00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Հրապարակ». Ով է իշխանության՝ ԲԴԽ նախագահի թեկնածուն«Լոռի»-ն երկու նորեկ ունի«Փյունիկ»-ը պայմանագիր է կնքել 17-ամյա ֆուտբոլիստի հետԱզգային ժողովին մատակարարվել է կեղծ ոսկյա և արծաթյա մեդալներ ու հուշամեդալներ. խնդրով զբաղվում է ոստիկանությունըԼևոն Երանոսյանը հերթական դատական նիստում կրկին չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքըՔիմ Քարդաշյանը ներկայացրել է ներքնազգեստի նոր հավաքածուն (լուսանկարներ)Եվրոպական խաղեր. Արթուր Հովհաննիսյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալԻրինա Շեյքի զբոսանքը` մոր հետ (լուսանկարներ)Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրենի հետ Հարված «գրպանին». ցածր եկամուտներ ունեցողները մտահոգվելու առիթ ունեն

Ես մինչև 2018 թ. ապրիլի 24-ը բջջային հեռախոսահամար երբևէ չեմ օգտագործել. Սերժ Սարգսյանի ցուցմունքը (մաս 3)

Armlur.am կայքը հրապարակել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցաքննության շարունակությունը:

Հարց. Քննությամբ նաեւ փաստվել է, որ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, ի պաշտոնե տեղեկացված լինելով Զինված ուժերի ստորաբաժանումների տեղաշարժի մասին, 2008թ. փետրվարին հիշյալ ստորաբաժանումները Երեւանում եւ մերձակա բնակավայրերում գտնվող զորամասերում տեղակայվելուց հետո այցելել է այդ զինծառայողներին, տեղում ստուգել է հանրահավաքները ցրելու պարապմունքների ընթացքը` միաժամանակ արդարացնելով վերջիններս ներգրավվածությունը ներքաղաքական գործընթացներին: Անձնակազմերի հետ ունեցել է ոգեւորիչ եւ խրախուսող կոչեր պարունակող ելույթներ: Մասնավորապես, Սեյրան Օհանյանը նշել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ են համախմբվել թմրամոլներ, խառնակիչներ ու հանցավոր տարրեր, ովքեր ցանկանում են երկրում հեղաշրջում կատարել: Գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանի հրամանն է պահպանել Հայաստանի պետականությունը, բանակի խնդիրն է մնալ գերագույն գլխավոր հրամանատարի կողքին, թույլ չտալ երկրում իրավիճակի ապակայունացումն ու հեղաշրջումը, ապահովվել կայունությունը: Իսկ մարտիմեկյան իրադարձություններից հետո հիշյալ զինծառայողներին են այցելել պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ու Երեւանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովը, ովքեր շնորհակալություն են հայտնել ծառայության համար, մասնավորապես որ չեն թողել` հեղաշրջում լինի: Ի՞նչ է Ձեզ հայտնի այդ ամենի կապակցությամբ:

Պատասխան. Նախ նշեմ, որ նման հանգամանքների մասին լսում եմ առաջին անգամ, բացի այդ, ես կարծում եմ, որ Գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը գնացել է զորամաս, որպեսզի ստուգի տեղում զորքերի մարտական պատրաստվածությունը:

Հարց. Ինչպես արդեն նշեցի գործով ձեռք բերված տվյալները, որ, ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 0038 հույժ գաղտնի հրամանով, ՀՀ Զինված ուժերը բերվել են զորանոցային վիճակի, առանձնացված ստորաբաժանումները ուղարկվել են պաշտպանության նախարարի տեղակալ, Երեւան կայազորի պետ Յուրի Խաչատուրովի ենթակայության տակ: Հաջորդիվ պարզվել է նաեւ, որ 2008 թվականի մարտի 1-ի կեսօրից հետո եւ հաջորդ մի քանի օրերին Յուրի Խաչատուրովը իր տրամադրության տակ անցած զինվորական վարչակազմի գործունեությունն իրականացրել է ՀՀ կառավարության շենքում` երկրորդ հարկում` Ձեր աշխատասենյակին հարակից: …Ի՞նչ գործունեություն էր ծավալում զինվորական այդ վարչակազմը` Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ: Նաեւ նշեմ, որ, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, Դուք, ինչպես նաեւ փոխվարչապետ, նույն ինքը` տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբարահամյանը, այցելել եւ մասնակցել եք վարչակազմի աշխատանքներին: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ. հարցադրմանը դրական պատասխանելու դեպքում կխնդրեի հանգամանալից ցուցմունք տալ այդ ամենի կապակցությամբ:

Պատասխան. Նախ նշեմ, որ Յուրի Խաչատուրովի մշտական տեղակայման վայրը եղել է գլխավոր շտաբը: Բայց քանի որ Յուրի Խաչատուրովին հանձնարարված էր պահպանել պետական կարեւորագույն օբյեկտները, իսկ ՀՀ կառավարության շենքը նման կարգավիճակից է օգտվում, ուստի նա, ամենայն հավանականությամբ, ժամանակավորապես տեղակայվել է ՀՀ կառավարության շենքում` ապահովելու կառավարության շենքի անվտանգությունը: Իսկ ինչ վերաբերում է իմ մասնակցությանը նրանց աշխատանքներին, ապա դա չի համապատասխանում իրականությանը: Ես միայն հիշում եմ մեկ դեպք. դա եղել է մարտի 1-ի երեկոյան, երբ Գորիկ Հակոբյանն ինձ զեկուցեց, որ ցուցարարները հասել են Պրոսպեկտ եւ կարող են բարձրանալ կառավարության շենքի ուղղությամբ: Ես այդ ժամանակ մտել եմ 2-րդ հարկում գտնվող խորհրդակցությունների սենյակ եւ այնտեղ գտնվող բոլոր զինվորականներին եւ մյուս մարդկանց ասել եմ, որ եթե ցուցարարները գան կառավարության շենք, ես դուրս եմ գալու եւ պաշտպանելու եմ շենքը, որից հետո հարց եմ ուղղել բոլորին` նրանք ինձ հե՞տ են, թե՞ ոչ, եւ բոլորը միաձայն դրական պատասխան են տվել:

Հարց. Ինչպես արդեն նշվել է, ըստ «արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագրի` արտակարգ դրության ռեժիմն ապահովելը վերապահվել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությանը, այսինքն` ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներին: Առաջարկում եմ հայտնել, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ումի՞ց եւ ի՞նչ էին պաշտպանելու, ո՞ւմ դեմ էին պայքարելու:

Պատասխան. Իմ կարծիքով` այն բոլոր անձանց դեմ, ովքեր փորձելու էին անօրինական մուտք գործել պետական կարեւորագույն պահպանվող տարածքներ:

Հարց. 2008 թվականին գործող «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` ՀՀ զինված ուժերը կոչված են դիմակայելու զինված հարձակմանը, պաշտպանելու ՀՀ տարածքային ամբողջականությունը: Ինչպե՞ս կբացատրեք եւ ինչո՞վ կհիմնավորեք այն հանգամանքը, որ սահմանին գտնվող ախոյանի, արտաքին թշնամու դեմ զինված գործողություններ կատարելու փոխարեն զինված գործողություններ պետք է կատարեին ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքներից դժգոհ, սահմանադրական իրավունքներն իրացնող քաղաքացիների դեմ:

Պատասխան. Այդ հարցերը լիրիկական հարցեր եմ համարում, ուստի չեմ ցանկանում պատասխանել:

Հարց. ՀՀ նախագահի ընտրությունից հետո առաջ եկած խնդիրները արդյոք հնարավոր չէ՞ր լուծել սահմանադրությամբ կոչված այլ մարմինների, օրինակ` ՀՀ ոստիկանության միջոցով: Ինչո՞վ էր պայմանավորված այդ խնդրի լուծման համար ներգրավել ՀՀ պաշտպանության նախարարության` զինված ուժերի ստորաբաժանումները, այդ թվում, ըստ քննությամբ ձեռք բերված տեղեկությունների, սահմանային թեժ կետերից բերված Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները:

Պատասխան. Հարցը կրկնվում է:

Հարց. Շարունակելով հարցաքննությունը` առաջարկում եմ հայտնել, թե ինչ բջջային հեախոսահամար եք օգտագործել 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ:

Պատասխան. Ես մինչեւ 2018 թվականի ապրիլի 24-ը բջջային հեռախոսահամար երբեւէ չեմ օգտագործել:

Հարց. 2008 թվականի դրությամբ ի՞նչ փոխհարաբերությունների մեջ եք գտնվել այդ ժամանակվա ՀՀ ԱԺ պատգամավորներ Լեւոն Սարգսյանի, Ռուբեն Հայրապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի հետ:

Պատասխան. Նորմալ աշխատանքային հարաբերությունների մեջ:

Հարց. Լեւոն Սարգսյանի, Ռուբեն Հայրապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի հետ առնչվե՞լ եք արդյոք 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին: Եթե այո, ապա ի՞նչ հանգամանքներում, որտե՞ղ, ի՞նչ նպատակով եք հանդիպել եւ ի՞նչ զրույց եք ունեցել նրանց հետ:

Պատասխան. Անկեղծ ասած` ներկայումս չեմ հիշում, բայց չեմ բացառում, որ նրանք այդ օրերին կառավարության շենքում եղած լինեն:

Հարցաքննության 4 ժամը լրանալու կապակցությամբ հարցաքննությունը դադարեցվել է, եւ 2-րդ հարցաքննությունն իրականացվել է 2019 թվականի փետրվարի 6-ին:

 

Լրահոս
26 Հուն
«Հրապարակ». Ով է իշխանության՝ ԲԴԽ նախագահի թեկնածունՊլյուս չափի մոդելն արտասվել է` կարդալով իր բիկինիով լուսանկարների մեկնաբանությունները Նովոսիբիրսկում հայկական համարանիշով ավտոմեքենայից կրակել են հայի վրա Հմայիչ Սիրուշոն` երեկոյան սև զգեստով (լուսանկար)Երբ երկրի տնտեսությունը փլուզվում է, հրթիռներն ու կործանիչները չեն փրկի. Կարո Փայլան «Լոռի»-ն երկու նորեկ ունիՋուր չի լինելու Գողություն՝ Սիսիանի բանկերից մեկում․ սպասարկման սեղանից անհետացել էր հաճախորդի հեռախոսը Սյունիքում վարորդը 06-ով գլորվել է, բախվել էլեկտրասյանը. կա 1 զոհ, 1 վիրավորԻսպանիայում երեխաների վեճը զանգվածային անկարգությունների է վերածվել Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ քաղցկեղի դեմ բուժվող երեխաներին է այցելել Հարութ Փամբուկչյանը ԲԴԽ թափուր տեղերի թեկնածուները հայտնի են Ստորագրահավաքը հատել է 23․000-ի սահմանը․ Սամվել Բաբայանի գրասենյակ Հայկուհի Մաթևոսյանը ապացուցել է, որ գերազանցությամբ է ավարտել դպրոցը (լուսանկարներ)«Փյունիկ»-ը պայմանագիր է կնքել 17-ամյա ֆուտբոլիստի հետՆախագահ Քոչարյանը միանշանակ ազատվելու է, բայց ձեր արածները չեն մոռացվելու. Արա Վարդանյան Ազգային ժողովին մատակարարվել է կեղծ ոսկյա և արծաթյա մեդալներ ու հուշամեդալներ. խնդրով զբաղվում է ոստիկանությունըԼևոն Երանոսյանը հերթական դատական նիստում կրկին չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքըՀրազդանի կիրճում գտնվող «Փարվանա» ռեստորանային համալիրին հարակից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել Բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյին փրկել են այրվող զբոսանավից (տեսանյութ)Խարկովում 6-րդ հարկից դուրս գցված Արթուրի վիճակը բարելավվել է Հրդեհ՝ Այգեկ գյուղի ծիրանի այգում․ ծխահարված երկու քաղաքացի հոսպիտալացվել է Դանակով հարձակվել և ծեծի են ենթարկել դեղին մազեր ունենալու համար. մանրամասներԵրեւանում թալանել են նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի տունը Քիմ Քարդաշյանը ներկայացրել է ներքնազգեստի նոր հավաքածուն (լուսանկարներ)Եվրոպական խաղեր. Արթուր Հովհաննիսյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալՀերթ վաճառողները բերման են ենթարկվել (տեսանյութ) Իրինա Շեյքի զբոսանքը` մոր հետ (լուսանկարներ)Պատգամավորը 30 հազար դոլար արժեցող վերարկու՞ է կրում. Politik.amԿամո բնակավայրի տներից մեկում հայտնաբերվել է 29-ամյա երիտասարդի դի Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրենի հետ Էլթոն Ջոնը պարգևատրվել է պատվո շքանշանով (տեսանյութ)Քաղաքապետ Հայկ Մարությանը պարգևատրել է բուժաշխատողներին 27-ամյա տղամարդը դպրոցի բակում կնոջ պարանոցից պոկել է շղթան և փախելՌեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամին դանակահարողի ինքնությունը պարզվել է. Էդգար Ջանոյան Վերա Բրեժնևայի 18-ամյա դուստրը հրապարակել է գայթակղիչ բիկինիով լուսանկարներՀարված «գրպանին». ցածր եկամուտներ ունեցողները մտահոգվելու առիթ ունենՎրաստանում պատգամավորին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի դեսպանը հանդիպել է Բելառուսի կրոնների և ազգությունների հարցերով հանձնակատարին Դանակահարել են Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին. Վահան Բաբայան Հայաստանը նոր գիտական սարքավորում ունիԿանանց հանդեպ ցանկացած բռնություն պետք է պատժվի. Նաիրա Զոհրաբյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում Ռուսների «դեղին քարտը»՝ Նիկոլ ՓաշինյանինԵս կսպանեմ բոլորիդ. ուղևորուհին փորձել է դուրս գալ թռչող ինքնաթիռից (տեսանյութ)Հովհաննես Բաչկովը և Գոռ Ներսեսյանը հաղթեցին Եվրոպական խաղերի 1/8 եզրափակչումԵրևանի կենտրոնում 21-ամյա երիտասարդը գողացել է չհրկիզվող պահարաններԱրոնյանը մեկնարկում է Զագրեբի մրցաշարումՍամբոյի ֆեդերացիան Եվրոպական խաղերի 3 մեդալները մեծ հաջողություն է համարումԿիկաբիձեն մեկնաբանել է իր մահվանը վերաբերող լուրերը Տոնոյանը հանդիպելու է զենք արտադրող ռուսական ընկերությունների ղեկավարների հետ
Ամենադիտված
Ո՞վ է Սկանդինավիայի ամենացանկալի կինը, ում մասին երազում է 8 միլիոն մարդ (ֆոտոշարք)Տաքսու վարորդը սպառնում է բռնաբարել ուղևորին (տեսանյութ)Ինչ տեսքով ԱԺ-ում առաջին անգամ ելույթ ունեցավ իմքայլական պատգամավորը (տեսանյութ)ՔՊ պատգամավորը կրիմինալ դեմքերի ու հեռուստաաստղերի հետ երևանյան ակումբում վայելել է իր երեկոնՆոր սկանդալային բացահայտումներ, որոնց մասին հանրությունը պետք է իմանաԻնչպես է կալանավորը մոր թաղման ժամանակ սգո սրահից փախուստի փորձ արել (տեսանյութ)Վրացի և ռուս խորհրդարանականների վեճի ժամանակ հայկական պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճըՊատգամավոր Հայկ Սարգսյանը տառասխալով գրառում է արել (լուսանկար) Երևանում 48-ամյա կինը ծեծել է հարսին Դաժան ու սահմռկեցուցիչ դեպք Լոռու մարզում. 30-ամյա մայրը խեղդամահ է արել 7-ամյա աղջնակին
Ինչպես են «գրոհում» Երևանի 2800-ամյակի այգու արձանների վրա (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանը ընտանիքի հետ ընթրում է Երևանի սրճարաններից մեկում (լուսանկարներ)«Հենց իմացավ, որ գեյ եմ, թևիցս բռնեց ու քարշ տվեց կոմիսարի մոտ». ԼԳԲՏ անձինք՝ բանակումՈ՞վ է Սկանդինավիայի ամենացանկալի կինը, ում մասին երազում է 8 միլիոն մարդ (ֆոտոշարք)Մարդը դուրս է գալիս հրապարակ և իրեն երկրի ղեկավար հայտարարում, դա նորմա՞լ է. Պուտին Շարմազանովը երգում է, Սերժ Սարգսյանը՝ ծափ տալիս (տեսանյութ) Տաքսու վարորդը սպառնում է բռնաբարել ուղևորին (տեսանյութ)Ինչ տեսքով ԱԺ-ում առաջին անգամ ելույթ ունեցավ իմքայլական պատգամավորը (տեսանյութ)Ռուբեն Հայրապետյանին ուղեկցող ավտոմեքենան մահացու վրաերթի է ենթարկել պայմանագրային զինծառայողին. Armtimes.comՆոր տեսանյութ` Սիս գյուղի հայտնի տղայի մասնակցությամբ
Ինչպես են «գրոհում» Երևանի 2800-ամյակի այգու արձանների վրա (տեսանյութ) Խաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինԻնչպես են տանը դիմավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ, լուսանկար)Սարսափելի կադրեր` «Շերեմետևո» օդանավակայանից․ ուղևորները ցատկում են այրվող ինքնաթիռի աստիճաններից (տեսանյութեր)Դմիտրի Մեդվեդևը կոպիտ հումորով ընդհատում է Փաշինյանին (տեսանյութ)Անգամ չգիտենք՝ մեծի արած է, թե փոքրի. Բաղրամյանում շոկի մեջ են 13-ամյա երեխայի հղիության լուրիցՀրապարակվել է տեսանյութ՝ այրվող ինքնաթիռի ներսիցՌոբերտ Քոչարյանը ընտանիքի հետ ընթրում է Երևանի սրճարաններից մեկում (լուսանկարներ)Քոչարյանն անցավ հակագրոհի. ինչպես կարող է շրջվել «դարի դատավարությունը»Սպանության նախաձեռնողն անձամբ՝ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն էր