Արցախում տեղի ունեցածը ցեղասպանություն է․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն (տեսանյութ) ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին. տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է Վահագն Խաչատուրյանն Արգենտինայի՝ լիազորություններն ավարտող նախագահին պարգևատրել է Պատվո շքանշանով Բացահայտվել է ամուսների կողմից առցանց եղանակով թմրամիջոցների ապօրինի հսկայածավալ շրջանառության և փողերի լվացման դեպք Խաղաղության պայմանագիրը մոտ է ստորագրման. այնտեղ ընդհանրապես Արցախի մասին խոսք չկա. Վարդան Օսկանյան Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտին-Նեթանյահու հեռախոսազրույցից Հրդեհ Երևանի Լեփսիուսի փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկում. հայտնաբերվել է դի Հռոմի պապը ողջունել է հայ և ադրբեջանցի գերիներին ազատ արձակելու որոշումը Արայիկ Հարությունյանը Էմիրի դիվանի ղեկավարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Արցախի ԱԺ-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ տեր կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքներին 

Սեպտեմբերի 1-ը՝ ՀՀ նախագահի նստավայրում (լուսանկարներ)

Հայաստան

Դպրոցը ոսկե մեդալով ավարտած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր շուրջ էր հավաքել մանուկներին՝ նշելու սեպտեմբերի 1-ը՝ Գիտության և դպրության տոնը:

Նախագահական նստավայրում երեխաների համար տաղավարներ էին տեղադրված, որտեղ երեխաները կարող էին նկարել, ավազից քանդակներ պատրաստել, հետևել հմուտ աճպարարի հնարքներին և այլն:

Արմեն Սարգսյանը միջոցառման սկզբում ծանոթանում էր երեխաների հետ, գրկախառնվում նրանց, ինքնանկարներ անում, հարցնում, թե ով որտեղից է եկել, քանի տարեկան է, ինչ հետաքրքրություններ ունի: Ոմանք Իջևանում գործող «ՍՕՍ մանկական գյուղեր»-ից էին, Նուբարաշենի «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»-ից, իսկ ոմանք էլ՝ Սիրիայից էին վերադարձել Հայաստան և այլևս հետ վերադառնալու մտադրություն չունեին:

Նախագահը հայտնեց, որ այսուհետ ամեն կիրակի երեխաների համար իր նստավայրի այգին բաց է լինելու, որպեսզի առանց մեծերին խանգարելու՝ խաղան, վազվզեն այս ու այն կողմ:

«Այսօր ես չայցելեցի դպրոցներ, այլ երեխաներին հրավիրեցի նախագահական՝ մի քանի պատճառով, որոնցից ամենակարևորն է, որ փոքրիկները կարողանան զվարճանալ: Դպրոցներ ես դեռ կհասցնեմ այցելել: Երկուշաբթի օրը գնալու եմ Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիր»,- նշեց Արմեն Սարգսյանն ու հավելեց, որ այս միջոցառումից հետո, աշխատանքային այցով գնալու է Արցախի Հանրապետություն, որպեսզի ներկա լինի Արցախի անկախության օրվա տոնակատարությանը:

Լրագրողներից մեկը ՀՀ նախագահին հարց ուղղեց, թե արդյոք մանուկ ժամանակ սիրե՞լ է սեպտեմբերի 1-ը, սակայն նրա փոխարեն «այո՛» պատասխանեց Դավիթ Սահակյանը, ով ապագայում պատրաստվում է նախագահ դառնալ ու փոխարինել Արմեն Սարգսյանին: «Ես սեպտեմբերի 1-ը սիրում եմ, որովհետև դպրոց գնալ եմ սիրում: Ես և՛ կարդալ եմ սիրում, և՛ գրել, և՛ խաղալ»,- ասաց փոքրիկ Դավիթը, ով 6 տարեկան էր և առաջին անգամ պետք է հաճախի դպրոց:

Արմեն Սարգսյանը, թույլտվություն խնդրելով ապագա նախագահ Դավիթ Սահակյանից, ընդգծեց, որ ինքը նույնպես սիրել է դպրոց հաճախել և դպրոցն իր համար մեծ արժեք է ունեցել:

«Երբեք դպրոցում դժվարություններ չեմ զգացել, քանի որ մի փոքրիկ գաղտնիք ունեի, որով ցանկանում եմ կիսվել: Ամռան արձակուրդներին՝ հորս հետ, արագ, այսպես ասած, ուսումնասիրում էինք հաջորդ ուսումնական տարվա դասագրքերը՝ մաթեմատիկայի, աշխարհագրության, հայոց լեզվի: Սեպտեմբերի 1-ին արդեն գրեթե ամեն ինչ գիտեի ու այդ օրն ինձ համար առաջին հերթին ընկերներին հանդիպելու օր էր»,- ընդգծեց Արմեն Սարգսյանը և հավելեց, որ սովորելու գործընթացը պետք է բնական և հանգիստ լինի:

Նախագահն անկեղծացավ և ասաց, որ բոլոր 10 տարիներն էլ գերազանց է սովորել, համալսարանական 5 տարիները նույնպես, ստացել է ոսկե մեդալ, եղել է Լենինյան թոշակառու:

«Երևի լավ օրինակ չեմ»,- կատակեց Արմեն Սարգսյանը և, անդրադառնալով Հայաստանում գործող կրթական համակարգին, նշեց, որ աշխարհում չկա այնպիսի կրթական համակարգ, որն իրեն կբավարարի:

«Մեր կրթական համակարգում կան շատ լավ պետական դպրոցներ, կան նաև լավ մասնավոր դպրոցներ: Մեզ համար, իհարկե, կարևոր է, որպեսզի մեր դպրոցներն ունենան բարձր մակարդակ, որտեղ մեր երեխաներն իրենց ազատ կզգան և հաճույքով կսովորեն»,- շեշտեց ՀՀ նախագահը:

Եզրափակելով խոսքը՝ նա ասաց, որ կրթությունն ազատ մտածելու և հենց ազատության ճանապարհն է, ու պետք է ամեն երեխայի մեջ փորձել գտնել իր տաղանդը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արցախում տեղի ունեցածը ցեղասպանություն է․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն (տեսանյութ) ՃՏՊ Թալին-Երևան ավտոճանապարհին. կա տուժածՌոբերտ Քոչարյանի նախագահական ինքնաթիռը դուրս է բերվել աերոդրոմից․ «Հետք» ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին. տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր էԱջակցության շահավետ ծրագրեր՝ անասնապահությամբ զբաղվողների համար Վահագն Խաչատուրյանն Արգենտինայի՝ լիազորություններն ավարտող նախագահին պարգևատրել է Պատվո շքանշանով Բացահայտվել է ամուսների կողմից առցանց եղանակով թմրամիջոցների ապօրինի հսկայածավալ շրջանառության և փողերի լվացման դեպքՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԽաղաղության պայմանագիրը մոտ է ստորագրման. այնտեղ ընդհանրապես Արցախի մասին խոսք չկա. Վարդան ՕսկանյանԱյդ թիմը հավակնում է ԱՊԼ-ի չեմպիոն դառնալուն․ Ժեզուս Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտին-Նեթանյահու հեռախոսազրույցից Հրդեհ Երևանի Լեփսիուսի փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկում. հայտնաբերվել է դիՀռոմի պապը ողջունել է հայ և ադրբեջանցի գերիներին ազատ արձակելու որոշումըԱրայիկ Հարությունյանը Էմիրի դիվանի ղեկավարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըԱրցախի ԱԺ-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ տեր կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքներինԱդրբեջանը Շուշիում ոչնչացնում է հայկական հետքը ​​​​​​​Այսօր փակ կլինի Վազգեն Առաջին Վեհափառ փողոցին կապող ուղեանցի երթևեկությունըՌեալը համաձայնեցրել է Մբապեի տրանսֆերը ՊՍԺ-ի հետԻնչու բանտարկվեցի, որովհետև ուզում եմ հայ մնալ ու հայրենիք ունենալ․ Տաթևիկ Վիրաբյան Բա որ 2018-ին հասկացել ես Արցախի լուծարման փաստի անխուսափելիությունը, ինչու՞ էիր 2019-ին Ստեփանակերտում գոռում՝ Արցախը Հայաստան է եւ վերջՉպետք է մեկուսանալ, պետք է հավատալ հրաշքների․ հաջողության պատմությունների արշավը շարունակվում էՀրդեհ՝ Ծաղկաձորում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրիցԱրցախի անկախությանը «այո» քվեարկածներն ի՞նչ իմանային, որ Փաշինյանը նրանց հանձնելու է ԱլիևինԵրբևիցե չէի պատկերացնում՝ մեր ժողովուրդը այսքան համերաշխ կընդունի Արցախի կորուստը․ Սենոր ՀասրաթյանՊարեկները 20 օր անց հեռացրել են КамАЗ-ը փողոցի ամենաբանուկ հատվածից«Մնայիք, պայքարեի՞ք». պայքարել ենք ու ահռելի զոհեր ենք տվել, պիտի վերացնենք այս խոսքերը. Արցախի ՄԻՊՆԳՆ ոստիկանությունն ամփոփվել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ի արդյունքներըՈ՛չ մի ինտեգրում, Արցախը գոյություն կունենա` չնայած Բաքուն ոչնչացնում է արցախցիների իրավունքներըՍլովանը ջախջախել է մրցակցին․ Բարսեղյանը` գոլի ու երկու գոլային փոխանցման հեղինակ Բարեկենդան Սուրբ Հակոբի պահքի օրն էՆախագահը արգենտինահայ համայնքի ներկայացուցիչներին ներկայացրել է ՀՀ շուրջ ներպետական գործընթացներըՏաշիր քաղաքում հրդեհ է բռնկվել․ 80 խոշոր եղջերավոր կենդանի են տարհանել «Այսքանից հետո Նիկոլի պաշտոնավարումը բնական չէ, Հայաստանի չոքած վիճակը բնական չէ»․ Արմեն ԱշոտյանՄարդու իրավունքների պաշտպանության, Արցախի հարցով համաժողով. Ուղիղ Հնարավոր է կարճատև անձրև, գիշերը՝ մառախուղ Հայաստանը վերահաստատում է կոռուպցիայի դեմ իր անսասան պայքարը՝ ԵՄ-ի հետ համագործակցությամբ․ ՀՀ ԱԳՆԱրևմուտքին երբեք չի հաջողվի ջախջախել Ռուսաստանին․ Պուտին Ֆուտզալի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը Մի խումբ արցախցիներին ասեմ, որ քանի բուն Հայաստանը Ադրբեջանի վերահսկման տակ է, դուք երբեք Արցախ չեք վերդառնա. պատգամավորՏարադրամի փոխարժեքներն՝ այսօրՀՀԿ-ականները ծաղկեպսակ ու «իշաոտնուկներ» են բերել ՄԻՊ գրասենյակ՝ ի նշան բողոքիՄիրիջանյանը պատերազմի ընթացքում մեծածավալ օգնություն է ուղարկել, հիմա նրան դատում են․ իրավապաշտպանՎայոց ձորի բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներԲողոքի ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի դիմաց. ՈՒՂԻՂՌուսական բազայի ռազմական ոստիկանությունը Գյումրիում ՌԴ քաղաքացու է ձերբակալել․ «Ազատություն»Ամենաանսպասելի չեմպիոնների վարկանիշըԹուրքիան անում է ամեն ինչ, որպեսզի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի․ ՖիդանԲախվել են «Աուդի Ա4» և «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենաները. կա տուժածՇենգավիթում ամանորյա ձևավորման աշխատանքներ են․ այսօր և վաղը փողոցներ փակ կլինենՌազմական երաժշտությունը զենքից պակաս կարևոր չէ․ պատվով ենք պահում Հայաստանի անունը
Ամենադիտված