00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Պամելա Անդերսոնը որդու հետ` բարեգործական երեկույթին (լուսանկարներ)Դիարբեքիրում կանխվել է 1400 տարեկան Աստվածաշնչի վաճառքը Նման սցենարի կրկնությունը կարմիր քարտ կլինի ոչ միայն Նիկոլին, այլև մեզ՝ բոլորիս Քավորը դանակահարել է սանիկին՝ 20 հազար դոլար պարտքը չվերադարձնելու համար․ «Փաստինֆո» ՊՍԺ-ն երկարաձգեց Տուխելի հետ պայմանագիրըԵղանակն՝ առաջիկա օրերինՎլադիմիր Պուտինը Մարգարիտա Սիմոնյանին թույլ չի տվել շամպայն խմելՀՀԿ-ից հետ չմնալու գինը. ինչո՞ւ է մեծամասնությունը պարապուրդի մատնվել«Հենրիխը գիտի ինչ է ասում». Մոնիկա Մխիթարյան Չարաշահումներ՝ Վանաձորում․ համայնքին պատճառվել է մոտ 16․900․000 դրամի վնաս (տեսանյութ)

Ադրբեջանն ինչ-որ ժամանակ է տվել Փաշինյանին

Ադրբեջանի զինված ուժերը մարտի 11-ից 15-ը լայնածավալ զորավարժություններ են անցկացնելու, որին ներգրավվելու է մինչև 10 հազար զինծառայող, 500 միավոր տանկ, զրահատեխնիկա․․․ 

Հայաստանի Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում անդրադարձել է զորավարժություններին ու հայտարարել, որ Ադրբեջանը խախտել է միջազգային պայմանագիրը՝ չտեղեկացնելով վարժանքների մասին․ «Ենթադրվում է, որ այս զորավարժությունը կազմակերպվել է Փաշինյան-Ալիև հանդիպման համատեքստում և ճնշման փորձ է, ի պատասխան այն հայտարարությունների, որ ազատագրված տարածքներից Հայաստանը ոչ մի տարածք չի զիջելու Ադրբեջանին»,-գրել է Հովհաննիսյանը:

ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում Razm.info մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը նկատեց, որ Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ զորավարժություններն անցկացնելն արտառոց երևույթ չէ և նմանատիպ զորավարժություններ նախկինում էլ են եղել․ «Նախկինում էլ Ադրբեջանը չի զգուշացրել, ինչը պարտավոր է անել՝ ըստ միջազգային պարտավորություննների։ Սա եզակի երևույթ չէ։ Այստեղ խնդիրն այլ է, որ անկախ նրանից, թե մենք դա ընկալում ենք ուժի ցուցադրություն, թե ինչ, մեր թշնամին պատրաստվում է ինչ-որ ռազմական գործողությունների»,- ասաց Փորձագետը։
 
Անդրադառնալով ՊՆ-ի հայտարարությանը, նա նշեց, որ նմանատիպ հայտարարությունները ՊՆ-ի միանձնյա որոշումով չեն կայացվում և ինքը հակված է կարծելու, որ դա եղել է կառավարության պատվերը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի այս զորվարժությունները Փաշինյան-Ալիև հանդիպման հետ կապելուն, փորձագետը նշում է․ «Մինչ այս պահը կոնկրետ բան չի ասվել Փաշինյան-Ալիև հանդիպման մասին, որ ադրբեջանական կողմը հասցներ պատրաստվել նման մեծ զորավարժության և դրանով փորձեր ինչ-որ մեսսիջ փոխանցել։ Ես սխալ եմ համարում այն դիրքորոշումը, որ մենք Ադրբեջանի ցանկացած գործողություն փորձենք բացատրել ինչ-որ մեսիջներով միայն։ Ըստ էության, Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողությունների։ Ապրիլյան դեպքերից հետո կասկածելը, որ Ադրբեջանը կարող է դիմել լայնամասշտաբ արկածախնդրությունների՝ հիմարություն է։ Մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանը հենց հնարավորություն ունենա ռազմական ճանապարհով ինչ-որ խնդիր լուծել, փորձելու է դա անել»,- ասաց Վրթանեսյանը։
 
Վերջինս նաև կարծիք հայտնեց, որ զորավարժությունները Փաշինյան- Ալիև հանդիպման հետ կապելով, փորձում են ներքին խնդիրներից ուշադրություն շեղել՝ հաշվի առնելով վերջին օրերին մեկը մյուսին հաջորդող սկանդալային դեպքերը՝ կապված առաջին անձերի հետ․ «Ցանկացած դեպքում, շատ սխալ է փորձել հակառակորդի  գործողությունները, ռազմական պատրաստությունը և այլն՝ ներկայացնել զուտ որպես միայն ու միայն ցուցադրական տեսանկյունից։ Ցուցադրական տարր կա, բայց կան նաև ռեալ վտանգներ»,-ասաց ռազմական փորձագետը։
 
Վրթանեսյանը Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները խնդրահարույց է համարում, մասնավորապես, խոսքը Դուշանբեի վերելակում բանավոր պայմանավորվածությանն է վերաբերվում․ «Վերելակային պայմանավորվածությունը, որը ներկայացվեց որպես շատ լավ երևույթ, իրականում բավականին խնդրահարույց պահեր ունի, որովհետև, օրինակ, ադրբեջանական կողմը լայնածավալ ինժեներաշինարարական աշխատանքներ է արել ամբողջ առաջնագծի երկայնքով, որոնք նախկինում ի վիճակի չէր լինի անել, որովհետև մենք կրակով կճնշեինք։ Հիմա, եթե նորից սրվի իրավիճակը, իրենք ավելի հարմար պայմաններից են վարելու մարտական գործողությունները։ Խաղաղությունը լավ բառ է, գեղեցիկ բառ է, նախընտրական փուլում կարելի է դրա վրա դիվիդենտներ շահել, բայց դրա հետևանքները հետո քանի՞ կյանք են խլելու»։
 
Ամփոփելով, փորձագետը նկատեց, որ  ազատագրված տարածքներից Հայաստանը ոչ մի տարածք չի զիջելու Ադրբեջանին հայտարարությունը կարող էր լինել պատրվակ՝ նման մասշտաբի զորավարժություններ անցկացնելու համար: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք սա առաջինն է․ «Սակայն պատճառներից կարող էր լինել այն, որ դեռ ամիսներ առաջ Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը այսպիսի ուղերձ էր հղել, թե հայերին չպետք է թվա, որ կարող են ձգձգելով, խուսափել տարածքներ զիջելու վերաբերյալ բանակցություններից։ Սա կարելի է դիտարկել այդ կոնտեքստում։ Ադրբեջանն ինչ-որ ժամանակ տվել է Փաշինյանին, որպեսզի նա ներսում կարողանա իր դիրքերն ամրապնդել։ Հիմա Ադրբեջանը պահանջում է ինչ-որ զիջումների, քայլերի գնալ»։

Արմինե ԱՐՄԵՆԱԿՅԱՆ

Լրահոս
25 Մայ
Պամելա Անդերսոնը որդու հետ` բարեգործական երեկույթին (լուսանկարներ)Դիարբեքիրում կանխվել է 1400 տարեկան Աստվածաշնչի վաճառքը Նման սցենարի կրկնությունը կարմիր քարտ կլինի ոչ միայն Նիկոլին, այլև մեզ՝ բոլորիս Քավորը դանակահարել է սանիկին՝ 20 հազար դոլար պարտքը չվերադարձնելու համար․ «Փաստինֆո» ՊՍԺ-ն երկարաձգեց Տուխելի հետ պայմանագիրըԵղանակն՝ առաջիկա օրերինՎլադիմիր Պուտինը Մարգարիտա Սիմոնյանին թույլ չի տվել շամպայն խմելՀՀԿ-ից հետ չմնալու գինը. ինչո՞ւ է մեծամասնությունը պարապուրդի մատնվել«Հենրիխը գիտի ինչ է ասում». Մոնիկա Մխիթարյան Չարաշահումներ՝ Վանաձորում․ համայնքին պատճառվել է մոտ 16․900․000 դրամի վնաս (տեսանյութ)ՊՍԺ-ը նոր պայմանագիր կառաջարկի ԲուֆոնինՈՒԵՖԱ-ի նախագահը անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակինՀայաստանում նկարահանված տեսահոլովակը Տիմատիին ոգեշնչել է ֆիլմ նկարահանել (տեսանյութ) Քոչարյանի գրասենյակը հաստատում է. Սերժ Սարգսյանն այցելել է նրան կալանքից ազատվելուց հետո Խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 5 վիրավորներից մեկը մահացել է. վարորդներից մեկը զինվորական էԵթե դատական համակարգի առողջացումը ենթադրում է որոշակի քայլեր՝ պիտի այդ քայլերին գնանք. իմքայլական պատգամավոր Արմեն Սարգսյանի հարցազրույցը ղազախական հեռուստաընկերությանը (տեսանյութ) Վարչապետը բավական բարեհաջող կարող է ոչնչացնել փոքրիկ հակառակորդներին. Հայկ Մարտիրոսյան (տեսանյութ) ԱՄՆ-ում բարում տեղի ունեցած հրաձգության պատճառով վիրավորվել է 10 մարդ Մեկ օրվա ընթացքում Հորդանանից և Լիբանանից Սիրիա է վերադարձել ավելի քան 900 փախստական Թրամփը պետական այցով ժամանել է Ճապոնիա Ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ. իրավիճակը՝ սահմանինՌուբեն Հայրապետյանի թիկնապահը Արցախում մահացու վրաերթի է ենթարկել 33-ամյա տղամարդուն Իմ դերն այստեղ աննշան է. Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել ղազախական Xabar 24-ին (տեսանյութ)Մբապեն` Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու«Дорогие мои старики». Ռոբերտ Բագրատյանը հուզել է «Մանկական ձայն»-ի հանդիսատեսին (տեսանյութ)Քոչարյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է Համաշխարհային մաքսային կազմակերպության «Մերկատոր» ծրագրի խորհրդատուներն այցելել են ՊԵԿ «Արսենալ»-ը պատրաստ է հրաժարվել ՄխիթարյանիցԳրավատների և փոխանակման կետերի պետտուրքը ի սկզբանե հայտարարված չափով չի բարձրանա. Բաբկեն Թունյան Հրդեհ՝ «Տաշիր Պիցցա»-ում Հայ մարմնամարզիկները թիմային պայքարում ոսկե մեդալ են նվաճելՄեսսին 6-րդ անգամ դարձավ «Ոսկե խաղակոշիկ»-ի դափնեկիր Արցախցի Միշան՝ «Голос. ДЕТИ 6»-ի հաղթող․ սկանդալային եզրափակչի հանգուցալուծումը Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ 2-ինՄեկնարկել է «Սասնա Ծռեր»-ի ավտոերթը դեպի Արցախ (տեսանյութ)Կարճ ասած, Նիկոլը բաց է թողնելու Քոչարյանին ու դեմքը փրկելու համար մեղադրելու է դատավորներին. քաղաքագետՏենց լավ չի. եկեք Համմուրաբիին ու Դրակոնին կանչեք, թող ձեզ համար դատաիրավական համակարգի բարեփոխում բերենԱստղագուշակ՝ մայիսի 25-ի համարՕրվա խորհուրդը«168 ժամ». «ՀԱՊԿ-ը «պատժեց» Հայաստանին» «Ժամանակ». Պատրաստ են հրաժարական տալ միայն թե…«168 ժամ». Մնացականյանի ինքնազգացողությունը վատացել է Լավրովի հետ հեռախոսազրույցից հետո «Ժամանակ». Ռուբեն Հայրապետյանի Շուշիի տունը՝ օլիգարխիայի հավաքատեղի «Ժողովուրդ». Ցանկանում են անվստահություն հայտնել ԲԴԽ բոլոր անդամներին«Ժամանակ». «Ատկատներ»՝ ՊՆ-ում «Փաստ». Իշխանությունների «դեսանտը»՝ ՀՅԴ հանրահավաքին «Հրապարակ». Սարգսյանն այցելել է Քոչարյանի՞ն «Հրապարակ». «ԱԺ-ում «նյու Շմայս» է հայտնվել «Փաստ». «Պրիզնատ չի գալիս» ոչ ոքի
Ամենադիտված
Ինչպես են տանը դիմավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ, լուսանկար)Խաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինԷս ջուրը կշփեմ երեսիդ, տեղումդ կմնաս. Ռուբեն Հակոբյանի բարկացած պատասխանը` Պետրոս Ղազարյանին (տեսանյութեր)Մեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասեք մեզ. ադրբեջանցի զինվորների գրառումը (լուսանկար)Վարդան Ղուկասյանի եղբորորդուն ՔԿՀ-ում «120 կիլոգրամանոց գազանը ուզեցել է մորթել»Եթե որևէ մեկի մտքով անցնի խոչընդոտել դատարանի շենք մտնելս՝ քրգործ հարուցելու հաղորդում կտամ․ փաստաբանԶինված ոստիկանները Երևանում կանգնեցրել են Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան (տեսանյութ) Դատավոր Դավիթ Բալայանը փորձեց պատուհանից մտնել դատարան` վայր ընկավ (տեսանյութ) Անժելա Սարգսյանը խոսում է սեքս սկանդալի ու «Կյանքի խոսք»-ի մասին (տեսանյութ)Ադրբեջանի պաշտպանության նախարարն առաջին գծից փախուստի է դիմել. ԱԽՔ
Միհրան Պողոսյանն ասել է, թե Փաշինյանն ինչքան գումար է իրենից ուզել Ինչպես են տանը դիմավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ, լուսանկար)Սարսափելի կադրեր` «Շերեմետևո» օդանավակայանից․ ուղևորները ցատկում են այրվող ինքնաթիռի աստիճաններից (տեսանյութեր)Դմիտրի Մեդվեդևը կոպիտ հումորով ընդհատում է Փաշինյանին (տեսանյութ)Խաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինԱնգամ չգիտենք՝ մեծի արած է, թե փոքրի. Բաղրամյանում շոկի մեջ են 13-ամյա երեխայի հղիության լուրիցՀրապարակվել է տեսանյութ՝ այրվող ինքնաթիռի ներսիցՔոչարյանն անցավ հակագրոհի. ինչպես կարող է շրջվել «դարի դատավարությունը»Կրկին շքեղ հարսանիք. հարսիկը Արթուր Բաղդասարյանի դուստրն է (տեսանյութ)Ադրբեջանը և Երևանը կփլուզվեն. Վլադիմիր Ժիրինովսկի
Միհրան Պողոսյանն ասել է, թե Փաշինյանն ինչքան գումար է իրենից ուզել «Ուրեմն Գաբառի էդքան արածը...». հայտնի է, թե ում հետ էր վիճաբանում Սպիտակցի ՀայկոնԻնչպես են տանը դիմավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ, լուսանկար)Սարսափելի կադրեր` «Շերեմետևո» օդանավակայանից․ ուղևորները ցատկում են այրվող ինքնաթիռի աստիճաններից (տեսանյութեր)Քաշքշոց ու հայհոյանքներ՝ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ (տեսանյութ) Դմիտրի Մեդվեդևը կոպիտ հումորով ընդհատում է Փաշինյանին (տեսանյութ)Խաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինԱլիևի հետ հանդիպման մասին խոսելիս Փաշինյանը հեռախոսով նամակ ստացավ, որից հետո սկսեց կմկմալ (տեսանյութ)Անգամ չգիտենք՝ մեծի արած է, թե փոքրի. Բաղրամյանում շոկի մեջ են 13-ամյա երեխայի հղիության լուրիցԻնչ տեսք ունի այսօր Արամ Ասատրյանի հետ «Հայ ես դու, հայ եմ ես» երգը կատարող աղջիկը (տեսանյութ)