ՀՀ և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը Դ’Արտանյանի ազգականը գնահատել է ՌԴ նախագահական ընտրությունները ՆԱՏՕ-ն միջնորդ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում․ Ստոլտենբերգ ԱՄՆ-ն չի շնորհավորի Վլադիմիր Պուտինին․ Պատել Ոսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները պարբերաբար կհանդիպեն Սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամների հետ․ Փաշինյան «Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման նախաձեռնությամբ Երևանում տոնել են Վլադիմիր Պուտինի հաղթանակը (տեսանյութ) Ինչ է Փաշինյանն ասել տավուշցիներին․ նոր մանրամասներ․ 24News (տեսանյութ) Ռուսաստանում հանք է փլուզվել 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավոր Էրդողանը շնորհավորել է Պուտինին 

Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան համար 148 ավագ դպրոցում կոնֆլիկտներ են հասունանում

Հասարակություն

Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան համար 148 ավագ դպրոցում կոնֆլիկտներ են հասունանում։

Ծնողներից մեկը բողոքում է տնօրեն Հերմինե Դավթյանի ու դասղեկ Նարինե Ալեքսանյանի գործելաոճից ու դպրոցում տիրող մթնոլորտից։ Խնդրին արձագանքել է նաև Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ տեսչական մարմինը կզբաղվի հարցով։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Կարոլինա Մարկոսյանը, ում երեխպան սովորում է այդ դպրոցի ավարտական դասարանում՝ ասաց, որ այսօր խնդրի առաջ է կանգնել․ «Ի սկզբանե դասղեկի հետ համաձայնություն եղավ, որ 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակից երեխան պետք է ավելի շատ բացակայեր դպրոցից, քանի որ դպրոցում դաս էին անում միայն ուսուցչի մոտ պարապող և ուսուցչին գումար վճարող աշակերտները, իսկ երեխայիս համար դրանք ժամավաճառության ժամեր էին. նա պետք է նստեր և նայեր, թե ինչպես է դասարանի մի մասը նստած պատրաստվում պետական քննություններին և ոչինչ չաներ, այնքան որ՝ ներկա ստանալու համար: Նրա քննությունները այլ են, շատ բարդ են, կապ չունեն պետական քննությունների հետ և մեծ ժամանակ է պահանջվում դրանց պատրաստվելու համար, մասնավոր համալսարան է (խոսքը Ֆրանսիական համալսարանի մասին է), որտեղ նա ամեն օր գնում է նախապատրաստական դասընթացների և օրվա ընթացքում նույնպես շատ ծանրաբեռնված է լինում»,- ասաց նա։

Ծնողի խոսքով՝ համաձայնություն է եղել, որ երեխան հաճախելու է դպրոց, գրավորները պարտադիր գրելու է, բայց այն օրերը, երբ ուղղակի պետք է գնար, հնարավորություն կունենար տանը մնալու և իր դասերով զբաղվելու․ «Փաստորեն դասղեկը ստել էր, և առանց մի բառ անգամ ասելու, երեխայի երեսին ժպտալով, բացակաները կանոնավոր կերպով դրել էր: Եվ երեկ առավոտյան, իհարկե, նորից ստելով, թե իբր մի գրավոր ունի բաց թողած, կանչում են դպրոց և հայտարարում, որ վերաքննությունն արդեն սկսված է: Դրանից մի քանի օր առաջ էլ երեխայի հորն էր կանչել տնօրենը և լկտիաբար հասկացրել, որ եթե գումար չվճարի՝ կարող են երեխային նույնիսկ նույն դասարանում թողնել։ Մի անիմաստ արհեստական սթրես, տնօրենի և դասղեկի բեմադրություն, որը կարող է անդրադառնալ երեխայի հոգեկան վիճակի և մի քանի օրից տրվող ընդունելության քննության արդյունքների վրա: Վերաքննությունը սկսվում է... դասասենյակում են 54 երեխա (մեծ մասամբ ծույլ և իրոք ոչինչ չանող տղաներ և մոտ 4 աղջիկ, որոնք իրոք զբաղված են եղել, և տնօրենը որոշել է օգտվել դրանից), անցնում է 40 րոպե, այդ վերաքննությունն այդպես էլ չի սկսվում, միայն մի 3 անգամ երեխաներին հանում են դասարանից և հետ նստեցնում, իսկ վերջում՝ ուսմասվարը հեգնանքով և քմծիծաղով ասում է. «Է հա, ի՞նչ ա եղել որ, ձեռք ենք առնում... դե հիմա էլ գնացեք՝ մի երկու ժամից էլի կգաք»»,- պատմեց Կարոլինա Մակոսյանը։

Նա նշեց, որ երեխային այդ դպրոց այլևս չտանելու պատճառները տարբեր են․ «Նախ ձևավորվեցին խմբեր, և ամեն աշակերտ պետք է ընտրեր այն առարկան, որը պիտի քննություն տար համալսարանում։ Երեխայիս առարկաներն էին (հասարակագիտություն, հայոց լեզու, օտար լեզու): Հասարակագիտության համար երեխային ծիծաղելով ասել էին, որ ավելորդ խումբ բացելու հավես չունեն և թող եղածներից մի բան ընտրի ավելի լավ է (նա էլ կենսաբանություն էր ընտրել և Բժշկական համալսարանի դիմորդների հետ անիմաստ ժամավաճառությամբ էր նորից զբաղվում)։ Հաջորդը՝ այդ դպրոցի հայոց պատմության և հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհին, որը դասավանդում էր երեխայիս, ռուսերենի ուսուցչուհի է և թե ինչ էր տալիս երեխաներին՝ պարզ չէ, միայն այն էինք լսում, որ դասարանում լավագույն պատմություն իմացողները կանոնավոր 2-ներ էին ստանում` ըստ ուսուցչի տրամադրության, այսինքն՝ քաղաքական կողմնորոշման»,-նշեց Կարոլինա Մարկոսյանը։ 

Մեզ հետ զրույցում Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան համար 148 ավագ դպրոցի տնօրեն Հերմինե Դավթյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը՝ ասելով՝ եթե հարցեր ունեք՝ գրավոր ներկայացրեք․ «Չեմ տիրապետում՝ ինչի մասին է խոսքը և չեմ կարող Ձեր հարցերին պատասխանել։ Ես բանավոր ոչինչ չեմ կարող ասել։ Եթե հարցեր ունեք՝ ներկայացրեք նախարարության լրատվական բաժին, իրենք ինձ հարցում կանեն՝ կպատասխանեմ»,- ասաց դպրոցի տնօրենը։

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը Հոգեբանները պարզել են, թե ինչն է մարդկանց ստիպում բամբասելԴ’Արտանյանի ազգականը գնահատել է ՌԴ նախագահական ընտրություններըՆԱՏՕ-ն միջնորդ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում․ Ստոլտենբերգ ԱՄՆ-ն չի շնորհավորի Վլադիմիր Պուտինին․ ՊատելՈսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները պարբերաբար կհանդիպեն Սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամների հետ․ ՓաշինյանՓաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)«Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման նախաձեռնությամբ Երևանում տոնել են Վլադիմիր Պուտինի հաղթանակը (տեսանյութ)Ինչ է Փաշինյանն ասել տավուշցիներին․ նոր մանրամասներ․ 24News (տեսանյութ)Բայրամովը և Բոնոն քննարկել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը Ռուսաստանում հանք է փլուզվել 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավորԷրդողանը շնորհավորել է ՊուտինինԱմեն տարի մեզ ինչ-որ բան պակասում է․ Վարազդատ ՀարոյանՆԱՏՕ-ի ղեկավարը Վրաստանին կոչ է արել «ավելին անել» Ռուսաստանին կանգնեցնելու համարԵվգենի Պետրոսյանը կատակել է հայերի մոտ ուժեղ էրեկցիայի մասին Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկՆոր՝ «երրորդ ուժի» սպասումովՄեր քաղաքականությունն է` թույլ չտալ պատերազմի սկսում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկ․ News.amԿենտրոնի թաղապետի ենթակաների կաշառքի գործով վկային դատարան են բերել պատգարակով․ ArmLur.amԻնչպես են քաղաքացիները ճանապարհել Փաշինյանի ավտոշարասյանը (տեսանյութ)ԽԾԲ-ին յուղոտ պաշտոնների տեղավորած ՔՊ-ականները. Էմմա Պալյան«Ո՞նց ենք իրենց զորքն անցնելու, գնալու, մեր հողերը մշակենք»․ տավուշցիները՝ Փաշինյանի հանդիպումից հետո․ «Ազատություն»Շուտով գնացքները կգնան ուղիղ դեպի Սևաստոպոլ․ ՊուտինՆԱՏՕ-ն և Ադրբեջանը համագործակցության մասին նոր փաստաթուղթ են պատրաստում․ ՍտոլտենբերգՍփյուռքը պետք է վերակազմակերպվի. Արամ Ա Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ, նաև` փրկարարական ջոկատում (տեսանյութ) Թավշյա հեղափոխությունից խաբվածները. ինչպես Փաշինյանն ու թիմակիցները մոլորեցրին էկոակտիվիստներինԱմերիկուհին քնում է վանդակում և իրեն ներկայացնում որպես շունՇրջաններում ձյուն է տեղում, ճանապարհները աղ-ավազով մշակում են Պուտինը հանդիպել է նախագահական ընտրություններում իր մրցակիցների հետՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև քաղաքական առևտուրը նոր փուլ է մտնում. զոհասեղանին Հայաստանն էՀայաստանը հստակ դիրքորոշում ունի հասնել խաղաղության․ նախագահը հանդիպել է ֆրանսիացի մտավորականների հետ Վրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ Տղամարդը բաժանվել է կնոջից՝ պարզելով, որ իրենց երեք դուստրերն իրենից չենԽնդիրը մեկն է՝ կտրել և դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության այս ուղին. Վարդան Ոսկանյան Միջազգային կառուցները տեսնում են, որ մենք աճում ենք հրաձգային սպորտի մեջ․ Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)Շնորհավորում եմ և՛ Վլադիմիր Պուտինին, և՛ ռուս ժողովրդին․ Մհեր ԱվետիսյանԱլիևը վերանվանել է օկուպացված Ստեփանակերտի Վերածննդի հրապարակըԱԺ-ում տեղի է ունեցել ՔՊ խմբակցության նիստ«КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին և բախվել «Hyundai»-ին Հայկական մոտ 600 բեռնատար սպասում է Վերին Լարսով անցնելուն․ «Սպուտնիկ Արմենիա» Բուքինգհեմյան պալատում մեկնաբանել են Չարլզ III-ի մահվան լուրըԹուրքիայի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր ու վիրավորներ ՆԱՏՕ-ն «պատմական» է անվանել գլխավոր քարտուղարի այցն Ադրբեջան, Վրաստան և Հայաստան Ռուսաստանը Գերմանիայից պահանջել է Լենինգրադի շրջափակումը ճանաչել որպես ցեղասպանության ակտ«Այսուհետ բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ»․ ԱլիևԳորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել Տավուշում տեղի ունեցած հանդիպումից․ «Ազատություն» (տեսանյութ)
Ամենադիտված