00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Քիմ Քարդաշյանի ֆոտոշարք է Բալիում (լուսանկարներ)Մարգարիտա Գասպարյանը մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)Հրազենային վնասվածք գերեզմանատան մոտՈստիկանները ապօրինի ծառահատում կատարած վարորդին տարել են բաժին«Միակը». Ռոնալդուն` իր ձեռքբերման մասին (լուսանկար)Զինծառայողը ենթարկվե՞լ է սեռական ոտնձգության. պաշտպանական կողմը պնդում է, ՊՆ-ն՝ սպասում իրավական հիմնավորմանԲերդի ԲԿ-ում աղիքային վարակներով հոսպիտալացված է 30 մարդՆոր Խարբերդում տղամարդը ծեծել է մորը և հղի կնոջըԱնահիտ Կիրակոսյանը՝ շքեղ կերպարումՆիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել

Արմեն Ավետիսյանի բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին

ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Բաց նամակը՝ ստորև․

«Մեծարգո ́ պարոն վարչապետ, կատարելով ԵՊՀ արհեստակցական կազմակերպության արհկոմիտեի որոշումը՝ դիմում եմ Ձեզ հիշյալ խնդրի կապակցությամբ: Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության կողմից 2018 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշմամբ հիմնադրամ հանդիսացող բուհերի համար փոփոխվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման նախկին ձևը:

ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը, անհանգստանալով գիտական ու գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ձևի էական փոփոխության փաստով, դրանով պայմանավորված ԵՊՀ մի քանի հարյուր գիտական աշխատողների հնարավոր կրճատման խնդրով, հարկ է համարում դիմել Ձեզ հետևյալ հարցով:

Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման շրջանակում ԵՊՀ-ում գործում են 3 գիտահետազոտական ինստիտուտ և 30 գիտահետազոտական կենտրոն ու լաբորատորիա, որոնք ունեն ավելի քան 450 գիտաշխատող և այլ տարակարգի մասնագետներ: Գիտական այս ներուժի պահպանումն ու զարգացումը ոչ միայն համալսարանական, այլև հանրապետական ռազմավարական նշանակության խնդիրներ են, քանի որ ԵՊՀ-ն այսօր ապահովում է հանրապետության գիտահետազոտական արդյունքի մոտ մեկ երրորդը: Հաշվի առնելով այս ամենը՝ հարկ է շեշտադրել, որ գիտական գործունեության բարեփոխումները պետք է նպատակաուղղված լինեն ընդլայնելու և զարգացնելու առկա ներուժը՝ միաժամանակ ապահովելով բարեփոխումների անցնցում բնույթը:

Խնդրահարույց է նաև հարցի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացը, որը տեղի է ունեցել առանց շահագրգիռ կողմերի հետ լայն ու բովանդակային քննարկման, ինչը գիտաշխատողների արդարացի անհանգստության ու բողոքի լրացուցիչ պատճառ է դարձել: Միաժամանակ բարեփոխումների արդի փուլում, երբ օրակարգում են բարձրագույն կրթության և գիտական գործունեության մասին համապատասխան օրենսդրական նախաձեռնությունները, առավել արդյունավետ ենք համարում նախ և առաջ անդրադառնալ ոլորտի տարբեր հարցերի հայեցակարգային ու օրենսդրական կարգավորումներին, որից հետո միայն՝  գործնական դաշտ տեղափոխել ֆինանսավորման մեխանիզմների խնդիրը:

Բարձրացված խնդիրն ունի նաև սոցիալական բաղադրիչ: Նվազագույն աշխատավարձից գրեթե չտարբերվող վարձատրություն ստացող մտավորականները կարող են կորցնել աշխատանքը կառավարության հիշյալ որոշման հետևանքով: Գաղտնիք չէ, որ մեր հանրապետությունում գիտական աշխատողները ստանում են անընդունելի ցածր աշխատավարձ, ավելին՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային պետական ֆինանսավորումը տարիներ շարունակ նույնիսկ չի նախատեսել գիտական աշխատողների տարեվերջյան պարգևատրում (13-րդ աշխատավարձ): Ըստ էության, գործ ունենք մի իրողության հետ, երբ բուհական համակարգի բոլոր տարակարգերի աշխատողները ստանում են հիշյալ պարգևատրումը՝ բացի գիտաշխատողներից: Կարծում ենք՝ այս խտրական վերաբերմունքը ևս պետք է լուծում ստանա:

Միաժամանակ արհկոմիտեն նշում է, որ բուհերի և մյուս գիտահետազոտական հաստատությունների կազմակերպաիրավական ձևերի տարբերության պատճառով ստեղծվել են անհավասար պայմաններ, քանի որ կառավարության հիշյալ որոշումը տարածվում է միայն հիմնադրամի կարգավիճակ ունեցող հաստատությունների վրա:

Մեծարգո՛ պարոն վարչապետ,

Ներկայացնելով ԵՊՀ գիտաշխատողների անհանգստությունը` ևս մեկ անգամ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում առկա խնդրին և ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անունից խնդրում ձեռնարկել հարցի լուծմանն ուղղված քայլեր՝ պահպանելով գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման նախկին ձևը մինչև ոլորտի օրենսդրական համապատասխան փոփոխությունները: Ամենևին կասկածի տակ չառնելով կառավարության կողմից որդեգրած կրթական և գիտական ոլորտների բարելավման անհրաժեշտությունը, առաջարկում ենք նախաձեռնել ոլորտի բարեփոխումների ընդգրկուն քննարկումներ՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Լիահույս եմ, որ բարձրացված խնդիրը կստանա համապատասխան լուծում, որը կբխի ինչպես բուհի զարգացման առաջնահերթություններից, այնպես էլ գիտաշխատողների մասնագիտական, սոցիալական և աշխատանքային իրավունքներից ու շահերից»։

Լրահոս
23 Ապր
Քիմ Քարդաշյանի ֆոտոշարք է Բալիում (լուսանկարներ)Մարգարիտա Գասպարյանը մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)Սիրուշոն գրավիչ լուսանկար է հրապարակելՀրազենային վնասվածք գերեզմանատան մոտՈստիկանները ապօրինի ծառահատում կատարած վարորդին տարել են բաժին«Միակը». Ռոնալդուն` իր ձեռքբերման մասին (լուսանկար)Զինծառայողը ենթարկվե՞լ է սեռական ոտնձգության. պաշտպանական կողմը պնդում է, ՊՆ-ն՝ սպասում իրավական հիմնավորմանԲերդի ԲԿ-ում աղիքային վարակներով հոսպիտալացված է 30 մարդՔլոե Քարդաշյանը դստեր հետ լուսանկար է հրապարակելՆոր Խարբերդում տղամարդը ծեծել է մորը և հղի կնոջըԱնահիտ Կիրակոսյանը՝ շքեղ կերպարումՆիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակելԱրոնյանը ոչ-ոքի խաղացԿարճ ժամանակ անց հանրությունը կհամոզվի իմ անմեղության մեջ․ Դավիթ ՍանասարյանԷվա Խաչատրյանը գրավիչ լուսանկարներ է հրապարակելԱրփինե Հովհաննիսյանը դասական հագուստով լուսանկար է հրապարակելՍտամբուլում 4 հարկանի շենք է փլուզվել Մեսսի ու իր սիրելին` մանուկ հասակում (լուսանկար)Սիրուշոն սատարում է Սրբուկին Մի քիչ էդ մոդայից հետ եմ ընկել. Սերժ Սարգսյանը լուսանկարվեց երիտասարդների հետԱյսօր Նիկոլ Փաշինյանը հերթական ֆռցնոցին արեց․ ՇարմազանովՌիհաննան` Vogue-ի ֆոտոշարքումՀայաստանը ռեադմիսիոն(հետընդունման) համաձայնագիր է կնքել 13 երկրի հետ«Ալաշկերտ»-ը` գավաթի խաղարկության եզրափակչում էԻրինա Շեյքը գեղեցկուհի քրոջ հետ (լուսանկարներ)Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցը գտնվում է պահպանության ռեժիմում. գործունեությունը դադարեցված էԱրտասովոր գրությամբ գերեզմանաքար՝ «Անառակ ընտանիքի գերեզման»Հայաստանում արոտավայրերի 70 տոկոսի ներուժը օգտագործված չէ․ վարչապետԱրթուր Սարկիսովը վնասվածքի պատճառով բաց կթողնի 3 շաբաթՄասիսում հարձակվել են եկեղեցու հոգևոր հովվի վրաՍերժ Սարգսյանն այս պահին Նաիրի բժշկական կենտրոնում է Ում դեմ է իրականում ուղղված «ցեմենտի նախագիծը»Ժամանակը գա, հարցերի քչություն կլինի, պատասխանների` ոչ. Սերժ ՍարգսյանՀՖՖ-ն խստորեն դատապարտում է Ջևան Չելոյանցի վարքագիծըՄիայնակ ապրող կնոջը սպանել էին Վարչապետը կարևորում է Հայաստանում փորձագիտական ինստիտուտների ուժեղացումըՎարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետԱրթուր Պետրոսյան` «Լոռի»-«Բանանց» հանդիպման մասինԹումանյանի 150-ամյակին նվիրված բարեգործական այց՝ Արմավիր մարզԱպրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների համար կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներՈրպես ազգ, պետություն պետք է հստակ ձևակերպենք, թե ինչպես ենք պատկերացնում Ղարաբաղի հարցի լուծումըԵթերում Լիլի Մորտոն, «Կիսաբաց լուսամուտներ»-ը ապահովում են խոսքի ազատությունը. ՀՌՀ-ն անելիք չունիՏեր Ղազարի փիլոնը «վերադարձրել են». վերջինս մասնակցում է եկեղեցական արարողություններին Ապրիլի 24-ին մի քանի փողոցներում երթևեկությունը կարգելվիԵրեխեքին 5 հարկանի հայհոյանք են սովորեցնումNBA. օրվա արդյունքները (տեսանյութ)Թալանված փողերը ե՞րբ կվերադառնան Հայաստան. 6,2 միլիարդը մոռացվե՞լ էՀարուցվել է քրգործ՝ «Մի կտուրի տակ» ծրագրի հետ կապված. դատախազություն Չեմ թալանի․ Սարիկ Անդրեասյանը ցանկանում է Հայաստանի նախագահ դառնալ Շենաթաղում բնակիչները չունեն հեռուստատեսություն. այդ մասով ի՞նչ ծրագրեր կան. Սրբուհի Գրիգորյան (տեսանյութ)