2019-ի հունիսին նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.5 % գնաճ
ՏնտեսությունԱզգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019 թ. հունիս ամսվա ՀՀ-ում սպառողական գների ինդեքսի (ՍԳԻ)՝ գնաճի համապարփակ տվյալների փոփոխությունը 2018 թ. համապատասխան ամսվա նկատմամբ։
2019 թ. հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատությամբ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.5 % գնաճ։
Այսպիսով, սննդամթերքի համար նախորդ տարվա միեւնույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 4.8 %-ով, մասնավորապես հացի գնի աճը կազմել է 5.5 %, միսը՝ 3.1 %, կարտոֆիլինը՝ 74,8 %, թռչնամիսը (հավ, հնդկահավ եւ այլ ընտանի թռչուններ)` 13.7 %, ձուկ, ծովամթերքինը 0.3 %-ով նվազել է, կարագը եւս 1.8 %-ով նվազել է, ձուն՝ 37.6 %-ով աճել։
Ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտային արտադրատեսակների գներն աճել են 4%-ով։ Հագուստի, կոշիկի եւ տրիկոտաժե այլ պարագաների գները գրանցել են 5.2 % աճ։
Առողջապահության ոլորտում արձանագրվել է գների 1.7 % աճ, տրանսպորտի ոլորտում՝ 1.4 % աճ: Կապի, ինչպես նաեւ հանգստի եւ մշակույթի ոլորտներում գները համապատասխանաբար նվազել են 0.6 %-ով եւ 1.6%-ով։
Կրթության ոլորտում սպառողական գների ինդեքսը կազմել է 1.4 %, ռեստորաններ եւ հյուրանոցների ոլորտը 1.6 % եւ տարբեր ապրանքների եւ ծառայությունների մասով՝ 0.2% աճով։
Նշենք, որ ամսական կտրվածքով Հայաստանի Հանրապետությունում սպառողական գների ինդեքսի հաշվարկման համար Երեւան քաղաքում եւ հանրապետության 10 մարզերում սահմանված մեթոդաբանությամբ իրականացնում է սպառողական գների (սակագների) դիտարկում: Սպառողական գների ինդեքսի հաշվարկման համար, ՍԳԻ-ի զամբյուղում ներառված է` 450 ապրանք-ծառայություն (շուրջ 8000 ապրանք (ծառայություն)–ներկայացուցիչ):