ԱՄՆ-ը քննարկում է Գյուլենին արտաքսելու հնարավորությունը
Սպիտակ տունը քննարկում է չափավոր իսլամի թուրք քարոզիչ Գյուլենին ԱՄՆ-ից արտաքսելու հնարավորությունը: Այդ մասին հաղորդում է NBC հեռուստաընկերությունը:
Պաշտոնական Անկարան արդեն երկար ժամանակ է պահանջում է ԱՄՆ-ից արտահանձնել Գյուլենին:
Ամերիկյան կողմն նոյեմբերի 14-ին հայտարարել է, որ որոշել են 4 բարձրաստիճան անձանցից կազմված պատվիրակություն ուղարկել Թուրքիա՝ տեղի ունեցած ռազմական հեղաշրջմանը Գյուլենի մասնակցությունը հետաքննելու նպատակով: