00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Սերենա Ուլյամսը` GQ-ի վարկածով` տարվա կին (լուսանկար)Իռլանդիայում խաղից հետո ֆուտբոլիստները ծեծի են ենթարկել մրցավարին (լուսանկար)Ջորջինա Ռոդրիգեսի նոր, գեղեցիկ լուսանկարըԽոշոր ավտովթար Երևանում. կա զոհ և վիրավորներ Մեսսին ստացել է Լա լիգայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը (լուսանկար)ՀՀԿ ցուցակը հաստատվեց. ովքեր են առաջին տասնյակում Ռոնալդուն ընտանիքի հետ ներկա է եղել Ջոկովիչի խաղին (տեսանյութ)Հայտնի է՝ երբվանից կմեկնարկեն ու քանի օր կտևեն դպրոցականների ձմեռային արձակուրդները «Իմ քայլի» ցուցակը հայտնի է․ առաջին եռյակում Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանն են Նոյեմբերի 13-ին համաներմամբ ազատ արձակվածների թիվը

«Դոն Պիպո»-ի քրգործով ձերբակալվել են ևս 4 անձինք՝ ՌԴ քաղաքացիներ. ԱԱԾ

 Ինչպես արդեն իսկ հաղորդվել էր, 2017 թվականի մայիսի 23-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ և ՌԴ քաղաքացի՝ «Դոն Պիպո» մականվամբ Արթուր Օնիկի Ասատրյանի սպանության նախապատրաստության դեպքի առթիվ։ Նշված հանցագործության մեջ մեղադրված 4 անձանցից 3-ը նախաքննության սկզբնական փուլում հայտարարել էին, որ 2017 թվականի մայիսի 21-ին առևանգվել և 3 օր ապօրինի պահվել են Էջմիածին քաղաքի տարբեր տարածքներում, այնտեղ ծեծի են ենթարկվել, իրենցից պահանջել են խոստովանել, թե ով է սպանության պատվիրատուն։

     2017 թվականի հունիսի 1-ին վերը նշված անձանց առևանգման դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ։ Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առևանգման փաստը հաստատող որոշակի տվյալներ, այդ թվում՝ առևանգվածներից մեկի բջջային հեռախոսում հայտնաբերվել էր տեսագրություն, որից երևում է, որ անազատության մեջ պահվող անձանցից առևանգողները սպառնալիքներ հնչեցնելով պահանջել են հայտնել սպանության պատվիրատուի անունը, ընդ որում հարցադրումները կատարվել են Պիպո անունով հանդես եկող անձի կողմից։

     Սպանության նախապատրաստության մեջ մեղադրված և առևանգված վերը նշված անձանց վարույթն իրականացնող մարմինը բազմիցս առաջարկել է մանրամասն ցուցմունքներ տալ առևանգման հանգամանքների, կատարողների և կազմակերպիչների վերաբերյալ, սակայն ինչ-ինչ պատճառներից դրդված նրանք ձեռնպահ են մնացել ցուցմունքներ տալուց և քննչական գործողություններին մասնակցելուց։

     Չնայած այդ հանգամանքին, սպանության նախապատրաստության դրվագով գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելուց հետո էլ առևանգման մասով շարունակվել են ակտիվ քննչական գործողությունները, ինչպես նաև ձեռնարկվել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում՝ 2018թ. հունիսի 16-ին կատարված խուզարկություններով Արթուր Ասատրյանին պատկանող Էջմիածին քաղաքի առանձնատանը հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, մասնավորապես՝ «ԱԿ-74» տեսակի 2 հատ ինքնաձիգ՝ լիցքավորված 56 փամփուշտներով, 7.62 մմ տրամաչափի «ՏՏ» տեսակի 1 հատ ատրճանակ, 9 մմ տրամաչափի «ՊՄ» տեսակի ատրճանակ, լիցքավորված 8 փամփուշտներով, 9 մմ տրամաչափի «ԱՊՍ» տեսակի ատրճանակ, լիցքավորված 10 փամփուշտներով, 9 մմ տրամաչափի «Բերետտա» տեսակի 2 հատ ատրճանակ, լիցքավորած 34 փամփուշտներով, «Կոլտ» տեսակի թմբուկավոր 1 հատ ատրճանակ։

     Արթուր Ասատրյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Նույն քրեական գործով ձերբակալվել են ևս 4 անձինք, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ և ենթադրաբար Ասատրյանի թիկնապահներն են և վերջինիս հետ նախնական համաձայնությամբ ապօրինի պահել են հայտնաբերված զենքն ու ռազմամթերքը։

     Գործի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով վարույթն իրականացնող մարմինն այսօր էլ ակնկալում է, որ առևանգված անձինք այնուամենայնիվ սպառիչ ցուցմունքներ կտան կատարվածի վերաբերյալ։

     Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

դիտվել է 17402 անգամ
Լրահոս
14 Նոյ
Հայաստանում վերջին տարիներին նվազել է հղիության արհեստական ընդհատումների թիվը NBA. խաղային օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)Սերենա Ուլյամսը` GQ-ի վարկածով` տարվա կին (լուսանկար)Իռլանդիայում խաղից հետո ֆուտբոլիստները ծեծի են ենթարկել մրցավարին (լուսանկար)Ում հետ շփվում ես, հուսահատ ու մինորային վիճակ ես զգում. Նազենի ՀովհաննիսյանՋորջինա Ռոդրիգեսի նոր, գեղեցիկ լուսանկարըԽոշոր ավտովթար Երևանում. կա զոհ և վիրավորներ Մեսսին ստացել է Լա լիգայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը (լուսանկար)Վերաքննիչը բեկանեց Շահեն Հարությունյանին տուգանելու մասին Վարչական դատարանի որոշումը ՀՀԿ ցուցակը հաստատվեց. ովքեր են առաջին տասնյակում Ռոնալդուն ընտանիքի հետ ներկա է եղել Ջոկովիչի խաղին (տեսանյութ)Հայտնի է՝ երբվանից կմեկնարկեն ու քանի օր կտևեն դպրոցականների ձմեռային արձակուրդները «Իմ քայլի» ցուցակը հայտնի է․ առաջին եռյակում Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանն են Նոյեմբերի 13-ին համաներմամբ ազատ արձակվածների թիվը«Ղեկը աջ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել Երևանի կենդանաբանական այգու զեբրին թունավորել են «Արթիկի» բանտում աղցանի միջից դեղահաբի կտորներ են հայտնաբերվել (լուսանկարներ) Մանե Թանդիլյանը շրջանառության մեջ է դրել «Պետական նպաստների մասին» օրենքի փոփոխությունների նախագիծԵս՝ միամիտ լոռեցիս, ակնկալում էի, որ Փաշինյանն ինձ նվեր կանի․ Շարմազանով «Ժառանգությունը» չի մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին 20–ամյա կնոջը ծեծելով սպանած տղամարդը ձերբակալվել էԳարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել Քանդելը հեշտ է, կառուցելն է դժվար. քաղաքապետարանի փիառը՝ ձմռանն ընդառաջՎահագն Աթաբեկյանը Լիբանանում դեսպան է նշանակվելՀՀ դեսպաններ են հետ կանչվելԳագիկ Ծառուկյանը մասնակցել է լեգենդար ծանրորդի հրաժեշտի արարողությանը (տեսանյութ) Հայկ Մարությանը չի բացառում, որ չի լինի «Իմ Քայլը» դաշինքի ընտրական ցուցակում Ի գործ պարոնայք, ի գործ...Արայիկ Հարությունյանի նոր նշանակումըՎարչապետի օգնականը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Լոռու մարզում Հայկ Սարգսյանը կառաջադրվի Գեղարքունիքի մարզում Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Россия 24»-ին (տեսանյութ) Մտածեցի ցնդելու շեմին եմ․ Վանո Սիրադեղյանի դստեր հուզիչ գրառումըՋանջուղազյանը հակադարձում է. ամեն ինչ այնքա՞ն էլ պայծառ չէԱԺ արտահերթ ընտրություններին արտերկրից կքվեարկի 729 ՀՀ քաղաքացի Էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է՝ փոփոխվի փետրվարի 1-իցԵթե թեկնածություն դնի ոչ թե ֆիզիկական անձ, այլ Նիկոլի սելֆիի ձողը, էլի 1-ին տեղն է գրավելու․ Արմեն ԱշոտյանՆերդրումները նվազեցին 11 անգամ` 100 մլն դոլարից հասնելով ընդամենը 9 մլն դոլար. ՇարմազանովՍիրով կփակեմ խաշի հաշիվը. Էդմոն ՄարուքյանԻնձ համար անակնկալ էր, որ իմացա՝ ընտրվել եմ խորհրդի նախագահ. Լևոն Աբրահամյան«Ալյանս» կուսակցությունը միավորվում է ԲՀԿ-ի հետ Նոր Հայաստանն ու Սամվել Ալեքսանյանի ծաղկող բիզնեսները (լուսանկարներ)Գվարդիոլան նշել է Անգլիայի չեմպիոնի կոչման ֆավորիտներինԿԲ-ն որոշել է անփոփոխ թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի հայց է ներկայացրել Այլևս մաս չենք կազմի որևէ կոալիցիայի, որում առանց Դաշնակցության որոշումներ կընդունվեն. Արմեն Ռուստամյան Դատավորը որոշ ժամանակ անց կարող է գայթակղությանը չդիմանալ. օրենքի նոր նախագծի ռիսկերը«Ձեր հարցը լեգիտիմ է». Փաշինյանը՝ Ուրիխանյանին (տեսանյութ) «Շիրակ»-ի բաց նամակը ՀՖՖ-ին Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք մատուցեց Յուրի Վարդանյանի հիշատակին
Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանի ջանքերով հիմնովին վերանորոգվել է Թումանյանի տուն-թանգարանն ու Դսեղի մարզադահլիճը (տեսանյութ)Մահացել է սիրված դերասան, երգիծաբան Լևոն ՄուրադյանըՉկա առավել ազնիվ ձգտում, քան հայրենիքին անձնվիրաբար ծառայելը․ Գագիկ Ծառուկյան (տեսաֆիլմ) Ստի ոտքը կարճ է Երևանում ամուսինը ծեծելով սպանել է 20-ամյա կնոջըՆիկոլ Փաշինյանը պետք է պատասխան տա Սանկտ Պետերբուրգում. ԼուկաշենկոՍերժ Սարգսյանի մտերիմը և Կարեն Կարապետյանի բիզնես գործընկերը՝ կոռուպցիոն սկանդալի թիրախումՄտածեցի ցնդելու շեմին եմ․ Վանո Սիրադեղյանի դստեր հուզիչ գրառումըԵրեւանի քաղաքապետի որոշմամբ՝ Նոր Նորքում ապօրինի կառույց է ապամոնտաժվում (տեսանյութ) Թուրքին կամ ադրբեջանցուն սիրելը ազգային դավաճանություն չէ․ Անի Խաչիկյանի սկանդալային գրառումը
Ով է պոռնոգրաֆիկ տեսանյութի կինը․ Դիանա Գասպարյանը կասկածներ ունի՝ ովքեր են տեսանյութը տարածողներըՆիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը մասնակցում են «Մայնինգ» Ֆերմայի բացման արարողությանը (տեսանյութ) «Պատրաստ եմ հանուն իմ եղբայր Գագիկի՝ կատարել այնքան ներդրումներ, որքան անհրաժեշտ է». Շեյխ Ալ Սաբահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի 55-ամյակի միջոցառմանը հայտարարել է բնակարանաշինության աննախադեպ ծրագրի մասին (տեսանյութ) Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. թաղման ժամանակ «Սմբատը մոտեցել ու կտրել է Արսենի պարանոցը»Գագիկ Ծառուկյանի ջանքերով հիմնովին վերանորոգվել է Թումանյանի տուն-թանգարանն ու Դսեղի մարզադահլիճը (տեսանյութ)Վերջին շրջանում դեպրեսիվ վիճակում է եղել և անընդհատ հաբեր է օգտագործել. ի՞նչը կարող էր հարգված բժշկուհուն ինքնասպանության դրդել Ոչ մեկի չեմ տեսել Հայաստանում, որ Գագիկ Ծառուկյանի չափ ժողովրդի մասին մտածի. Զարեհ Բալասանյան (տեսանյութ) Եկել է տնտեսական հեղափոխության ժամանակը. Գագիկ Ծառուկյանը՝ ներդրումային համաժողովին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի կոպիտ պատասխանը՝ Սասուն Միքայելյանին
Ով է պոռնոգրաֆիկ տեսանյութի կինը․ Դիանա Գասպարյանը կասկածներ ունի՝ ովքեր են տեսանյութը տարածողներըՆիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը մասնակցում են «Մայնինգ» Ֆերմայի բացման արարողությանը (տեսանյութ) «Պատրաստ եմ հանուն իմ եղբայր Գագիկի՝ կատարել այնքան ներդրումներ, որքան անհրաժեշտ է». Շեյխ Ալ Սաբահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի 55-ամյակի միջոցառմանը հայտարարել է բնակարանաշինության աննախադեպ ծրագրի մասին (տեսանյութ) Փաշինյանի հարվածը Սամվել ԱլեքսանյանինԱրտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. թաղման ժամանակ «Սմբատը մոտեցել ու կտրել է Արսենի պարանոցը»Գագիկ Ծառուկյանի ջանքերով հիմնովին վերանորոգվել է Թումանյանի տուն-թանգարանն ու Դսեղի մարզադահլիճը (տեսանյութ)Վերջին շրջանում դեպրեսիվ վիճակում է եղել և անընդհատ հաբեր է օգտագործել. ի՞նչը կարող էր հարգված բժշկուհուն ինքնասպանության դրդել Միջադեպ հայկական խնջույքի ժամանակ. սա տեսնել է պետք (տեսանյութ) Ցավալի լուր. մահացել է Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը»