Պետք է ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետը հանդիպում է այդ հատվածներում ապրող մարդկանց հետ Մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ․ Նիկոլ Փաշինյան ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս Ստոլտենբերգ ՔԿ հերթական քննչական բաժինը վերանորոգված վարչական տարածք ունի․ բացմանը մասնակցել է Քյարամյանը ՀՀ նախագահը շնորհավորել է Պուտինին Վարչապետ Փաշինյանը եւ Յենս Ստոլտենբերգը հանդես են գալիս հայտարարություններով «Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը Տավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. Թաթոյան Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «պատերազմ սկսվելու» հավանականության մասին 

«Անծուխ Հայաստան»՝ երեխային սոված թողնելու հաշվի՞ն

Հայաստանում ծխելու դեմ ռազմավարությունը նոր չէ․ այն օրակարգում էր դեռևս հեղափոխությունից առաջ և թե՛ այն ժամանակ, և թե՛ հիմա այն առաջացրել է բողոքի ու վրդովմունքի ալիք։ Խոսքը, մասնավորապես, վերաբերվում է սոցցանցային հարթակի քննարկումներին, որտեղից էլ պարզ է դառնում հասարակության մի ստվար զանգվածի բացասական վերաբերմունքը տվյալ օրենքի նախագծի վերաբերյալ։

Նոր կառավարությունը «Անծուխ Հայաստան» կարգախոսով պայքարում է ծխելու դեմ այնպիսի մի երկրում, որը ծխողների թվով աշխարհում առաջատարներից է:

Սա նշանակում է, որ հասարակությունն առնվազն միանշանակ չի ընդունի սահմանափակումները՝ փակ տարածքներում, հասարակական վայրերում  ծխելն արգելելու հետ կապված:

Ծխելու դեմ պայքարի ռազմավարության մեջ ներառված է նաև համաշխարհային փորձն, ինչպիսին է ծխախոտի գների բարձրացումը։ 

 ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Սպառողների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը կարծիք հայտնեց, որ ծխախոտի գները բարձրացնելով, պարզապես ցանկանում են մարդու գրպանը մտնել և առաջին հերթին օրվա ապրուստի միջոցից զրկել։

«Այն, որ ծխախոտը  չարիք է և դրա դեմ պետք է պայքարել, չի քննարկվում։ Բայց ինչպե՞ս ենք պայքարում։ Եթե գինը բարձացնում  կամ տուգանում են, դա նշանակում է, որ իր երեխային են սոված թողնում, քանի որ դա արդյունք չի տալու։ Մարդիկ  կշարունակեն գնել ծխախոտը, անգամ եթե թանկանա մի քանի անգամ․ համաշխարհային փորձը դա է ցույց է տվել վաղուց»,- ասաց Պողոսյանը։

Վերջինս փակ տարածություներում ծխելու արգելքին անդրադառնալով, նկատեց, որ դրանով ծխողների նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևորվում.

«Պետք է անկյուն ստեղծել ծխողների համար, ոչ թե պատժել։ Եթե սրճարանում 10-ից ավելի սեղան է, ուրեմն կա հնարավորություն նաև չծխողների համար անկյուն ստեղծելու։ Ոչ թե պատժելով ու խստությամբ, այլ օպտիմալ ձևով է պետք։ Պատժելը ձև չէ։ Նրանք էլ են մարդ․ նրանց մեկուսացրու, բայց մի պատժիր, կամ այնքանով տուգանիր, որ իր ընտանեկան բյուջեի հետ լինի համահունչ։ Ես երկու կողմի շահերն եմ պաշտպանում, մեր նպատակը ծխելու դեմ պայքարելն է։ Այս խնդիրը նոր չէ, սակայն դեռևս հասարակական կառույցների կողմից չեմ տեսել համալիր մոտեցում»,- ընդգծեց ՀԿ նախագահը։

Նրա կարծիքով՝ քանի դեռ օպտիմալ ձև ընտրված չէ, ծխելու դեմ պայքարի այս ռազմավարությունը չի հաջողի։

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն էլ մեզ հետ զրույցում նկատեց, որ բոլոր զարգացած երկրներում ընդունված է՝ բյուջեն մուտքերով ապահովելու համար որոշ ապրանքատեսակների, մասնավորապես՝ ալկոհոլի և ծխախոտի համար կիրառել այն թանկացնելու մոտեցումը․ «Տվյալ ապրանքատեսակը մեծագույն անհրաժեշտություն չհամարելու կտրվածքով կարող է պետությունը  դրանց վրա ավելի բարձր գներ սահմանել։ Ամեն դեպքում, դրա դրական հետևանքներն ավելի շատ են, քան բացասականը»։

Խնդիրն այս դեպքում բազմաշերտ է․ քանի որ թանկացումն առաջին հերթին վերաբերվում է տեղական արտադրության ծխախոտին, այստեղ արտասահմանյան ծխախոտի ներկրողների համար ստեղծվում է լայն հնարավորություն, որն էլ կարող է տեղական արտադրության համար դառնալ խոչընդոտ, թեպետ ըստ տնտեսագետի՝ չի բացառվում, որ ներմուծվողը ևս կթանկանա․ «Հնարավոր է՝ առաջանա խնդիր, որ ներմուծվող ծխախոտն ավելի շատ լինի։ Համակողմանիորեն այդ երևույթը պետք է կարգավորվի, ստացվի այնպես, որ թանկացման պարագայում մեզ մոտ արտադրվածն ավելի մրցունակ չլինի դրսից ներկրվողի հետ»։

Ամփոփելով՝ պետք է նշենք, որ ծխախոտի դեմ պայքարի ռազմավարություն մշակելիս պետք է հաշվի նստել ծխող մարդկանց կարծիքի հետ, արգելելուց առաջ փորձել գտնել դրա սոցիալ հոգեբանական պատճառները և փորձել հնարավորինս չվնասել մարդու ընտրության իրավունքը։

Արմինե ԱՐՄԵՆԱԿՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մարտի 21-ին մոտենում է հաջորդ ցիկլոնըՓաստացի, այսօր Հայաստանին և հայ ժողովրդին պատերազմով սպառնում են երկու հոգի՝ Ալիևը և Փաշինյանը. ՀայրապետյանՊետք է ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետը հանդիպում է այդ հատվածներում ապրող մարդկանց հետՆշվել է աշխարհի ամենակեղտոտ օդ ունեցող մայրաքաղաքը Մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ․ Նիկոլ Փաշինյան33-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր կնոջըՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս ՍտոլտենբերգԻնչպես կանխարգելել երիկամի քաղցկեղը․ ԱՆ խորհուրդներըՔԿ հերթական քննչական բաժինը վերանորոգված վարչական տարածք ունի․ բացմանը մասնակցել է ՔյարամյանըԻսպանական ակումբներից մեկը հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններովՔննարկվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը ՀՀ նախագահը շնորհավորել է ՊուտինինՉինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա՝ բանակցելու. PoliticoԿատարի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղարԱկնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. ՓաշինյանԻնչու՞ Բաքուն Տավուշի գյուղերի հարցը 15 տարի առաջ չէր ներկայացնում, գիտի` ինչ իշխանություն է իր առջև Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներումԱմոթ է՝ ունենք խոնարհված եկեղեցիներ ու ավերված բերդեր, այս 34 տարիներին քանի՞սն ենք վերականգնելՎարչապետ Փաշինյանը եւ Յենս Ստոլտենբերգը հանդես են գալիս հայտարարություններով Գորիս-Կապանի հանձնումից հետո Սյունիքի խոցելիությունը մեծացավ, նույնը կլինի Տավուշում«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնիցՌուսաստանը կանգ չի առնի, հաջորդը մենք կլինենք. ՄիշելՀՀ ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ Պետական տուրք կսահմանվի ավիացիոն ոլորտի որոշ ծառայությունների համար Խոսքը հայկական գյուղերին չի վերաբերվում. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցըՏավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. ԹաթոյանԶախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «պատերազմ սկսվելու» հավանականության մասինՄարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Որտեղի՞ց լինի ՀՀ, երբ երկրին դավաճանածը գյուղացուն համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները մարտի 19-ինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 18-ից մարտի 19-ըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձըՂազարավանի միանձնուհիներն այցելել են Արցախից բռնի տեղահանված ընտանիքինՆիկոլ Փաշինյանը տեղափոխվել է TikTokԽի՞ եմ էսքան հայհոյանք, լուտանք ու անեծք վերցնում, մազոխի՞ստ եմ, ոչ, սիրում եմ ձեզ. ՓաշինյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց ԵրևանՍերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր ՊուտինինՓրկարարները մասնատել են ծառըՍարսռել կարելի է այն մտքից, թե տավուշցիները ինքնապաշպանական խմբեր կստեղծեն պաշտպանվելու համար. ՀովհաննիսյանՀամլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալՀիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկըՉիվա բնակավայրում և միջնակարգ դպրոցում գործարկվելու են էլեկտրական շչակներՄենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. ՓաշինյանՎարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս ենՈսկեպարցիները Փաշինյանին ասել են՝ դու ստեղ ամագ ունե՞ս, որ ուզում ես տարածք զիջես. Գառնիկ Դանիելյան «Արտակարգ իրավիճակների օդանավակայան»-ի տարածքը կփոխանցվի ՊՆ-ինՏեղի է ունեցել Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանմանը նվիրված ծրագրի աշխատաժողովը
Ամենադիտված