00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Յուրա Մովսիսյանը մասնակցել է «Չիկագո Ֆայեր»-ի հերթական խաղինՌունին` դուբլի հեղինակNBA. օրվա արդյունքներն ու լավագույն դրվագները (տեսանյութ)Իրինա Շեյքի ու Բրեդլի Կուպերի զբոսանքը դստեր հետ (լուսանկարներ)Իբրահիմովիչի հերթական գոլը (տեսանյութ)ՏԻՄ ընտրությունները՝ ահազանգ Փաշինյանի համար Դավիթ Սաֆարյանը պարտվեցԱնջելինա Ջոլին հանգիստն անցկացրել է երեխաների հետ (լուսանկարներ)Պարոն Աշոտյան, դուք, իրոք, կարծում եք, որ կայուն մեծամասնությո՞ւնն է ընտրել վարչապետ․ Հրաչյա Հակոբյան (տեսանյութ)ԱԺ-ն մերժեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը

Վարչապետը դիմավորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի մասնակիցներին

Հայաստանի Հանրապետությունը հպարտ է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամակցությամբ: Երևանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի բացման արարողության ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր ցանկանում եմ վերստին ասել, որ Հայաստանի համար մեծ պատիվ է, որ այս Գագաթաժողովի կազմակերպումը վստահվել է Հայաստանին։ Այդ առնչությամբ մենք լիովին գիտակցում են մեզ վրա դրված պատասխանատվությունը և ցանկանում ենք, որ այդ իրադարձությունը բոլորի հիշողություններում մնա որպես Կազմակերպության ինստիտուցիոնալ կյանքի բացառիկ պահերից մեկը, ինչպես նաև ֆրանկոֆոն համակեցության և համերաշխության կարևոր դրսևորում։ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի երիտասարդ անդամ է, դիտորդի կարգավիճակով անդամակցությունից ի վեր ընդամենը 15 տարի է անցել, մինչդեռ մշակութային և լեզվական բազմազանության, ֆրանսերեն լեզվի և Ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքների խթանման նրա հանձնառության ապացույցի կարիք չկա։ Հայաստանը հպարտ է Ֆրանկոֆոնիային անդամակցությամբ, որը համագործակցության, երկխոսության և փոխանակումների մի ընդարձակ տարածք է, և բազմազանության և համերաշխության նկատմամբ հարգանքի մթնոլորտում Կազմակերպության անդամ պետությունների և կառավարություններին համախմբում է խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարգանքի շուրջ։ Մենք իրապես հավատարիմ ենք մեզ միավորող այդ կապերի բնույթին, որոնք այնքան լավ բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ։ Նրանք միասին կազմում են այդ համընդհանուր բարիքը, այդ հարստությունը, որ մեզ համար կարևոր է պահպանել ամեն գնով, այդ մեծ շանսը՝ ֆրանկոֆոն ողջ տարածքի համար։ «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում». սա է Հայաստանի կողմից առաջարկված թեմայի նշանակությունը, որը կարտացոլվի նաև մեր աշխատանքներում»,- ասաց վարչապետը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով Ֆրանկոֆոն անդամ պետությունների ղեկավարներին, նշեց, որ ուրախ է նրանց ողջունել Հայաստանում ու 2800-ամյա մայրաքաղաք Երևանում:

«Ես և ողջ հայ ժողովուրդն ուրախ ենք Երևանում հյուրընկալել ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովը։ Մաղթում եմ բարի գալուստ Հայաստան։ Քրիստոնեության բնօրրան, հազարամյակների պատմություն և մշակույթ ունեցող հավերժական Հայաստան, որն այս ամիս նշում է իր մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2800-ամյակը։ Իրական, ամուր ինքնություն, ստեղծարար էներգիա, դինամիկություն ունեցող Հայաստան, որն ապրել է 1915 թվականի Ցեղասպանության ողբերգությունը և այսօր առաջ է շարժվում՝ վստահ լինելով իր ապագայի համար։ Այս նոր Հայաստանը, որն առաջնորդվում է «Թավշյա հեղափոխության» գաղափարներով, այս քաղաքացիական և ժողովրդավարական շարժմամբ, որը առաջ է տարվել հայ երիտասարդների և կանանց կողմից, որոնց հաջողվել է ողջ բնակչության հետ կիսել իրենց «Միասին ապրելու» կամքը ազատ, արդար և համերաշխ հասարակության մեջ»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձ կատարեց նաև մարդկությանը սպառնացող մարտահրավերներին՝ պետությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրելով ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի խնդրին:

«Երևանի գագաթաժողովն անդրադարձ կկատարի նաև մեզ սպառնացող մի շարք մարտահրավերներին, ինչպիսիք են խաղաղությանը, ժողովրդավարությանն ու կայունությանը վերաբերող հարցերը, ահաբեկչության և կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը կամ միգրացիայի հիմնախնդիրը, որոնք այդքան մեծ մարտահրավերներ են մեր մոլորակի համար։ Մենք վստահ ենք, որ համամարդկային նշանակության այս մարտահրավերների դեմ լուծումները պետք է գտնվեն բազմակողմ հարթակում, քանի որ միասնական և համաձայնեցված գործունեությամբ, միջազգային համագործակցության միջոցով կարելի է գրանցել հաջողություններ նշված ոլորտներում։ Կցանկանայի հատկապես ընդգծել ֆրանկոֆոն տարածքի կոնֆլիկտները և ճգնաժամերը, որոնց հանգուցալուծման համար Ֆրանկոֆոնիան զգալի ջանքեր է գործադրում։ Դրանք ամենից հաճախ ուղեկցվում են մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտումներով։ Այն ժամանակ, երբ մենք պատրաստվում ենք նշել Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակը, մեր պարտքն է կրկնապատկել մեր ջանքերը` կանխելու նոր ցեղասպանությունները, պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները: Այս հակամարտությունների հետևողական գոյությունը նաև պարտավորեցնում է մեզ վերահաստատել ճանաչված միջազգային բանակցային ձևաչափերի շրջանակներում հակամարտությունների խաղաղ կարգավորման մեր հանձնառությունը: Դա նաև վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, որի շուրջ բանակցային գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի համանախագահության ձևաչափում։ Խոսքը գնում է արդեն տասնամյակներ տևող և բազմաթիվ տառապանքներ պատճառած հակամարտության մասին։ Հակամարտությունը հակադրության մեջ է դրել արդեն ավելի քան 25 տարի իր ինքնորոշման իրավունքն իրականացնող Լեռնային Ղարաբաղին և Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների հետ երկխոսությունը մերժող Ադրբեջանին։ Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում, և իր կարգավիճակը պետք է որոշվի՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման իրավունքը։ Միևնույն ժամանակ, Լեռնային Ղարաբաղի համար առանցքային նշանակություն ունի անվտանգության հարցը։ Վերջինս այնքան հաճախ է դարձել իր իրավունքների ոտնահարման, խտրականությունների և վայրագությունների զոհ, որ երկխոսության և ուժի կիրառման կրկնվող փորձերը լուրջ վտանգի տակ են դնում Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական գոյությունն իսկ։ Մենք հավատում ենք, որ խաղաղությանը միտված մթնոլորտի ստեղծումն առանցքային է կարգավորման գործընթացի առաջմղման համար և մեր ողջ ջանքներն ուղղված են փոխվստահության միջոցների շուրջ արագ և համապարփակ համաձայնությունների ձեռքբերման խրախուսմանը, որոնք կենսական նշանակություն ունեն հակամարտության բոլոր կողմերի բնակչություններին խաղաղությանը պատրաստելու համար»,- նշեց ՀՀ վարչապետը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթը եզրափակեց՝ դիմելով ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների երիտասարդներին. «Ես ցանկանում եմ ձեզ ասել, որ մենք կարևորում ենք այն նպաստը, որը դուք ունեք Գագաթաժողովի թեմայում, և ձեզ կոչ անել համախմբվել մեզ միավորող «Ապրել միասին» գաղափարի արժեքների առաջմղման համար՝ մեզ հետ միասին նպաստելով ավելի արդար ու հանդուրժող աշխարհի կերտմանը»։

Հոկտեմբերի 11-12-ին կայանալիք այս միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 երկրի ղեկավար:

Այսօրվա նիստի ընթացքում ՖՄԿ նախագահության լիազորությունները Մադագասկարից կփոխանցվեն Հայաստանին: Կհիմնվի համաժողովի բյուրոն: Մասնակիցները կհաստատեն օրակարգի նախագիծն ու կծրագրավորեն աշխատանքները: Նախատեսվում է նաև ֆրանկոֆոնիայի անդամակցության կամ կարգավիճակի փոփոխության մասին հայտերի քննարկում:

Հոկտեմբերի 11-12 Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի օրակարգում Ֆրանկոֆոնիայիմիջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է: Գագաթաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ուբազմազանությունը՝ իբրև խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»:

Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջտարածքի խաղաղության և բարգավաճման։

դիտվել է 1561 անգամ
Լրահոս
22 Հոկ
Թրամփն ԱՄՆ-ում միգրանտների քարավանների հետ կապված իրադրությունը համարել Է դեմոկրատների խայտառակությունը Նիկոլ Փաշինյանը՝ ձերբակալված պաշտոնյաների մասինՄխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում է Մենք պետք է օգնենք, որ երեխաները վերադառնան ընտանիք. Մանե Թանդիլյանը՝ Գյումրիում պոլիէթիլենային տոպրակում թողնված երկվորյակների մասին Թրամփ-Ալիև հանդիպումը կարծես հաստատված էՈստիկանները բացահայտել են հանցագործության 110 դեպք Մեյն առաջարկել է ստեղծել ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ մաքսային տարածք Որոշ ուժեր դարձան մեր երկրի զարգացման խոչընդոտ․ Արարատ ՄիրզոյանՀեղափոխությունը չմտավ Հրազդան․ Լևոն ՍտեփանյանՎալերիյ Օսիպյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ Լճաշենի մշակույթի տունն արդեն կրում է հանրահայտ երգիչ Րաֆֆի Հովհաննիսյանի անունը Տնտեսական աճի տեմպը շարունակում է գահավիժել. Հրանտ Բագրատյան 6-րդ վարչության աշխատակիցները 3 պաշտոնյա են ձերբակալել (տեսանյութ)Միջազգային բանտային բարեփոխումների կազմակերպությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փորձն առաջարկել է Տաջիկստանին ՀՀԿ–ն սաբոտաժ չի անում. Արտակ Զաքարյան Յուրա Մովսիսյանը մասնակցել է «Չիկագո Ֆայեր»-ի հերթական խաղին Էջմածնի կին քաղաքապետը տժժում է «Ուր որ գնաս, հետդ կգամ»-ի տակ (տեսանյութ) Արտակարգ դեպք Թոխմախի Մհերի տանը Ռունին` դուբլի հեղինակNBA. օրվա արդյունքներն ու լավագույն դրվագները (տեսանյութ)Իրինա Շեյքի ու Բրեդլի Կուպերի զբոսանքը դստեր հետ (լուսանկարներ)Իբրահիմովիչի հերթական գոլը (տեսանյութ)Նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատարն ընդունել է «Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչներին ՏԻՄ ընտրությունները՝ ահազանգ Փաշինյանի համար Բակո Սահակյանն այցելել է Արցախի Հանրապետության անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության կենտրոնական գրասենյակ Վերադարձ անցյալին չի լինելու․ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ԱԺ-ի այսօրվա քվեարկության մասին (տեսանյութ)Դավիթ Սաֆարյանը պարտվեցԱնջելինա Ջոլին հանգիստն անցկացրել է երեխաների հետ (լուսանկարներ)Պարոն Աշոտյան, դուք, իրոք, կարծում եք, որ կայուն մեծամասնությո՞ւնն է ընտրել վարչապետ․ Հրաչյա Հակոբյան (տեսանյութ)ԱԺ-ն մերժեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը ՀՀԿ-ն փոշմանե՞լ է. պլան Բ-ն՝ գործի մեջՉարածիս համար անկեղծորեն հայցում եմ Ձե ՛ր ներողամտությունը. Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը թողնում է պաշտոնըԱրթուր Մեսչյանի համար Երևանի գլխավոր ճարտարապետ լինելը փորձություն է․ Տիգրան ԲարսեղյանԼրագրողի սպանությունը լուրջ գլխացավանք է դառնում Սաուդյան Արաբիայի համար ՀՖՖ-ն հորդորում է ակումբներին՝ չխախտել ՀՀ լեզվի մասին օրենքըՈվ է պոռնոգրաֆիկ տեսանյութի կինը․ Դիանա Գասպարյանը կասկածներ ունի՝ ովքեր են տեսանյութը տարածողներըԸնտրությունները տապալելու նախանշաններ կան․ Նիկոլ Փաշինյան«Վալլեքս» խմբի ընկերությունները ներկայացրել են Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքները դադարեցնելու պատճառները «Էրեբունի–Երևան 2800» տոնակատարության ժամանակ ԼԳԲՏ համայնքի խորհրդանիշ է նկատվել (լուսանկար)Ավստրալիայի վարչապետը ներողություն է խնդրել սեռական բռնության զոհերից Առաքել Մովսիսյանի եղբայրները ՀՔԾ-ում հարցաքննվել ենՍարգիս Ադամյանը` գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)Փորձել են թալանել Բեքհեմների առանձնատունըԿարող էի տապալել օրենքի ընդունումը․ Արա Բաբլոյան Հակահեղափոխության ստվերի նահանջը. Փաշինյանը կզրկվի մանևրելու հնարավորությունիցԴուք Աժ դահլիճում չէի՞ք, որ սուպերվարչապետության օրենքը կարվում էր Սերժ Սարգսյանի չափսերովՀՅԴ-ն մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին ԱԱԾ-ն առավոտյան բերման է ենթարկել Առաքել Մովսիսյանի 4 եղբայրներին Սաֆարյանը քառորդ եզրափակչում է, Ջաբուրյանը լքեց պայքարըՄատչելի բնակարաններն անմատչելի են դարձել
Ամենադիտված
Ով է պոռնոգրաֆիկ տեսանյութի կինը․ Դիանա Գասպարյանը կասկածներ ունի՝ ովքեր են տեսանյութը տարածողներըՆիկոլ Փաշինյանի կոպիտ պատասխանը՝ Սասուն ՄիքայելյանինՏիմատին, Ուսպենսկայան, Կիրկորովը և հայ աստղաբույլը Դվին հյուրանոցում հարսանիքի են մասնակցել (տեսանյութեր)Հարգելի պարոն վարչապետ, Դուք չեք տիրապետում իրավիճակինԿապանը միակ քաղաքն է, որտեղ մերժեցին Փաշինյանի թիմինՓաշինյանի անչափ մտերիմ ընկերը Մոսկվայից եկել ու չի ցանկացել հանդիպել նրա հետ. «Իրատես»Կապանի ընտրված քաղաքապետի թիմը տոնում է հաղթանակը (տեսանյութ)Կամո Արեյանը Երևանի քաղաքապետարանում նոր պաշտոն ունի«Բացի ինձնից էլի մարդկանց են ահաբեկել, այցելել են մարդկանց տներ և ասել՝ մեր մեջքը Նիկոլ Փաշինյանն է»․ Գևորգ Մանուկյան (տեսանյութ)Ուշագրավ գնումներ «Սեքյուրիթի Դրիմից»
Փաշինյանի հարվածը Սամվել ԱլեքսանյանինՈվ է պոռնոգրաֆիկ տեսանյութի կինը․ Դիանա Գասպարյանը կասկածներ ունի՝ ովքեր են տեսանյութը տարածողներըՑավալի լուր. մահացել է Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը»«Էդքան դուխով ես` դո'ւրս արի»․ քաղաքացին՝ Փաշինյանին (տեսանյութ) Օշականում երեխային ինքնասպանության, հնարավոր է, MOMO-ն է դրդել. խաղային ի՞նչ վիրուս է դա և ինչպե՞ս զգուշանալ«Այսօրվանից գործազուրկ եմ. Նիկոլի ականջը կանչի» «Յուվեցի Կարոյի» սպանության ժամանակ վիրավորվածը «Ծնգլ»-ն է. ով է նաՏեղի է ունեցել Սամվել Ալեքսանյանի քրոջ որդու և Սոնա Ռուբենյանի քրոջ հարսանիքը (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանի կոպիտ պատասխանը՝ Սասուն ՄիքայելյանինՀայտնաբերվել է նաև «Կարամելի Հարութի» դին