00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ողբերբական ավտովթար Կրասնոդարի մարզում. զոհերը ՀՀ քաղաքացիներ են Ֆերնանդո Տորեսն անցկացրեց կարիերայի վերջին հանդիպումըՍորոսականների «նահանջը առանց երգի». ԵՊՀ-ում կրքերը թեժանում ենՔիմ Քարդաշյանի նոր լուսանկարները` Բահամյան կղզիներիցՄխիթարյանն ու թիմակիցները նախապատրաստում են «Լիվերպուլ»-ի դեմ խաղին (տեսանյութ)Սեքսուալ Բելլա Հադիդը` լողազգեստով (լուսանկարներ)Բեքհեմների ընտանեկան հանգիստն Իտալիայում (լուսանկարներ)Արայիկ Հարությունյանը մասնակցում է «Վորլդսքիլզ Կազան 2019» համաժողովին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին «Լոռի»-ն նոր ֆուտբոլիստ ունի

Ինչու՞ ԱՆ-ն չի անդրադարձել նախագծում արտացոլված անաշխատ գումարներ վճարելու միջազգային փորձին. Գոհար Մելոյան

Իրավաբան Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջով անդրադարձել է Արդարադատության նախարարության կողմից օրերս հրապարակված օրենսդրական նախագծի վերաբերյալ վերջինիս կողմից տարածած պարզաբանմանը՝ բարձրացնելով մի շարք հարցադրումներ։

Մելոյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«ՀՀ արդարադատության նախարարությունը /այսուհետ՝ ԱՆ/ հայտարարություն էր տարածել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթի շուրջ ծավալած քննարկումների վերաբերյալ՝ ներկայացնելով նախագծերի լրացուցիչ հիմնավորումներ: 

Հաշվի առնելով, որ ինքս անդրադարձել էի նախագծերի փաթեթի որոշ կարգավորումներին՝ ներկայացնեմ վերոնշյալ հայտարարության վերաբերյալ հարցադրումներս: Այսպես.

1. ԱՆ հայտարարության մեջ ներկայացված փորձը վերաբերում է միայն վաղ կենսաթոշակային տարիքի սահմանմանը կամ վաղ կենսաթոշակի անցնելու պրակտիկային։ Այս դեպքում հարց է ծագում՝ ինչու՞ ԱՆ-ն չի անդրադարձել նաև նախագծում արտացոլված անաշխատ գումարներ վճարելու միջազգային փորձին, թե մեր նոր իրողության մեջ աշխատանքից դուրս գալու տարիքն ուղիղ համեմատական է կենսաթոշակային տարիքին։

2. Արդյո՞ք ԱՆ-ն որևէ տարբերություն չի նկատում միջազգային փորձում առկա կենսաթոշակային տարիքի վրա հասնելու կամ վաղ կենսաթոշակի անցնելու հիմքով սոցիալական երաշխիքների տրամադրման, և նախագծով կարգավորված՝ մինչկենսաթոշակային տարիքի լրանալը աշխատանքից հեռացած դատավորների համար սոցիալական երաշխիքների նախատեսման միջև։ Արդյո՞ք երկրորդ դեպքում՝ դատավորների անկախության սկզբունքի մասը կազմող սոցիալական երաշխիքները հետագայում նույնքան ամուր և կայուն կարող են լինել, որքան առաջինի դեպքում է։

3. Արդյո՞ք տնտեսապես շատ ավելի կայուն վիճակում գտնվող երկրների կողմից ֆինանսական նման բեռի ստանձնման օրինակներն /դատավորների համար վաղ տարիքից կենսաթոշակի սահմանումը/ ընդունելի է շատ ավելի խոցելի տնտեսություն ունեցող Հայաստանի Հանրապետության համար: Արդյո՞ք օրենքին համապատասխան տրվել են կարգավորման ազդեցության գնատականները:

4. Նշվում է արդարադատության համակարգը կործանման վերահաս վտանգից փրկելու համար գործուղված նախագծի նպատակը՝ «կյանքի կոչել սահմանադրական փոփոխություններով ամրագրված սահմանադրական դատարանի մոդելը»։ Սա նման է սահմանադրին/ժողովրդին անհույս մոլորությունից հանելու փորձի՝ վերաշարադրելով նրա կամքը, որն, ըստ երևույթին, թյուրիմացաբար «սխալ էր ձևակերպվել»: Ինստիտուցիոնալ հիշողությունն այնպիսի անհրաժեշտ գործիք է, որ նմանաբնույթ իրավիճակներում հստակեցնում է, որ սահմանադիրը որոշել էր հարգել դատավորների անկախության սկզբունքը՝ չնախատեսելով հեռանալու դիմաց նույնիսկ փոքրիկ խրախուսում, և ըստ կարգավորումների տրամաբանության՝ նշված մոդելը կյանքի էր կոչվելու աստիճանաբար՝ առկա կարգավորումների շրջանակներում, ՍԴ դատավորների պաշտոնից հեռանալու համատեքստում: 
Բացի այդ, «սահմանադրի կամքի իրացումը», եթե հիրավի դա է նախագծերի նպատակը, արժեր ապահովել նաև մյուս մարմինների դեպքում, որոնց կազմավորման մոդելի համար նախատեսված էր էվոլյուցիոն ճանապարհ, այլապես՝ սա կարող է դիտարկվել որպես ՍԴ դատավորների նկատմամբ խտրականություն։ 
Հետևաբար՝ արդյո՞ք անշահախնդիր է ՍԴ դատավորներին ուղղված կամավոր «խրախուսանքից» օգտվելու թեզը:

5․ Արդյո՞ք ներկայացվածը դատաիրավական բարեփոխումների լավագույն փորձն է։ Արդյո՞ք իրականացվել է համապարփակ ուսումնասիրություն համապատասխան երկրներում նույնաբնույթ կարգավորումների իմպլեմենտացիայի, դրանց դրական և/կամ բացասական հետևանքների, դրանց վերաբերյալ միջազգային կառույցների արձագանքի վերաբերյալ։

6. Արդյո՞ք ԱՆ հայտարարությամբ ներկայացված դատավորների վաղ տարիքից կենսաթոշակի անցնելու վերաբերյալ միջազգային փորձն ունի աղերս ԱՆ-ի կողմից ներկայացած ՍԴ-ի հետ կապված կարգավորումներին. կարծում եմ՝ ոչ:

Ամփոփելով նշեմ, որ համակարծիք եմ՝ վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորությունը որպես դատավորի սոցիալական երաշխիք գնահատելու հետ, ինչին դիմել են մի շարք առաջադեմ երկրներ, սակայն, ոչ ներկայացված նախագծերի փաթեթի համատեքստում, որն անգամ դեռևս չլինելով ընդունված օրենք՝ ընդամենը եռամսյա ժամկետ է սահմանում ՍԴ դատավորների համար այդ հնարավորությունից օգտվելու: Այս կարգավորման համատեքստում արդեն գործ ունենք ոչ թե սոցիալական երաշխիքի, այլ՝ ՍԴ դատավորներին ուղղված այլընտրանքի հետ: 

Հ. գ. Անշուշտ, դրական շարժ է Սահմանադրական դատարանի «դատավոր-անդամ» աշխարհին ոչ վաղ անցյալում անհայտ, իսկ հետագայում աշխարհացունց իրավամեկնաբանողական «հնարքի» արհամարհումը, և այլ իրավական համակարգերից ինչ որ չափով առնչելի կարգավորումների առաջարկումը։

Լրահոս
24 Օգոս
Ամերիկուհին երկու բերան ունեցող իշխան է որսացել (լուսանկարներ) Կարող էի չէ՞ ես մի 10 սմ ավելի հասակով լինեի. Նազենի Հովհաննիսյանը` լողազգեստով (լուսանկար)ԱՄՆ-ում մարզաշապիկներ են թողարկում ամերիկյան Գրենլանդիայով 1915թ․ Թալեաթ փաշային աջակցող հայեր կային։ Ցավոք, այսօր ևս կան. Կարո Փայլանը՝ Մարգար Եսայանին Արմավիրի մարզի 2 գյուղում ապօրինի թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)Ողբերբական ավտովթար Կրասնոդարի մարզում. զոհերը ՀՀ քաղաքացիներ են Որտեղ, ինչպես և ինչու են Դոն Պիպոյին «փռել ասֆալտին». մանրամասներՎաղարշակ Հարությունյանը կրկին գեներալ-լեյտենանտ է. Նիկոլ Փաշինյան Մենակ ի՞նձ են նեղացնում անոտ ու անձեռ երեխաների մասին հարցերը. Զարուհի Բաթոյան15-ամյա ռուս ջրային պոլոիստը հանկարծամահ է եղել Բուլղարիայում Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքի եզրակացությունն ուղարկեցինք նախարարին. Գոգյան Այստեղ է թաղված շան գլուխը. Հայկ Մարտիրոսյան Հնդկաստանում տղամարդը բաժանվել է կնոջից ծամոնի պատճառովThe Rolling Stones-ն իր անունով ժայռ կունենա Մարսի վրա Բալահովիտում ակումբի տնօրենը գարեջրի կոտրած շշով հարվածել է 36-ամյա մի տղամարդուՀրդեհ Շաքի գյուղում. այրվել է մոտ 20 հա անասնակեր Ազգային ժողովից 22 համակարգիչ է անհետացել «Զվարթնոց»-ի ճանապարհին Mitsubishi-ն բախվել է ծառին և տապալել այն․ կա վիրավոր Lուրեր են տարածվել, թե 3D հոլովակը պատրաստվել է «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից. ՔԿ-ն պարզաբանում էԴեմի Ռոուզը` լողազգեստով (լուսանկար)Ձեր դեմքը ծանոթ է. Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում հանդիպեց դստեր ընկերուհուն (տեսանյութ) Էկոնոմիկայի նախարարությունը «Սպայկա»-ի բեռնատարների հարցով կապի մեջ է Վերին Լարսի անցակետի հետ Ամազոնի անտառների այս կատաստրոֆիկ հրդեհների հետևանքը զգալու է ողջ երկրագունդը. Գագիկ ՍուրենյանԳյումրիում պարգևատրվել են բանակից զորացրված զինծառայողները Պատարայի ջրամբարի կառուցման ծրագիրը կներառվի 2020թ. պետական բյուջեի ծախսային մասում. Արայիկ ՀարությունյանԵրևանում և որոշ մարզերում ևս 4 ժամ ջուր չի լինիՄահացել Է մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Դևիդ Քոխը Սոցապ նախարարության պարզաբանումը 100 երեխայի հաշմանդամության կարգավիճակից զրկելու լուրերի մասին Փամբակցին մետաղյա դետալով հարվածել է 48-ամյա վանաձորցու գլխին. վերջինս մահացել է (տեսանյութ)Հայուհին արագացված կարգով ԱՄՆ-ի քաղաքացիություն է ստացել ծննդաբերական կծկումների պատճառով «Սպայկա»-ի բեռնատարները 2 օր է` անորոշ վիճակով կանգնած են Վերին Լարսի անցակետում. հայտարարություն Ֆերնանդո Տորեսն անցկացրեց կարիերայի վերջին հանդիպումըԽոսրովի անտառի հարակից Մեղրասար կոչվող տարածքում հրդեհ է բռնկվել. Գարիկ Սարգսյանն ահազանգում է Սորոսականների «նահանջը առանց երգի». ԵՊՀ-ում կրքերը թեժանում ենՄարդիկ գիտեն և վստահ են, որ ես ոչ մի միլիմետր չեմ շեղվի ճշմարտությունից․ Նիկոլ Փաշինյան Կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների աշխատանքային խմբի նիստըՔիմ Քարդաշյանի նոր լուսանկարները` Բահամյան կղզիներիցՀուսանք՝ Ջերմուկում հանքի շահագործմանը դեմ արտահայտված մեր քաղաքացիները չեն հրավիրվի ԱԱԾ. Բեքարյան Մխիթարյանն ու թիմակիցները նախապատրաստում են «Լիվերպուլ»-ի դեմ խաղին (տեսանյութ)600 նոր աղբաման երեկ երեկոյան հասավ Երևան․ Հակոբ Կարապետյան Սեքսուալ Բելլա Հադիդը` լողազգեստով (լուսանկարներ)ՔԿ-ն հրապարակել է Ամուլսարի գործի շրջանակներում ամբողջ գործընթացի վերաբերյալ ամփոփ տեղեկանք Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Հարությունյանը Բեքհեմների ընտանեկան հանգիստն Իտալիայում (լուսանկարներ)Դավթաշենում ռեստորանի աշխատակցը դանակահարել է 3 անձի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզի Հերմոն գյուղում այրվում է անտառածածկ տարածք Արայիկ Հարությունյանը մասնակցում է «Վորլդսքիլզ Կազան 2019» համաժողովին 3D հոլովակ՝ Լիդիանի կողմից ստանձնած՝ Ամուլսարում մեղմման և լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ Էրեկվանից էլի սկսել են զանգել արտասահմանյան համարներից մարդկանց. Սամվել Մարտիրոսյան «Արմավիր» ՔԿՀ–ում հայտնաբերվել է կնոջ և աներորդու սպանությունների մեջ մեղադրվող տղամարդու դին
Ամենադիտված
Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)Մերկ աղջիկը Ferrari-ի տանիքին անցել է Իբիցայի փողոցներով (տեսանյութ) «70%-ից ավել ձայն ենք տվել, որ սենց ցինիկ ձևով պահեն իրանց». թեժ քննարկում Գեորգիսյանի կնոջ և Ալեն Սիմոնյանի միջև «Ռուս Քարդաշյանը»` նոր կրակոտ ֆոտոշարքում Մակրոնը ցավեցրել է կնոջ ձեռքը լրագրողների աչքի առաջ (տեսանյութ)ԱՄՆ-ում կայծակը հարվածում է տղամարդուն. տեսախցիկը պահը ֆիքսել էՄոդել Անիտա Հարությունյանին ծանր վիճակով Դուբայից տեղափոխել են ՀՀ-ի հիվանդանոցներից մեկը36 ժամ ջուր չի լինելու Երևանում և մարզերում Սերժ Սարգսյանի առանձնատո՞ւնն է կառուցվում. Մոնումենտում ակտիվ շինարարություն է (տեսանյութ) Զարհուրելի սպանություն Պուշկինո գյուղում․ դանակի բազմաթիվ հարվածներից հետո դին այրել են․ կասկածյալը 20 տարեկան է
Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըՄահացել է «Միսս Եվրոպա-2014»-ը (լուսանկարներ) Իրականում Փաշինյանը Սևան ավտոշարասյունո՞վ է գնացել (տեսանյութ)Կինը, ում կուլ էր տվել հսկայական օձը, ողջ է մնացել (տեսանյութ) Սև ծովում խեղդվել են աշխարհի չեմպիոնն ու փոխչեմպիոնըԶապորոժիեում սպանել են «Յապոնչիկի» իրավահաջորդին (տեսանյութ) Ինչպես է Արարատ Միրզոյանը տոնում Վարդավառը (լուսանկարներ)«Հերիք էլավ». Սասուն Միքայելյանը Փաշինյանի ներկայությամբ հունից դուրս եկավ (տեսանյութ)Սամվել Կարապետյանը՝ Իգոր Կրուտոյի տարեդարձին (լուսանկարներ)Ջենիֆեր Լոպեսի հագուստը բացվել է Մոսկվայում համերգի ժամանակ (տեսանյութ)
Ով և ինչպես է սպանում «օրենքով գող» Անդիկին. կադրեր՝ տարբեր ռակուրսներից«Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. բացառիկ տեսանյութ Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել (լուսանկարներ)Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած Սկանդալային տեսանյութ. Հայկ Սարգսյանը աղջիկների է էքսկուրսիա տարել ՀՀ նախագահի նստավայր (տեսանյութեր)Երկրում դժբախտ պատահար է տեղի ունեցել, իսկ Արսեն Թորոսյանը ռեստորանում «քեֆ է քաշում» (լուսանկար) Ինչ տեսքով ԱԺ-ում առաջին անգամ ելույթ ունեցավ իմքայլական պատգամավորը (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը, նշանադրվել է (լուսանկար)Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըԳլենդելից հայ զույգի երեխային այլ կին է կրել ու ծնել բժիշկների սխալի պատճառով (տեսանյութ)