00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Մենք իրեն սիրում ենք, ինքը հաճույք է ստանում. Հայկ Մարությանը՝ ստերջացրած շների հետ (տեսանյութ)Վաղվանից ազդարարում ենք փողոցային պայքարի մեկնարկըՁեր առաքելությունը խոսելն է, շատ ու երկար. Արթուր Ղազինյանը՝ Նիկոլ ՓաշինյանինԱրարատ Միրզոյանը չի բացառում, որ Արտակ Զեյնալյանին նոր պաշտոն կառաջարկվի Իրար տակ փորել, խարդավանքներ, ինտրիգներ ՔՊ-ում չկան․ ՄիրզոյանՔաղաքապետարանը Երևանի տրասնպորտային նոր ցանցի նախագծի վերջնական փաթեթն ուղարկել է կառավարություն Արդարադատության նախարարի թեկնածուի հետ կապված դեռևս որոշում չկա. Ավինյան Մենք բոլոր ուղղություններով մեծ նվաճումներ ունենք. Հայկ ՄարությանՁեր այս միտինգային ոճը կարող է հանգեցնել ինչ-որ ընդհարման. Սասուն ՄիքայելյանՆորիկ Գևորգյանը պարգևատրվել է ոսկե մեդալով` Հայաստանին մատուցած ծառայությունների համար

Բժիշկները «Գարդասիլ» պատվաստանյութի կիրառման հարցով հաղորդում են ներկայացրել ԱԱԾ

Այսօր՝ մարտի 25-ին, մամուլի ասուլիս էին հրավիրել նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը, «Հայկական առողջապահական ազգային խորհրդի» նախագահ Գևորգ Գրիգորյանը, խորհրդի փաստաբան Պավլիկ Փոլադյանը եւ «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը։
 
Բժիշկներն ահազանգում են այն մասին, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 2019 թվականի հունվարի 29-ին «Գարդասիլ»-ի պատվաստման գաղտնի հրաման է տվել։ Մարինա Խաչատրյանը նշեց, որ իր գնահատմամբ, «Գարդասիլ»-ի պատվաստումը ազգային անվտանգության խնդիր է, քանի որ այս հրամանում առկա են մի շարք իրավախախտումներ։ Մասնավորապես, գաղտնի է պահվել առողջապահության նախարարի հրամանը, որը չի հրապարակվել ԱՆ կայքէջում։ Միաժամանակ ընդլայնվել են պատվաստման տարիքային սահմանները` ցուցված 9-26 տարեկանից հասցնելով 14-45 տարեկանի։ Ըստ Մարինա Խաչատրյանի՝ այդ տարիքը վերարտադրողական տարիքն է, և տարիքային սահմանների «կամայական» ընդլայնումը կասկածի տեղիք է տալիս։
 
Բանախոս Հայկ Այվազյանը նշեց, որ դեռևս 2003 թվականին ընդունվել էր «Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» որոշումը, ըստ որի՝ նախատեսված սքրինինգային ծրագրերի պատշաճ կատարման արդյունքում վերարտադրողական օրգանների (կրծքագեղձ, արգանդի վզիկ) քաղցկեղային հիվանդությունները կկրճատվեին 30%-ով (մինչև 2015թ)։
 
Նա հավելեց, որ ԱՆ վերջին տարիների տվյալները փաստում են, որ այդ խմբի քաղցկեղների թիվը նվազելու փոխարեն աճել է, հետևաբար, սքրինինգային ծրագրերը, որոնց ուղղվել են ֆինանսական միջոցներ, պատշաճ չեն իրականացվել։ Այվազյանը տարակուսեց, թե այս պարագայում ի՞նչ ուղղությամբ են ծախսվել այդ ֆինանսական միջոցները։
 
«Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» բժշկական կոալիցիայի նախագահ Գևորգ Գրիգորյանն իր խոսքում նշեց, որ կոալիցիան միշտ պատրաստ է կառուցողական բանավեճերի, սակայն այսօր ընտրվել էր մամուլի ասուլիսի ձևաչափը, որպեսզի հնարավորություն լիներ ներկայացնելու իրենց տեսակետները։ Նա կոչ արեց առողջապահության նախարարությանը կազմակերպել լայնածավալ մասնագիտական բանավեճեր և քննարկումներ` պարզելու համար՝ արդյո՞ք պատերազմի շեմին գտնվող մեր երկրում համար մեկ խնդիրը մարդու պապիլոմա վիրուսն ու «Գարդասիլ»-ն են։
 
Մարինա Խաչատրյանը հավելեց, որ համացանցում իրականացվում է «Գարդասիլ» պատվաստանյութի գովազդ, տարածվում է ապատեղեկատվություն։ Մասնավորապես, «Գարդասիլ»-ը ներկայացվում է որպես հակաքաղցկեղային պատվաստանյութ, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Նա նաև հարց հնչեցրեց. «Ու՞մ և ի՞նչ են փորձում ապացուցել այն մարդիկ, ովքեր նկարում են պատվաստվողներին և այդ նկարները տեղադրում համացանցում։ Ու՞մ են նրանք զեկուցում պատվաստանյութի յուրաքանչյուր դեղաչափի ներարկման մասին ...»։
 
Բանախոսները նշեցին, որ չի կարելի կիրառել «Գարդասիլ» պատվաստանյութը ՄՊՎ-վ վարակված մարդկանց։ Մինչդեռ ԱՆ-ն հրապարակել էր, որ «Գարդասիլ»-ի կիրառման անհրաժեշտությունն առաջացել է համաճարակային իրավիճակի հետ կապված։
 
Գևորգ Գրիգորյանը փաստեց, որ եթե այսօր Հայաստանում առկա է ՄՊՎ համաճարակ, ապա նախարարությունն այդ մասին պարտավոր էր իրազեկել հանրությանը, իսկ եթե չկա համաճարակ, ապա նմանատիպ ապատեղեկատվության տարածումը նույնպես կարող է հանգեցնել իրավական հետևանքների։ Նա հարցրեց՝ արդյո՞ք արդեն պատվաստում ստացած անձինք հետազոտվել են մինչև պատվաստումը։
 
Մարինա Խաչատրյանին հետաքրքրում էր, թե պատվաստումից հետո ինչո՞ւ են ոչնչացվում «Գարդասիլ»-ի սրվակները (համաձայն առողջապահության նախարարի հրամանի)։
 
Հետաքրքիր դիտարկում էր Արսեն Թորոսյանի կողմից նախկինում կատարված հայտարարությունն այն մասին, որ «մեր նման երկրները պետք է ներդրում ունենան և մասնակցեն կլինիկական փորձաքննությունների փուլին»։
 
Մարինա Խաչատրյանը հարցրեց՝ արդյո՞ք նախարարի հայտարարությունը կյանքի չի կոչվում «Գարդասիլ»-ի հրամանի միջոցով։
 
Վերջում Մարինա Խաչատրյանը հայտարարեց, որ 22.03.2019-ին Հայկ Այվազյանի հետ միասին հաղորդում են ներկայացրել ԱԱԾ հանցագործության մասին և հույս ունեն, որ ԱԱԾ-ն կհարուցի քրեական գործ բոլոր վերոնշյալ հարցադրումների կապակցությամբ։
 
«Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» բժշկական կոալիցիայի փաստաբան Պավլիկ Փոլադյանը մանրամասն ներկայացրեց հանցագործության մասին հաղորդման բովանդակությունն ու հարցադրումները։
 
ԼՈՒՐԵՐ.com-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ Մարինա Խաչատրյանն այս բողոքն էլ հետ վերցնի, ինչպես արեց ավագանու դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործի պարագայում, վերջինս պատասխանեց. «Նախորդ անգամ հարցը վերաբերվում էր իմ անձին, իսկ այս դեպքում այն ազգային խնդիր է։ Եթե ես քինախնդիր լինեի և ցանկություն ունենայի որոշ մարդկանց բանտում տեսնելու, եթե ես լինեի հիշաչար, ապա, հավանաբար, դուք ինձ որպես բժիշկ չպետք է հարգեիք։ Իմ միտումը համակարգային փոփոխությունների իրականացումն է, որոնք իհարկե այսօր նույնպես արդիական են։ «Գարդասիլ»-ի պարագայում հարցը վերաբերվում է իմ ազգին և ես որևէ պայմանով հետ չեմ վերցնելու հաղորդումը հանցագործության մասին։ Հույս ունեմ, որ ԱԱԾ-ն կհարուցի քրեական գործ և կկասեցնի այս ծրագրի իրականացումը։ Թող դադարեցնեն ծրագիրը, հրավիրեն հանրային քննարկումներ ու լսումներ։ Մեր հանրությունն էլ ի վերջո հասկանա, թե ինչի հետ գործ ունենք»,- հավելեց նա։
 
Լրահոս
16 Հուն
Մենք իրեն սիրում ենք, ինքը հաճույք է ստանում. Հայկ Մարությանը՝ ստերջացրած շների հետ (տեսանյութ)«Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվելՍան Ֆրանցիսկոյում առնետներով լի սրճարան է բացվել (տեսանյութ)«Մեր երկրի իշխող ղեկավարը և իր թիմն անգաղափար քաղաքացիների կուսակցություն են» Իրանը կներկայացնի միջուկային գործարքի շրջանակում պարտավորությունների կրճատման գծով զեկույց Վաղվանից ազդարարում ենք փողոցային պայքարի մեկնարկըԿյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, բալետի պարուսույց Նադեժդա ԴավթյանըՇպռոտը` խորը դեկոլտեով ճերմակ զգեստով (լուսանկար)Ես միշտ ասել եմ, որ պետք է ոստիկանապետ լինեմ. Վիլեն Գաբրիելյան Անձնագրային ծառայություններում գործում է մեկ պատուհանի սկզբունքը. Մնացական Բիչախչյան Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի հայցն ի սկզբանե անհիմն էր. Վահե ԴանիելյանԱյս դերասանին պետք չեն հատուկ էֆեկտներ հրեշների մարմնավորելու համար (ֆոտոշարք)ՀՀ ԱԻՆ-ը հորդորում է չայցելել «Սատանի կամուրջ» կոչվող գոտի Ոճային Լիլիթ Հովհաննիսյանը` գրավիչ կերպարում (լուսանկար)ԵՄ-ն իրականացնելու է ՀՀ հյուսիսային երեք մարզերում 13 մլն եվրո արժողությամբ ծրագիր Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը հանդիպել են (տեսանյութ) Իջեւան-Երեւան ճանապարհին Mercedes-ը բախվել է բետոնե հատվածին և գլխիվայր շրջվել. կա վիրավոր Նոր Գեղիում երեխաները բողոքի ակցիա են անում՝ պահանջելով խաղահրապարակը չվերածել ավտոտնակների Ռոբերտ Քոչարյանը որդու և թոռնիկների հետ թութ է ուտում (լուսանկարներ)Ձեր առաքելությունը խոսելն է, շատ ու երկար. Արթուր Ղազինյանը՝ Նիկոլ ՓաշինյանինԱրարատ Միրզոյանը չի բացառում, որ Արտակ Զեյնալյանին նոր պաշտոն կառաջարկվի Իրար տակ փորել, խարդավանքներ, ինտրիգներ ՔՊ-ում չկան․ ՄիրզոյանՇողեր Թովմասյանը՝ գայթակղիչ կերպարում (լուսանկար)Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները Թովմասյան բարեգործական հիմնադրամը և all.me-ն կազմակերպել են յոգա ֆլեշմոբ Քաղաքապետարանը Երևանի տրասնպորտային նոր ցանցի նախագծի վերջնական փաթեթն ուղարկել է կառավարություն Արդարադատության նախարարի թեկնածուի հետ կապված դեռևս որոշում չկա. Ավինյան Մենք բոլոր ուղղություններով մեծ նվաճումներ ունենք. Հայկ ՄարությանՁեր այս միտինգային ոճը կարող է հանգեցնել ինչ-որ ընդհարման. Սասուն ՄիքայելյանՔՊ համագումարում ավարտվեց ելույթների հատվածը. ընթանում է վարչության կազմի ընտրությունըՆորիկ Գևորգյանը պարգևատրվել է ոսկե մեդալով` Հայաստանին մատուցած ծառայությունների համարՄենք պարտավոր ենք առաջնորդել ողջ քաղաքական դաշտի փոփոխությունը. Լենա Նազարյան Երևանում 25-ամյա Անին վրաերթի է ենթարկել 20-ամյա Անիին Ակնհայտ է, որ մեզ պատերազմ է հայտարարված. Արարատ Միրզոյան37-ամյա հայուհին 10-րդ զավակին է լույս աշխարհ բերելԱրատավոր իրականության համար յուրաքանչյուրը մեղքի իր բաժինն ունի. Փաշինյան Կինը «հարություն» է առել 9-րդ հարկից ընկնելուց հետո (տեսանյութ)Փաշինյանը հորդորեց վարչություն ընտրելիս քվեարկությանը վերաբերվել ժողովրդի առաջ առանձնահատուկ պատասխանատվությամբ Նուբարաշեն ՔՀԿ-ում 57-ամյա իրանցու դին հայտնաբերվել է ճաղավանդակից կախվածՄեր կուսակցության վերաբերյալ կան թյուրըմբռնումներ. Նիկոլ Փաշինյան Արտյոմ Դալաքյանը երրորդ անգամ պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը Ուսուցիչը կասկածվում է 15-ամյա աշակերտուհու նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջԱռաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Բթամտություն է. Սորոսի հիմնադրամի հետ երբևիցե կապ չեմ ունեցել. Սանասարյան Արփի գյուղի մոտ մեքենան ընկել է ձորակը. կա տուժածՄարիամ Մելիքյանի և ամուսնու սիրառատ լուսանկարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարը (տեսանյութ) Փրկարարները երկու օրում 5 օձ են բռնել, որից 2-ը՝ գյուրզա Աստղագուշակ՝ հունիսի 16-ի համարՕրվա խորհուրդը
Ամենադիտված
«Հենց իմացավ, որ գեյ եմ, թևիցս բռնեց ու քարշ տվեց կոմիսարի մոտ». ԼԳԲՏ անձինք՝ բանակումԱմերիկուհին տեսագրել է իր տան մոտ զբոսնող «այլմոլորակային էակի» (տեսանյութ) Ռուբեն Հայրապետյանին ուղեկցող ավտոմեքենան մահացու վրաերթի է ենթարկել պայմանագրային զինծառայողին. Armtimes.comՈվ է Մանվել Գրիգորյանից 5 մլն դոլար պահանջող անձը (տեսանյութ) Երևանում սպանել են տաքսու վարորդին, երբ վերջինս արգելել է մեքենայում ծխել«Դվինում» նշում են Ռուսաստանի օրը, ներկա է հայ քաղաքական էլիտան. «Hraparak.am»Փաշինյանի պարտության բացասական հետևանքերն ավելի լուրջ են լինելու Հայրն անտառում հայտնաբերել է 34-ամյա որդու դինՀունիսի 14-ից Սևան կարելի է գնալ էլեկտրագնացքով «Ժանտախտ խրախճանքից հետո». White Hall by Tsirani ռեստորանում տեղի ունեցած հարսանիքից 1-2 օր անց հյուրերի մեծ մասը հիվանդանոց է ընկել
Ինչպես են «գրոհում» Երևանի 2800-ամյակի այգու արձանների վրա (տեսանյութ) Խաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինԻնչպես են տանը դիմավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ, լուսանկար)Սպանության նախաձեռնողն անձամբ՝ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն էր Հինգ բան, որ կինն ուզում է անկողնում, բայց չի ասում «Հենց իմացավ, որ գեյ եմ, թևիցս բռնեց ու քարշ տվեց կոմիսարի մոտ». ԼԳԲՏ անձինք՝ բանակումՄարդը դուրս է գալիս հրապարակ և իրեն երկրի ղեկավար հայտարարում, դա նորմա՞լ է. Պուտին Շարմազանովը երգում է, Սերժ Սարգսյանը՝ ծափ տալիս (տեսանյութ) Էս ջուրը կշփեմ երեսիդ, տեղումդ կմնաս. Ռուբեն Հակոբյանի բարկացած պատասխանը` Պետրոս Ղազարյանին (տեսանյութեր)Մեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասեք մեզ. ադրբեջանցի զինվորների գրառումը (լուսանկար)
Ինչպես են «գրոհում» Երևանի 2800-ամյակի այգու արձանների վրա (տեսանյութ) Միհրան Պողոսյանն ասել է, թե Փաշինյանն ինչքան գումար է իրենից ուզել «Ուրեմն Գաբառի էդքան արածը...». հայտնի է, թե ում հետ էր վիճաբանում Սպիտակցի ՀայկոնԽաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինԻնչպես են տանը դիմավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ, լուսանկար)Սարսափելի կադրեր` «Շերեմետևո» օդանավակայանից․ ուղևորները ցատկում են այրվող ինքնաթիռի աստիճաններից (տեսանյութեր)Քաշքշոց ու հայհոյանքներ՝ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ (տեսանյութ) Դմիտրի Մեդվեդևը կոպիտ հումորով ընդհատում է Փաշինյանին (տեսանյութ)Անգամ չգիտենք՝ մեծի արած է, թե փոքրի. Բաղրամյանում շոկի մեջ են 13-ամյա երեխայի հղիության լուրիցԻնչ տեսք ունի այսօր Արամ Ասատրյանի հետ «Հայ ես դու, հայ եմ ես» երգը կատարող աղջիկը (տեսանյութ)