00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Խաղի ժամանակ կենգուրուն ներխուժել է խաղադաշտ (տեսանյութ)Նազիկ Ամիրյանը կձերբակալվիՀրազդանի քաղաքապետը հրաժարական կտա Մոգերինին պաշտպանել է Ալբանիայի հետ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելը Մամիկոն Ասլանյանի հավերժության գաղտնիքը...Ինչու է «Աշտարակ կաթ»-ը հրաժարվում կաթ ընդունել. մանրամասներՎաղարշյան փողոցում 14-ամյա Հայկի որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք Աշխատասենյակ առանց գույքի. պաշտոնաթող փոխմարզպետը գույքն իր հետ տարել էԹուրքիայի քրդամետ կուսակցության ազատազրկված թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը շնորհավորել է իր կուսակիցներին և շնորհակալություն հայտնել հասարակությանը «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզիչը կասկածվում է մրցակից ակումբի ֆուտբոլիստին կաշառելու մեջ

ԴԱՀԿ պետը կանչվել է նախագահական

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ գլխավոր հարկադիր կատարող Արմեն Հարությունյանը զեկուցել է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեության ոլորտում 2017 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների, նորամուծությունների շնորհիվ առանձին ուղղություններով աշխատանքների բարելավման, ծառայության կողմից հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտերի, կատարողական վարույթներով հաշվետու ժամանակաշրջանում վերականգնված գումարների, քաղաքացիներից ստացվող դիմում-բողոքների, գանգատների ընդհանուր բովանդակության և քանակի, դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերի և 2018 թվականի համար նախանշված առանցքային միջոցառումների մասին: Անդրադարձ է եղել նաև ծառայության կողմից միջազգային առաջադեմ փորձի ներմուծման ու համակարգի հետագա կատարելագործման նպատակով կատարված աշխատանքներին: 

Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, գլխավոր հարկադիր կատարողը մասնավորապես զեկուցել է, որ ծառայության կողմից 2017 թվականին գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է 26 742 071 800 ՀՀ դրամ, որը գերազանցել է 2016 թվականի ցուցանիշը շուրջ 23.4%-ով: 

Ծառայության կողմից հաշվետու ժամանակաշրջանում ընթացք է տրվել 1 599 389 կատարողական վարույթների: Այս ցուցանիշը, ըստ գլխավոր հարկադիր կատարողի, գերազանցել է նախորդ հաշվետու ժամանակաշրջանի ցուցանիշը շուրջ 4.9%-ով: 

Հանրապետության Նախագահին Արմեն Հարությունյանը ներկայացրել է նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործընթացի բարելավմանն ուղղված աշխատանքները: Գլխավոր հարկադիր կատարողը զեկուցել է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործընթացում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, ինչպես նաև հարկադիր կատարողի հայեցողական լիազորությունների կանոնակարգման նպատակով գլխավոր հարկադիր կատարողի համապատասխան հանձնարարականներով նախորդ տարի ներդրվել են բռնագանձման ենթակա գույքերի իրացման գործընթացի հրապարակայնությունն ու թափանցիկությունն ապահովող հավելյալ մեխանիզմներ: Դրանից բացի, 2017 թվականի փետրվարից գործարկվել է էլեկտրոնային աճուրդներին մասնակցելիս վճարային նոր համակարգը, որն աճուրդի մասնակիցների համար ավելի է դյուրինացնում գործընթացը: Արմեն Հարությունյանի ներկայացմամբ՝ 2017 թվականին աճել է նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասնակիցների թիվը, ինչը վկայում է աճուրդների գործընթացի թափանցիկության և դրա նկատմամբ հետաքրքրության աճի մասին:

Հանդիպման ընթացքում Նախագահին զեկուցվել են հաշվետու տարվա ընթացքում ծառայության բաժիններում կատարողական վարույթների համալիր կամ ընտրական կարգով անցկացված տեսչական ստուգումների արդյունքների մասին: 

Գլխավոր հարկադիր կատարողի զեկույցը ներառել է նաև ծառայությունում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ներդրված մի շարք նորարարություններ, որոնցից է քաղաքացիների առցանց գրանցման համակարգի ներդրումը վարչական շենքում գործող արագ սպասարկման գրասենյակում: 

Նախագահի հետ աշխատանքային հանդիպմանը գլխավոր հարկադիր կատարողը ներկայացրել է նաև 2017 թվականին ծառայության գործառույթների և նոր ծրագրերի մասին քաղաքացիների իրազեկման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ: Մասնավորապես, ներկայացվել է, որ պատրաստվել և տարածվել են տեղեկատվական տեսանյութեր՝ իրազեկման հոլովակներ՝ ծանուցման այլընտրանքային էլեկտրոնային մեխանիզմների, ծառայության արագ սպասարկման գրասենյակից օգտվելու կարգի, առկա պարտավորությունների կատարմանն ուղղված վճարման եղանակների, ինչպես նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդների և դրանց մասնակցության ընթացակարգի մասին: 
Գլխավոր հարկադիր կատարողը ներկայացրել է նաև միջազգային հարթակում ծառայության հաջողությունները: Զեկուցվել է, որ 2017 թվականին ծառայությունն ակտիվ մասնակցություն է ցուցաբերել ինչպես ԱՊՀ, այնպես էլ եվրոպական երկրներում անցկացվող միջազգային գիտագործնական համաժողովներին, սեմինարներին, մասնագիտական այլ միջոցառումներին: 

Արմեն Հարությունյանը զեկուցել է նաև 2018 թվականին նախատեսված միջոցառումների մասին, որոնք կապված են կատարողական վարույթի կողմերի ծանուցման մեխանիզմների կատարելագործման, տեղեկատվական տեխնոլոգիաների շարունակական ներդրման, կատարողական վարույթների իրականացման նկատմամբ վերահսկողության ուժեղացման, ինչպես նաև մի շարք այլ հիմնահարցերի հետ: 

Հանրապետության Նախագահը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը կատարողական վարույթների որակի նկատմամբ, ակտիվ համագործակցություն ապահովել վարչական մարմինների հետ կատարողական վարույթներին առնչվող հարցերում, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների շարունակական ներդրման միջոցով հասնել մարդկային ռեսուրսների հնարավորինս քիչ օգտագործմամբ վարույթների արդյունավետության բարձրացմանը:

դիտվել է 1904 անգամ
Լրահոս
25 Հուն
Խաղի ժամանակ կենգուրուն ներխուժել է խաղադաշտ (տեսանյութ)Նազիկ Ամիրյանը կձերբակալվիՀրազդանի քաղաքապետը հրաժարական կտա Մոգերինին պաշտպանել է Ալբանիայի հետ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելը Մամիկոն Ասլանյանի հավերժության գաղտնիքը...Ինչու է «Աշտարակ կաթ»-ը հրաժարվում կաթ ընդունել. մանրամասներՎաղարշյան փողոցում 14-ամյա Հայկի որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք Աշխատասենյակ առանց գույքի. պաշտոնաթող փոխմարզպետը գույքն իր հետ տարել էԹուրքիայի քրդամետ կուսակցության ազատազրկված թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը շնորհավորել է իր կուսակիցներին և շնորհակալություն հայտնել հասարակությանը «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզիչը կասկածվում է մրցակից ակումբի ֆուտբոլիստին կաշառելու մեջ Ռազմական ոստիկանները շուրջօրյա ծառայություն կիրականացնեն «Զվարթնոց» օդանավակայանում Սերժ Թանկյանը Հայաստանի հետ կապված հավակնոտ ծրագրեր ունի Թուրքիայում նախագահական ընտրություններին քվեարկել են Պուտինի օգտին (ֆոտո)Ինչպե՞ս եղավ, որ ծակ շալվարով եկան պաշտոնի, և պարզվում է, որ միլիոնատերեր են. Լևոն ԲարսեղյանԿողոպուտ «Գաֆրի» ոսկու սրահում. փախչելիս վնասել են մեծ թվով թանկարժեք ավտոմեքենաներ ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի Կորած երեխային նկատել են Երևանի Վաղարշյան փողոցում «Կարմիր գծերը» ներկել եռագույն՝ դարձնելով դրանք հանրային տարածքՀայտնի է Թուրքիայի նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրը Պորտուգալիայի ընտրանին նախապատրաստվում է Իրանի դեմ խաղին (լուսանկարները)«Լեռնային Ղարաբաղի հարցը չի կարող մեզ չանհանգստացնել». Վյաչեսլավ ՎոլոդինԲժիշկներն այլևս չեն ուզում «նալոգ» տալ. Երևանի թիվ 19 պոլիկլինիկայում կրքերը շիկացել են Լենա Նազարյանի գրառումը Մանվել Գրիգորյանի առանձնատան կենդանիների մասինՄունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)Ոստիկանությունը կրկին «Էլլիպս»-ում էԱնձնագրային համակարգում ոստիկանությունը կարևոր փոփոխություններ է խոստանում «Փյունիկ»-ի խոշոր հաշվով հաղթանակը Նիկոլ Փաշինյանը «Թվային Հայաստան»-ի հոգաբարձուների խորհրդի անդամներ է նշանակելԱԻՆ-ը հորդորում է ցերեկային ժամերին խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից Աթեշյանը, Շիրինօղլուն և Զեքիյանը շնորհավորել են Էրդողանին ընտրություններում հաղթանակի առթիվ Արշալույսցիներն ընդվզել են Մանվել Գրիգորյանի եղբոր որդու պաշտոնավարման դեմՊԵԿ-ը Երևանում բացահայտել է կեղծ կոնյակի խոշոր խմբաքանակ Վարչապետի օգնականի հայտարարությունից հետո քաղաքապետարանի մուտքը փակած քաղաքացիները ցրվեցին Սրբապղծություն պաշտոնյայի «աչքը մտնելու» համար. ընտանեկան գերեզմանատեղին վերավաճառել են դատախազինՏեսանյութ. Տարոն Մարգարյանը, շրջապատը, դղյակներն ու միլիոնները Մանվել Գրիգորյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Նադալը շրջանցեց Ֆեդերերին և դարձավ առաջին ռակետՄանվել Գրիգորյանի փաստաբանին ֆեյսբուքով սպառնացող անձը հայտնաբերվել էՎարչապետ Մեյի տարօրինակ ռևերանսները քննադատության թեմա են դարձել (լուսանկարներ, տեսանյութ) Մասիսի քաղաքապետին նոր մեղադրանք է առաջադրվելԻնչպես է անցկացրել ծննդյան օրը Մեսսին (լուսանկարներ)Կորած քաղաքացին հայտնաբերվել է Երևանում քաղաքացին «Ֆեյսբուք»-ով սպանության սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ է ուղարկել Վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների համար տրամադրվող բենզինի քանակը կրկնակի կկրճատվի WTA. Շարապովան զիջել է դիրքերըՄի խումբ ակտիվիստներ փակել են Երևանի քաղաքապետարանի մուտքերըՆիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում կպատասխանի ամենաշատ like հավաքած հարցերին Ռոնալդուն խնդրել է իրանցի երկրպագուներին չաղմկել և թույլ տալ քնել (տեսանյութ)Տեսանյութ․ անգլիական բուլդոգը ճանաչվել է աշխարհի ամենատգեղ շուն (լուսանկարներ) Ողբերգական ավտովթար Դիլիջանում
Ամենադիտված
Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըԻմ հարազատ ընկերներն էլ ինձ ճիշտ չեն հասկանում. Մանվել Գրիգորյան (տեսանյութ)Շմայսը տեղափոխվել է ԱԱԾ․ նոր մանրամասներ խուզարկությունից (լուսանկարներ) Armtimes.com Հարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներին«Զինվորի բաժին»-ը բեռնվել է Նազիկ Ամիրյանի ցուցումով (տեսանյութ) Մոսկվան տվեց համաձայնությունը. ի՛նչ գին կվճարի ՀայաստանըՓաշինյանի վճռական գրոհը ԱԺ-ումՄանվել Գրիգորյանը բաց նամակով դիմել է Արա ԲաբլոյանինՏեսանյութ. Զարուհի Փոստանջյանը ներխուժել է Տարոն Մարգարյանի ավտոպարկ