քարոզարշավի վերջին օրը շրջեց վարչական շրջաններում Մեր հեղափոխության ժամանակ էր մեկ էլ այսպիսի տոնական տրամադրություն եղել. Նիկոլ ՓաշինյանՄենք ունենք հստակ ընտրազանգված․ Վահան Բաբայան«Իմ քայլը» հեղափոխության տրամաբանական շարունակությունն է. Հայկ ՄարությանըՎարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրելՓրկարարները բռնել են օձին և տեղափոխել անվտանգ տարածքԼիոնում տեղի է ունեցել Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Նախագահ Սարգսյանը մասնակացել է Անկախության տոնին նվիրված պաշտոնական ընդունելությանը Բաղրամյան 26-ի դռները կբացվեն և այլեւս երբեք չեն փակվի. Նիկոլ ՓաշինյանԱրարատ Զուրաբյանը կարծում է, որ քաղաքապետի ընտրությունները կլինեն արդար, առանց խախտումներիՎարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարինՀԱՊԿ գլխավոր քարտուղարն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծություններըՍփյուռքի նախարարը Դամասկոսում ունեցել է մի շարք հանդիպումներԱնկախության տոնի կապակցությամբ ՀՀ նախագահը շարունակում է շնորհավորանքներ ստանալ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը շնորհավորական ուղերձ է հղելՆուրմագոմեդով-Մաքգրեգոր. հայացքների մենամարտ (տեսանյութ)Լուիզա Ներսիսյանը և դիզայներ Դիանա Շատվերյանը՝ համատեղ ֆոտոշարքում (տեսանյութ) Թրամփի պայմանը՝ Նիկոլ ՓաշինյանինՆիքի Մինաժը՝ համարձակ ու մարմինն ընդգծող հանդերձանքով (լուսանկարներ, տեսանյութ) Արտասվող Ռոնալդուն` Մոմանիի ծաղրանկարումՓաշինյանի թիմի մտավախությունըԳոհար Ավետիսյանը՝ հայկական ոճով (լուսանկարներ, տեսանյութ)Դավիդ Յուրչենկոն կվիրահատվի ՕԵԿ-ն ամփոփեց նախընտրական քարոզարշավը «Աստղային պատերազմներից» լուսային սուրը Լոնդոնի աճուրդում վաճառել են 179 հազար դոլարով Մխիթարյանը վնասվածք է ստացելԿրքոտ Էմիլի Ռատաժկովսկին ողջունում է անկողնուց (տեսանյութ) Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի ֆուտբոլիստների շարքում 33-րդն է «Այսօր մեծ ուրախության օր է». ՀՀ նախագահ Մեր միակամությունը հզորության աղբյուր է. Արամ Ա Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը հայտնի էGALLUP. Երևանի ավագանու ընտրություններում ձայների գերակշիռ մեծամասնությունը կստանա «Իմ քայլը» Անկախության 27-ամյակը Երևանում. ՈւՂԻՂ «Տրիոն» մերժեց. ո՞րն է պատճառը Պրեմիերա՝ «Այն իրոք շատ սպասված էր». Սյուզաննա Մելքոնյան Նախագահը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին շնորհեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում «Շատ հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում». ՀՀ անկախությունը չճանաչած 3 երկրներից 1-ը շնորհավորական ուղերձ է հղելԱգուերոն երկարաձգեց պայմանագիրը «Մանչեսթեր Սիթի»-ի հետՀայտարարում եմ՝ նման բան չի եղել. Մնացականյանը՝ Ապրիլյան պատերազմին վառելիքի չարաշահումների մասին
Ամենադիտված