00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Արսենալ»-ը շնորհավորել է ՀայաստանինԱռաջիկայում կլինեն կոռուպցիոն գործերով նորություններ. Սասուն Խաչատրյան Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյանի ուղերձըՓարիզի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին բաճկոնների» ակցիայի մասնակիցների նկատմամբՏիգրան Սարգսյանը Ղարաբաղյան շարժման տարիների լուսանկար է հրապարակել Անկախության շնորհիվ մենք նշանակալի առաջընթաց ենք արձանագրել նաև իրավունքի ոլորտում. Հրայր ԹովմասյանԺամանակն է տուն գալու. Արմեն Սարգսյանը կոչ արեց բոլոր հայերին վերադառնալ հայրենիք Հայաստանը լինելու է բարեկեցիկ երկիր. Նիկոլ Փաշինյան Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Տրենաժոր էի գնում». Փաշինյանը և Սարգսյանը Եռաբլուրուրում խոսում են դիետայի և չաղանալու մասին

Այսօրվա իշխանությունն իր էության մեջ նույնն է՝ իր գործելաոճով ու պատասխանատվությամբ. Արթուր Գրիգորյան

Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ամուլսարի վերաբերյալ ընդունված որոշման մասին ես գիտեի դեռ 8 ամիս առաջ, երբ դեռ բնապահպանական տեսչության ղեկավարն էի: Այս ողջ ընթացքում ամենամոտ մարդկանց ներկայացնում էի փաստեր ու բացատրում, որ ներկայիս իշխանության անտրամաբանական գործողությունների միակ մեկանաբանությունն այն է, որ նրանք պահում են կոռումպացված համակարգը՝ իր բոլոր ստվերային մեխանիզմներով: Ինչո՞ւ, որովհետև այսօրվա իշխանությունն իր էության մեջ նույնն է՝ իր գործելաոճով ու պատասխանատվությամբ, այլապես ինչո՞ւ պետք է նորերն իրենց վրա վերցնեն հների արածների պատասխանատվությունը: Դա հնարավոր է այն դեպքում միայն, երբ դու նույն մարդն ես՝ նույն սուբյեկտի այլափոխությունը: Ներկայացրեք խնդրեմ այլ տրամաբանություն: Ամուլսարի հարցով այն աստիճանի արգումենտ չունեն, որ որպես փաստարկ ասում են՝ բա մյուս հանքերի դեմ ինչո՞ւ չեք պայքարում: Ուզում եք ասել՝ մյուսնե՞րն էլ են անօրինական աշխատում, բա դուք ինչո՞ւ եք անգործություն ցուցաբերում: Քաջարանի ստուգման արդյունքների մասին սկսե՞մ խոսել...

Մինչև հիմա կոռեկտ չեմ համարել կառավարության աշխատելաոճի վերաբերյալ նուրբ մանրամասներ ներկայացնել՝ ի վերջո միասին ճամփա անցած մարդկանցից շատ-շատերը իշխանական ճամբարում էին, բայց այսօր կառուցված բարիկադից ու այս օրերի ցածրաճաշակ ստախոսություններից հետո էլ իմաստ չունի նրբանկատություն անել, պետք է իշխանության ճամբարում գտնվող մարդկանց առջև հստակ ընտրություն կատարելու եզրագիծը քաշել, քանի որ նրանց գործոնն օգտագործվում է իշխանության ներսում բանավեճի: Իմիտացիա ստեղծելու համար, այն դեպքում, երբ վաղուց արդեն անելիքը որոշված է:

Նշանակմանս օրվանից սկսած Ավինյանի գրասենյակը լծված է եղել իմ ձեռքերով Ամուլսարի ճամփաները բացելու գործին, իսկ երբ չստացվեց, սկսեցին լոբբինգ անել, որ ես ուժը կորցրած ճանաչեմ տեսչության ընդունած ստուգման ակտը: Չգիտեմ՝ վարչապետ Փաշինյանի հետ ո՞ր մասն էր համաձայնեցված, բայց կատարողներն են Ավինյան-Աղաջանյան զույգը՝ իրենց տեղակալ-օգնականներով: Անգամ Լիդիանի ղեկավարության հետ մի հանդիպման ժամանակ ընկերության ներկայացուցիչներն ինձ ուղիղ տեքստով ասացին՝ 
- Մեզ ասել էին, որ դուք գնալու եք Ամուլսար տանող ճանապարհները բացեք:
-Ո՞վ էր ձեզ այդպիսի բան ասել: 
-Կառավարությունից...

Հիմա երկու բովանդակային դիտարկում անեմ՝ գործընթացի տրամաբանությունը հասկանալու համար: Որպեսզի պարզ դառնա, թե ինչ հրեշավոր ստի հետ գործ ունենք ասեմ, որ այս լիբանանյան փորձաքննություն կոչվածը բացարձակ ֆիկցիա էր: Նույնպիսի ֆիկցիա է նաև արբիտրաժային վախերը որպես փաստ ներկայացնելը:

1. Հիշում եք՝ երբ Փաշինյանն իմացավ, որ Ամուլսարի շահագործման թույլտվությունը տրամադրվել է բացառապես ընկերության իրականացրած հետազոտությունների վրա, ուղիղ տեքստով ասաց՝ ես չեմ կարող փակ աչքերով թույլտվություն տրամադրել, մենք պետք է հրավիրենք աշխարհի լավագույն մասնագետներին, թող մեզ համար հետազոտություն իրականացնեն, որպեսզի մենք ունենանք մեր հավաստի տվյալները, ոչ թե ընկերության տված տեղեկատվությունը: Դա նշանակում էր իրականացնել այն նույն աշխատանքը, որն իրականացրել են ընկերության մասնագետները՝ դաշտային հետազոտություններ, փորձանմուշների ուսումնասիրություններ և այլն: Արդյունքում իրականացվեց ընկերության տրամադրած փաստաթղթերի գրասենյակային ուսումնասիրություն: Սա ի՞նչ էր: Մենք ունեցա՞նք հավաստի տվյալներ, ասենք՝ այդ տարածքի ստորգետնյա ջրերի կամ կենսաբազմազանության վերաբերյալ: Ո՛չ, չունեցանք: Այս գործողությունը, որի համար վճարել ենք, փորձաքննություն չէր այն իմաստով, որի մասին հայտարարել էր Փաշինյանը:

2. Որպես անվիճելի ճշմարտություն՝ շատ ինքնավստահ կերպով ներկայացնում են անհեթեթ մի այլընտրանք՝ հանքը շահագործվի՞, թե՞ արբիտրաժի արդյունքում 700 միլիոն դոլար վճարենք: Հարց՝ էդ ովքե՞ր են այդ հաշվարկն արել ու ի՞նչ իրավական հիմքերի վրա են եկել հետևության, որ արբիտրաժ է լինելու, այդտեղ պետությունը պարտվելու է և կոնկրետ այդքան գումար վճարելու է: Ինձ ասացեք անուններ, որոնք կանգնած են այդ հաշվարկի հետևում: Ցույց տվեք նաև այն փաստաթղթերը, որոնք հիմք են տվել այդ հաշվարկն անելու համար: Ստում են դա ասողները՝ պարզունակ ու անճաշակ:

Կհարցնեք՝ իսկ ինչու՞ են այդպես վարվում: Կոռուպցիա, սովորական կոռուպցիա: Կարծում եմ այլևս իմաստ չունի քննարկել այս կառավարության գործողություններն ու դրանց տրամաբանությունը, փորձել ինչ-որ խորքային իմաստ գտնել դրանցում: Ինձ համար միակ իմաստավորված քննարկման առարկան կարող է լինել հզոր գաղափարախոսությամբ քաղաքական գործընթացի շուրջ»:

Լրահոս
21 Սեպ
«Արսենալ»-ը շնորհավորել է ՀայաստանինԱռաջիկայում կլինեն կոռուպցիոն գործերով նորություններ. Սասուն Խաչատրյան Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյանի ուղերձըՓարիզի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին բաճկոնների» ակցիայի մասնակիցների նկատմամբՏիգրան Սարգսյանը Ղարաբաղյան շարժման տարիների լուսանկար է հրապարակել Հայաստան է ժամանել Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետըԱնկախության շնորհիվ մենք նշանակալի առաջընթաց ենք արձանագրել նաև իրավունքի ոլորտում. Հրայր ԹովմասյանԺամանակն է տուն գալու. Արմեն Սարգսյանը կոչ արեց բոլոր հայերին վերադառնալ հայրենիք Հայաստանը լինելու է բարեկեցիկ երկիր. Նիկոլ Փաշինյան Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Տրենաժոր էի գնում». Փաշինյանը և Սարգսյանը Եռաբլուրուրում խոսում են դիետայի և չաղանալու մասինՇնորհավոր տոնդ, Հայաստան. Արթուր ՎանեցյանՀայ ժողովուրդն իր անկախությանը գնաց հիմնարար, ավելի ամուր ճանապարհով՝ հանրաքվեով. Արամ Մանուկյան Սինգապուրի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան Թբիլիսիի հեռուսատաշտարակը լուսավորվել է Հայոց եռագույնով ԱՄՆ-ն ողջունում է ժողովրդավարական բարեփոխումներին միտված ՀՀ կառավարության հանձնառությունը. Թրամփ Մենք կկարողանանք էլ ավելի ամրապնդել երկկողմ համագործակցությունը. Պուտինը շնորհավորել է ՓաշինյանինՈւզում եմ հավատալ, որ երկիրն իր մեջ ուժ կգտնի դիմակայելու վերահաս վտանգին. Քոչարյանի շնորհավորական ուղերձըԽոնարհվում եմ մեր անկախությունը նվաճած ու սահմաններն ամուր պահող հերոսների առջև. Արման ՎարդանյանԱյո՛, մենք ունենք 101 տարեկան Հայաստանի Հանրապետություն. Վիտալի ԲալասանյանՀայաստանը վստահորեն քայլում է պետականության ամրապնդման ճանապարհով. Ալեքսանդր ԼուկաշենկոԱնգամ փոքր կասկած թող չլինի, որ մեղավորներն իրենց պատիժը կստանան. Դավիթ Տոնոյանը՝ փոխգնդապետին ծեծելու դեպքի մասինԳյումրիում մեկնարկել է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ Սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է. Սերժ ՍարգսյանԱԱԾ նոր բացահայտումը Պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից, որոնք մեր երկիրը աղետալի ցնցումների են տանում. Սեյրան ՕհանյանԱրարատ Միրզոյանը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնի առթիվ Հյուսիսային պողոտայում Արթուր Աբրահամը վթարի է ենթարկվել. կա վիրավոր (լուսանկարներ)Շնորհավորում եմ համայն աշխարհասփյուռ հայությանն այս կարևոր հոբելյանի առթիվ. Գագիկ ԾառուկյանՆոր Հայաստանի համար յուրաքանչյուրս պետք է աշխատենք, արարենք հանուն մեր երկրի. Աննա ՀակոբյանՕրվա խորհուրդը«Ես չեմ ասում՝ ինչ գրվում է մամուլում, սուտ է». Արարատ Միրզոյանը՝ «Իմ քայլում» իրավիճակի մասին «Ժամանակ». Ովքեր են նրանք. Լուրջ հովանավորներ, որոնք օգնել են խուսափել քրեական հետապնդումից «Ժողովուրդ». Պուտինը կգա Հայաստան Անկախության տոնի կապակցությամբ ՀՀ զինված ուժերում տոնական և միջոցառումներով հագեցած օր է սպասվում «Փաստ». Փաշինյանի նոր օրակարգը. Նա մտադիր է արևմտյան արժեքներով կուսակցություն ստեղծել՝ որպես այլընտրանք Յուրաքանչյուր հայի պարտքն է՝ անել հնարավորը հայոց անկախ պետականության ամրապնդման համար.Բակո Սահակյան «168 ժամ». «20-րդ դարից 21-րդ դար մտնելու» համար Երևանի քաղաքապետարանը ծախսել է 31 մլն դրամ Հայրենիքը մարդիկ են, որոնք մեր կողքին ապրում և արարում են. Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը «Ժողովուրդ». Գլխավոր դատախազի զարմիկը՝ մեղադրյալի աթոռին․ ինչպես է ընկել ԱԱԾ «թակարդը» «Ժամանակ». «Օրենքով գող» լինելը կդիտվի հանցագործություն և կպատժվի մինչև 10 տարի ազատազրկմամբ. մանրամասներ Շնորհավոր Ձեր տոնը, Անկախության Ազատամարտիկնե՛ր․ Փաշինյան «168 ժամ. «Սա ահաբեկչական հարված է… Արցախում կպայթի իրավիճակը» «Ժամանակ». Փաշինյանը սպասում է. նա չի կարող ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնում նշանակել այն անձանց, ում ցանկանում է «Փաստ». Ովքե՞ր են Հրայր Թովմասյանի հարցով փաստաթղթի հեղինակները. նրանք երկուսն են «Հրապարակ». Ասել են, որ մանդատը վայր դնի. Փաշինյանն իր մոտ է հրավիրել պատգամավորին «Կվախեցնի երեխաներին». Հաշմանդամություն ունեցող աղջնակին հրաժարվում են ընդունել մանկապարտեզՎլադիկավկազում խանդոտ տղամարդը դանակահարել է նախկին կնոջը (տեսանյութ) Google-ը «դուդլ»-ով շնորհավորել է ՀՀ Անկախության 28-ամյակը Քիմ Քարդաշյանը ցուցադրել է հիվանդությունից տուժած դեմքը
Ամենադիտված
Ուշադրություն. որքան կկազմեն մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերըԹաղային հեղինակություն Համբիկ Առաքելյանի սպանության բացառիկ տեսանյութը. Armlur.am Պայմանավորված 100 միլիոն դոլարի փոխարեն Գագիկ Խաչատրյանից ուզել են 300 միլիոնԻնչպես են ձևավորել «Փարավոն»-ը և ովքեր են ներկա Ծառուկյանի դստեր հարսանիքին․ ArmDaily.am (լուսանկարներ)Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)«Այսօր էս մարդուն գործից հանել են․ ամո´թ ձեզ»․ Արմեն ԳրիգորյանՇենգավիթում կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն էՄահացած ծննդկանն առաջնեկին էր լույս աշխարհ բերում (լուսանկարներ)«Մայրի´կ, ես կմահանա՞մ»․ ինչո՞ւ են թուրք բժիշկները կտրել 16-ամյա ռուս աղջկա օրգանները (տեսանյութ)Արթուր Վանեցյանը արդեն նոր աշխատանք է գտել. Irakanum.am
Ուշադրություն. որքան կկազմեն մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերըԱդրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըԹաղային հեղինակություն Համբիկ Առաքելյանի սպանության բացառիկ տեսանյութը. Armlur.am Պայմանավորված 100 միլիոն դոլարի փոխարեն Գագիկ Խաչատրյանից ուզել են 300 միլիոնԻնչպես են ձևավորել «Փարավոն»-ը և ովքեր են ներկա Ծառուկյանի դստեր հարսանիքին․ ArmDaily.am (լուսանկարներ)Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)«Այսօր էս մարդուն գործից հանել են․ ամո´թ ձեզ»․ Արմեն ԳրիգորյանՄահացել է «Միսս Եվրոպա-2014»-ը (լուսանկարներ) Շենգավիթում կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն էԻրականում Փաշինյանը Սևան ավտոշարասյունո՞վ է գնացել (տեսանյութ)