00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ԱԺ-ում հանձնաժողովների թիվը կավելանա. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ ԱԺ-ն նոր տրակտոր է ձեռք բերել«168 ժամ». Ինչ է սպասվում Արցախում«Հրապարակ». Փաշինյանի խորհրդականը 120 %-ով ավտովարկեր է տրամադրում «Փաստ». «Մեծ վրիպում է թույլ տրվել» «Հրապարակ». Զարմանք են ապրել հավաքած քվեներից. խնամին է օգնել Անգլիայի առաջնության ամսվա լավագույն մարզիչը հայտնի էՉեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստըՍիմոն Մարտիրոսյանը` տարվա երիտասարդ մարզիկ (լուսանկար)Եվրոպայի լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը (լուսանկար)

Դատարանը հաստատված չի համարել Խաչատուրովի առնչությունն առաջադրված մեղադրանքին․ Միհրան Պողոսյան

ՀՀ գլխավոր դատախազությունը չի բողոքարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի հուլիսի 28-ի` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Փոխարենը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան բողոք է նարկայացրել Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը, սակայն ոչ թե իր պաշտպանյալին կալանքից գրավով ազատելու, այլ` կալանավորումը թույլատրելի ճանաչելու որոշման դեմ, քանի որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը քննելիս,հետևություն է արել, որ սույն գործով կալանավորումը թույլատրելի է, այնուհետև մեղադրյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց` գրավ կիրառելու որոշում կայացրել:

Փաստաբան Միհրան Պողոսյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ դատավորի որոշումը վիճահարույց է: Նա կարծում է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մի դեպքում փաստել է, որ Խաչատուրովին առաջադրված մեղադանքի վերաբերյալ հիմնավոր կասկած առկա չէ, իսկ մյուս դեպքում նշել, որ մեղադրյալի կալանավորման համար նախատեսված հիմքերից մեկն առկա է:

«Որևէ փաստական տվյալ չի ներկայացվել, ինչով կհիմնավորվի Խաչատուրովի առնչությունն առաջադրված մեղադրանքին, դրա համար մենք դիմել ենք վերաքննիչ դատարան` վիճարկելու Խաչատուրովի նկատմամաբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու փաստը»,-նշեց նա:

Միհրան Պողոսյանի խոսքով` դատարանը հաստատված չի համարել Խաչատուրովի առնչությունն առաջադրված մեղադրանքին:

Փաստաբանը նշեց, որ եթե մեղադրանքի վերաբերյալ հիմնավոր կասկած առկա չէ, դատարանն իրավունք չունի կալանքը թույլատրելի ճանաչել: Իսկ ըստ Վճռաբեկ դատարանի՝  կասկածը համարվում է հիմնավոր միայն այն դեպքում, երբ անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնող պաշտոնատար անձը` քննիչը կամ դատախազը, կասկածվող անձի կատարած գործողությունների (անգործության) վերաբերյալ կներկայացնի տեղեկություններ, փաստեր կամ ապացույցներ, որոնք ուղղակիորեն կմատնանշեն նրա առնչությունն իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությանը, ինչպես նաև կհիմնավորեն, որ դեպքը, որի կատարման մեջ անձը կասկածվում է, համընկնում է իրեն վերագրվող հանցանքի դեպքին:

Փաստաբանն անդրադառնալով Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը կալանքով փոխարինվելուն՝ նկատեց, որ դա հնարավոր է միայն նոր երևան եկած հանգամանքների առկայության դեպքում:

«Կամ պետք է Խաչատուրովին նոր մեղադրանք առաջադրվի, կամ նոր փաստական տվյալներ ձեռքբերվեն, որպեսզի կալանավորման միջնորդություն ներկայացվի դատարան»,-ասաց նա:

Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի համաձայն` դրված պարտականությունները և նախատեսված սահմանափակումները մեղադրյալի կողմից խախտելիս, գրավը որպես խափանման միջոց կարող է փոխարինվել կալանքով:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հուլիսի 26-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Հուլիսի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը Խաչատուրովի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավը ճանաչել էր թույլատրելի: Գրավի չափ էր սահմանվել 5 մլն դրամը, ինչը վճարելուց հետո Խաչատուրովն ազատվել էր արգելանքից:

Դատարանի որոշումից հետո հայկական կողմը հայտարարել էր Խաչատուրովի փոխարինման գործընթացը սկսելու մասին, մինչդեռ, ըստ ռուսական կողմի, Հայաստանը պետք է սկսի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետկանչի գործընթացը: 

Նշենք, որ ներկայումս Խաչատուրովը Մոսկվայում է և իրականացնում է իր` ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի պարտականությունները:

 

Լրահոս
15 Դեկ
ԱԺ-ում հանձնաժողովների թիվը կավելանա. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ ԱԺ-ն նոր տրակտոր է ձեռք բերել«168 ժամ». Ինչ է սպասվում Արցախում«Հրապարակ». Փաշինյանի խորհրդականը 120 %-ով ավտովարկեր է տրամադրում «Փաստ». «Մեծ վրիպում է թույլ տրվել» «Հրապարակ». Զարմանք են ապրել հավաքած քվեներից. խնամին է օգնել Անգլիայի առաջնության ամսվա լավագույն մարզիչը հայտնի էՁյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը մեկնարկում է չինական մրցաշարում Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստըՍիմոն Մարտիրոսյանը` տարվա երիտասարդ մարզիկ (լուսանկար)Եվրոպայի լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը (լուսանկար)Միհրան Հարությունյանի հաղթանակը (տեսանյութ)Տոնածառի գինն աստղաբաշխական չէր․ հանրության պահանջն էր, որ ունենանք նոր տոնածառՀայկ Դեմոյանը նշանակվել է «Ավրորա» նախաձեռնության գործառնությունների գծով տնօրեն «Մեր բոլոր հայտնի կուսակցություններում բացակայում է ներքին ընդդիմությունը». Նարինե Դիլբարյան Վարսերի թրենդային երանգները՝ 2019-ին (լուսանկարներ)Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն գոլը (տեսանյութ)Տիգրան Սարգսյանը ԵՏՀ- ի համար կարեւորում է գործարար համայնքում թվային տեխնոլոգիաների օգտագործման առավելությունները Լուսացույցների տեղափոխություն Երևանի Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում Բակո Սահակյանը ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստը հեռացել է ակումբիցՌուսական Քիմ Քարդաշյանի կրքոտ լուսանկարներըՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին Հայկ Մարությանի հավաստմամբ՝ քաղաքապետարանը դադարեցրել է կենդանիների սպանդի ամոթալի գործելաոճը Հաջորդ տարվանից «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդումը լինելու է բացառապես հայերեն. Արայիկ Հարությունյան Հայտնի են բասկետբոլի Հայաստանի հավաքականների մրցակիցներՍտրասբուրգում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 4-ի Նախագահ Սարգսյանը հարցազրույց է տվել հնդկական WION TV-ին Դավիթ Տոնոյանը հրաման է ստորագրել Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ ՓաշինյանինՍենսացիոն հայտարարություն. հեղափոխության օրերին Էդմոն Մարուքյանը դրդել է բանակցել Սերժ Սարգսյանի հետ Ամենուր ձյուն է, տեղ-տեղ` մերկասառույց, բուք. Հայաստանում դժվարանցանելի ճանապարհներ կան Խորհուրդ Գևորգ Գորգիսյանին՝ ամեն փայտ շերեփ չի դառնա Էրդողանը հայտարարել է, որ անկախ ԱՄՆ-ի կոչերից, Թուրքիայի ԶՈՒ-ն մտնելու է Մանբիջ Ոստիկանության 6-րդ վարչության ծառայողները վաղ առավոտից ուժեղացված ծառայություն են սկսել Կոտայքի մարզումՏիգրան Ուրիխանյանը ուշագրավ մանրամասներ է խոստանում «լուսավորյալների» մասին ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Արցախի դրոշով երկրպագուի «մուտքը» խաղադաշտ (տեսանյութ) Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանի մի մասը կհսկեն սահմանապահները․ բանակի շարքերը կարող են խտանալ այլ տեղերում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը. Նիկոլ Փաշինյան «Ես քո կլասիկ ցավը տանեմ». Էդմոն Մարուքյանի անակնալ նվերը (լուսանկար) Եվրոպայի լիգա. շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներըՓաշինյանին տրված ժամանակը սպառվեց. նոր զարգացումներն անխուսափելի են«Արսենալ»-ի ֆուտբոլիստի սիրելին (լուսանկարներ)Ես և Պուտինը Սերժ Սարգսյանին առաջարկեցինք հանձնել 5 շրջանները, բայց նա մերժեց. Լուկաշենկո Տոներից հետո այնպիսի փաստեր են ներկայացնելու Փաշինյանին, որ բոլորը շոկի ենթարկվենNBA. օրվա արդյունքներն ու լավագույն դրվագները (տեսանյութ)Հայ-վրացական սահմանը փակ է․ ջավախցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ)«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի պաշտոնում Սերժ Սարգսյանի խնամուն փոխարինել է Արման ՀովակիմյանըԱրտակ Զեյնալյանն այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ
Ամենադիտված
Այսօրվանից սկսվելու է «Մերժիր Նիկոլին» շարժումը․ Էդուարդ ՇարմազանովՈրքան ձայն են հավաքել ՀՀԿ-ի առաջին դեմքերն ու ովքեր են կուսակցության ամենառեյտինգային թեկնածուներըՀայտնի են ԲՀԿ ռեյտինգայինները. ցուցակը գլխավորում է Էդուարդ Բաբայանը Տոներից հետո այնպիսի փաստեր են ներկայացնելու Փաշինյանին, որ բոլորը շոկի ենթարկվենԻմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ․ Լևոն Քոչարյանը՝ Սերժ ԹանկյանինՎրաստանում հայուհին փողոցից 37 000 դոլար է գտել, և այն վերադարձրել տիրոջը«Խայտառակություն ա էլի, մի խոսքով»TOP 50 ռեյտինգային թեկնածուներըԼևոն Մնացականյանին ազատել են աշխատանքից․ Hraparak.amԲոլոր ռեյտինգայիններից ամենաշատ ձայն ստացել է Սասուն Միքայելյանը. 1-ին հնգյակը հայտնի է
Դեղին խոզի տարի․ ինչպես դիմավորել 2019 թվականըԱյսօրվանից սկսվելու է «Մերժիր Նիկոլին» շարժումը․ Էդուարդ Շարմազանով«Ես կամ»-ի բացառիկ հյուրը Գագիկ Ծառուկյանն է (տեսանյութ)Շմայսին ծեծի են ենթարկելՈրքան ձայն են հավաքել ՀՀԿ-ի առաջին դեմքերն ու ովքեր են կուսակցության ամենառեյտինգային թեկնածուներըՀայտնի են ԲՀԿ ռեյտինգայինները. ցուցակը գլխավորում է Էդուարդ Բաբայանը Ինչպես է Նիկոլ Փաշինյանը «Հայեր ջան, դուխով»-ի տակ տժժում հայկական հարսանիքին (տեսանյութ)Ռուսաստանաբնակ օլիգարխները բոյկոտել են Համահայկական հիմնադրամի հանգանակությունը Տոներից հետո այնպիսի փաստեր են ներկայացնելու Փաշինյանին, որ բոլորը շոկի ենթարկվենԻմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ․ Լևոն Քոչարյանը՝ Սերժ Թանկյանին
Ով է պոռնոգրաֆիկ տեսանյութի կինը․ Դիանա Գասպարյանը կասկածներ ունի՝ ովքեր են տեսանյութը տարածողներըՆիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը մասնակցում են «Մայնինգ» Ֆերմայի բացման արարողությանը (տեսանյութ) Դեղին խոզի տարի․ ինչպես դիմավորել 2019 թվականըԱյսօրվանից սկսվելու է «Մերժիր Նիկոլին» շարժումը․ Էդուարդ Շարմազանով«Պատրաստ եմ հանուն իմ եղբայր Գագիկի՝ կատարել այնքան ներդրումներ, որքան անհրաժեշտ է». Շեյխ Ալ Սաբահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի 55-ամյակի միջոցառմանը հայտարարել է բնակարանաշինության աննախադեպ ծրագրի մասին (տեսանյութ) Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. թաղման ժամանակ «Սմբատը մոտեցել ու կտրել է Արսենի պարանոցը»Գագիկ Ծառուկյանի ջանքերով հիմնովին վերանորոգվել է Թումանյանի տուն-թանգարանն ու Դսեղի մարզադահլիճը (տեսանյութ)«Ես կամ»-ի բացառիկ հյուրը Գագիկ Ծառուկյանն է (տեսանյութ)Վերջին շրջանում դեպրեսիվ վիճակում է եղել և անընդհատ հաբեր է օգտագործել. ի՞նչը կարող էր հարգված բժշկուհուն ինքնասպանության դրդել