Դրամաշնորհ՝ անհատ ստեղծագործողների համար (տեսանյութ) Աննա Հակոբյանի նոր ֆոտոշարքը Ջերմաջուրում «Չի կարող լինել որևէ արտոնյալ». նախարարը դժգոհ է «Դիլիջան» ազգային պարկի աշխատանքներից «Լիդիանի» պահնորդների հագուստը նման է ադրբեջանական հատուկ ջոկատայինների համազգեստին. ակտիվիստ Ընտանիքիս հետ գտնվում եմ Մոսկվայում. Արամեն անդրադարձել է արտագաղթելու մասին լուրին «Խուստուփի պես հպարտ և դուխով»․ Փաշինյանը՝ Կապանի բնակիչներին Բերման է ենթարկվել Արտյոմ Կանևսկոյը «Բարսելոնան» 1946 թվականից ի վեր առաջին անգամ մեկ խաղում իր դարպասին ընդունեց 8 գոլ Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրությունը Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Անկախության օրվա առթիվ 

Շատ ուրախ եմ, որ համագործակցության սկիզբ է դրվում իմ գլխավորած հիմնադրամների և Էմիրությունների միջև. Աննա Հակոբյան

Հասարակություն

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և  ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 7-ին հյուրընկալել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամմադ ԱլԶաաբիին։

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև հյուպատոս Ահլամ ալ Սալամին և ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը։ Դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին իր խոսքում շեշտել է, որ երջանիկ է աշխատել այնպիսի մի երկրում, որը գնահատում է հանդուրժողականությունը, մարդասիրությունը, խաղաղությունն ու ստեղծարարությունը։  Դեսպանը շեշտել է, որ իր դիվանագիտական առաքելության ժամանակում մեծ աջակցություն է ստացել վարչապետից, նախագահից, կառավարության անդամներից։

‹‹Նրանց բոլորի դռները բաց են, և ես շնորհակալություն եմ հայտնում կառավարությանն այդ աջակցության համար։  Այսօրվա այս հանդիպման հիմնական նպատակներից մեկն է ձեզ հետ ծանոթանալ։  Էմիրությունները, որպես պետություն, մարդասիրական գործունեություն են ծավալում և մեծ դեր է  կատարում այս ոլորտում աշխարհի բազմաթիվ երկրներում։ Կան հնարավորություններ, որ կարող ենք համագործակցել հիմնադրամներ միջոցով։ Ես շատ եմ կարդացել ձեր հիմնադրամների մասին և տեղեկացրել իմ կառավարությանը։ Եվ մենք պատրաստակամ ենք համագործակցելու››,- ասել է դեսպանը՝ ներկայացնելով մի շարք ծրագրեր, որոնք կարող են իրականացվել 2020 թվականին։ Դեսպանը շեշտել է, որ իր անձնական հետաքրքրությունների տիրույթում է գտնվում հատկապես երեխաների աջակցության ծրագրերը։ Դեսպանը դա բացատրում է այն հանգամանքով, որ դիվանագիտական առաքելության պատճառով շատ քիչ ժամանակ է հատկացնում իր ընտանիքին և շատ է կարոտում երեխաներին։

‹‹Շնորհակալ եմ շատ նախ առաջին հերթին Հայաստանի մասին ձեր խոսքերի համար։ Մարդասիրությունը, հանդուրժողականությունը, խաղաղությունը ոչ միայն մեր երկրում, մեր տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում մեզ համար առաջնահերթություն է։ Նոր Հայաստանի կառավարությունը և ժողովուրդն այնպես են տրամադրված, որ մենք մեզ համարում ենք դեսպան համամարդկային այս արժեքները տարածելու, թույլերին և խոցելի բոլոր շերտերին պաշտպանելու, օգնելու և աշխարհում քիչ թե շատ հավասարությունը վերականգնելու համար։ Էմիրությունները հայտնի են իրենց իմիջով որպես  մարդասիրության և բարեսիրության մեջ մեծ ներդրում ունեցող պետություն։ Եվ ես շատ ուրախ եմ, որ համագործակցության սկիզբ է դրվում իմ գլխավորած հիմնադրամների և  Էմիրությունների միջև , իհարկե դեսպանի շնորհիվ՝ ինչի համար շատ շնորհակալ եմ և շատ ուրախ եմ››,- ասել է Աննա Հակոբյանը՝ շեշտելով, որ բարեգործական, մարդասիրական, խաղաղարարական ծրագրերում հիմնադրամներն ու Էմիրությունները կարող են լինել լավ գործընկերներ։

‹‹Երեխաները, խոցելի խմբերը, հիվանդություն, հաշմանդամություն ունեցող մարդիկ մեր ուշադրության կենտրոնում են։ Բայց մեր համընդհանուր մոտեցումն այն է, որ մենք ոչ միայն ուզում ենք բարեգործություն անել, այլև ուզում ենք զարգացման ծրագրեր անել, որպեսզի մարդիկ ի վերջո ինչ-որ պահի կարողանան իրենք իրենց կարիքները հոգալ։ Խոցելի բոլոր խմբերին ուզում ենք ներգրավել զարգացման ծրագրերում։ Այս տեսակետից շատ եմ կարևորում աղքատության փուլային հաղթահարման ծրագիրը, որի շրջանակում սոցիալապես անապահով ընտանիքներին փորձում ենք օգնել, որ ձեռք բերեն հմտություններ, ձեռք բերեն աշխատանք և ծրագիրն ավարտելուց հետո կայուն ապրուստի միջոց ունենան։ Այս տարի աշխատում ենք 27 այդպիսի ընտանիքների հետ։ Մոտ ապագայում թիվը կհասնի 40-ի։ Բայց պոտենցիալ ընտանիքները, որ կարող են ընդգրկվել այդ ծրագրում՝ հազարավոր են։ Մենք մտադիր ենք անդադար այդ ուղղությամբ աշխատել։ էմիրությունների հետ սերտ կապը կարող է շատ օգտակար և արդյունավետ լինել, ոչ միայն մեր համագործակցությունից օգտվողների համար, բայց բացի հիմնադրամի գործունեությունից, նաև որպես վարչապետի տիկին, պատրաստ եմ իմ կողմից ամեն ինչ անել մեր երկու երկրների միջև հարաբերություններն ավելի խորացնելու, ավելի սերտացնելու››,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ տարբեր երկրների հարաբերությունները հիմնված են մարդկային հարաբերությունների վրա, և փոխադարձ այցերի միջոցով հնարավոր կլինի ավելի ամրացնել երկու երկրների կապը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Դրամաշնորհ՝ անհատ ստեղծագործողների համար (տեսանյութ)Աննա Հակոբյանի նոր ֆոտոշարքը Ջերմաջուրում«Չի կարող լինել որևէ արտոնյալ». նախարարը դժգոհ է «Դիլիջան» ազգային պարկի աշխատանքներից«Լիդիանի» պահնորդների հագուստը նման է ադրբեջանական հատուկ ջոկատայինների համազգեստին. ակտիվիստԸնտանիքիս հետ գտնվում եմ Մոսկվայում. Արամեն անդրադարձել է արտագաղթելու մասին լուրին«Խուստուփի պես հպարտ և դուխով»․ Փաշինյանը՝ Կապանի բնակիչներինՄենք արդեն «Բարսելոնայի» համար որոշ կարևոր որոշումներ ենք կայացրել․ Բարտոմեու Բերման է ենթարկվել Արտյոմ Կանևսկոյը«Բարսելոնան» 1946 թվականից ի վեր առաջին անգամ մեկ խաղում իր դարպասին ընդունեց 8 գոլՌուսաստանում սկսվել է կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրությունըՆախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Անկախության օրվա առթիվ1992թ. այս օրը հորս առաջարկով ստեղծվեց Պետական Պաշտպանության Կոմիտեն. Լևոն Քոչարյան (տեսանյութ)Փորձում ենք բացառել վերավաճառողների մուտքը տոնավաճառ. փոխնախարարՄարջան Ավետիսյանն՝ առանց շպարի (լուսանկար) Արցախում նոր կորոնավիրուսային վարակի 1 նոր դեպք է հաստատվել«Ուշադրություն, դռները փակվում են, հաջորդ կայարանը՝ Աջափնյակ. հարգարժան պարոն Մեսչյան, էսպես չեն գնում»Մահվան 3 նոր դեպք. քանի տարեկան են եղել մահացածներըԽոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ը, Nissan-ը, BMW-ն, Honda-ն (լուսանկարներ)Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 196 նոր դեպք. մահվան՝ 3 նոր դեպքԱղավնին բույն է հյուսել Դուբայի թագաժառանգի՝ 150 000 դոլար արժողությամբ մեքենայի վրա (տեսանյութ)Եվս մեկ այսպիսի հարցազրույց և Հայաստանն աշխարհում կսկսի ընկալվել որպես վայրագների և անգրագետների երկիր. Հայկ ՄարտիրոսյանԱստղագուշակ՝ օգոստոսի 15-ի համարՀայրենի տանը. Նիկոլ ՓաշինյանՕրվա խորհուրդԳարեգին Բ-ն ցանկացել է ուխտատեղի կառուցել, բայց պարզել է՝ հողերը սեփականաշնորհված են․ «Ժողովուրդ»Նոր մանրամասներ «օրենքով գողեր» Ալեքսանդր Մակարյանի և Արթուր Սեդրակյանի ձերբակալություններից․ «Ժողովուրդ»Մանե Թանդիլյանն Ավստրալիայում է բուժում ստանում․ «Հրապարակ»Եկավ՝ ընկերոջը կարգեց քաղաքապետ ու հեռացավ. «Հրապարակ»Անատի Սաքանյանը լողազգեստով ցուցադրել է շքեղ մարմինը (լուսանկար)Մինսկում ուժայինները ծեծել են ՀՀ քաղաքացու «Բավարիա»-«Բարսելոնա»` 2:8. Մյունխենյան թիմը ՉԼ կիսաեզրափակիչում էԵՄ-ն որոշել է պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ Գոհար Ավետիսյանն առաջին անգամ հրապարակել է ամուսնու լուսանկարը Արայիկ Հարությունյանի՝ Գանձակի հետ կապված հայտարարությունն Ադրբեջանում խիստ մտահոգությունների ալիք է բարձրացրել. խոսնակՓաշինյանը BBC-ին ներկայացրել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակը «Մահակներով խփել են, տաբատս իջեցրել». Բելառուսում ազատ արձակված ցույցի մասնակիցը պատմել է, թե ինչ դժոխքի միջով է անցել (տեսանյութ)Փաշինյանը BBC-ի եթերում անդրադարձել է Ռուսաստանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ հարաբերություններին Բելառուսը Ռուսաստանին է փոխանցել ձերբակալված «Վագների խումբ» կազմակերպության անդամ 32 զինյալի «Անտարես»-ը 21 միլիոն դրամով կիրականացնի «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի գովազդային արշավը. 168.am Այժմ հայաստանյան ընդդիմությունը կարող է շատ ավելի ազատ գործել, քան հեղափոխությունից առաջ. Փաշինյան Ամուսինը կնոջ դավաճանության մասին իմացել է Google-ի քարտեզի միջոցով (լուսանկարներ) «Արցախյան գորգերի շունչը». Աննա Հակոբյանը ներկայացել է նոր ֆոտոշարքովՀՀ դեսպանը Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկել է համագործակցության հարցերի լայն շրջանակ Ինչպիսին էր Gucci-ի հայ մոդելը մանուկ հասակում (լուսանկարներ)Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող կառույցների գործունեության հիմքում պետք է լինի բացառապես Հայաստանի շահը. նախարարԱՄՆ-ում արջը դուրս է եկել անտառից և մարդկանց հետ սեղան նստել (տեսանյութ) BBC-ի հարցազրույցում նախարարն ի ցույց դրեց ՀՀ արտաքին քաղաքականության սնանկությունը. Արմեն Այվազյան (տեսանյութ) Կպած հոնքերով մոդելի բրենդային ներքնազգեստով լուսանկարը զայրացրել է համացանցի օգտատերերինԼուկաշենկոն կոչ է արել բելառուսցիներին դուրս չգալ փողոցԻնստագրամյան մոդելն իր տան մեջ դաժան ծեծի է ենթարկվել հարբած հյուրի կողմից (լուսանկարներ)
Ամենադիտված