00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Հիմա հարց է առաջանում` բանանը թարս բուսնե՞ց». Գևորգ Աճեմյան Պուտինն ու Լուկաշենկոն մի թիմի կազմում հոկեյ են խաղացել և ջախջախել մրցակցին (տեսանյութ)Ինչ չեն անում խելացի մարդիկԻնչպիսին է լինելու Երկիրը ապագայում (տեսանյութ)Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է սենատոր Մենենդեսի հետ «Հայահավաք» Ազատության հրապարակում. ովքեր են կազմակերպում և ինչ պահանջ ունեն «Ալաշկերտ»-ը հաղթանակ է տոնել (տեսանյութ)Ռաֆիկ Մաշադյանը խորթ մորաքրոջս թոռն է․ Աննա Հակոբյանի պարզաբանումըՌուսաստանում հայ պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխվել էԳարնանային նորաձև սանրվածքներ (լուսանկարներ)

Ես մի սովորական ֆրանսիացի էի, որը չէր խոսում հայերեն. Ժերեմի Դելվերը Արմենպրեսին պատմել է՝ ինչպես «Հայկական վալս»-ը գրավեց հազարավոր սրտեր

«Արմենպրես»-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց  Ֆրանսիական ազգային գվարդիայի երգչախմբի անդամ Ժերեմի Դելվերի հետ, որը լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի ազգային արարողության ընթացքում Փարիզում՝ Ինվալիդների պալատում,  հայերենով կատարեց «Հայկական վալս» երգը:

 

- Պարոն Դելվեր, նախ շնորհակալություն, որ չմերժեցիք «Արմենպրես»-ին: Հարցազրույցն, իհարկե, ցանկանում եմ  Ազնավուրով սկսել: Ֆրանսիան ամենաբարձր մակարդակով հարգանքի տուրք մատուցեց շանսոնյեին, մարդու, որ հայ էր ու միաժամանակ՝ ֆրանսիացի: Մենք շնորհակալ ենք Ֆրանսիային նման վերաբերմունքի համար: Ենթադրում եմ՝ պատասխանատու պահ էր  նաեւ Ձեզ համար:

- Ես, ինչպես նաեւ իմ բոլոր կոլեգաները շատ հուզված էինք, հուզված էինք եւ զգացված, որ հենց մենք էինք ընտրված այնտեղ՝ Ինվալիդների պալատում լինելու եւ մասնակցելու հրաժեշտի արարողությանը: Ես հիմա այս մասին խոսում եմ, բայց ես կարծում եմ, որ ես միանշանակորեն սա չեմ կարող ասել ֆրանսիական նվագախմբի մյուս 39 անդամների անունից: Շառլ Ազնավուրը ֆրանսիական երգի հսկաներից եւ հիմնասյուներից մեկն է: Իսկապես, պահը չափազանց կարեւոր էր:

-Ինչպե՞ս ստացվեց, որ  հենց Դուք հանդես եկաք որպես մենակատար:

-Մենք սկսեցինք պատրաստվել արարողությունից 48 ժամ առաջ: Ելիսեյան պալատը դիմեց ֆրանսիական բանակի երգչախմբին չորեքշաբթի օրը: Ավրորա Տիակը, որը ղեկավարում է ֆրանսիական բանակի երգչախումբը,  առաջարկեց կատարել «Հայկական վալս»-ը, որը կլիներ գեղեցիկ հարգանքի տուրք հայկական կողմին եւ Շառլ Ազնավուրի հիշատակին:

- Ձեր կատարմամբ երգը սիրվեց Հայաստանում, կասե՞ք,   «Հայկական  Վալս»ը հե՞շտ տրվեց Ֆրանսիայի ազգային գվարդիայի նվագախմբի մենակատարին: Որքա՞ն ժամանակ ունեիք հայերեն տեքստը սովորելու համար:

-Ազնվորեն ասեմ, դա մարտահրավեր էր ինձ համար: Այն պատկերացրածի չափ դժվար չէր, որովհետեւ ինձ շատ օգնեցին պարոն Արմեն Շմավոնյանը եւ տիկին Հիլդա Գեղամյանը: Արմենը իմ ղեկավարներից մեկի ընկերն է, որն ինձ ուղարկեց ֆրանսերեն տառերով գրված տեքստը, քանի որ ես չեմ կարդում ձեր լեզվով: Դժվար չէր, որովհետեւ ինձ շատ օգնեցին: Միակ խնդիրն այն էր, որ իսկապես, շատ քիչ ժամանակ ունեինք եւ բացի այդ, ես գիտակցում էի, որ այնտեղ են լինելու Հայաստաննի իշխանության ներկայացուցիչները, Շառլ Ազնավուրի ընտանիքը, եւ ես ուզում էի, որ հայերեն բառերը, իսկապես, հասկանալի լինեն՝ հաշվի առնելով փաստը, որ ես 48 ժամ առաջ, դեռ չէի խոսում հայերեն: Ես հույս ունեմ, որ շատ չեմ հիասթափեցրել, որ կարողացել եմ փոխանցել այդ գեղեցիկ պոեզիայի իմաստը: Ես ստանում եմ բավականին շատ փոստային նամակներ աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերից, ես կարծում եմ, որ այդպիսով, իմ առաքելությունը հաջողությամբ է կատարված է:

-Դուք իսկապես, հրաշալի կատարեցիք, բայց մի՞թե դժվար չէր զինվորական նվագախմբի մենակատարի համար կատարել այդչափ հուզառատ երգը:

-Շնորհակալ եմ, շատ զգացված եմ: Թույլ տվեք մի ճշգրտում անել, ես երգչախմբի մենակատար չեմ, ես միայն ֆրանսիական բանակի երգչախմբի երգիչներից մեկն եմ, եւ անգամ մենակատար լինելով, իմ թիկունքին ես ունեի 39 հոգի, պարզապես, ես հաջողություն ունեցա իմ ղեկավարի կողմից ընտրվել որպես մենակատար, բայց իմ թիկունքին եւս անչափ տաղանդավոր մարդիկ էին: Դա թիմային աշխատանք էր: Իմ ղեկավարն առաջարկեց արարողության մեջ ներառել այդ հատվածը, որը հավանության արժանացավ Ելիսեյան պալատի եւ Ազնավուրի ընտանիքի կողմից: Երգն իսկապես լի  է տխրությամբ: Այն Դեն Ղարիբյանինի եւ Bratsch  խմբի համատեղ ստեղծագործությունն է  եւ երկրորդ անգամ կարդալիս ես զգացի, որ երգում կա հայկական Սփյուռքի թեման, երկրի թեման, որում իրենք չեն ապրում: Ինձ համար ամենակարեւորը այդ ամենը զգացնել տալն էր: Ես մի սովորական ֆրանսիացի էի, որը չէր խոսում հայերեն

-Ֆրանսիայում շատ հայեր կան, ունե՞ք հայ ընկերներ: Կուզենայի՞ք տեսնել  Հայաստանը, լինել Ազնավուրի հայրենիքում:

-Ես չունեմ ֆրանսահայ ընկերներ, բայց մայրս շատ ֆրանսահայերի է ճանաչում: Ես երբեք չեմ եղել Հայաստանում եւ ազնվորեն ասած՝ հրաշալի կլիներ, եթե Հայաստանը ֆրանսիական բանակի երգչախմբին հրավիրեր տուրնեի: Դա հնարավորություն կտար բացահայտելու ձեր երկիրը, ձեր մշակույթը եւ դատելով իմ ստացած արձագանքներից ու նամակներից, նման սպասում կա:

-Շանսոնյեի երգացանկից կա՞ մեկը, որ ամենասիրելին  է  Ձեզ համար: Կկատարե՞ք մեզ համար:

-Շառլ Ազնավուրը գրել է 1300 երգ եւ դժվար է ընտրել մեկը, բայց պարոն ազնավուրը սիրում էր երգել օտար լեզուներով եւ որոշ երգերում նա խառնել է լեզուները եւ դրանցից մեկը սա է…/երգում է Ազնավուրի For me. Formidable-ն, -խմբ. /: Սա երեւի Ազնավուրի ամենագեղեցիկ երգերից մեկն է, Emmenez moi-ի հետ միասին, որը հնչեց արարողության ժամանակ: Եվ մի վերջին ուղերձ, որ շատ կարեւոր է, ես բազմաթիվ հայտեր ունեմ Ֆեյսբուքում, ինչպես, նաեւ էլեկտրոնային փոտով, ցավոք, ես չեմ կարող պատասխանել բոլորին, հայցում եմ բոլորի ներողամտությունը, բայց սրտի խորքից աշխարհի բոլոր անկյուններում գտնվող հայերին ուզում եմ շնորհակալություն հայտնել գեղեցիկ արձագանքների համար: Ես դրանցող կիսվել եմ իմ բոլոր ընկերների հետ, մենք բոլորս շատ ուրախ ու զգացված ենք, ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում պատասխանել չեմ կարող, ես իսկապես, ի վիճակի չեմ պատասխանել 150 փոստային հաղորդագրության: Ես պատասխանել եմ 100-ին եւ ինձ մնացել է մի փոքրիկ 50 եւ բոլորին հետ չեմ կարող ընկերանալ Ֆեյսբուքում, բայց անչափ երախտապարտ եմ:

 

Հարցազրույցը՝  Մարիաննա Ղահրամանյանի եւ Լուսին Աթաբեկյանի

Լրահոս
15 Փետ
«Հիմա հարց է առաջանում` բանանը թարս բուսնե՞ց». Գևորգ Աճեմյան Պուտինն ու Լուկաշենկոն մի թիմի կազմում հոկեյ են խաղացել և ջախջախել մրցակցին (տեսանյութ)Ինչ չեն անում խելացի մարդիկԻնչպիսին է լինելու Երկիրը ապագայում (տեսանյութ)Կարա Դելևինը մերկացել է գովազդային արշավի համար (տեսանյութ, լուսանկար)Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է սենատոր Մենենդեսի հետ «Հայահավաք» Ազատության հրապարակում. ովքեր են կազմակերպում և ինչ պահանջ ունեն «Ալաշկերտ»-ը հաղթանակ է տոնել (տեսանյութ)Ռաֆիկ Մաշադյանը խորթ մորաքրոջս թոռն է․ Աննա Հակոբյանի պարզաբանումըՌուսաստանում հայ պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխվել էԳարնանային նորաձև սանրվածքներ (լուսանկարներ)Վարչապետը և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր Կենցաղային գազից թունավորում Աշտարակում․ չորս քաղաքացու տեղափոխել են հիվանդանոցՓողով ընտրելը վատ բան է, իսկ փողով միտինգ անե՞լը․․․ Ջիլ համայնքում բացահայտվել են կոռուպցիոն բնույթի հանցագործություններՌոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. ՀՔԾ Էդուարդ Շարմազանովն ու Արտակ Զաքարյանը հանդիպել են ՌԴ Պետդումայի պատվիրակությանը Արտաքին հարաբերություններում «և՛-և՛»- ի քաղաքականությունն անթույլատրելի է. Խաչիկ Ասրյան Իննա Խոջամիրյանը հրապարակել է Հայկ Պետրոսյանի ամուսնության առաջարկության լուսանկարները ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Ֆրանսիայի Ազգային ժողովի օրակարգում է Սամվել Գասպարյանն ու Գոռ Մինասյանը` Հայաստանի չեմպիոնԽոշոր չափի գողություն Վարդենիսում. թալանել են «ԱԱՊԿ» տնօրենի տունը․ վնասը՝ 1,25 մլն դրամ «Թող վարչապետն ու փոխվարչապետը բարեհաճեին գալ»․ լարված իրավիճակ ԱլավերդիումՀեղափոխության իրական առաջնորդները մեր քաղաքացիներն էին. Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական DIE ZEIT-ին Արդյունքն անսպասելի չէր. Էմերին՝ «Արսենալ»-ի պարտության մասինՄանվել Գրիգորյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործովԿալանավորները համատարած հացադուլ կսկսեն. Նաիրա ԶոհրաբյանԵթե սեփականատերերը գետնանցումները չբարեկարգեն, համայնքը հետ կվերցնի իր գույքըՀանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է Հազարավոր դոլարներ՝ «Սորոսի հիմնադրամից»՝ Հայաստանին. ով ինչքան է ստացելԱրմեն Սարգսյանը՝ Մյունխենում. ՈւՂԻՂ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստըԱնգամ ամենափոքր ապակայունացնող երևույթը շատ կործանարար է լինելու. Արմեն Սարգսյան (լուսանկարներ)Հովհաննես Գալստյանը հրապարակել է Լիլիթ Մակունցի հետ զրույցի ձայնագրությունը Կալաշնիկով. հայերը չվախեցան Արևմուտքից Եվրոպայի լիգայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներըԾառայողական մեքենաները կտրուկ կրճատում ենԱռանց ներքնազգեստի․ Քենդալ Ջեների վալենտինյան վառ կերպարը (լուսանկարներ)Սիրուշոն արաբերեն է երգում (տեսանյութ)Լավ լուր` ՌԴ-ում հայկական վարորդական իրավունքով աշխատելու խնդրի մասին. Էդմոն Մարուքյան Նորանշանակ փոխնախարարը Պետրոս Ղազարյանի կինն է70 նոր ավտոբուս կշահագործվի. Հայկ Մարության «Սա արդեն լրջագույն սպառնալիք է ներքին անվտանգության համար». Արթուր Ղազինյան «Որպեսզի ես բիզնեսով չզբաղվեմ, ինձ թագավորի պես պահեք». Տեր Սեբեոս (տեսանյութ) Կրճատված աշխատակիցների հետ կապը կպահպանվի. Էդուարդ ԱղաջանյանՆախորդների թալանը կոծկվում է. ինչո՞ւ են մոլորեցնում հանրությանըՄխիթարյանի խաղի գնահատականը (լուսանկար)Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձը կզեղչվի «Դաբրոյի» հարց չէ (տեսանյութ) Նոր մոտեցում. ովքեր կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից
Ամենադիտված
Հորդորում եմ բոլորիդ, չօգտվել mogo.am ընկերության ծառայություններիցՍտորագրահավաք՝ ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիԱնվտանգության աշխատակից չունեմ, «զոնտիկ պահող» ևս. Արարատ Միրզոյանի կինը պատասխանում է իր հասցեին հնչած քննադատություններինՀամբարձումյան Սիլվային մի հատ հարցրեք՝ իր տալու տեղը չփչացա՞վ չի՞ ցավում...Օրենքի տառին համապատասխանԽոշոր չափի կաշառքի գործով պաշտոնյա է կալանավորվելՎլադիմիր Պուտինը Գագիկ Ծառուկյանին հրավիրել է Սոչի Շինանյութի Սերգեյի որդուն «փռել են ասֆալտին»Փաշինյանի իմիջը պահելու համար մեր զինվորի մահվան մասին տեղեկությունը թաքցնո՞ւմ եքՈրքան լավ է տեսնել, որ Դուբայի լավագույն նորաբաց հյուրանոցներից մեկը պատկանում է հայի. Սիրուշո (տեսանյութ)
Հորդորում եմ բոլորիդ, չօգտվել mogo.am ընկերության ծառայություններիցՀրապարակվել է Հայխնայբանկում մինչև 1993 թ. ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցողների ցանկըՈւ դո՞ւ ես դուխից խոսում, արա´․ Ռոբերտ Քոչարյանի որդու պատասխանը՝ «Նավակ Ճոճողի»՝ Մարտի մեկի վերաբերյալ գրառմանըՍտորագրահավաք՝ ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՍաշիկի տղա Հայկ Սարգսյանին հեղափոխական Հայկ Սարգսյանը տալու ա, անցնիԻրավիճակ է փոխվում. մեքենա պահելը ՀՀ-ում կդառնա թանկ հաճույքՕրենքի նոր նախագծով Կառավարությունը արգելում է փաստաբաններին, խորհրդատուներին և հաշվապահներին աշխատել շրջանառության հարկովՓողոցային առևտրով զբաղվողները եղել են ՀՀԿ գրասենյակում և ծնկաչոք օգնություն խնդրելԿարեն Կարապետյանը ժամանում է ՀայաստանՈ՞ւմ է պատկանում քաղաքի միակ ու ամենաթանկարժեք ամենագնացը (լուսանկարներ)
«Լֆիկի փողերով առած սվիտրս լավնա, ժողովուրդ ջան» (լուսանկարներ)Հորդորում եմ բոլորիդ, չօգտվել mogo.am ընկերության ծառայություններիցԴալմայի մոտ «պարում են» մեքենաները (տեսանյութ)Հունվարին տհաճ անակնկալնե՞ր են սպասվում Հրապարակվել է Հայխնայբանկում մինչև 1993 թ. ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցողների ցանկըՈւ դո՞ւ ես դուխից խոսում, արա´․ Ռոբերտ Քոչարյանի որդու պատասխանը՝ «Նավակ Ճոճողի»՝ Մարտի մեկի վերաբերյալ գրառմանըՍտորագրահավաք՝ ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՍաշիկի տղա Հայկ Սարգսյանին հեղափոխական Հայկ Սարգսյանը տալու ա, անցնիԻրավիճակ է փոխվում. մեքենա պահելը ՀՀ-ում կդառնա թանկ հաճույքՕրենքի նոր նախագծով Կառավարությունը արգելում է փաստաբաններին, խորհրդատուներին և հաշվապահներին աշխատել շրջանառության հարկով