00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Աստղագուշակ՝ հուլիսի 16-ի համար Մտածում եմ Արփիին էլ այցերին հետս տանել, հը՞․ Աննա Հակոբյան (լուսանկարներ) Օրվա խորհուրդը«168 ժամ». «Ներկայիս պաշտոնյաները տգետ են, բթամիտ ու լկտի սուտասան». Արթուր Գրիգորյան «Ժամանակ». Սպային տրամադրել 35 մլն դրամի փոխհատուցում, ենթասպային՝ 25, իսկ շարքայինին՝ 15 «Ժամանակ». Ինչու է ՀՀԿ-ական ակտիվիստ Դավիթ Շահնազարյանը եւս մեկնել ԱՄՆ «Ժողովուրդ». Գիտնականներն ընդդեմ Նախշուն Տավարացյանի «Հրապարակ». Վեթինգ՝ ԱԺ աշխատակազմում«Ժողովուրդ». Բադեն-Բադենից հետո Սերժ Սարգսյանը մեկնել է Հունաստան «Հրապարակ». Սամվել Բաբայանին աջակցում են ՌԴ-ից

Մահացել է Մատենադարանի երկարամյա փոխտնօրեն Վարդան Գրիգորյանը

Երկարատև հիվանդությունից հետո մարտի 28-ին  մահացել է վաստակաշատ գիտնական, պատմական գիտությունների դոկտոր, Սիրիայի աշխարհագրական ընկերության թղթակից անդամ, Հալեպի համալսարանի ԳԱ պատվո անդամ Վարդան Ռուբենի Գրիգորյանը: Այս մասին հայտնեցին Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի տնօրինությունից: 
 
Բազմավաստակ պատմաբանը ծնվել է 1929 թ. հունվարի 26-ին, Դիլիջանում: 1947-1952 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետում, 1953-1956 թթ.՝ ՀՍՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում: 1956-1958 թվականներին աշխատել է Պատմության ինստիտուտում, իսկ 1959 թվականից՝ Մատենադարանում, որտեղ 1962-1968 թվականներին զբաղեցրել է գիտքարտուղարի, 1979-1997 թթ.՝ ձեռագրերի գիտական պահպանման բաժնի վարիչի, 1997-2009 թթ.՝ գիտական գծով փոխտնօրենի պաշտոնները։ Գիտահետազոտական բեղմնավոր գործունեությունը Մատենադարանում մեծանուն գիտնականը շարունակել է մինչև 2014 թ.:
 
1959 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Երևանի խանությունը 18-րդ դարի վերջում (1780-1800 թթ.)» թեմայով, իսկ երկար տարիների գիտական պրպտումների արգասիք դոկտորական ատենախոսությունը՝ «Պոդոլյիեի հայ գաղթավայրերի պատմությունը»՝ 1977 թ.: 
 
Վարդան Գրիգորյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը չափազանց ընդգրկուն է եղել: Նրա աշխատությունները նվիրված են հայոց պատմության ամենատարբեր խնդիրներին՝ Երևանի խանության պատմությանը, հայ գաղթօջախներին, ինչպես նաև ազգային-ազատագրական շարժմանն ու Ադրբեջանում բնակվող հայերի հիմնահարցերին:
 
Չափազանց մեծ է եղել Վարդան Գրիգորյանի ավանդն արխիվային փաստաթղթերի, ի մասնավորի, Կաթողիկոսական դիվանի վավերագրերի գիտական մշակման, ուսումնասիրման ու հրապարակման գործում: Այս ուղղությամբ նրա կատարած աշխատանքների երախայրիքն Ամենայն հայոց կաթողիկոս Ղուկաս Կարնեցու նամականու, կոնդակների ու այլևայլ գրությունների երկհատորյակն է, որի հրատարակությամբ Վարդան Գրիգորյանը երկրորդ ծնունդ հաղորդեց աղբյուրագիտական անգնահատելի արժեք ունեցող «Դիվան հայոց պատմության» մատենաշարին: Այս աշխատության երրորդ հատորն այժմ Մատենադարանում հրատարակության ընթացքի մեջ է։
 
Բազմաբեղուն գիտնականի ուսումնասիրությունների և նրա աշխատասիրությամբ լույս տեսած երկերի շարքում նշանակալի տեղ են զբաղեցնում հայ գաղթաշխարհի, մասնավորապես Լեհաստանի, Ուկրաինայի, Սիրիայի և Իրաքի համայնքների պատմությանը նվիրված արժեքավոր աշխատությունները, որոնցից են «Կամենեց-Պոդոլսկ քաղաքի հայկական դատարանի արձանագրությունները (XVI դ.)», «Հայությանը նվիրված կյանք. Էստոնուհի Հեդվիգ Բյուլի հայանպաստ գործունեությունը Կիլիկիայում և Սիրիայում (1911-1951 թթ.)», Արշակ Ալպօյաճեան, «Իրաքի հայերը»: 
Վարդան Գրիգորյանի գիտական բազմաոլորտ ուսումնասիրությունների շարքում տեղ են գտել նաև XIX դարավերջի և XX դարասկզբի հայ ազատագրական շարժմանը նվիրված սկզբնաղբյուրները, որոնց թվում են նրա աշխատասիրությամբ լույս տեսած «Շավարշ Բասենցյան (Խմբապետ Շավարշ), Արկածալի կյանք (Հուշեր, օրագրեր, հոդվածներ, վավերագրեր)» և Արշալույս Աստվածատրյան, «Սարդարապատի պատմաշինությունը» աշխատությունները:
 
«Անգնահատելի է եղել Վարդան Գրիգորյանի վաստակը Մատենադարանի ձեռագիր, տպագիր և արխիվային հավաքածուների համալրման գործում: Հայ գաղթաշխարհին ի մոտո ծանոթ լինելը մեծապես օգնել է հայկական համայնքներում նրա գրահավաքչական կարևոր առաքելությանը, որի արդյունքում, հաղթահարելով ժամանակի ամենատարբեր խոչընդոտները, Մատենադարանում են հանգրվանել մատենագրական անգին գանձեր: 
Մաշտոցյան Մատենադարանի տնօրինությունը և աշխատակազմը ցավակցում են վաստակաշատ գիտնականի զավակներին և հարազատներին։ «Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի»»,- ասված է Մատենադարանի տնօրինության տարածած հաղորդագրության մեջ։ 
Լրահոս
16 Հուլ
Աստղագուշակ՝ հուլիսի 16-ի համար Բացահայտվել է Աբովյանում 34-ամյա տղամարդու սպանության դեպքըՄտածում եմ Արփիին էլ այցերին հետս տանել, հը՞․ Աննա Հակոբյան (լուսանկարներ) Օրվա խորհուրդը«168 ժամ». «Ներկայիս պաշտոնյաները տգետ են, բթամիտ ու լկտի սուտասան». Արթուր Գրիգորյան «Ժամանակ». Սպային տրամադրել 35 մլն դրամի փոխհատուցում, ենթասպային՝ 25, իսկ շարքայինին՝ 15 «Ժամանակ». Ինչու է ՀՀԿ-ական ակտիվիստ Դավիթ Շահնազարյանը եւս մեկնել ԱՄՆ «Ժողովուրդ». Գիտնականներն ընդդեմ Նախշուն Տավարացյանի «Հրապարակ». Վեթինգ՝ ԱԺ աշխատակազմում«Ժողովուրդ». Բադեն-Բադենից հետո Սերժ Սարգսյանը մեկնել է Հունաստան «Հրապարակ». Սամվել Բաբայանին աջակցում են ՌԴ-ից«Փաստ». Ո՞ր երեք մարզպետները «կգնան տուն» «Հրապարակ». Արմեն Սարգսյանը հարսնիքի քավոր է եղել«Ժամանակ». «Հեղափոխություն»՝ ԱԳՆ-ում«Փաստ». Փաշինյանը մեսիջներ է հղում Սամվել ԲաբայանինԿաշվե շրջազգեստ ու սև վերնաշապիկ. Իրինա Շեյքը՝ Burberry-ի հագուստով (լուսանկարներ) Կինը ծանոթներից 160 միլիոն ռուբլի է պարտքով վերցրել և փախելԱՄՆ-ում շներն ամբողջությամբ կերել են իրենց տիրոջըՄեկ օր ջուր չի լինելու Սպանություն Աբովյան քաղաքում․ դպրոցի բակում հայտնաբերվել է 34-ամյա երիտասարդի դիՀնդկաստանում ուղևորներով լի ատրակցիոնը պոկվել է. 2 զոհ կա (տեսանյութ) Կառավարության շենքի դիմաց հացադուլ անող նախկին զինվորականի ինքնազգացողությունը վատացել է Հիմա հարց՝ բա ադրբեջանական դիվանագիտական, քաղաքական եւ տեղեկատվական պատերազմով ո՞վ պիտի զբաղվի. ԱշոտյանՉգիտեմ ինչքան կապրեմ, բայց կապրեմ ձեզ սիրելով. Դավիթ Սանասարյանի «ապագայի» լուսանկարըԳյուտարարը ներկայացրել է «ապագայի զինվորի» թռիչքը Փարիզում (տեսանյութ)Գիշերով էքսկավատորով ճանապարհ են քանդել և հնավայրի հրաշք քարերը ջարդուփշուր արել․ ահազանգ Ճաշը լցրել ա դեմքին. զինծառայողի մայրը հրաժարվում է որդուն վերադարձնել ծառայության (տեսանյութ) Հավաքվել է մոտ 3 մլն դոլար, ծախսվել՝ մոտ 2 մլն. Աննա Հակոբյանը ներկայացրել է հիմնադրամների աշխատանքը Վենետիկի հանձնաժողովի մոտեցումը դատական բարեփոխումների վերաբերյալ շատ հստակ ու արդյունավետ է․ Արամ Վարդևանյան Մեր օրենքները խայտառակ վատն են․ նախկին դատավորը՝ Վենետիկի հանձնաժողովի հայտարարության մասինԱրդարադատության երիտասարդ նախարարին հորդորում եմ հայտարարություններից առաջ երկար կշռադատել. ՀովհաննիսյանՈչ ոք չի խուսափի Թբիլիսիի հանրահավաքում անկարգությունների պատասխանատվությունից. Վրաստանի վարչապետ Աղբամաններ այրած կինը հայտնաբերվել էՍեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հուլիսի 15-ի նիշից բարձր է 1 սանտիմետրով Հայաստանը «Միսս Աշխարհ» մրցույթում կներկայացնի Լիանա Ոսկերչյանը ԱԱԾ-ում չգիտեն, թե ինչքան գումար է տրամադրվելու ՀԱՊԿ շրջանակում տեղեկատվական համակարգ ներդնելու համար «Սանիթեքը» ոչ մեկի հետ չի խոսում շանտաժի լեզվով. ընկերության պատասխանը` Մարությանին Հրաժարական չեմ պատրաստվում տալ. Էրիկ Գրիգորյան Սոցապի պաշտոնյան նոր սկանդալ է սարքել. Հնարավոր է՝ Կառավարությունում պաշտոնանկություններ լինեն. 168.am Խաչատուրյան քույրերից մեկի փաստաբանը հայտարարել է նրանց ցուցմունքների կեղծված լինելու հավանականության մասին Հրապարակվածը չի պարունակում Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը. Տիգրան Եգորյան Արդարադատության նախարարությունը մոլորեցնում է. Արսեն Բաբայան Քաղաքացիները հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողացել ինքնուրույն վերադառնալ (տեսանյութ) Զախարովան ուղիղ եթերում պատմել է Հայաստան կատարած իր վերջին այցի մասին (տեսանյութ) Լոնդոնում կայացել է ամենամյա Հայկական ամառային փառատոնը Ի՞նչ է արել Սիփան Փաշինյանն ԱԺ-ում վեց ամսվա ընթացքում. մանրամասն հաշվետվությունՏարեց կնոջ իսպանական ֆլամենկոն` Երևանի կենտրոնում (տեսանյութ)Այսօր Սևանից 30 միլիոն խորանարդով ավելի քիչ ջուր է վերցված, քան նախորդ տարի. Էրիկ Գրիգորյան Երեւանում 50-ամյա կինը իրեն նետել է շենքի պատուհանից. նա հիվանդանոցում էՎլադիմիր Կարապետյանն անդրադարձել է Վենետիկի հանձնաժողովի արձանագրությանը
Ամենադիտված
Գլենդելից հայ զույգի երեխային այլ կին է կրել ու ծնել բժիշկների սխալի պատճառով (տեսանյութ) Աղջիկներն անպարկեշտ վարքագիծ են դրսևորել լողավազանում (տեսանյութ)Սերժ Սարգսյանը հանգստանում է Բադեն-Բադենում. համացանցում լուսանկար է հայտնվելՍասուն Միքայելյանը՝ Նիկոլ Փաշինյանին չբարևելու մասին (տեսանյութ) 139 մարդ հրաշքով փրկվել է. օդանավը վթարային վայրէջք է կատարել (տեսանյութ)Ցավալի լուր. Զոդի կամրջի ավտովթարից տուժած Ծաղիկ Համբարձումյանը մահացավ Պատգամավորը ատրճանակով կրակոցներ է արձակել պատշգամբից Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը չբարևեցին միմյանց (տեսանյութ) Ըստ գործարարի՝ Սամվել Կարապետյանի եղբորորդին Երևանում ծեծել է իրեն և պահանջել 10 միլիոն եվրո. ՀետքՈստիկանները բնակարանից վտարում են ընտանիքին. ավագանու անդամը սա անօրինակաանություն է համարում (տեսանյութ)
Ով և ինչպես է սպանում «օրենքով գող» Անդիկին. կադրեր՝ տարբեր ռակուրսներից«Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. բացառիկ տեսանյութ Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել (լուսանկարներ)Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած Սկանդալային տեսանյութ. Հայկ Սարգսյանը աղջիկների է էքսկուրսիա տարել ՀՀ նախագահի նստավայր (տեսանյութեր)Երկրում դժբախտ պատահար է տեղի ունեցել, իսկ Արսեն Թորոսյանը ռեստորանում «քեֆ է քաշում» (լուսանկար) Ինչ տեսքով ԱԺ-ում առաջին անգամ ելույթ ունեցավ իմքայլական պատգամավորը (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը, նշանադրվել է (լուսանկար)Ո՞վ է Սկանդինավիայի ամենացանկալի կինը, ում մասին երազում է 8 միլիոն մարդ (ֆոտոշարք)Գլենդելից հայ զույգի երեխային այլ կին է կրել ու ծնել բժիշկների սխալի պատճառով (տեսանյութ)
Ով և ինչպես է սպանում «օրենքով գող» Անդիկին. կադրեր՝ տարբեր ռակուրսներիցԻնչպես են «գրոհում» Երևանի 2800-ամյակի այգու արձանների վրա (տեսանյութ) «Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. բացառիկ տեսանյութ Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել (լուսանկարներ)Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած Սկանդալային տեսանյութ. Հայկ Սարգսյանը աղջիկների է էքսկուրսիա տարել ՀՀ նախագահի նստավայր (տեսանյութեր)Խաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինԵրկրում դժբախտ պատահար է տեղի ունեցել, իսկ Արսեն Թորոսյանը ռեստորանում «քեֆ է քաշում» (լուսանկար) Ինչպես են տանը դիմավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ, լուսանկար)Ինչ տեսքով ԱԺ-ում առաջին անգամ ելույթ ունեցավ իմքայլական պատգամավորը (տեսանյութ)