Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ» «Ժողովուրդ». Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում «Հրապարակ». «Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ» «Ժողովուրդ». Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. ինչ է արել «իմ քայլը» հիմնադրամը Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ» Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ» Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ» ՀՀ և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը Դ’Արտանյանի ազգականը գնահատել է ՌԴ նախագահական ընտրությունները 

Օշականում երեխային ինքնասպանության, հնարավոր է, MOMO-ն է դրդել. խաղային ի՞նչ վիրուս է դա և ինչպե՞ս զգուշանալ

Հայաստան

Համացանցում ակտիվորեն տարածվում են այն տեղեկությունները, թե կա վիրուսային ծրագիր, որը երեխաներին դրդում է ինքնասպանության և խելագարության։ Շատերն այդ «Մոմո» անունով անհասկանալի կերպարի կողմից ուղարկվող հաղորդագրությունները կապում են օրերս Օշականում ինքնասպանություն գործած 12-ամյա երեխայի դեպքի հետ։ 

Արագածոտնի մարզի Օշական համայնքի ղեկավար Արամ Ներսիսյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ երեխայի ինքնասպանության (մահվան) դրդապատճառները դեռևս հայտնի չեն, ոստիկանությունն էլ իր հերթին է գործունեություն ծավալում դեպքի հանգամանքները պարզելու համար։ 

Համայնքապետի խոսքով՝ երեխայի ընտանիքը բնակվում է հենց իր փողոցում, և միայն դրականը կարող է ասել նրանց մասին։ «Բոլորիս համար մութ է մնացել, թե ինչու է երեխան կախվել, ինչն է նրան դրդել այդ քայլը անել։ Համացանցից օգտվում էր այնքան, ինչքան մյուս, սովորական երեխաները, և հոգեկան ոչ մի շեղում չուներ։ Ոստիկանները տարել են երեխայի համակարգիչը, որպեսզի զննեն և տեսնեն՝ արդյո՞ք որևէ խաղի ազդեցության տակ է նման բան արել, թե՝ ոչ»,-մանրամասնեց Օշականի համայնքապետը։

Մեր այն հարցին, թե այդ ինչ սիմվոլներ են գտել կախված երեխայի կողքից՝ Ներսիսյանը պատասխանեց․ «Շատ բան չեն գտել, միայն խաչված Հիսուսի նկարն է դրված եղել կողքին։ Ապշած էինք բոլորս, ոչ մի գրություն չկար, շատ են խոսում այդ ինտերնետային վիրուսների ազդեցության մասին, բայց հստակ ոչինչ չեմ կարող ասել»։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ «Մոմոյի» հարցն ավելի շատ լենգենդ է, որը նման է «Սինի Կիտ» խաղին (քայլերի հաջորդականությամբ երեխաներին տանում է ինքնասպանության․ բարձրահարկ շենքերից ցած են նետվում)։ 

«Մոմոյի կերպարն իր մեջ վախեր է պարունակում և հենց դրանով են երեխաներին թիրախավորում, քանի որ երեխաները շատ են սիրում նման բաներ։ Այս ամենը սկսվեց նրանից, որ տարածվեցին չստուգված տեղեկություններ, թե գոյություն ունեն ծրագրեր, որոնք երեխաներին դրդում են ինքնասպանության»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը։

Ըստ փորձագետի՝ Մոմոյի հորինվածքը եկել է Ճապոնիայից և բոլորովին այլ թեմա է, իսկ այս ամենի շուրջ ստեղծված միստիկ աղմուկը տարավ նրան, որ անուշադրության մատնված երեխաները հետաքրքրվում են դրանցով․ «Որոշ մարդիկ էլ օգտվում են սրանից, և Մոմոյի դեմքով հաղորդագրություններ են ուղարկում։ Նույն Սինին Կիտի թեմայով կարող եմ ասել, որ սկսեցին տեղեկություններ տարածել, թե իբր կան կուրատորներ, որոնք երեխաներին ստիպում են ինքնասպանության դիմել, իսկ ով էլ չի դիմում սպառնում էին սպանել ծնողներին և այլն։ Այս ֆոնի վրա ստեղծվեցին խմբեր, որոնք իմանալով այս լեգենը՝ փորձում էին սա շահարկել, և ներկայանում էին թե իրենք են հենց այդ կուրատորները, և հենց այդ թիրախավորված երեխաներն էլ սկսում էին հավատալ, որ դա իրականում գոյություն ունի։ Այս ամենը շատ հնարավոր է, որ երեխաներին դրդի ինքնասպանության, բայց ոչ թե նրա համար, թե դա գոյություն ունի, այլ նրա համար, որ դրա շուրջ կա աղմուկ։ Մոմոյի շուրջ էլ նմանօրինակ աղմուկ է ձևավորվել»։

Սամվել Մարտիրոսյանն այս ամենին զուգահեռ շատ լուրջ խնդիր է համարում ծնողների անհետևողականությունը։ Նրա խոսքով կրթական համակարգի բացն այստեղ ևս զգացվում է, և ուսուցիչները պետք է հատուկ թրեյնինգների մասնակցեն և պատկերացում կազմեն, թե ինչպիսի վտանգներ կան համացանցում։ 

«Ծնողների մեղավորությունը ևս կա, քանի որ նրանք լավ չեն պատկերացնում, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում համացանցը և չեն հետևում երեխաներին։ Բայց այդ ամենը զուտ դրդող հանգամանք կարող է հանդիսանալ, այլ ոչ թե ինքնասպանության բերող։ Իսկ ուսուցիչները պետք է կարողանան սիգնալները բռնել, որպեսզի հասկանան թե երեխան ինչ վիճակում է, հետապնդվում է համացանցում, թիրախավորել են նրան, թե՝ ոչ»,- հավելեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Արմինե Միքայելյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»«Ժողովուրդ». Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում«Հրապարակ». «Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնելԲնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»«Ժողովուրդ». Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. ինչ է արել «իմ քայլը» հիմնադրամըԻբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»ՀՀ և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը Հոգեբանները պարզել են, թե ինչն է մարդկանց ստիպում բամբասելԴ’Արտանյանի ազգականը գնահատել է ՌԴ նախագահական ընտրություններըՆԱՏՕ-ն միջնորդ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում․ Ստոլտենբերգ ԱՄՆ-ն չի շնորհավորի Վլադիմիր Պուտինին․ ՊատելՈսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները պարբերաբար կհանդիպեն Սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամների հետ․ ՓաշինյանՓաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)«Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման նախաձեռնությամբ Երևանում տոնել են Վլադիմիր Պուտինի հաղթանակը (տեսանյութ)Ինչ է Փաշինյանն ասել տավուշցիներին․ նոր մանրամասներ․ 24News (տեսանյութ)Բայրամովը և Բոնոն քննարկել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը Ռուսաստանում հանք է փլուզվել 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավորԷրդողանը շնորհավորել է ՊուտինինԱմեն տարի մեզ ինչ-որ բան պակասում է․ Վարազդատ ՀարոյանՆԱՏՕ-ի ղեկավարը Վրաստանին կոչ է արել «ավելին անել» Ռուսաստանին կանգնեցնելու համարԵվգենի Պետրոսյանը կատակել է հայերի մոտ ուժեղ էրեկցիայի մասին Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկՆոր՝ «երրորդ ուժի» սպասումովՄեր քաղաքականությունն է` թույլ չտալ պատերազմի սկսում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկ․ News.amԿենտրոնի թաղապետի ենթակաների կաշառքի գործով վկային դատարան են բերել պատգարակով․ ArmLur.amԻնչպես են քաղաքացիները ճանապարհել Փաշինյանի ավտոշարասյանը (տեսանյութ)ԽԾԲ-ին յուղոտ պաշտոնների տեղավորած ՔՊ-ականները. Էմմա Պալյան«Ո՞նց ենք իրենց զորքն անցնելու, գնալու, մեր հողերը մշակենք»․ տավուշցիները՝ Փաշինյանի հանդիպումից հետո․ «Ազատություն»Շուտով գնացքները կգնան ուղիղ դեպի Սևաստոպոլ․ ՊուտինՆԱՏՕ-ն և Ադրբեջանը համագործակցության մասին նոր փաստաթուղթ են պատրաստում․ ՍտոլտենբերգՍփյուռքը պետք է վերակազմակերպվի. Արամ Ա Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ, նաև` փրկարարական ջոկատում (տեսանյութ) Թավշյա հեղափոխությունից խաբվածները. ինչպես Փաշինյանն ու թիմակիցները մոլորեցրին էկոակտիվիստներինԱմերիկուհին քնում է վանդակում և իրեն ներկայացնում որպես շունՇրջաններում ձյուն է տեղում, ճանապարհները աղ-ավազով մշակում են Պուտինը հանդիպել է նախագահական ընտրություններում իր մրցակիցների հետՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև քաղաքական առևտուրը նոր փուլ է մտնում. զոհասեղանին Հայաստանն էՀայաստանը հստակ դիրքորոշում ունի հասնել խաղաղության․ նախագահը հանդիպել է ֆրանսիացի մտավորականների հետ Վրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ Տղամարդը բաժանվել է կնոջից՝ պարզելով, որ իրենց երեք դուստրերն իրենից չենԽնդիրը մեկն է՝ կտրել և դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության այս ուղին. Վարդան Ոսկանյան Միջազգային կառուցները տեսնում են, որ մենք աճում ենք հրաձգային սպորտի մեջ․ Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)Շնորհավորում եմ և՛ Վլադիմիր Պուտինին, և՛ ռուս ժողովրդին․ Մհեր ԱվետիսյանԱլիևը վերանվանել է օկուպացված Ստեփանակերտի Վերածննդի հրապարակըԱԺ-ում տեղի է ունեցել ՔՊ խմբակցության նիստ«КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին և բախվել «Hyundai»-ին
Ամենադիտված