00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Հրդեհ՝ Մարգահովիտ գյուղի մոտ․1 տոննա խոտով բարձված բեռնատարն ամբողջությամբ այրվել է ԱԶԲ-ն կշարունակի աջակցել ՀՀ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համապարփակ ծրագրերին «Արագած»-ը հաղթանակով մեկնարկեց առաջնությունումՔաղաքապետարանի կայքում հրապարակվելու են նիստերի քվեարկությունների անվանական արդյունքները Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի խորհրդի անդամ է ընտրվել Ռուբեն Թոփչյանը Մարզպետի մեկ տարվա «ձեռքբերումները». ֆբ էջից մինչև 1500 նոր հեկտարի հայտնաբերումՀՖՖ ներկայացուցիչը կլինի երիտասարդական Չեմպիոնների լիգայի խաղերից մեկի պատվիրակըՍոչիում քննարկվել են միջազգային ահաբեկչության նոր մարտահրավերների դեմ պայքարի խնդիրները ՍԴ-ն ներքին պայմանավորվածություն ուներ. Վահագն Հովակիմյան«Բալդի»-ն հերթական բարեգործական այցով Կոտայքի մարզի «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում էր (տեսանյութ)

Պոլիկլինիկաների տեսանելի վայրերում կփակցվեն մեծ ցանկեր՝ անվճար դեղերի և հետազոտությունների մասին

 Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը, «ՀՀ»-ի հետ զրույցում դիմելով բնակչությանը, բարձրաձայնեց. «Հորդորում և խնդրում եմ՝ եթե առողջության պահպանման առաջնային օղակում պետպատվերի շրջանակում ներառված անալիզի համար ձեզ ուղղորդում են որևէ լաբորատորիա՝ այն վճարովի հիմունքներով կատարելու, խնդրում եմ զանգահարել 1-05 անվճար հեռախոսահամարին և ամենակոշտ արձագանքը կլինի Երևանի քաղաքապետարանի կողմից»։ Խոսքը վերաբերում է նաև դեղորայքի տրամադրման կարգի խախտմանը։

Մեր զրուցակիցը նշում է, որ բողոքներ ունենում են։ Օրինակ՝ խնդիր կար՝ պայմանավորված մինչև 7 տարեկանների համար պետության կողմից նախատեսված, հատկապես վիտամին Դ-ի մասով։ Բաբինյանն ասում է, որ համապատասխան օղակները չէին տրամադրում կամ ոչ ամբողջությամբ էին տրամադրում. «Այսօր գնալու ենք թիվ 19 պոլիկլինիկա՝ ուսումնասիրենք խնդիրը։ Չեմ կարող ասել, թե դա մասսայական բնույթ է կրում, բայց ինչ-որ չափով խնդրահարույց է, օրինակ՝ թիվ 20 պոլիկլինիկայում, որտեղ ուսումնասիրություն ենք արել, բոլորից բացատրություն ենք վերցրել։ Անպայման կարգապահական տույժ է լինելու համապատասխան բժիշկների ու նաև ադմինիստրացիայի նկատմամբ»։

Ստուգումներ են իրականացվել մանկական բաժանմունք ունեցող նաև մի քանի պոլիկլինիկայում։ Այդ դեպքում արդյունքները խնդրահարույց չեն եղել։
Քաղաքապետարանի վարչության պետն ընդհանուր առմամբ արձանագրում է. «Խնդիրներ, բնականաբար, կան։ Չեն կարող չլինել։ Մենք էլ աշխատում ենք, որպեսզի դժգոհությունները հասցնենք նվազագույնի»։ 
Այդ համատեքստում աշխատանքներ են տարվում քաղաքացիների իրազեկվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Կամսար Բաբինյանը տեղեկացնում է, որ շուտով պոլիկլինիկաների տեսանելի հատվածներում փակցվելու են մեծ չափերով ցանկեր։ Դրանք պատրաստ կլինեն ամենաուշը մյուս շաբաթվա ընթացքում։ 
 
Այդ ցանկերի միջոցով ցանկացած քաղաքացու հասանելի կլինի տեղեկատվություն, թե որ դեղորայքից ու լաբորատոր հետազոտությունից կարող է անվճար օգտվել։ Բայց երբեմն խնդիր է առաջանում, և քաղաքացուն պոլիկլինիկայից տեղեկացնում են, որ այս կամ այն դեղը չունեն։ Մեր զրուցակիցը մեկնաբանում է. «Շատ դեպքեր ունենք, խոսքը հատկապես փոքր պոլիկլինիկաների մասին է, երբ դեղերի մրցույթ են հայտարարում, և քանի որ քանակը փոքր է, համապատասխան կազմակերպությունները չեն մասնակցում, և այցելուին ասում են՝ դեղ չունեն»։


Անվճար դեղեր կստանան նոր խմբեր

Հատկապես վերջին տարիներին անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի ցանկն ընդլայնվել է։ ՀՀ ԱՆ դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության բժշկական տեխնոլոգիաների և մարդասիրական օգնության համակարգման բաժնի պետ Մարինե Հարությունյանը, հղում անելով կառավարության որոշմանը, ընդգծեց, որ այսուհետ ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված 30 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներն իրենց սպասարկող պոլիկլինիկական ծառայությունների միջոցով կստանան անվճար դեղեր։ Դեղերի ընտրությունը կատարվել է ՀՀ հիմնական դեղերի ցանկին համապատասխան, որտեղ ներառված է շուրջ 400 անվանում դեղ։ Ցանկում ընդգրկված են բազմաթիվ այլ սոցիալական խմբեր, օրինակ՝ 1-ին ու 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողներ, հաշմանդամություն ունեցող երեխաներ՝ մինչև 18 տարեկան, Հայրենական պատերազմի մասնակիցներ, բազմազավակ ընտանիքների երեխաներ և այլք։

«Մյուս նախաձեռնությունը վերաբերում է վիրուսային հեպատիտ Ց ունեցողներին և հիպոֆիզային գաճաճություն ախտանիշով հիվանդներին։ 2020թ. հիպոֆիզային գաճաճություն ախտանիշով երեխաները, որոնք 45-ն են, իրենց սպասարկող բուժհաստատություններից կստանան հորմոնային դեղեր։ Այդ երեխաներին մինչ այժմ պետության կողմից չի տրամադրվել դեղորայք։ Դրանք բավականին բարձր արժեքով դեղեր են, և երեխաներն ամսական կտրվածքով 3 ներարկիչ կստանան։
 
Վիրուսային հեպատիտ Ց ունեցողներն էլ 2020թ. հակավիրուսային դեղերի ողջ կուրսը, որը կազմում է մոտավորապես 3-6 ամիս, կստանան անվճար»,- տեղեկացրեց Հարությունյանը։
Նա ընդգծեց նաև, որ 2019-ի ավարտին ու 2020թ. սկզբից նախատեսում են ցանկի բարելավում, նոր դեղերի, նորագույն դեղաբանական խմբերի ավելացում։ Ասում է, որ թանկարժեք դեղերով համալրում է սպասվում։
Բաժնի պետը նկատում է նաև, որ կան մի քանի անվանում դեղեր, որոնց արդյունավետությունն ապացուցողական բժշկությունը չի ապացուցել և աշխարհի ոչ մի երկրում ներառված չեն հիմնական դեղերի ցանկում։


Պոլիկլինիկաներում՝ առանց հերթերի

Առողջապահական հիմնարկները սարքավորումներով վերազինելու ուղղությամբ արդեն մի քանի տարի է՝ համապատասխան ծրագիր է իրականացվում։ Կամսար Բաբինյանի տվյալներով՝ պոլիկլինիկաներին ավելի քան 300 անուն սարքավորում են տրամադրել։ Նա նկատում է. «Ծրագիրը պետք է լինի շարունակական, որովհետև դրա օգնությամբ քաղաքացիներին հասանելի է դառնում ավելի որակյալ, ավելի մատչելի ու ավելի ժամանակակից բժշկական օգնություն՝ առաջնային օղակում»։

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետը լիահույս է, որ տեխնիկական հագեցվածության առումով շատ շուտով՝ մոտակա մի քանի տարիներին, բավականին լայն առաջընթաց է արձանագրվելու պոլիկլինիկաներում։ Ըստ նրա՝ ամենաէական խնդիրը ինչպես հետխորհրդային մյուս երկրներում, այնպես էլ Հայաստանում, հիմնարկների նյութատեխնիկական բազայի վիճակն ու շենքային պայմաններն են։ Բժիշկների աշխատավարձի խնդիրն էլ կա, թեև վերջին մեկ տարում այդ մասով դրական տեղաշարժ եղավ։
Մոտավորապես 2-3 ամիս հետո էլ առաջընթաց կգրանցվի պոլիկլինիկաներում գոյացող հերթերի խնդրի կարգավորման մասով։ Ծրագիրը պիլոտային է, և սկզբի համար դեռևս մի քանի պոլիկլինիկա է նախատեսված։
Իսկ ահա բուժաշխատողների մասնագիտական որակի բարձրացման վերաբերյալ Բաբինյանն ասում է, որ ուղարկում են անվճար վերապատրաստման դասընթացների։ Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետն ասվածին ավելացրեց նաև, որ Երևանում մյուս տարվա համար էլ նախատեսում են իրականացնել սրտի ծրագիր։ Առանց փակագծերը բացելու՝ ասաց՝ փորձելու են Երևանի առաջնային օղակի հիմնարկներում սրտային ծառայությունը ուժեղացնել։
Լրահոս
19 Հոկ
Թուրքիան քրդերի դեմ քիմիական զենք է կիրառել (լուսանկարներ, տեսանյութ)Էդվարդ Նորթոնը Հռոմի կինոփառատոնում ներկայացրել Է իր «Որբերի Բրուքլինը» ֆիլմը Playboy-ի մոդելը որոշել է Խորվաթիայի նախագահ դառնալ (լուսանկարներ)Հայաստանին պակասում է կին վարչապետը, կին ԱԺ նախագահը․ Մարիամ Փաշինյան (տեսանյութ) Կանչերը սպասարկվել են պոլիկլինիկայի բժշկի և բուժքրոջ կողմից՝ մարդատար մեքենայի միջոցով. Արսեն Թորոսյան Մերկ Ջիջի Հադիդը` բարձրակրունկներով և «Burberry»-ի շարֆով (լուսանկար)Հրդեհ՝ Մարգահովիտ գյուղի մոտ․1 տոննա խոտով բարձված բեռնատարն ամբողջությամբ այրվել է Պատմության մեջ առաջին անգամ երկու կանայք բաց տիեզերք են դուրս եկել Միջազգային տիեզերակայանից Որդիս, Արցախը Հայաստան է, և վերջ. Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրու վրա կախվել է եռալեզու վահանակ (լուսանկար)Առնվազն 62 մարդ Է զոհվել Աֆղանստանի մզկիթներից մեկում իրականացված պայթյուններից Արմավիրի մարզում բախվել են զինվորականների մեքենաներ. կա 3 վիրավորԻ՞նչ իրավական հիմքով եք արգելում Դինքի հիմնադրամի կազմակերպած գիտաժողովը․ Փայլանը` թուրք նախարարին ԱԱԾ-ն` Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին հարցաքննության կանչելու մասինԱԶԲ-ն կշարունակի աջակցել ՀՀ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համապարփակ ծրագրերին Վերադառնում եմ․ Մխիթարյանը մարզումային լուսանկար է հրապարակել Հայրը փրկել է 4-ամյա որդուն` իր վրա վերցնելով ավտոբուսի հարվածը (տեսանյութ)Խոշոր ավտովթար Երեւանում. մեքենաներից մեկը կողաշրջվել է. կա վիրավոր Այս իշխանությունների հետ մենք միայն հրաժարականի ժամանակացույցը կարող ենք քննարկել. Արամ ՀարությունյանԴիլիջան քաղաքում այրվել են մոտ 4 հա անտառամիջյան չորացած տերևներ, 25 ծառի կոճղ և 2 չորացած ծառ Տեղի ունեցավ Տիգրան Առաքելյանի հոգեհանգստի արարողությունը (տեսանյութ) ՀՀ Գերագույն դատարանը թույլատրել է վերսկսել աշխատանքերը Ամուլսարի ոսկու հանքերում Թովմասյանի նախարարության շրջանում քաղբանտարկյալ Փաշինյանը ապօրինի կերպով զրկված է եղել նամակագրության իրավունքից. Վլադիմիր Կարապետյան Համացանցում են հայտնվել Դեմի Լովատոյի մերկ լուսանկարները«Արագած»-ը հաղթանակով մեկնարկեց առաջնությունումՔաղաքապետարանի կայքում հրապարակվելու են նիստերի քվեարկությունների անվանական արդյունքները Եկեղեցին եղել և մնում է ազգային արժեքների պաշտպանը, ժողովրդի միավորման կենտրոնը. Կաթողիկոս Բուենոս Այրեսում ուղևորուհին ընկել է մետրոյի կայարանի ռելսերի վրա (տեսանյութ)Արտաշատում 50-ամյա վարորդը ВАЗ 2107-ով վրաեթրի է ենթարկել հետիոտնին և հայտնվել շինության տարածքումՆիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Բաս կիթառահար Սթենլի Քլարքի համերգով կմեկնարկի «Երևան ջազ ֆեստ»-ը Կորեան ՀՀ Ազգային ժողովին 320 000 ԱՄՆ դոլարին համարժեք սարքավորումներ է տվել Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի խորհրդի անդամ է ընտրվել Ռուբեն Թոփչյանը Լեդի Գագան նետվել է երկրպագուի գիրկն ու ընկել բեմից (տեսանյութ) Մարզպետի մեկ տարվա «ձեռքբերումները». ֆբ էջից մինչև 1500 նոր հեկտարի հայտնաբերումԳևորգ Կոստանյանը խոստացված 20 օրը լրանալուց հետո «Մարտի 1-ի գործով» չի ներկայացել ՀՔԾ Արմեն Կարապետյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնիցՀՖՖ ներկայացուցիչը կլինի երիտասարդական Չեմպիոնների լիգայի խաղերից մեկի պատվիրակըՀովսեփ Սարգիսն ու նրա 19-ամյա դուստրը կռվում են թուրքերի դեմ ՍիրիայումՊաշտոնական այցով Հայաստան կժամանի Օվերն-Ռոն-Ալպերի տարածաշրջանային պատվիրակությունը Երևանի տոնին հրշեջ-փրկարարները կիրականացնեն ուժեղացված հերթապահություն. խորհրդակցություն ԱԻՆ ՓԾ-ում Երբ Փաշինյանի դուստրը կոտրել է թևը, Հրայրը արտահերթ երակարաժամկետ հանդիպման թույլտվություններ է տվել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին. Ֆարմանյան Ստեղծվել է կին զինծառայողների խնդիրներն ուսումնասիրող բաժանմունք Սուրեն Պապիկյանը Լիտվայի դեսպանին ներկայացրել է ենթակառուցվածքների զարգացման առաջնահերթություններըԹրամփին խորհրդականներն առաջարկել են Թուրքիային սպառնալ Հայոց ցեղասպանության ճանաչմամբ Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի նոր ձեռքբերումները՝ «Արմպրոդէքսպո 2019»-ին (տեսանյութ) Ադրբեջանցի հաքերները կոտրել են Հայաստանի վարչապետի կայքըԱրմեն Սարգսյանը հյուրընկալել է հնդիկ գործարարների և համալսարանականների Բակո Սահակյանը մասնակցել է Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադրման 5-ամյակին նվիրված միջոցառմանը Սոչիում քննարկվել են միջազգային ահաբեկչության նոր մարտահրավերների դեմ պայքարի խնդիրները ԱԱԾ–ում ի՞նչ հարցեր են տվել Հրայր Թովմասյանի դուստրերին. փաստաբանը մանրամասնում է
Ամենադիտված
Ով է սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանը (լուսանկարներ)Թուրքական գազանություն. կրակում են ճանապարհով անցնող անզեն մարդկանց վրա (տեսանյութ) Փաշինյանը գործարարների ներկայությամբ SMS ուղարկեց Սամվել Կարապետյանին Հարյուրավոր ադրբեջանցիներ են հավաքվել Արցախի սահմանի մոտ և պատրաստվում են հատել այն (տեսանյութ)Pornhub-ը ամփոփել է տարին. ովքեր են 2019-ի լավագույն պոռնոդերասանուհին և դերասանըՀայաստանում 23-ամյա աղջիկը դատապարտվել է անչափահաս ամուսնու հետ սեռական հարաբերություն ունենալու համար Համացանցում քննարկում են Ադրբեջանի առաջին տիկնոջ հագուստը (լուսանկարներ) Ինչո՞ւ հեռացավ «անփոխարինելի թիկնապահը». Փաշինյանը խնդիր է լուծում «Հրապարակ». Չի «վարակվել» ՓաշինյանիցԱնչափահասը պատմել է, թե որտեղ և ինչ պայմաններում է տեղի ունեցել ոստիկանի սպանության դեպքը
Սպիտակցի Հայկոն` «օդերով». կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)Արթուր Վանեցյանը արդեն նոր աշխատանք է գտել. Irakanum.am Ինչպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավտոշարասյունը ուղևորվում Բաղրամյան 26 (տեսանյութ) Ով է սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանը (լուսանկարներ)Եթե տղայի հանդեպ հետապնդում իրականացվեց՝ ես իմ ամբողջ ռեսուրսը ծառայեցնելու եմ այս դեպքի միջազգայնացմանը․ Արփինե ՀովհաննիսյանԹուրքական գազանություն. կրակում են ճանապարհով անցնող անզեն մարդկանց վրա (տեսանյութ)Ըստ դավադրության՝ պետք է տապալեին Փաշինյանին, վարչապետ դառնար Վանեցյանը Փաշինյանը գործարարների ներկայությամբ SMS ուղարկեց Սամվել Կարապետյանին Google Street View-ն լուսանկարել է ավտոմեքենայի վրա սեքսով զբաղվող զույգին (լուսանկարներ)Քիմ Քարդաշյանը ցուցադրել է Հայաստանում ստացած նվերները (լուսանկարներ)
Սպիտակցի Հայկոն` «օդերով». կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)Արթուր Վանեցյանը արդեն նոր աշխատանք է գտել. Irakanum.am Ինչպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավտոշարասյունը ուղևորվում Բաղրամյան 26 (տեսանյութ) Ուշադրություն. որքան կկազմեն մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերըՈվ է սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանը (լուսանկարներ)Թաղային հեղինակություն Համբիկ Առաքելյանի սպանության բացառիկ տեսանյութը. Armlur.am Պայմանավորված 100 միլիոն դոլարի փոխարեն Գագիկ Խաչատրյանից ուզել են 300 միլիոնԻնչպես են ձևավորել «Փարավոն»-ը և ովքեր են ներկա Ծառուկյանի դստեր հարսանիքին․ ArmDaily.am (լուսանկարներ)Եթե տղայի հանդեպ հետապնդում իրականացվեց՝ ես իմ ամբողջ ռեսուրսը ծառայեցնելու եմ այս դեպքի միջազգայնացմանը․ Արփինե ՀովհաննիսյանԹուրքական գազանություն. կրակում են ճանապարհով անցնող անզեն մարդկանց վրա (տեսանյութ)