Հետախուզվում է Տարոն Ավետիսյանը Ովքեր են ներկայացնելու ՀՀ-ն աշխարհի գավաթում Կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ընդլայնված կազմով հանդիպումը Գերմանիան 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ կտրամադրի, գումարը կուղղվի մասնավոր հատվածին. համաձայնագիրն ԱԺ-ում է Ուկրաինայում հակամարտությունը չի ավարտվի 2024 թվականին և կարող է տարածվել տարածաշրջանում. Թուրքիայի ԱԳՆ Պետք է ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետը հանդիպում է այդ հատվածներում ապրող մարդկանց հետ Մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ․ Նիկոլ Փաշինյան ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս Ստոլտենբերգ ՔԿ հերթական քննչական բաժինը վերանորոգված վարչական տարածք ունի․ բացմանը մասնակցել է Քյարամյանը ՀՀ նախագահը շնորհավորել է Պուտինին 

Զոհրաբ Մնացականյանը դասախոսությամբ է հանդես եկել Լատվիայի համալսարանում

Քաղաքական

Պաշտոնական այցով Ռիգայում գտնվող ԱԳ նախարար Մնացականյանն այցելել է Լատվիայի համալսարան, որտեղ դասախոսությամբ է հանդես եկել միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ֆակուլտետի ուսանողների համար՝ հանգամանալից ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները և գերակայությունները, տարածաշրջանային և միջազգային գործընթացների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները: Զոհրաբ Մնացականյանն անդրադարձ է կատարել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ ներկայացնելով վերջինիս բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները։

«Անդրադառնալով հայ և լատվիացի ժողովուրդների ընդհանուր արժեքներին և սկզբունքներին՝ նախարար Մնացականյանը նշեց. «Աշխարհի քարտեզի վրա մենք մեծ տեղ չենք զբաղեցնում, բայց գիտակցում ենք ինքնիշխանության արժեքը: Ինքնիշխանությունը շատ կարևոր գործիք է՝ պաշտպանելու, պահպանելու, զարգացնելու մեր ազգերը, մեր ժողովուրդները և մեր ինքնությունը: Այսպես է այն ընկալվում Հայաստանում: Ես ներկայացնում եմ մի պետություն, որը շատ վստահ է իր ինքնության հարցում: Դուք կարող եք գտնել մեր մասին հիշատակումներ Հին Հռոմի քարտեզներում, ինչպես նաև շատ այլ պատմական քարտեզներում: Մենք ունեցել ենք թագավորություններ, մենք պատերազմել  ենք շատերի դեմ, բայց նաև բարեկամացել ենք շատերի հետ։ Նվաճել ենք, բայց նաև կորցրել ենք մեր պետականությունը, եղել ենք տարբեր այլ կայսրությունների մաս, բայց երբեք չենք կորցրել մեր ինքնությունը: Մեր ինքնության ինստիտուտներն են մեր լեզուն, մեր այբուբենը, մեր քաղաքակրթական ժառանգությունը, մեր մշակույթը»:

Նախարարն իր խոսքում նշեց, որ հայ ժողովուրդը, ունենալով պատմական հարուստ փորձ, հնագույն ժամանակներից ի վեր, իր խորը և ազդեցիկ հետքն է թողել աշխարհի քաղաքական քարտեզի տարբեր կետերում՝ Գոայից մինչև Բեյրութ, Երուսաղեմից մինչև Ռոտերդամ:

Նախարարն ուսանողների ուշադրությանը ներկայացրեց միջազգային ասպարեզում ցեղասպանությունների և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման օրակարգի հաստատման և ամրապնդման գործում Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը: «Մենք ցեղասպանություն վերապրած ժողովուրդ ենք: Թուրքիայի կառավարությունը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, ժխտում է այն: Ես ներկայացնում եմ մի ժողովուրդ, որն ապրում է մերժված արդարության խոր վերքով: Մենք գիտենք անպատժելիության ցավը, ժխտման ցավը: 

Մենք՝ որպես պետություն, շատ ուժեղ քայլեր ենք ձեռնարկում զանգվածային վայրագությունների կանխարգելման ուղղությամբ, կանխարգելման միջազգային գործողությունների ուղղությամբ: Այս գործընթացում մենք շատ վստահելի գործընկերներ ունենք, ներառյալ Լատվիան: Մենք շատ հպարտ ենք, որ ունենք ամուր համագործակցություն աշխարհում՝ հավաքական կերպով միավորելու ուժերը և պայքարելու անպատժելիության, զանգվածային վայրագությունների, ցեղասպանության դեմ»: 

Եզրափակելով իր խոսքը՝ Զոհրաբ Մնացականյանը գոհունակությամբ արձանագրել է, որ չնայած պատմական դժվարին անցյալին՝ հայ ժողովուրդը ոտքի է կանգնել՝ կառուցելու մի պետություն, որի հիմքում ընկած են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության սկզբունքները. «Մեր պետությունը զարգացնելու համար մենք ոչնչի առջև կանգ չենք առել, և շարունակաբար զարգացրել ենք մեր պետությունն այն նույն արժեքներով և սկզբունքներով, ինչ Եվրոպայի մյուս ժողովուրդները, Լատվիայի ժողովուրդը. ժողովրդավարության, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների արժեքներն են ընկած մեր պետության հիմքում»»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Շինարարական աշխատանքներ են ընթանում Օձունի խաչմերուկում Հետախուզվում է Տարոն Ավետիսյանը ԵՄ դիտորդները ՀՀ-ում են, բայց Տավուշում սպառնում են նոր պատերազմով և նոր օկուպացիայով. Մանուկյան Փլուզում Ճամբարակ քաղաքումԱռատ ձյան պատճառով Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի ենՈվքեր են ներկայացնելու ՀՀ-ն աշխարհի գավաթումԿառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ընդլայնված կազմով հանդիպումըՀՀ կենտրոնական բանկը պարզաբանումներ է տարածել «Միր» քարտերի շրջանառության վերաբերյալ Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ2024 թ. փետրվարին 431 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀՀ օրենքի պահանջների խախտում Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում ամփոփվել են 2023 թվականի աշխատանքները Գերմանիան 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ կտրամադրի, գումարը կուղղվի մասնավոր հատվածին. համաձայնագիրն ԱԺ-ում էՈւկրաինայում հակամարտությունը չի ավարտվի 2024 թվականին և կարող է տարածվել տարածաշրջանում. Թուրքիայի ԱԳՆԳողությունը կատարել էր 28-ամյա համագյուղացինՄարտի 21-ին մոտենում է հաջորդ ցիկլոնըՓաստացի, այսօր Հայաստանին և հայ ժողովրդին պատերազմով սպառնում են երկու հոգի՝ Ալիևը և Փաշինյանը. ՀայրապետյանՊետք է ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետը հանդիպում է այդ հատվածներում ապրող մարդկանց հետՆշվել է աշխարհի ամենակեղտոտ օդ ունեցող մայրաքաղաքը Մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ․ Նիկոլ Փաշինյան33-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր կնոջըՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս ՍտոլտենբերգԻնչպես կանխարգելել երիկամի քաղցկեղը․ ԱՆ խորհուրդներըՔԿ հերթական քննչական բաժինը վերանորոգված վարչական տարածք ունի․ բացմանը մասնակցել է ՔյարամյանըԻսպանական ակումբներից մեկը հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններովՔննարկվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը ՀՀ նախագահը շնորհավորել է ՊուտինինՉինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա՝ բանակցելու. PoliticoԿատարի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղարԱկնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. ՓաշինյանԻնչու՞ Բաքուն Տավուշի գյուղերի հարցը 15 տարի առաջ չէր ներկայացնում, գիտի` ինչ իշխանություն է իր առջև Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներումԱմոթ է՝ ունենք խոնարհված եկեղեցիներ ու ավերված բերդեր, այս 34 տարիներին քանի՞սն ենք վերականգնելՎարչապետ Փաշինյանը եւ Յենս Ստոլտենբերգը հանդես են գալիս հայտարարություններով Գորիս-Կապանի հանձնումից հետո Սյունիքի խոցելիությունը մեծացավ, նույնը կլինի Տավուշում«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնիցՌուսաստանը կանգ չի առնի, հաջորդը մենք կլինենք. ՄիշելՀՀ ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ Պետական տուրք կսահմանվի ավիացիոն ոլորտի որոշ ծառայությունների համար Խոսքը հայկական գյուղերին չի վերաբերվում. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցըՏավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. ԹաթոյանԶախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «պատերազմ սկսվելու» հավանականության մասինՄարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Որտեղի՞ց լինի ՀՀ, երբ երկրին դավաճանածը գյուղացուն համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները մարտի 19-ինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 18-ից մարտի 19-ըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձըՂազարավանի միանձնուհիներն այցելել են Արցախից բռնի տեղահանված ընտանիքին
Ամենադիտված