Յուրա Մովսիսյանի պոկերը ու Հայաստանի հավաքականի 6:2 հաշվով հաղթանակը (տեսանյութ)
Տեսանյութեր
Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում D լիգայի 4-րդ խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը հյուրընկալվեց Ջիբրալթարի ընտրանուն և հաղթեց խոշոր 6:2 հաշվով:
Խաղի 10-րդ րոպեին դաշտի տերերը բացեցին հաշիվը. աչքի ընկավ Դե Բարը, որին հաջորդեցին Յուրա Մովսիսյանի 4 գոլերը: Ֆուտբոլիստը նախ 27-րդ րոպեին խեց պատասխան գոլը, ապա ևս 3 գոլի հեղինակ դարձավ երկրորդ խաղակեսում (48', 52', 54'): Նշենք, որ սա առաջին պոկերն է Հայաստանի ընտրանու պատմության մեջ:
Հայաստանի ազգային հավաքականի 5-րդ գոլը խփեց Արթուր Քարտաշյանը (66'):
Հանդիպման 78-րդ րոպեին դաշտի տերերը հաշիվը դարձին 2:5. գոլի հեղինակ դարձավ Ադամ Պրիսլին:
Խաղավարտին մերոնք 6-րդ անգամ գրավեցին մրցակցի դարպասը. այս անգամ աչքի ընկավ Ալեքսանդր Կարապետյանը (90:4'):
Մեր ընտրանին D լիգայի 4-րդ խմբում 9 միավորով երկրորդ տեղում է:
Լուսանկարը` ՀՖՖ-ի