00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ազատ ոճային ըմբիշներ Թևանյանը և Հարությունյանը դուրս մնացին ԱԱ-ի հետագա պայքարից Կինը երեխային փակել է տանը և անհետացել. արտառոց դեպք՝ ՌԴ-ումԱԺ-ի հանձնաժողովները նիստեր են գումարել Գավառ քաղաքում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է երեք փողոց Վանաձորում վիրավորված երիտասարդն ուղղաթիռով տեղափոխվել է Էրեբունի ԲԿ․ Վանաձոր ԲԿ-ի փոխտնօրենԱֆղանստանի հարավում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 20-ի Դավիթ Անանյանը՝ իր հրաժարականի լուրերի մասին ՊԵԿ-ը կանխել է ԵԱՏՄ անդամ պետություններից կեղծ հաշվարկային փաստաթղթերով ապրանքների ներկրման դեպք ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց 56 մլրդ դրամ ԱԱՀ պարտքը հարկ վճարողներին վերադարձնելու նախագծին Նիկոլ Փաշինյանն ինքը կղեկավարի ուժային կառույցները

«Ժամանակ». Հայաստանը հաղթե՞ց, թե՞ պարտվեց

«Ժամանակ» թերթը գրում է.

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրվել է Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը, որը հաստատվելու դեպքում պաշտոնավարումը կսկսի 2020 թվականի հունվարի 1-ից: Այդպիսով, հանգուցալուծում կստանա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը, որը բացվեց Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո, երբ այդ պաշտոնին Հայաստանի քվոտայով նշանակված Յուրի Խաչատուրովի դեմ հարուցվեց քրեական գործ մարտիմեկյան դեպքերի առիթով, եւ Հայաստանը հետ կանչեց իր ներկայացուցչին:

Դրանից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը մնաց թափուր, եւ առաջացավ արդեն բոլորիս հայտնի գործընթացը, որը դիմակայություն էր Հայաստանի եւ ՀԱՊԿ գործնականում մյուս անդամների կամ առնվազն երեք առաջատար անդամների՝ Բելառուսի, Ռուսաստանի ու Ղազախստանի միջեւ: Իհարկե, այս դիմակայությունն ուներ այլ վեկտորներ եւս՝ Բելառուս-Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան ընդդեմ Ռուսաստանի: Սակայն սեղանի վրա դրված խնդիրը շատ ավելի պարզ էր՝ Հայաստանը պահո՞ւմ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի քվոտան, եւ նշանակվո՞ւմ է նոր ներկայացուցիչ Հայաստանից, թե՞ քվոտան անցնում է Բելառուսին:

Բելառուսն ու Ղազախստանն ակնհայտորեն գնում էին հենց երկրորդ տարբերակին ընդառաջ: Ռուսաստանն ավելի լայն ու հարաբերական էր խաղում: Հայաստանը պնդում էր, որ քվոտան պետք է պահպանվի: Բանը հասավ այնտեղ, որ Ստանիսլավ Զասի թեկնածությունը Բելառուսը ներկայացրեց, այսպես ասած, սեպարատ քայլով, որը ընդունեցին բոլոր մայրաքաղաքները, Զասը նախորդ տարեվերջին անցավ բոլոր մայրաքաղաքներով, ստացավ հավանություն, սակայն Երեւանը չընդունեց նրան: Միեւնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարեց, որ Հայաստանի համար խորքային խնդիրը բոլորովին էլ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի քվոտան չէ, այլ այն, թե ինչպիսի փոխհարաբերությունների համակարգ է գործելու ֆորմալ ռազմա-քաղաքական բլոկում, որը ոչ ֆորմալ իմաստով բացարձակապես այդպիսին չէ, համենայնդեպս՝ անդամների Հայաստանի հանդեպ դիրքորոշումների առումով: Ավելին՝ Բելառուսը հենց այդ ընթացքում հեռահար հրթիռներ՝ «Պոլոնեզներ» վաճառեց Ադրբեջանին: Այդպիսով, ՀԱՊԿ գլխավոր քարուղարի հարցը կարծես թե հանգուցալուծվում է, սակայն մնում է հարցը, թե արդյո՞ք հանգուցալուծվում է ՀԱՊԿ ռազմա-քաղաքական դաշնակցային պարկեշտության հարցը: Հայաստանում շատ է դիտարկվում՝ սա հաղթանա՞կ էր Հայաստանի համար, թե՞ պարտություն: Մի կողմից հաղթանակ էր, քանի որ Երեւանը թույլ չտվեց, որ Աստանան ու Մինսկը ժամանակից շուտ նշանակեն Զասին, մյուս կողմից՝ չնշանակվեց նաեւ Հայաստանի նոր ներկայացուցիչ, եւ փաստորեն, շահեց Մոսկվան, քանի որ պաշտոնակատարման իրավասությունը դրվեց գլխավոր քարտուղարի տեղակալ Սեմերիկովի վրա:

Մյուս կողմից էլ, ի վերջո, ինչո՞վ շահեց Ռուսաստանն այդ մի քանի ամիսների պաշտոնակատարությամբ, կամ ընդհանրապես ով ինչով է գործնականում շահում խորքային առումով: Օրինակ՝ ի՞նչ տարբերություն կար սկզբունքորեն Հայաստանի համար, երբ Խաչատուրովն էր այդ պաշտոնին: Ոչ մի տարբերություն Բորդյուժայի ժամանակների համեմատ: Որովհետեւ խնդիրն անկասկած շատ ավելի խորքային է, եւ ՀԱՊԿ քաղաքականությունն անդամ պետությունների քաղաքականության հանրագումարն է, ոչ թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ֆունկցիոնալ աշխատանքի: Ըստ այդմ՝ հաղթանակ ունի Հայաստանը, թե ոչ, կարող է դրսեւորվել միայն ՀԱՊԿ քաղաքական վարքագծի ձեւով, այն դեպքերում, երբ Հայաստանի դաշնակցային ռազմա-քաղաքական բլոկը պետք է իր քաղաքական աջակցությունը ցուցաբերի Հայաստանի համար կարեւոր անվտանգային հարցերում: Այս տեսանկյունից, Հայաստանը դեռեւս չունի թե՛ հաղթանակ, թե՛ պարտություն: Սա տեւական գործընթաց է, որը Հայաստանը բարձրաձայնել է թավշյա հեղափոխությունից հետո, որում, սակայն, առայժմ ակնհայտ է միայն ՀԱՊԿ մյուս անդամների դիմադրությունը՝ ոչ թե գլխավոր քարտուղարի, այլ քաղաքական ուղեգծի, վարքագծի հարցում: Հայաստանի համար շատ կարեւոր է պահել դիրքերն ու սկզբունքային հարցադրումները:

Միեւնույն ժամանակ, ՀԱՊԿ խնդիրը այդ իմաստով առանցքային իմաստ է ստանում վերջին օրերին Հայաստանի ներքաղաքական զարգացումների համատեքստում, որոնց ավելի լայն անատոմիան ներկայացրեց վարչապետ Փաշինյանն իր ելույթում՝ ակնարկելով նաեւ «դավադիր պատերազմի» ռիսկերի կամ առնվազն ձգտումների մասին, որ, ըստ նրա, կարող են ունենալ նախկին իշխանության որոշակի խմբեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս
19 Սեպ
Ազատ ոճային ըմբիշներ Թևանյանը և Հարությունյանը դուրս մնացին ԱԱ-ի հետագա պայքարից Կինը երեխային փակել է տանը և անհետացել. արտառոց դեպք՝ ՌԴ-ումԱԺ-ի հանձնաժողովները նիստեր են գումարել Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է. ԻԴԵԱԼ-ը արդեն Արարատ քաղաքում է Գավառ քաղաքում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է երեք փողոց Բախում չկա՛, տարաձայնություն չկա՛, արտառոց ոչինչ չկա՛Վանաձորում վիրավորված երիտասարդն ուղղաթիռով տեղափոխվել է Էրեբունի ԲԿ․ Վանաձոր ԲԿ-ի փոխտնօրենԱֆղանստանի հարավում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 20-ի Դավիթ Անանյանը՝ իր հրաժարականի լուրերի մասին ՊԵԿ-ը կանխել է ԵԱՏՄ անդամ պետություններից կեղծ հաշվարկային փաստաթղթերով ապրանքների ներկրման դեպք ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց 56 մլրդ դրամ ԱԱՀ պարտքը հարկ վճարողներին վերադարձնելու նախագծին Նիկոլ Փաշինյանն ինքը կղեկավարի ուժային կառույցներըՍայլը տեղից շարժվել է. Անի ՍամսոնյանԵթե Հրայր Թովմասյանը դառնար կամակատար, այս գործընթացը չէր սկսվի. փաստաբանԹրամփին փորձում են խաբեությամբ ներքաշել պատերազմի մեջ. Իրանի ԱԳ նախարար Հետախուզվողը օդանավակայանից տեղափոխվեց Ստեփանավանի բաժին Կադրային փոփոխություն ՃՈ-ում. Երեւանի ՃՈ պետը փոխվել է Բացահայտվել են հեծանիվների գողության դեպքեր (տեսանյութ)Գագիկ Ջհանգիրյանի ժամանակը եկել էՈստիկանությունում առաջիկայում սպասվում են ինստիտուցիոնալ փոփոխություններ. ոստիկանապետի պաշտոնակատար Դուբայի Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով Գողության դեպքեր են բացահայտվել. հայտնաբերվել է նաև թմրամիջոց (տեսանյութ)Ի՞նչ խորհուրդներ է տալու Վալերի Օսիպյանը վարչապետին Կոնկրետ Ձեզ թույլ չեմ տա ինձ բան ասեք. Փաշինյանը՝ Մանվել Գրիգորյանի նախկին օգնականին (տեսանյութ)Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահին Հակոբ Արշակյանն անդրադարձել է իշխանության վերջին կադրային փոփոխություններին Հանրայինն հեռուստաընկերությունն աշխատանքից ազատել է հաղորդավար ԺակինՊարզվելու է՝ ոչխարները մեր դաշտերի խոտն ուտելու են ու վնաս տա՞ն. Փաշինյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հանդիպեց զոհված զինվորի մայր Մարգարիտա Խաչատրյանի հետ (տեսանյութ)ՃՏՊ՝ Գյումրի քաղաքում. կա տուժած Նիկոլ Փաշինյանը հնարավոր է դիմի դատարան՝ Մարտի 1-ի գործով արդարացման դատավճռի համար Արարատ Միրզոյանը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծն ուղղել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողով ԵԱՏՄ-ի երկրները զգացել են ինտեգրացման դրական ազդեցությունը. Մատվիենկո Կորցրել եմ միակ արու զավակիս. ասում են՝ թող չգնար, չզոհվեր. զոհված զինծառայողի մայր (տեսանյութ) Գյումրիում ավտոմաքսատունը շահագործման կհանձնվի հոկտեմբերի 11-ին Վանեցյանը հաստատեց, որ հրաժարականի տեքստը մենակ չի գրել․ Վլադիմիր Կարապետյան Կանցկացվեն աննախադեպ ծավալներով ռազմավարական զորավարժություններ (տեսանյութ) Վանաձորում կրակոցներ են հնչել․ կա վիրավորՎլադիմիր Կարապետյանը՝ զոհված զինծառայողների մայրերի բողոքի ակցիայի մասին Մխիթարյանն ու թիմակիցները նախապատրաստվում են Եվրոպայի լիգային (տեսանյութ)Օսիպյանի՝ խորհրդական դառնալը հետընթաց քայլ էր. Վարուժան Ավետիսյան«Իմ քայլը» Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել է ԱԺ նախագահին Կառավարությունը Հայկ Սեխլիյանի բուժումը Գերմանիայում իրականացնելու նպատակով գումար հատկացրեց (տեսանյութ) Կապահովվի յուրաքանչյուր երեխայի սահուն անցումը դպրոցական համակարգ. Արայիկ Հարությունյան Մարզերում ջրամատակարարման խնդիրների լուծման նպատակով կհատկացվի 8 մլրդ դրամ Հաշվի կառնեք, որ սեպտեմբերի 21-ին կեսօրից հետո սպասվում են քամու պոռթկումներ. ՍուրենյանԲոլթոնը խիստ քննադատության Է ենթարկել Թրամփի արտաքին քաղաքականությունը Հույս ունեմ՝ վերջում չի պարզվի, որ ՇՄԱԳ պետք է անենք, նոր մաքսատունը բացենք․ Փաշինյանը կատակեց (տեսանյութ)Պետք է զարգացնել կանանց ու հաշմանդամություն ունեցող մարդկանց գործարար կարողությունները․ ՄԻՊԱրարատյան դաշտում 97 հոր կկոնսերվացվի, իսկ 8-ը՝ կփակվի (տեսանյութ)
Ամենադիտված
Ուշադրություն. որքան կկազմեն մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերըԹաղային հեղինակություն Համբիկ Առաքելյանի սպանության բացառիկ տեսանյութը. Armlur.am Պայմանավորված 100 միլիոն դոլարի փոխարեն Գագիկ Խաչատրյանից ուզել են 300 միլիոնԻնչպես են ձևավորել «Փարավոն»-ը և ովքեր են ներկա Ծառուկյանի դստեր հարսանիքին․ ArmDaily.am (լուսանկարներ)Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)«Այսօր էս մարդուն գործից հանել են․ ամո´թ ձեզ»․ Արմեն ԳրիգորյանՇենգավիթում կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն էՄահացած ծննդկանն առաջնեկին էր լույս աշխարհ բերում (լուսանկարներ)«Մայրի´կ, ես կմահանա՞մ»․ ինչո՞ւ են թուրք բժիշկները կտրել 16-ամյա ռուս աղջկա օրգանները (տեսանյութ)Մերկ աղջիկը Ferrari-ի տանիքին անցել է Իբիցայի փողոցներով (տեսանյութ)
Ուշադրություն. որքան կկազմեն մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերըԱդրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըԹաղային հեղինակություն Համբիկ Առաքելյանի սպանության բացառիկ տեսանյութը. Armlur.am Պայմանավորված 100 միլիոն դոլարի փոխարեն Գագիկ Խաչատրյանից ուզել են 300 միլիոնԻնչպես են ձևավորել «Փարավոն»-ը և ովքեր են ներկա Ծառուկյանի դստեր հարսանիքին․ ArmDaily.am (լուսանկարներ)Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)«Այսօր էս մարդուն գործից հանել են․ ամո´թ ձեզ»․ Արմեն ԳրիգորյանՄահացել է «Միսս Եվրոպա-2014»-ը (լուսանկարներ) Շենգավիթում կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն էԻրականում Փաշինյանը Սևան ավտոշարասյունո՞վ է գնացել (տեսանյութ)