00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ՀՖՖ-ի պատասխանը «Փյունիկ»-ին«Արարատ»-ը հանդես է եկել հայտարարությամբԴպրոցի տնօրենը տարբեր նպատակներով հավաքել է 5 000-10 000-ական դրամներ. հարուցվել է քրգործ (փաստաթղթեր)Ռամոսի հանգիստը՝ ընտանիքի հետ (լուսանկարներ)Տուսկը Չինաստանին, ԱՄՆ-ին եւ Ռուսասանին կոչ է արել կանխել առեւտրական հակամարտությունը «Ազատ դեմոկրատներ»-ն առաջարկում է վերացնել խորհրդարանական կոալիցիա կազմող ուժերի քանակի սահմանափակումը Արսենյանը թռա՞վ...Մունդիալ 2018-ը՝ ՖԻՖԱ-ի հոլովակում (տեսանյութ)Ինչու ՊԵԿ նախագահը խուսափեց անուններ հնչեցնելուցԹուրքիայի արդարադատության նախարարը խոսել է արտակարգ դրության ռեժիմը վերացնելու մասին

#CultTalk. Կինեմատոգրաֆիստների միությունը պետք է դառնա միջազգային կենտրոն. Հարություն Խաչատրյան

 Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության շենք մտնելիս թեև ներկի հոտ չես զգում, բայց նկատում ես, որ շենքում յուրահատուկ նոր շունչ է թևածում: Եվ թարմությունը միայն տարածքի վերանորոգմանը չի վերաբերում… «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնի հիմնադիր, ճանաչված հայ ռեժիսոր, բազում միջազգային մրցանակների դափնեկիր Հարություն Խաչատրյանը, ով ընդամենը կես տարի է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահը, «Ոսկե ծիրան»-ի շռնդալից հաջողությունը միությունում կրկնելու ու ավելի մեծ և հավակնոտ ծրագրեր իրականացնելու նպատակ ունի: Նա հայ կինոն ցանկանում է տեսնել բոլորովին այլ հարթության վրա:

 

«Արմենպրես» լրատվական գործակալության նոր՝ #CultTalk մշակութային նախագծի հյուր ՀՀ ժողովրդական արտիստ Հարություն Խաչատրյանը պատմում է միությունում կատարած աշխատանքի, կինոցուցադրությունների, կառույցը միջազգային ու տուրիստական կենտրոն դարձնելու և այլ ծրագրերի մասին:

«Ոսկե ծիրան»-ից՝ Կինեմատոգրաֆիստների միություն

Ես կինոյին նվիրված մարդ եմ, և կինոյին նվիրված ցանկացած մարդ մտածում է, թե ինչ կարող է անել այս ասպարեզում: Մենք ունեինք կինոժառանգություն, որը մոռացության էր մատնվել, հայկական ֆիլմերը ցիրուցան եղան աշխարհով մեկ, որովհետև կինոստուդիան փակվեց, վաճառվեց: Ունեինք կինոմիություն, որը կարծես Սովետական Միության մնացորդներից լիներ: Ժամանակին նման կառույցները զբաղվում էին վերահսկողությամբ… Այսինքն՝ այնքա՜ն հարցեր կային: Միայն «Ոսկե ծիրան»-ով զբաղվելը շատ մեծ էգոիզմ կլիներ:

 

 

Կինեմատոգրաֆիստների միության առաջնային խնդիրները

Մեզ համար շատ կարևոր էր, որ մենք պահպանենք մեր ժառանգությունը: Ահա թե ինչու առաջիններից մեկն էր կինոթանգարան ստեղծելու նախագիծը: Թանգարանն իր հարկի ներքո ամբողջ աշխարհից կհավաքի, կմեկտեղի այն ամենը, ինչ մենք ենք ստեղծել:

Մեր առջև դրած երկրորդ խնդիրը գիլդիաների ստեղծումն էր: Այսօր, բացի Հայաստանից, աշխարհի տարբեր երկրներում կան պրոֆեսիոնալ գիլդիաներ: Գիլդիաների ստեղծումն օգնում է, որ պրոֆեսիոնալները հավաքվեն իրար կողքի, բարձրաձայնեն խնդիրներ, ստեղծեն օրենքներ, որոնցով պետք է պաշտպանվեն, օրենքներ, որոնց միջոցով պետք է հարաբերվեն մյուսների հետ:

Գիլդիաներն են հենց ընտրելու, թե ովքեր են դառնալու Կինեմատոգրաֆիստների միության անդամներ: Ստեղծել ենք նաև գիլդիաների մրցանակաբաշխություն, և գիլդիաների անդամներն ամեն տարի պետք է ընտրեն լավագույններին՝ լավագույն սցենարիստին, օպերատորին, ռեժիսորին, դերասանին և այլն:

…Միությունը պետք է իսկապես մի լուրջ միջազգային կենտրոն դառնա, որտեղ պետք է իրականացվեն և՛ կրթական, և՛ ճանաչողական ծրագրեր:

Անցած գրեթե 6 ամսում մենք արդեն կարողացանք ֆիլմերի ցուցադրություններ, քննարկումներ կազմակերպել: Շատ լավ համագործակցում ենք կինոգետների և կինոլրագրողների գիլդիայի հետ, շատ լավ աշխատում է օպերատորների գիլդիան:  Շաբաթը 3 անգամ միությունում տեղի են ունենում կինոցուցադրություններ: Մենք բացել ենք մեր փոքր դահլիճը, որը 50 մարդ է տեղավորում: Այն միշտ լեփ-լեցուն է, և ցուցադրությունների ժամանակ տարբեր ժանրերի ֆիլմեր ենք ներկայացնում:

Ունենք մեծ դահլիճ, որը 30 տարի չի աշխատել: Այն Երևանի ամենահաճելի վայրերից էր: Մենք հենց այստեղ էինք դիտում արտասահմանյան ֆիլմերը: Այս դահլիճը մոռացության էր մատնվել: Այսօր արդեն վերանորոգել ենք այն, շուտով կբացենք: Այն արտհաուս, փառատոնային, մշակութային, կրթական ֆիլմերի կենտրոն է դառնալու:

 

 

Համաշխարհային հիմնադրամներ և լավ առաջարկներ

Պետք է մարդկանց սովորեցնել օգտվել աշխարհի հիմնադրամներից: Հայաստանը դժվարին իրավիճակում է, պատերազմող երկիր է, և շատ դժվար է կինոյին մեծ գումարներ հատկացնելը: 1-2 ֆիլմով մենք չենք կարող հուսալ, որ որակ կունենանք: Աշխարհում կան հիմնադրամներ, որոնք փող ունեն, բայց պետք է անգլերեն լավ իմանաս, կարողանաս լուրջ նախագիծ կազմել, համոզել հիմնադրամին, որ ներկայացրել ես համամարդկային նշանակության թեմա, որը պետք է ֆինանսավորել: Համաշխարհային լավագույն հիմնադրամները պատրաստ են ընդունել լավ գաղափարներ:

Կինոյի անցած բարդ ճանապարհը

Կինոն այսօր մեծ ժողովրդականություն է վայելում: «Ոսկե ծիրան»-ը հիմնելիս մեր ցուցադրություններին մասնակցում էին 15-16 տարեկան պատանիներ, որ առաջին անգամ էին էկրանին ֆիլմ տեսնում: Մենք բարդ ճանապարհ անցանք…

Հիմա ամեն ինչ այլ է: Ամեն մի միություն պետք է զբաղվի մշակութային ժառանգությունը պահպանելով և ներգրավելով երիտասարդներին, ովքեր ուզում են ստեղծագործել:

Աջակցություն երիտասարդներն

Պետք է հնարավորություններ ստեղծվեն, որ երիտասարդը կարողանա կրթվել, դաստիարակվել, այնպիսի մթնոլորտում ապրել, որպեսզի չհեռանա այստեղից: Մենք այդ գործին ենք նվիրվել, հուսով ենք գոնե կինեմատոգրաֆիստների համար ստեղծել այդպիսի մթնոլորտ:

Եթե հաջողենք նաև մի հիմնադրամ ստեղծել, որը կկարողանա երիտասարդներին արտերկիր սովորելու ուղարկել, արդեն բավականին մեծ գործ արած կլինենք:

Անձնական ծրագրեր

Ես աշխատում եմ մի ֆիլմի վրա, որն իմ նախագծի մաս է կազմում, կոչվում է «Վերադարձողները»: Միշտ երկրից փախչողների մասին եմ ֆիլմեր նկարել, այս անգամ որոշեցի վերադարձողներին անդրադառնալ: Արդեն ավարտած ֆիլմ ունեմ, պետք է մոնտաժեմ, կոչվում է «Հայ նկարչի ճանապարհը»: Հերոսը տարիներ շարունակ իր կյանքն անցկացրել է Էստոնիայում, Ուկրաինայում: Նկարիչ Վահան Անանյանը շատ մեծ հետք է թողել, բազում նկարներ, ունեցել շատ աշակերտներ: Մայիսին կավարտեմ «Վերադարձողները»«Հայ նկարչի ճանապարհն» էլ մինչև տարեվերջ կվերջացնեմ: Երազում եմ այս երկուսից վերջինի պրեմիերան անել Կինոյի տան դահլիճում:

 Հ.Գ. «Արմենպրես» լրատվական գործակալության նոր՝ «#CultTalk. խոսելով մշակույթի մասին» նախագծի հերոսները մշակույթի ոլորտի ներկայացուցիչներն են, որոնց հետ մենք զրուցում ենք գեղեցիկի՝ մշակույթի մասին: Նախագծի նպատակն է ևս մեկ անգամ վերարժևորել հայ ժամանակակից մշակույթը. մեր հերոսները ներկայացնում են իրենց ծրագրերը, գաղափարներըանդրադառնում այս ոլորտում առկա խնդիրներն ու հաջողությունները:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

դիտվել է 266 անգամ
Լրահոս
17 Հուլ
ՀՖՖ-ի պատասխանը «Փյունիկ»-ին«Արարատ»-ը հանդես է եկել հայտարարությամբՅուրահատուկ ու տարատեսակ ցեղերի ներկայացուցիչները տեղ են գտել այս ֆոտոշարքում ԶԼՄ–ները բացատրել են ԱԱ փակմանը Պուտինի համար պահված հովանոցի հետ կապված հանգամանքներըՀայրապետյանը դիմումը գրել է «Աղիքները դուրս էին թափվել․․․». Վանաձորում «Չախալն» ու եղբայրը «քացով խփել են «բիձու» դոշին», վերջինս էլ դանակով՝ «ջահելներից» մեկին Չարաշահումներ Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում. մեղադրանք է առաջադրվել 3 անձի Կարպիս Փաշոյանը աշխատանքից ազատման դիմում է գրելԱրմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահին Վալերի Օսիպյանը սպայական կոչումներն է հանձնել մի խումբ ոստիկանների Ի՞նչ տեսք ունեն տարբեր երկրների բանտային խցերը․ ծայրահեղությունից՝ ծայրահեղություն (լուսանկարներ) Մեծավանի համայնքապետը՝ մեղադրյալի աթոռին Գյումրիում ցուցադրվեց Կարո Բերբերյանի «Դանիել» ֆիլմը «Բիզնես Արմենիա»-ն եւ ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը համագործակցության նոր հուշագիր կնքեցին Բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեի մասնաճյուղին է հանձնվել 8 ամենագնաց ավտոմեքենա ՀՀ փոխվարչապետը Եվգենի Դիտրիխինի հետ քննարկել է հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման հարց Շատ հնարավոր է, որ որդիս առաջադրի իր թեկնածությունը. Սասուն Միքայելյան (տեսանյութ)ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ-ից Հայաստան ժամանած ռազմական գծով փորձագետներին ՄԻՊ Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել վրացի գործընկերոջը Նախագահ Արմեն Սարգսյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետի հետ քննարկել է հիմնադրամի գործունեությունը ԱԱԾ-ն բացահայտել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են պաշտոնատար անձինք, բժիշկներ, զինկոմիսարիատի աշխատակիցներ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը և Պետրոս Թերզյանը քննարկել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետագա գործունեությունը Սաշիկի Նարեկը մարդ է առևանգել, այրել մարմնի տարբեր հատվածներ... նոր մանրամասներ Նարեկ Սարգսյանի գործիցՓաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին 24-ամյա Հռիփսիմե Վարդանյանը որոնվում է որպես անհետ կորած Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ 2017թ. պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանը Մալիշկայի համայնքապետին 13 000 000 դրամ է փոխանցել՝ ընտրակաշառք բաժանելու համար (տեսանյութ) «Ժառանգություն»-ն առաջարկում է բլոկչեին տեխնոլոգիաների կիրառմամբ բացառել կրկնաքվեարկությունները Դպրոցի տնօրենը տարբեր նպատակներով հավաքել է 5 000-10 000-ական դրամներ. հարուցվել է քրգործ (փաստաթղթեր)«Պրոբացիայի պետական ծառայության» մասնաշենքի տանիքի փլուզման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Պաշտպանության նախարարը ծանոթացել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի աշխատանքներին Սփյուռքահայ ուսուցիչները հանդիպեցին Գրողների միության անդամների հետ Խորապես սգում եմ մեր աշխատակցի անժամանակ մահը. Արտակ ԶեյնալյանՌամոսի հանգիստը՝ ընտանիքի հետ (լուսանկարներ)Տուսկը Չինաստանին, ԱՄՆ-ին եւ Ռուսասանին կոչ է արել կանխել առեւտրական հակամարտությունը «Ազատ դեմոկրատներ»-ն առաջարկում է վերացնել խորհրդարանական կոալիցիա կազմող ուժերի քանակի սահմանափակումը Արսենյանը թռա՞վ...7-ամյա երեխան ընկել է շենքի 8-րդ հարկից ու ողջ մնացել Մունդիալ 2018-ը՝ ՖԻՖԱ-ի հոլովակում (տեսանյութ)Ինչու ՊԵԿ նախագահը խուսափեց անուններ հնչեցնելուցԹուրքիայի արդարադատության նախարարը խոսել է արտակարգ դրության ռեժիմը վերացնելու մասին Շնորհավորական ուղերձ՝ ՀՀ լեռնամետաղագործական ճյուղի աշխատակիցներին Քիմ Քարդաշյանը՝ Beautycon-2018-ի ժամանակ Նաոմի Քեմփբելն ու Ֆրենչ Մոնտանան՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչին Փաշինյանի վերջին նախազգուշացումը Ռուբեն Հայրապետյանին Մեծավանի համայնքապետը վերականգնել է վնասը Վրաստանում հանքի փլուզման հետևանքով հայեր չեն տուժել Արցախի ԱԱԾ տնօրենը նշանակվել է գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հանձնաժողովի նախագահ The Daily Caller-ը հայերենը ներառել է սովորելու համար 5 ամենահետաքրքիր լեզուների ցանկում Չեք պատկերացնի՝ ինչ լավ նորություն է. Վլադիսլավ Մովսեսով (տեսանյութ)