00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Ներում-բեկում չկա, ծեծեք, ջարդեք դավաճաններին` Նիկոլից սկսած». ՊՊԾ-ի գնդի գործով նիստում հրապարակվում են զրույցների ձայնագրությունները «Ծառուկյան» դաշինքի մտահոգությունները փարատվել են. ԱԺ-ն միաձայն ընդունեց «Բարեգործության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը Մանվել Գրիգորյանը ծառայողական բջջային հեռախոսից չի օգտվում. Արսեն Բաբայան Խուզարկություն է կատարվել «ԵԿՄ Ավան» տարածքային բաժանմունքում«Բայց ես խի՞ պիտի այցելեմ Մանվել Գրիգորյանին, իբր 4 տարի շատ եմ այցելել...». Սամվել ԱլեքսանյանԲերման ենթարկվող քաղաքացու ինքնությունը պարզելու նպատակով նրան ճանաչող անձանց խնդրում ենք դիմել ՀՔԾ (տեսանյութ, լուսանկարներ)Մանվել Գրիգորյանն իր կոռուպցիոն դրսևորումներով երևի թե այս երկրի 1-ին հարյուրի մեջ էլ չի մտնի. Արթուր ԳևորգյանԿոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում կոռուպցիոն դրսևորումների մասին ԶԼՄ հրապարակումների առթիվ հարուցվել է քրգործ Պարտադիր բաղադրիչն ընդունվեցՏեսանյութ․ երկնքում հայտնված թռչող օբյեկտը վախեցրել է մարդկանց

Մեծ անարդարություն, անխոհեմ անհավասարակշռություն. Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեծ անարդարություն, անխոհեմ անհավասարակշռություն

Ես ինձ կարող եմ թույլ տալ այս մասին գրելու, որովհետև առնվազն տարիքիս բերումով պաշտպանված եմ բարձրացված խնդրի անձնական հավակնության կասկածանքից, միաժամանակ տարիքս ու փորձս ստիպում են բարձրաձայնել:

Կառավարության հարգելի անդամներ, հարգելի վարչապետ, արդեն ահագին բան եք արել, որոնց ընկալումները հանրության կողմից միանշանակ չեն: Բայց սրանց առայժմ չեմ/չեն անդրադառնում կամ՝ դեռևս վերապահումով եմ/են անդրադառնում, միշտ մտքում ունենալով՝ ՛՛պետք է ժամանակ տալ՛՛, ՛՛ժամանակը ցույց կտա՛՛: Մի բան, սակայն, ոչ միայն ՛՛ժամանակ չի ուզում՛՛, այլև արդեն անցել են բոլոր ՛՛ժամանակային սահմանները՛՛: Ամեն օր հրաժարականներ են և նոր նշանակումներ: Մեր հասարակության ուղիղ կեսը, դուր է գալիս դա ձեզ, թե ոչ, լավ է դա, թե վատ՝ կանայք են: Բարեբախտաբար սա բնությունն ու կենսաբանությունն են կարգավորում, և նույնիսկ բնական/կենսաբանական շատ բաներ փչացնելու ընդունակ սոցիումը անընդհատ լուծումներ է գտնում այս հավասարակշռությունը պահպանելու: Նրանց մեջ շատ կան երիտասարդ, կրթված, համարձակ, պատրաստակամներ: Իմ և շատ փորձագետների գնահատմամբ ավելի շատ, քան մյուս՝ տղամարդ կեսում:

Մեր հասարակությունն առայժմ շատ տղամարդակենտրոն և տղամարդկային արժեքների հասարակություն է, բայց մեր հեղափոխությունն իրականացավ երկու սեռերի 50/50 մասնակցությամբ: Եվ չնայած հասարակության տղամարդականենտրությանը՝ կարծեք թե առանձնապես դժգոհություններ չեղան երիտասարդ կանանց մեծաքանակ և շատ որակյալ մասնակցությունից: Նրանք ոչ մի փուլում, ոչ մի իրավիճակում ՛՛գլուխ չպահեցին՛՛, հավասարապես բախվեցին ոստիկանության հետ, հավասարապես ՛՛բարրիկադներ՛՛ սարքեցին, և անկասկած տղաներից ոչ պակաս, եթե ոչ ավել ճկուն ու կրեատիվ մտահղացումներ ներդրեցին ՛՛անարյուն հեղափոխության՛՛ գործնական ընթացքին: Անշուշտ նրանցից ոմանք խնդիրներ ունեցան իրենց ընտանիքներում ծնողների հետ, բայց հենց իրենք էլ լուռ ու մունջ, առանց բարձրաձայնելու հաղթահարեցին այդ խնդիրները, և անհրաժեշտության դեպքում գիշերներ անց կացրին նաև փողոցներում:

Դուք, նաև մենք հեղափոխությունն անվանում ենք ՛՛արժեքների հեղափոխություն՛՛: Երկրի ղեկավարումը կանանց կողմից այդ արժեքների մեջ չի՞ տեղավորվում, չե՞ք կարծում, որ կառավարման համակարգում արական սեռի այս կուտակումը ա/ խիստ անհավասարակշիռ է դարձնում կառավարման ընդգրկումը: բ/ անարդար է, ես նույնիսկ կասեի՝ հասարակության համար անարժանապատիվ, գ/ կարող է կասկածնել առաջացնել տղամարդկանց կամ սեփական գերարժևորման, կամ բարդույթավորվածության մասին, և երկուսն էլ խիստ վնասակար են հասարակության համար, դ/ նվազեցնում կառավարման արդյունավետությունը:

Եթե ձեզ վախեցնում է այն հանրահայտ փաստը, որ կանայք ձեր նման չեն մտածում, ապա դա միայն վկայում է, որ դուք վախենում եք ՛՛տղամարդու նման չմտածողներից՛՛: Սա բարդույթավորվածության կերպերից մեկն է: Մինչդեռ հասարակության առնվազն կեսը կարիք ունի նաև կնոջ մտածողության, չնայած իմ կարծիքով ողջ հասարակությունը թե տղամարդու, թե կնոջ մտածողության կարիքն ունի հավասարապես: Կարծում եմ մեր նախկին իշխանությունները շատ բան կորցրին նաև մտածողության տղամարդակենտրոնացումից: Պայմաններն էլ այնպիսին էին, որ ՛՛իշխանության կանանց՛՛ մեծ մասը ՛՛ընտրվել էր՛՛ ՛՛տղամարդակերպ մտածելու՛՛ կամ այդ իմիտացիային հմուտ տիրապետելու պատճառով: Ցավոք, նաև այդ պատճառով կառավարման համակարգում այդպես էլ կանայք չունեցանք, եղածները փորձեցին ՛՛տղամարդ լինել՛՛: Մինչդեռ նրանք պետք է ՛՛կին մնային՛՛: Թե իրենք կորցրին, թե հասարակությունը կորցրեց, թե կառավարումը տուժեց:

Ամեն օր հետևում եմ նոր նշանակումներին և ամեն օր վրդովվում այս օրինաչափության համար: Մի արեք այդ բանը, ժամանակն արդեն շատ եք կորցրել, ներկայիս կառավարման մարմիններում արդեն մեծ դեֆորմացիա կա: Դուք ամեն օր կորցնում եք հավասարակշիռ իշխանություն ձևավորելու ձեր շանսը: Ձեր նշանակած նախարարների, մարզպետների անձային և մասնագիտական որակներին բազմիցս գերազանցող շատ երիտասարդ կանայք կան, որոնց աշխատանքն անհամեմատ արդյունավետ կլիներ/կլինի երկրի համար:

Ինչու՞ եք այդքան վախենում կանանցից: Կոտրեք ձեր վախերը, մտեք իրական արժեքային փոփոխությունների տիրույթ:»

դիտվել է 14896 անգամ
Լրահոս
20 Հուն
«Ներում-բեկում չկա, ծեծեք, ջարդեք դավաճաններին` Նիկոլից սկսած». ՊՊԾ-ի գնդի գործով նիստում հրապարակվում են զրույցների ձայնագրությունները «Ծառուկյան» դաշինքի մտահոգությունները փարատվել են. ԱԺ-ն միաձայն ընդունեց «Բարեգործության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը Մանվել Գրիգորյանը ծառայողական բջջային հեռախոսից չի օգտվում. Արսեն Բաբայան Խուզարկություն է կատարվել «ԵԿՄ Ավան» տարածքային բաժանմունքում«Բայց ես խի՞ պիտի այցելեմ Մանվել Գրիգորյանին, իբր 4 տարի շատ եմ այցելել...». Սամվել ԱլեքսանյանԲերման ենթարկվող քաղաքացու ինքնությունը պարզելու նպատակով նրան ճանաչող անձանց խնդրում ենք դիմել ՀՔԾ (տեսանյութ, լուսանկարներ)Մանվել Գրիգորյանն իր կոռուպցիոն դրսևորումներով երևի թե այս երկրի 1-ին հարյուրի մեջ էլ չի մտնի. Արթուր ԳևորգյանԿոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում կոռուպցիոն դրսևորումների մասին ԶԼՄ հրապարակումների առթիվ հարուցվել է քրգործ Պարտադիր բաղադրիչն ընդունվեցՏեսանյութ․ երկնքում հայտնված թռչող օբյեկտը վախեցրել է մարդկանց ԿԸՀ-ն կքննարկի «Ծառուկյան» դաշինքից ինքնաբացարկի 7 դիմումներն ու նոր պատգամավորի մանդատ տալու հարցը«Արսենալ»-ը նոր դարպասապահ ունի ԱԺ նիստը՝ ՈւՂԻՂՍտեփանավանում ոստիկանները բերման են ենթարկել 26-ամյա աղջկա և 25-ամյա երիտասարդի Մկները կրծել են բանկոմատում առկա գումարը (տեսանյութ)Մետրոյում պայթյուն է որոտացել (տեսանյութ, լուսանկարներ) ԿԳ նախարարի կոչը՝ առաջին դասարանցիների ծնողներինԹուրքիայի խորհրդարանական ու նախագահական ընտրություններում արտերկրյա քվեարկությունն ավարտվել է Աստղագուշակ՝ հունիսի 20-ի համարՕրվա խորհուրդըՈ՞վ կփոխարինի Աղվան Հովսեփյանին. «Իրավունք»Ո՞վ է գնել Լեւոն Տեր-Պետրոսյանին սպասարկած «Մերսեդեսը». «Ժողովուրդ».«Ալֆոնս»-ը բողոքել է Վստրեչի ապերի դեմ. «Ժողովուրդ» ՀՀԿ-ականների ճնշող մեծամասնությունը որոշել է հանձնվել. «Ժամանակ» Մանվել Գրիգորյանին մեծապես օգնել է իր կինը. «Ժողովուրդ» «Ինձ թվում է՝ ԵԿՄ-ն պետք է լուծարվի». «Ժողովուրդ» . «Դուք մեզ հե՞տ եք». Նազիկ Ամիրյանը զանգեր է կատարում. «Ժամանակ» Արծվիկ Մինասյանը դիսկոմֆորտի մեջ է կառավարությունում. «Հրապարակ»«Փաստ». «Այդ բացահայտումը զգալիորեն թուլացրեց ՀՀԿ–ն». ՔաղաքագետՍերժ Սարգսյանը Մոսկվայում է. «Փաստ»«Անձամբ եմ Մանվել Գրիգորյանին նշանակել բրիգադի հրամանատար». «Փաստ»ԱԱԾ-ն կշարունակի բացահայտումների շարքը. «Հրապարակ»Թրամփը սպառնացել է այն երկրներին, որոնք ԱՄՆ անլեգալների են «ուղարկում»Սերժ Թանկյանը կնոջ և որդու հետ ժամանել է Երևան Իրանը բանակցություններ չի վարի Դոնալդ Թրամփի հետ Խոշոր ավտովթար ԵրևանումՌուսաստան-Եգիպտոս` 3:1 (տեսանյութ, լուսանկարներ)Մանվել Գրիգորյանի փաստաբանը մանրամասներ է պատմում դատական նիստից (տեսանյութ)Ճապոնիան 200 նոր ավտոմեքենա է նվիրաբերել Հայաստանին Կստեղծվի կաթի մթերման խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով Նազենի Հովհաննիսյանը՝ կարմիր շքեղ զգեստով (լուսանկարներ) Չարենցը հայ ժողովդի երգիչն էր. Երևանում Եղիշե Չարենցի մեծարման երեկո անցկացվեց Հայաստանի հետ հարաբերությունները նպատակ ունեն նպաստել ժողովրդավարության զարգացմանն ու կայուն տնտեսական աճին. ԵՄ Նեյմարը վնասվածք է ստացել Նախկին պաշտոնյաները հեռու են փախելՄանվել Գրիգորյանը կալանավորվեցՀովիկ Մուսայելյանը Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացմանն այլընտրանք չի տեսնում Աննա Հակոբյանը հիմնադրել է «Իմ քայլը» հիմնադրամը Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև ձևավորվել է փոխվստահության բարձր մակարդակ. Արայիկ Հարությունյան Ռուսաստան-Եգիպտոս. մեկնարկային կազմերը հայտնի են
Ամենադիտված