Վարչապետ Փաշինյանը եւ Յենս Ստոլտենբերգը հանդես են գալիս հայտարարություններով «Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը Տավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. Թաթոյան Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «պատերազմ սկսվելու» հավանականության մասին Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է TikTok ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Համլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ 

Սաշիկ Սարգսյանի որդու փաստաբանը հանդես է եկել հայտարարությամբ

Հայաստան

Սաշիկ Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հայտարարել, որ քրեական գործերի քննության ընթացքում խստագույնս պետք է պահպանվի օրինականությունը` անկախ նրանից, թե ում վերաբերյալ է քննվում քրեական գործը: Դա է իրավական պետություն կառուցելու ուղին:

Նշված խոսքերը և պահանջը իրավապահ կառույցները` քննչական մարմինները, դատախազությունը և դատարանը չգիտես, թե ինչու այլ կերպ են հասկանում, որ ամեն գնով պետք է հասնել նրան, որ ՙթիրախ՚ հանդիսացող անձը մեղադրվի հնարավորինս ծանր մեղադրանքներով և կալանավորվի: 
Սերժ Սարգսյանի եղբոր որդուն` Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար այն հիմքով, որ տուժող ճանաչված Դավիթ Սիմոնյանը ցուցմունք է տվել այն մասին, որ իրականում 2007 թվականին հենց նա է մեկ անգամ կրակել իր ՙփորին՚: 
Տուժողի այս ցուցմունքը նախաքննական մարմինը, դատախազությունը և դատարանը անվերապահորեն արժանահավատ են գնահատել և դրա հիման վրա ոչ միայն մեղադրանք է առաջադրվել Հայկ Սարգսյանին, այլ նաև` նա այսօր կալանավորվեց: 
Որպեսզի ակնհայտ լինի, որ տուժողի ցուցմունքն ինչ-ինչ պատճառներով հորինված և կեղծված է, բավարար է միայն նշել, որ տուժողը Հայկ Սարգսյանի հետ առերեսման ժամանակ հայտնել է, որ Հայկ Սարգսյանն իր վրա կրակել է մոտ 1.5 մետր հեռավորությունից և կրակել է իր ՙփորին՚:
Այնինչ փորձագետի եզրակացության համաձայն վնասվածք ստանալու պահին տուժողը ոչ թե առջևով, այլ մեջքով` կրծքավանդակի հետին աջ հատվածով է ուղղված եղել դեպի կրակող զնեքը, ինչպես նաև կրակոցը եղել է ոչ թե 1.5 մետրից, այլև` մոտ 10-30 սմ հեռավորությունից: 
Ավելին, առերեսման ժամանակ տուժողի դեմքին և մարմնի այլ մասերին բազմաթիվ արյունահոսող և այլ վերքեր են եղել, ինչպես նաև մեջքի շրջանում ակնհայտ ցավեր է ունեցել, որի պատճառով չի կարողացել ազատ շարժվել: 
Հայկ Սարգսյանի հարցին, թե ինչի՞ հետևանքով են այդ վնասվածքները պատճառվել, տուժողը պատասխանել է, որ ՙպոչկան՚ ցավում է, իսկ արյունահոսող և այլ վերքերը ՙմոծակի կծածի՚ հետքեր են: 
Քանի որ վնասվածքների այլ ծագում ունենալու հանգամանքը աչք է ծագել, ուստի Հայկ Սարգսյանը քննիչին միջնորդել է, որպեսզի տուժողի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակվի, պարզելու համար, թե այդ վնասվածքներն ինչի հետևանքով են առաջացել և պատճառման ինչ մեխանիզմ ունեն: 
Քննիչը, բնականաբար, մերժել է այդ միջնորդությունը, քանի որ բերդում ՙմոծակներն էին կծել՚ տուժողին: 
Ավելին, տուժող Դավիթ Սիմոնյանն ապօրինի կերպով թմրամիջոց պահելու մեղադրանքով գտնվել է կալանքի տակ, սակայն Հայկ Սարգսյանի վերաբերյալ նման ցուցմունքներ տալուց հետո` առերեսումից 3 օր առաջ հանկարծ կալանքից .օրինական կարգով՚ ազատ է արձակվել, որպեսզի նրա ցուցմունքի հիման վրա նույն ՙօրինական կարգով՚ Հայկ Սարգսյանը կալանավորվի: 
Իսկ որպեսզի տպավորություն ստեղծվի, թե իբր Հայկ Սարգսյանն է կրակել տուժողի ուղղությամբ, իսկ կրակելու նպատակն էլ տուժողին սպանելն է եղել, տուժողը նախապես ցուցմունք է տվել, որ կրակելուց առաջ Հայկ Սարգսյանն իրեն ասել է, որ սպանելու է իրեն, կրակոցից հետո ևս ասել է, որ սպանելու է, այնինչ Հայկ Սարգսյանի հետ առերեսման ժամանակ տուժողը հստակ պատասխանել է, որ չի հիշում, թե կրակոցից առաջ և դրանից հետո Հայկ Սարգսյանն իրեն որևէ խոսք ասել է, թե ոչ: 
Հատուկ ուշադրություն- առերեսումից անմիջապես հետո քննիչը լրացուցիչ հարցաքննել է, տուժողին, թե ինչու առերեսման ժամանակ չի ասել, որ կրակոցից առաջ և հետո Հայկ Սարգսյանն իրեն ասել է, որ սպանելու, տուժողը պատասխանել է, որ ընդամենը 10 րոպե առաջ կատարված առերեսման ժամանակ չի հիշել այդ հանգամանքը, սակայն կրկին հիշել է և նորից պնդել դա արդեն քննիչի մոտ առանձին ցուցմունք տալիս: 
Հասկանալի է, որ հիմա էլ, երբ դատարանում բարձաձայնեցինք այն էական հակասությունները, որ տուժողն ասել է, թե իբր Հայկ Սարգսյանն իր փորին է կրակել , սակայն փորձագետի եզրակացությամբ պարզվել է, որ մեջքի կողմից է կրակոցը եղել, որ հեռավորությունը ոչ թե 1.5 մետր է` եղել, այլ` 10-30 սմ, դրանից հետո էլ տուժողը բնականաբար քննիչի մոտ կրկին լրացուցիչ ցուցմունք կտա, որ իրականում հետևից է կրակոցը եղել, որ ինքը ուղղակի սկզբից չի հիշել: 
Մնում է պարզել, , եթե իրականում Հայկ Սարգսյանն է կրակել տուժողի ուղղությամբ և նրան սպանելու ուղղակի դիտավորություն է ունեցել, ապա ինչու 10-30սմ հեռավորությունից կրակելիս նրա մարմնի այնպիսի հատվածի չի կրակել, որպեսզի իրագործի իր մտադրությունը, ինչու դրանից հետո կրկին չի կրակել, թե ինչու է կրակոցից անմիջապես հետո տուժողին հիվանդանոց տարել, ինչպես հենց տուժողն է նշել իր ցուցմունքում:
Այս առումով հատուկ կարևորություն է ձեռք բերում հենց տուժողի հոր ցուցմունքը, ով հայտնել է, որ երբ հիվանդանոցում դեպքից հետո տեսակցել է որդուն, վերջինս իրեն պատասխանել է, որ Հայկ Սարգսյանը պատահաբար է կրակել իր վրա: 
Ինչու՞ է քննչական մարմինը և դատախազությունը անտեսել է այս փաստերը, որովհետև դեպքից անցել է արդեն 10 տարի, այսինքն, սպանության փորձի մեղադրանքից ավելի թեթև ցանկացած այլ հանցագործության համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցել են, ուստի ամեն գնով պետք է սպանության փորձի մեղադրանք առաջադրվի, հետևանար առերեսումից հետո տուժողը կրկին պետք է պնդեր, որ Հայկ Սարգսյանն իրեն ասել է, որ սպանելու է:
Սա իրավապահ մարմինների հասկացած ՙօրինականության՚ դրսևորումների միայն մի փոքր հատվածն է: 
Հետագայում կներկայացնեմ նաև մեղադրյալի իրավունքների այն կոպիտ և էական խախտումները, որոնք իրավապան մարմինները, այդ թվում` դատարանը թույլ են տվել Հայկ Սարգսյանի նկատմամբ: Հատկապես ուշադրության արժանի է արդարադատություն իրականացնող մարմնի` դատարանի համար բացառիկ անթույլատրելի այն խախտումներին, որոնք կատարելու գնով և ամեն գնով Հայկ Սարգսյանը կալանավորվել է:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. ՓաշինյանԻնչու՞ Բաքուն Տավուշի գյուղերի հարցը 15 տարի առաջ չէր ներկայացնում, գիտի` ինչ իշխանություն է իր առջև Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներումԱմոթ է՝ ունենք խոնարհված եկեղեցիներ ու ավերված բերդեր, այս 34 տարիներին քանի՞սն ենք վերականգնելՎարչապետ Փաշինյանը եւ Յենս Ստոլտենբերգը հանդես են գալիս հայտարարություններով Գորիս-Կապանի հանձնումից հետո Սյունիքի խոցելիությունը մեծացավ, նույնը կլինի Տավուշում«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնիցՌուսաստանը կանգ չի առնի, հաջորդը մենք կլինենք. ՄիշելՀՀ ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ Պետական տուրք կսահմանվի ավիացիոն ոլորտի որոշ ծառայությունների համար Խոսքը հայկական գյուղերին չի վերաբերվում. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցըՏավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. ԹաթոյանԶախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «պատերազմ սկսվելու» հավանականության մասինՄարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Որտեղի՞ց լինի ՀՀ, երբ երկրին դավաճանածը գյուղացուն համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները մարտի 19-ինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 18-ից մարտի 19-ըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձըՂազարավանի միանձնուհիներն այցելել են Արցախից բռնի տեղահանված ընտանիքինՆիկոլ Փաշինյանը տեղափոխվել է TikTokԽի՞ եմ էսքան հայհոյանք, լուտանք ու անեծք վերցնում, մազոխի՞ստ եմ, ոչ, սիրում եմ ձեզ. ՓաշինյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց ԵրևանՍերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր ՊուտինինՓրկարարները մասնատել են ծառըՍարսռել կարելի է այն մտքից, թե տավուշցիները ինքնապաշպանական խմբեր կստեղծեն պաշտպանվելու համար. ՀովհաննիսյանՀամլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալՀիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկըՉիվա բնակավայրում և միջնակարգ դպրոցում գործարկվելու են էլեկտրական շչակներՄենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. ՓաշինյանՎարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս ենՈսկեպարցիները Փաշինյանին ասել են՝ դու ստեղ ամագ ունե՞ս, որ ուզում ես տարածք զիջես. Գառնիկ Դանիելյան «Արտակարգ իրավիճակների օդանավակայան»-ի տարածքը կփոխանցվի ՊՆ-ինՏեղի է ունեցել Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանմանը նվիրված ծրագրի աշխատաժողովըԱռանձնապես խոշոր չափի՝ մոտ 300 գ․ «Մեթամֆետամինի» ապօրին շրջանառություն՝ երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից․ վերջիններս կալանավորվել են Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենանՃՏՊ Ակնալիճ գյուղի սկզբնամասում. «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է Նիկոլ Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդես կգան հայտարարություններով Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներինՌուբեն Սարգսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատըՕգնության են հասել փրկարարներըՍահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. ՓաշինյանԻնտերպոլը համարել է, որ մեզ առաջադրված մեղադրանքները այդքան էլ մոտ չեն իրականությանը․ Վարդան ՂուկասյանԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինիՇփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. ՓաշինյանՓետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտումԳեղակերտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք
Ամենադիտված