00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր քաղաքապետն անցավ բոլոր թույլատրելի սահմանները․ Թեհմինա ՎարդանյանՀենրիխ և Բեթի, եղե՛ք երջանիկ. ՀՖՖ-ն շնորհավորել է Մխիթարյանին (լուսանկար)Հայաստանի նոր իշխանությունների հետ աշխատանքը գնահատում եմ գերազանց. Մոգերինի Վիզա ստանալու համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելու դեպքերը Հայաստանում շատ չեն. ԱՄՆ հյուպատոս Ֆուտբոլային աստղերը բարեգործական խաղի (տեսանյութ)Մեկնարկեց ՀՀ-ԵԽ 2019-2022-ի գործողությունների ծրագիրըԳարեթ Բեյլը կարող է տեղափոխվել «Բավարիա»Մխիթարյանի հանդիպումը 11-ամյա տղայի հետ (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. ո՞վ է վատնում հեղափոխության կապիտալը«Բարսելոնա»-ն չի բանակցում Գրիզմանի հետ

«Փաստ». «Եթե օրենքները չեն գործում, աշխատում է վենդետան»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը թեև 2018թ.–ին դատական համակարգում արձանագրել է ամենակարևոր փոփոխությունը, այդուհանդերձ, կարծում է, որ այս համակարգում դեռ անելիքներ շատ կան: 

«Դատարաններին քաղաքական իշխանության կողմից բացարձակ ազատություն և օրենքներով առաջնորդվելու հնարավորություն տրվեց: Սա ամենակարևոր փոփոխությունն էր, բացառիկ իրավիճակ, ինչպիսին վերջին 20–25 տարիներին չէր եղել: Այդուհանդերձ, ըստ իս, համակարգում էական փոփոխություններ դեռ տեղի չեն ունեցել և չէին կարող տեղի ունենալ. եթե մարդուն անընդհատ պահում ես հոգեբանական ճնշման, կախվածության մեջ, նա իվիճակի չի լինում միանգամից օգտվել տրված ազատությունից: Համակարգային փոփոխությունները երկար ժամանակ են պահանջում, և դրա համար թե՛ օրենսդրական, թե՛ կադրային փոփոխությունների կարիք է լինելու: Հատուկ գործերով հանձնարարություն կատարող դատավորները պետք է իրենց պատիժը կրեն, և սա կլինի այն ազդակը, ըստ որի՝ որևէ դատավոր, բացի օրենքից, որևէ այլ գործոնով չպետք է առաջնորդվի»,–«Փաստի» հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:

Ինչ վերաբերում է դատական համակարգի նկատմամբ հասարակական ընկալումներին, մասնավորապես նաև այն դժգոհություններին, որոնք առաջանում էին հասարակական հնչեղություն ունեցող գործերով կալանավորված այս կամ այն անձի՝ գրավով խափանման միջոցի փոփոխությանը, իրավապաշտպանը նկատեց.

«Իրականում հասարակությանը հնարավորություն չի տրվել ստանալ բավարար կրթություն, գիտելիք ու տեղեկատվություն: Համոզված եմ, որ սա նաև դիտավորությամբ է արվել: Սա հանգեցրել է նրան, որ շատերն իսկապես դժվարանում են ինքնուրույն վերլուծություններ անել: Երկրորդ՝ դժգոհությունների, բողոքի հիմքում ոչ այնքան գիտելիքների պակասն է, որքան անարդարության զգացումը: Քաղաքացիները հասկանում են, որ կալանքից գրավով ազատվում են այնպիսի մարդիկ, որոնց, ենթադրենք, շատ մեծ գումարների, թալանի, յուրացման մեղադրանք է առաջադրվել: Բայց մենք ՔԿՀ–ներում ունենք մարդիկ, որոնք շատ ավելի նվազ, թեթև հանցագործության մեջ են մեղադրվում, բայց հնարավորություն չունեն գրավ տալու: Եվ ՀՀ–ում ստեղծվել և շարունակում է մնալ այն իրավիճակը, երբ շատ գողացողը չի նստում, քիչ գողացողն անպայման պատժվում է: Այս անարդարության զգացումն է, որ մարդկանց մեջ արդարացի բողոք է առաջացնում»:

Նա շեշտեց, որ գրավով խափանման միջոցի փոփոխությունը պետք է իսկապես արդարացված լինի. «Կա Մանվել Գրիգորյանի օրինակը: Նա այդ տարածքում եղել է բդեշխի կարգավիճակում, խոսակցություններ կան իր և իր խմբի կողմից իրականացրած բռնությունների, մինչև անգամ սպանությունների մասին: Այդ մարդիկ իրենց անվտանգության համար են անհանգստացած: Մինչ խափանման միջոցը փոխել ը պետք  է ուսումնասիրել՝ արդյո՞ք տվյալ մարդու կրիմինալ ու հանցավոր շրջապատն իրականում խնդիրներ չի առաջացնի ժողովրդի անվտանգության համար: Այո, ինքս անձամբ դեմ եմ կալանքը որպես խափանման միջոց ընտրելուն, բայց իրականում պետք է նժարի վրա դնել ու հասկանալ՝ արդյոք նման մարդկանց վերադարձն ազդեցություն չի ունենալու վկաների, գործի բացահայտման և մնացած այլ հարցերի վրա»:

Իրավապաշտպանը կարծում է, որ մեր ունեցած օրենքներն ամբողջովին բավարար են այդ առումով արդարացի աշխատելու համար. «Հաճախ խնդիրը տարվում է այն ուղղությամբ, թե ամբոխն է պարտադրում, փողոցով են առաջնորդվում: Ոչ ոք փողոցով չպետք է առաջնորդվի, դատավորը որևէ մեկի հրահանգով կամ ճնշմամբ չպետք  է առաջնորդվի: Նա պետք է բացառապես օրենքով առաջնորդվի: Իսկ դատավորներին ազդեցությունից, ճնշումներից պետք է զերծ պահեն համապատասխան մարմինները: Դատավորներն իրենց անվտանգության խնդրի մասին պետք է բարձրաձայնեն, եթե դրա կարիքը կա»:

Առհասարակ, ըստ իրավապաշտպանի, երբ որևէ երկրում չեն գործում օրենքները, գործում է վենդետայի իրավունքը. «Սա ցավալի է, սարսափելի, բայց իրականություն: Երբ դատավորն իրական մեղավորին իր արժանի պատժին չի արժանացնում, ժողովուրդն իրեն իրավունք է վերապահում այլ միջոցների դիմել: Մենք պետք է բացառենք այս տարբերակը: Իսկ վենդետաներ չեն լինի այն ժամանակ, երբ դատարանն իր բարձունքի վրա կլինի: Եթե դա չլինի, որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ վենդետաներ չեն լինելու»:

Ամփոփելով խոսքը՝ Ն. Կարապետյանցը կարևորեց այս տարի բազմիցս քննարկված անցումային արդարադատության անհրաժեշտության մասին: 

«Կարծում եմ՝ անցումային արդարադատությունն ուշացրել ենք: Կառուցվածքն արդեն պետք է մշակված ու քննարկված լիներ, որովհետև դա մեկ օրում չի արվում: Անցումային արդարադատությունը յուրահատուկ է, շատ նրբություններ ունի, չկա որևէ ստանդարտ, որը կարող ենք վերցնել ու մեզ մոտ կիրառել: Պետք է մերն ունենանք: Բայց բավականին երկար ժամանակ ենք բաց թողել: Ինձ մոտ տպավորություն է, որ արդեն չեն ցանկանում անցումային արդարադատություն իրականացնել, իսկ դրա անհրաժեշտությունը բացառիկ է. կան հարցեր, որոնք զուտ օրենքով և մեր «հիվանդ» դատական համակարգով հնարավոր չէ լուծել»,–եզրափակեց նա՝ ընդգծելով, որ 2019թ.–ին անցումային արդարադատությունը պետք է ամենակարևոր ուղղություններից մեկը լինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս
18 Հուն
26-ամյա կինը 8 տարբեր մարդկանց անուններով վարկեր է ձևակերպել ու հափշակել 7 մլն դրամից ավելի գումարԱյսօր քաղաքապետն անցավ բոլոր թույլատրելի սահմանները․ Թեհմինա ՎարդանյանԲախվել են Mercedes-ն ու Volkswagen-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր Հենրիխ և Բեթի, եղե՛ք երջանիկ. ՀՖՖ-ն շնորհավորել է Մխիթարյանին (լուսանկար)Գիշերային ստուգայցեր․ փակվել են զվարճանքի և ժամանցի վայրեր (տեսանյութ) Լրագրողները վախեցել են Չեռնոբիլի երկնքում երևացող «մարդ-ցեցի» լուսանկարներիցԲա դուք և ձեր Փաշինյանն ու՞ր էիք, երբ Բոլթոնը միջամտում էր ՀՀ ներքին գործերին. Շարմազանով Գրպահանատության դեպք` թիվ 44 երթուղու ավտոբուսում 81-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ իր կիսաշրջազգեստի գոտու մեջից հափշտակել են մոտ 15 հազար դոլարՌոբերտ Քոչարյանը ընտանիքի հետ ընթրում է Երևանի սրճարաններից մեկում (լուսանկարներ)ՀՀ ոստիկանությունը երեք օրում բացահայտել է հանցագործության 130 դեպք Նորավան գյուղի մոտակայքում բախված ավտոմեքենաների վարորդները տեղափոխվել են հիվանդանոց «Ջահել աղջիկ ես, տեղդ սուս նստի». վարորդի ծխելու դեմ հերթական վեճը երթուղայինում (տեսանյութ) Հայաստանի նոր իշխանությունների հետ աշխատանքը գնահատում եմ գերազանց. Մոգերինի Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի հարսանյաց լուսանկարները Քննարկվել են Հայաստանի և Բելառուսի փոխգործակցությանն առնչվող մի շարք արդի թեմաներԵրևան-Բաթումի գնացքում հարբած տղամարդը հայհոյել ու քաշքշել է ուղևորներին «Դու լավագույն հայրն ես». Լուսինե Թովմասյանի ընտանեկան սիրառատ լուսանկարը ՄԻՊ-ն ու ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը կարևորել են դատաիրավական բարեփոխումների իրականացմանն աջակցելը Վիզա ստանալու համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելու դեպքերը Հայաստանում շատ չեն. ԱՄՆ հյուպատոս Եղանակը ՀայաստանումՀՀ ԱԺ-ում քննարկվել են մշակույթի ոլորտի գնումներին առնչվող հարցեր Տղամարդը տան հատակը քանդելիս զենք-զինամթերք է գտել ու հանձնել ոստիկանություն Առաջին կադրերը` Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի հարսանիքիցԽարկովում 18-ամյա հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից. կասկածյալներն ադրբեջանցիներ են Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին Ֆուտբոլային աստղերը բարեգործական խաղի (տեսանյութ)17-ամյա պատանին կեսգիշերին մտել է համագյուղացի կնոջ գոմՀենրիխ Մխիթարյանի բարեկամները գնացել են՝ մասնակցելու նրա հարսանիքին (լուսանկար) Մեկնարկեց ՀՀ-ԵԽ 2019-2022-ի գործողությունների ծրագիրըԳարեթ Բեյլը կարող է տեղափոխվել «Բավարիա»Բելա Թորնը հրապարակել է իր մերկ լուսանկարներըՄխիթարյանի հանդիպումը 11-ամյա տղայի հետ (տեսանյութ)Ապամոնտաժվում են Կոմիտասի պողոտայի շուկայի հարակից առևտրային տաղավարները «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամները հանդես են եկել հայտարարությամբՀնդկաստանում ուժեղ շոգերի պատճառով 70 մարդ է մահացել Ադրբեջանի ԶՈւ-ն խոցել է իրենց քաղաքներից մեկի տունը. Աշոտ Ասատրյան Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. ո՞վ է վատնում հեղափոխության կապիտալը«Բարսելոնա»-ն չի բանակցում Գրիզմանի հետԿրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետք է աշխատի ՀՀ քաղաքացու կերպարը գծագրելու ուղղությամբ. վարչապետ Մուհամեդ Սալահը մերժել է «Ռեալ»-ին և «Յուվենտուս»-ինԹմրանյութ աճեցնողը ոստիկաններին ասել է, թե բույսերի հանդեպ սեր ունի«Օր չկա, որ քեզ չհիշեմ». Շպռոտի հուզիչ գրառումը հայրիկի մասին (լուսանկար)ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն անդրադարձել են ներքաղաքական և արտաքին քաղաքական ներկայիս իրավիճակին Ինչո՞վ է պակաս «Գահերի խաղ»-ից. Սամվել Կարապետյանի դստեր գրառումն իր նախնիների մասին Նիգերիայում ահաբեկչության հետևանքով 30 մարդ է զոհվել Զինվորին կրակելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը. հարուցվել է քրեական գործ ՌԴ դեսպանը Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո հրավիրվել է ԱԳՆ. ՌուբինյանԻջևանում տղամարդը սուպերմարկետից գողացել է մոտ 2.8 մլն դրամ և տանիքից ընկել է Աղստև գետըՎալերիյ Օսիպյանը պարգևատրել է զինված անձանց վնասազերծած ոստիկանին ու ՊՊԳՎ ծառայողին (տեսանյութ)
Ամենադիտված
«Հենց իմացավ, որ գեյ եմ, թևիցս բռնեց ու քարշ տվեց կոմիսարի մոտ». ԼԳԲՏ անձինք՝ բանակումՌուբեն Հայրապետյանին ուղեկցող ավտոմեքենան մահացու վրաերթի է ենթարկել պայմանագրային զինծառայողին. Armtimes.comՈվ է Մանվել Գրիգորյանից 5 մլն դոլար պահանջող անձը (տեսանյութ) Երևանում սպանել են տաքսու վարորդին, երբ վերջինս արգելել է մեքենայում ծխելՌոբերտ Քոչարյանը որդու և թոռնիկների հետ թութ է ուտում (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը հանդիպել են (տեսանյութ) «Դվինում» նշում են Ռուսաստանի օրը, ներկա է հայ քաղաքական էլիտան. «Hraparak.am»Հայրն անտառում հայտնաբերել է 34-ամյա որդու դինՀունիսի 14-ից Սևան կարելի է գնալ էլեկտրագնացքով Եթե պատերազմ եք ուզում, կարող է հանկարծ ստանաք այն. Տիգրան Ուրիխանյան
Ինչպես են «գրոհում» Երևանի 2800-ամյակի այգու արձանների վրա (տեսանյութ) Խաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինՍպանության նախաձեռնողն անձամբ՝ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն էր Հինգ բան, որ կինն ուզում է անկողնում, բայց չի ասում «Հենց իմացավ, որ գեյ եմ, թևիցս բռնեց ու քարշ տվեց կոմիսարի մոտ». ԼԳԲՏ անձինք՝ բանակումՄարդը դուրս է գալիս հրապարակ և իրեն երկրի ղեկավար հայտարարում, դա նորմա՞լ է. Պուտին Շարմազանովը երգում է, Սերժ Սարգսյանը՝ ծափ տալիս (տեսանյութ) Էս ջուրը կշփեմ երեսիդ, տեղումդ կմնաս. Ռուբեն Հակոբյանի բարկացած պատասխանը` Պետրոս Ղազարյանին (տեսանյութեր)Մեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասեք մեզ. ադրբեջանցի զինվորների գրառումը (լուսանկար)Նոր տեսանյութ` Սիս գյուղի հայտնի տղայի մասնակցությամբ
Ինչպես են «գրոհում» Երևանի 2800-ամյակի այգու արձանների վրա (տեսանյութ) Միհրան Պողոսյանն ասել է, թե Փաշինյանն ինչքան գումար է իրենից ուզել «Ուրեմն Գաբառի էդքան արածը...». հայտնի է, թե ում հետ էր վիճաբանում Սպիտակցի ՀայկոնԽաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինԻնչպես են տանը դիմավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ, լուսանկար)Սարսափելի կադրեր` «Շերեմետևո» օդանավակայանից․ ուղևորները ցատկում են այրվող ինքնաթիռի աստիճաններից (տեսանյութեր)Քաշքշոց ու հայհոյանքներ՝ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ (տեսանյութ) Դմիտրի Մեդվեդևը կոպիտ հումորով ընդհատում է Փաշինյանին (տեսանյութ)Անգամ չգիտենք՝ մեծի արած է, թե փոքրի. Բաղրամյանում շոկի մեջ են 13-ամյա երեխայի հղիության լուրիցԻնչ տեսք ունի այսօր Արամ Ասատրյանի հետ «Հայ ես դու, հայ եմ ես» երգը կատարող աղջիկը (տեսանյութ)