00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Սիրուշոյի նոր լուսանկարները՝ ՏորոնտոյիցՄԻՊ-ը գործարկել է «Ազատազրկվածի իրավախորհրդատու» ավտոմատացված համակարգը (տեսանյութ) Հայտնի են ՀՀ Բարձրագույն խմբի և Գավաթի խաղարկության խաղացանկերըԱնընդունելի է հուլիսի 17-ը համարել որպես տոն. Սոֆյա ՀովսեփյանՄոդրիչը կարող է տեղափոխվել «Միլան»Վայոց ձորի մարզում արջը վնասներ է հասցրել գյուղացիներին Կոտայքում բախվել են Opel-ն ու КамАЗ-ը, որի վարորդը մահացել է. Shamshyan.com Նունու Գոմեշն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)Սուսերամարտիկ Էդուարդ Հովիկյանը դուրս մնաց աշխարհի առաջնության հետագա պայքարից Ազգային պարկն անգործության է մատնված եղել. Յուրի Ջավադյան

Զինծառայողը ենթարկվե՞լ է սեռական ոտնձգության. պաշտպանական կողմը պնդում է, ՊՆ-ն՝ սպասում իրավական հիմնավորման

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի forrights.am կայքում՝ «Սեռական բռնության ենթարկված զինծառայողները պետք է ընտրեն՝ շարունակեն ծառայությունը, թե ոչ» վերարտադրությամբ հրապարկման մեջ նշվում է, որ 2018 թ. հունվարի 15-ին Մարտակերտի N զորամաս զորակոչված զինծառայողը նույն ամսվա ընթացքում ենթարկվել է սեքսուալ բնույթի բռնի գործողությունների: «Կ-ին, ըստ իր ցուցմունքների, բռնաբարել է ՊԲ Մարտակերտի շրջանի զորամասերից մեկի սպա Գ-ն: Վերջինս, սակայն հերքել է բռնաբարության մասին պնդումը, վստահեցնելով, որ զինվորը անվանարկել է իրեն: Իսկ զինվորին մեղադրվում է սուտ մատնության համար: Գործը դատարանում է, սպան և զինվորը շարունակում են ծառայել: Պետությունը զինծառայողների առողջության, կյանքի իրավունքն ապահովելու, նրանց ծեծից, բռնաբարվելուց, նվաստացումներից զերծ պահելու իր պոզիտիվ պարտականությունը չի կատարել»,- գրված է հոդվածում՝ ընդգծելով, որ ՊՆ-ն անհետևանք է թողել այս հանգամանքները: 

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այդ հարցում ինքը հստակ դիրքորոշում ունի. «Ես պնդել և պնդում եմ՝ մինչև չլինի իրավական հիմնավորում, չի կարելի պնդել, որ եղել է բռնաբարություն: Ինչպես ես, այնպես էլ տվյալ կայքի որոշ աշխատակիցներ ունեն իրենց անձնական կարծիքը, սակայն վերջիններս փորձում են բոլորիս համոզել, որ բռնաբարությունն արդեն փաստ է ու դրա հիման վրա այդ սպային պետք է խաչեին նոր ուղարկեին տուն: Իրավապահ համակարգը հիմնավորե՞լ է, որ բռնաբարությունը փաստ է: Ո՛չ: Հետևաբար մեր բոլոր ասածները չհիմնավորված տեսակետներ են՝ մեկինը էմոցիոնալ, մյուսինը՝ կանխատեսում: Ես իմ համոզված կարծիքն ունեմ, բայց այն գրոշ չարժի քանի դեռ այն հիմնավորված իրավական փաստ չէ: Ես էլ համոզված եմ՝ այդ սպան չէր կարող զինվոր բռնաբարել, ո՞ւր են իմ հիմնավորումները, դա իմ էմոցիոնալ կարծիքն է, բայց ոչ օրենքով փաստարկված, ապացուցված»,- ասաց նա՝ նշելով, որ պետք է սպասել քրեական գործի հանգուցալուծմանը:

Զինծառայող Կ-ի փաստաբան Հայարփի Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ սպայի անմեղության կանխավարկածը չի խախտում, բայց դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները խոսում են սեռական ոտնձգության մասին. «Գործը փոքր-ինչ խճճվելէ, քանի որ նոր քրգործ է հարուցվել: Ի սկզբանե գործը հարուցվել էր հաղորդման հիման վրա, նման բան տեղի է ունեցել, սակայն հետո ցուցմունք փոխելու հետևանքով՝ գործը դատարան էր մտել սուտ մատնության հոդվածով: Այժմ նոր քրգործ է հարուցվել, քանի որ հայտնաբերվել են վնասվածքներ, որոնք համընկնում են այն ժամանակահատվածի հետ, երբ դեպքը տեղի է ունեցել: Իմ պաշտպանյալն այս դեպքում տուժող է: Կան դատաբժշկական մի շարք փորձաքննության արդյունքներ, որոնք վկայում են այն մասին, որ բռնություն եղել է:

Մինչ սպայի անմեղության կանխավարկածին անդրադառնալը անհրաժեշտ է չանտեսել այն հանգամանքը, որ այլևս անհերքելի փաստեր են սեռական բռնության ենթարկվելը զորամասում, և կարծում եմ՝ Պաշտպանության նախարարությունը պիտի մտահոգված լինի այդպիսի խնդիրները կանխելու ուղղությամբ գործուն միջոցներ կիրառելու հանգամանքով, այլ ոչ թե միայն սպային մեկուսացնելու փորձեր կատարի, ինչը վարույթն իրականացնող մարմնի գործն է: Տվյալ դեպքում, եթե մի պահ մոռանանք սպային, մեզ կմնան դատաբժշկական փորձաքննության եզրակացություններ, որոնցում հստակ նշված են թե՛ վնասվածքները և թե՛ դրանց առաջացման ժամկետները»,- ասաց փաստաբանը:

Նա նշեց՝ իր վստահորդի ծառայությունը դադարեցնելու առաջարկով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Գլխավոր դատախազին, Պաշտպանության նախարարին, քանի որ զինծառայող Կ-ն ունի հոգեբանական խնդիրներ և հոգեբանի կարիք:

 

Լրահոս
17 Հուլ
Ոստիկանության ծառայողները հարգանքի տուրք մատուցեցին ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների հիշատակին (տեսանյութ)Սիրուշոյի նոր լուսանկարները՝ ՏորոնտոյիցՄնացականյանն ու Ռիքերն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացինՀայկ Մարությանը նախագահին է ներկայացրել Երևանի զարգացման ծրագրերը Բացահայտվել են քաղավիացիայի ոլորտում 2013-2018թթ. կատարված կոռուպցիոն չարաշահումներՄԻՊ-ը գործարկել է «Ազատազրկվածի իրավախորհրդատու» ավտոմատացված համակարգը (տեսանյութ) Սիրիայում հայ կնոջ են քարկոծելով սպանել Արարատ Միրզոյանը քննադատվում է իր նախկին հայտարարությունների պատճառով. «Մեդիա պաշտպան» Յուրիկ Բրոյանը ռազմաբժշկական հանձնաժողովի կրկնակի փորձաքննություն կանցնիՀայտնի են ՀՀ Բարձրագույն խմբի և Գավաթի խաղարկության խաղացանկերըՀայաստանը գրավիչ է դառնում շվեյցարացի զբոսաշրջիկների համար Արարատ Միրզոյանն ու Նենսի Փելոսին քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցերԱնընդունելի է հուլիսի 17-ը համարել որպես տոն. Սոֆյա ՀովսեփյանՄոդրիչը կարող է տեղափոխվել «Միլան»Իրինա Շեյքը` պապարացիների ուշադրության կենտրոնում (լուսանկարներ) Վայոց ձորի մարզում արջը վնասներ է հասցրել գյուղացիներին Կոտայքում բախվել են Opel-ն ու КамАЗ-ը, որի վարորդը մահացել է. Shamshyan.com Նունու Գոմեշն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)Սուսերամարտիկ Էդուարդ Հովիկյանը դուրս մնաց աշխարհի առաջնության հետագա պայքարից Ազգային պարկն անգործության է մատնված եղել. Յուրի ՋավադյանՀայաստանը կվերածվի տարածաշրջանում էլեկտրաէներգետիկ հաբի Սառը ջուր՝ հետհեղափոխական ոգևորության վրա. որքա՞ն են կազմել իրական ներդրումներըՎլադիմիր Ջաբարովը և Յուրի Նավոյանը քննարկել են խորհրդարանական և հասարակական դիվանագիտության փոխգործակցության հարցերՀուլիսի 13-ից Կարմիր խաչին տեղեկացրել ենք, սակայն դեռ չեն եկել. Ելփինի գյուղապետԿարեն Աբրահամյանն ու Արմեն Գրիգորյանը քննարկել են երկու պետությունների անվտանգության խնդիրները «Քաջ Նազարի բախտով եկել, դարձել ես Կոտայքի մարզպետ, ի՞նչ ես ուզում, չեմ հասկանում»․ Ֆրոնտիկ ԹևոսյանԳերմանիա գնացող ինքնաթիռով հարյուրավոր տոննայով խեցգետին է արտահանում կոնկրետ մեկ օլիգարխ. Նաիրա Զոհրաբյան«Փյունիկ»-ի ֆուտբոլիստները մեկնել են Մակեդոնիա (լուսանկարներ)Ափսոսում եմ, որ հարգարժան օմբուդսմենը այլ կարծիքի էԽուզարկվել է Քոչարյանին կալանքից ազատած դատավորի աշխատասենյակը. ՀՔԾ-ից հաստատում են Նիկոլի իշխանության թեթև ձեռքով եղբայրասպանները ազատության մեջ են․ Էդուարդ Շարմազանով Այսօր Արդարադատության համաշխարհային օրն էՈւշադրություն. մայր ու դուստր որոնվում են որպես անհայտ կորած Հնարավոր չէ 30 աստիճան սկոլյոզ ունեցող անձն ունենա նման կեցվածք. Մարինա Խաչատրյանը արդարադատության նախարարի մասինՀանգստի գոտուց բերման են ենթարկվել երիտասարդներ, որոնց մոտ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ) ՀՀԿ-ին անիմաստ տեղը հերոս մի դարձրեք․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)«Արսենալ»-ը 3-4 նորեկ կունենա. ԷմերիԻմ ազատման մանրամասներին կանդրադառնամ ավելի ուշ. Արսեն ՕհանյանՎարդան Մինասյանը «Արարատ-Արմենիա»-ի առաջիկա խաղի մասին Ինչպես է կենտրոնի թաղապետը ծառեր էտումՌԴ-ում ավտովթարից հայ ընտանիք է զոհվել Հայաստանի դեպքում իրավիճակն այլ է. ԼավրովԱչքներդ ու ականջներդ լավ բաց արեք, սթափվե՜ք. Զոյա ԹադևոսյանՍեքսուալ Նիկոլ Շերզինգերը վայելում է հանգիստը (լուսանկարներ)Վստահ եմ՝ հուլիսի 17-ը պաշտոնապես դառնալու է ազգային տոն. Ժիրայր ՍեֆիլյանԶենքի ուժով հարց լուծելու էջը մեկընդմիշտ փակված է․ Վարուժան ԱվետիսյանՎարուժան Ավետիսյանն առաջարկում է հուլիսի 17–ը պաշտոնապես դարձնել ազգային տոնԱԺ-ի ելույթից հետո Գևորգ Գորգիսյանին դատի են տվելԲեյոնսեի նոր տեսահոլովակըՄինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնություն. օրվա խաղերը
Ամենադիտված
Գլենդելից հայ զույգի երեխային այլ կին է կրել ու ծնել բժիշկների սխալի պատճառով (տեսանյութ) Սերժ Սարգսյանը հանգստանում է Բադեն-Բադենում. համացանցում լուսանկար է հայտնվելՍասուն Միքայելյանը՝ Նիկոլ Փաշինյանին չբարևելու մասին (տեսանյութ) 139 մարդ հրաշքով փրկվել է. օդանավը վթարային վայրէջք է կատարել (տեսանյութ)Պատգամավորը ատրճանակով կրակոցներ է արձակել պատշգամբից Ցավալի լուր. Զոդի կամրջի ավտովթարից տուժած Ծաղիկ Համբարձումյանը մահացավ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը չբարևեցին միմյանց (տեսանյութ) Ըստ գործարարի՝ Սամվել Կարապետյանի եղբորորդին Երևանում ծեծել է իրեն և պահանջել 10 միլիոն եվրո. ՀետքՍկանդինավիայի տղամարդիկ այս կնոջ կազմվածքն անվանել են իդեալական (լուսանկարներ) Ոստիկանները բնակարանից վտարում են ընտանիքին. ավագանու անդամը սա անօրինակաանություն է համարում (տեսանյութ)
Ով և ինչպես է սպանում «օրենքով գող» Անդիկին. կադրեր՝ տարբեր ռակուրսներից«Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. բացառիկ տեսանյութ Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել (լուսանկարներ)Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած Սկանդալային տեսանյութ. Հայկ Սարգսյանը աղջիկների է էքսկուրսիա տարել ՀՀ նախագահի նստավայր (տեսանյութեր)Երկրում դժբախտ պատահար է տեղի ունեցել, իսկ Արսեն Թորոսյանը ռեստորանում «քեֆ է քաշում» (լուսանկար) Ինչ տեսքով ԱԺ-ում առաջին անգամ ելույթ ունեցավ իմքայլական պատգամավորը (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը, նշանադրվել է (լուսանկար)Ո՞վ է Սկանդինավիայի ամենացանկալի կինը, ում մասին երազում է 8 միլիոն մարդ (ֆոտոշարք)Գլենդելից հայ զույգի երեխային այլ կին է կրել ու ծնել բժիշկների սխալի պատճառով (տեսանյութ)
Ով և ինչպես է սպանում «օրենքով գող» Անդիկին. կադրեր՝ տարբեր ռակուրսներիցԻնչպես են «գրոհում» Երևանի 2800-ամյակի այգու արձանների վրա (տեսանյութ) «Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. բացառիկ տեսանյութ Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել (լուսանկարներ)Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած Սկանդալային տեսանյութ. Հայկ Սարգսյանը աղջիկների է էքսկուրսիա տարել ՀՀ նախագահի նստավայր (տեսանյութեր)Խաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինԵրկրում դժբախտ պատահար է տեղի ունեցել, իսկ Արսեն Թորոսյանը ռեստորանում «քեֆ է քաշում» (լուսանկար) Ինչ տեսքով ԱԺ-ում առաջին անգամ ելույթ ունեցավ իմքայլական պատգամավորը (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը, նշանադրվել է (լուսանկար)