Ռոմանոս Պետրոսյանը «արդարացրեց» իր նշանակումը Ալեքսանդր Տարայկովսկու սպանության պահը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նիկոլը լուռ է, քանզի Իսրայելը տեռորիստ չէ «Արդեն վերջին հավի համար է պարզ, որ Նիկոլը մերկ է ու ոտաբոբիկ». սկսվել է նոր լիդերի փնտրտուքը Նիկոլ Փաշինյանն այլևս չի վայելում արևմուտքի վստահությունը Վերջապես նայեցի վարչապետի «Hardtalk»-ը. ամենատխուրը համարում եմ Ղարաբաղի հարցին չտիրապետելը Առաջացել էր Արցախի լինել-չլինելու վտանգը. ինչ արեց Քոչարյանը Տղերք, բա ու՞ր եք․․․ Ցոյի երկրպագուները գերեզմանատանը համերգ են կազմակերպել (տեսանյութ) Մենք պետք է պատրաստ լինենք. Բաթոյանի հայտարարությունը 

ՀԱՆ-ի միջոցով տեսողությունը վերականգնած անձինք դիտել են «Իմ անունը Կոմիտաս է» ներկայացման առաջնախաղը

Հասարակություն

«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի (ՀԱՆ)և Կոնստանտին Ստանիսլավսկու անվան Ռուսական պետական դրամատիկական թատրոնի համագործակցության արդյունքում բարեգործական հիմնադրամի միջոցով տեսողությունը վերականգնած մեծահասակները հոկտեմբերի 13-ին դիտել են «Իմ անունը Կոմիտաս է» ներկայացման առաջնախաղը` նվիրված  Կոմիտասի 150- ամյա հոբելյանին:

Ինչպես տեղեկացրին «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամից, այցը կազմակերպվել է Հայաստանում շարունակվող Տեսողության համաշխարհային օրվա միջոցառումների շրջանակում, որոնք, սովորաբար, նշվում են ամբողջ շաբաթվա ընթացքում:

«2000 թվականից Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ հոկտեմբերի երկրորդ հինգշաբթին նշվում է որպես Տեսողության համաշխարհային օր: Այն տոնվում է անդրադառնալու համար կուրության և տեսողության խանգարման խնդրին` կոչ անելով կառավարություններին, աողջապահության նախարարություններին և նաև հասարակությանը համախմբելու ուժերը տեսողության խնդիրներ ունեցող անձանց վիճակի բարելավմանն ուղղված աշխատանքների ուղղությամբ:

Կարևորելով Տեսողության համաշխարհային օրվա խորհուրդը` «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը, որն արդեն 27 տարի Հայաստանում իրականացնում է բժշկական բարեգործական լայնածավալ աշխատանքներ, 2004 թ-ից ի վեր առողջապահության նախարարության հետ համատեղ ամեն տարի նշում է Տեսողության համաշխարհային օրը, որն այս տարի անց է կացվում «Մեր տեսողությունը կարևոր է» խորագրի ներքո: Այս տարի նույնպես՝ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը հոկտեմբերի 2-րդ շաբաթվա ընթացքում հանրային իրազեկմանն ուղղված միջոցառումների շարք է նախապատրաստել, որոնցից առաջինը առողջապահության փոխնախարարի այցն էր Հայկական ակնաբուժության նախագծի շարժական հիվանդանոցը, որն այս պահին գտնվում է Հրազդան քաղաքում և որտեղ անց էն կացվում աչքի անվճար զննումներ և վիրահատություններ:

2010թ.-ից մինչեւ 2019թ. հուլիս ամիսը  8.794 թիրախային խմբի (34 շաբաթ գեստացիոն տարիքից փոքր եւ/կամ 2.000գր. պակաս քաշով) նորածին երեխա ենթարկվել է առաջնային եւ ընթացիկ ստուգումների, որից առաջնային ստուգման՝ 6.720-ը,  22.193 ԱՌ ստուգում է իրականացվել (44.386 աչք), 192 երեխա ստացել է 337 լազերային բուժում (ֆոտոլազերկոագուլյացիա), 116 երեխա ստացել է 194 հակա-անգիոգեն բուժում, 60 երեխա ենթարկվել է 74 վիտրեոռետինալ եւ հարակից վիրահատությունների եւ միջամտությունների:

ԱՀԿ տվյալների համաձայն` աշխարհում 1,3 միլիարդ ունի տեսողության խանգարում, որից 36 միլիոնը կույր է: Տեսողության խանգարման  ամենատարածված պատճառներից են աչքի լուսաբեկման խախտումները, կատարակտը, գլաուկոման և տարիքային մակուլյար դեգեներացիան: 40 տարեկանից բարձր յուրաքանչյուր վեցերորդի և 80 տարեկանից բարձր անձանց ճնշող մեծամասնության մոտ հայտնաբերվում է կատարակտ: Դպրոցական տարիքի երեխաների շրջանում կարճատեսների բաժինը  շուրջ 20% է, ուսանողների` մինչև 40%: Շաքարային դիաբետով տառապող յուրաքանչյուր երրորդի մոտ հայտնաբերվում է  դիաբետիկ ռետինոպաթիա: Այս հիվանդությունների 75 տոկոսը հաղթահարելի է, այսինքն՝ դրանք հնարավոր է բուժել կամ կանխարգելել, իսկ ժամանակին բուժվելու դեպքում կուրության դեպքերի շուրջ 80%-ից հնարավոր է խուսափել:

Հայաստանում աչքի հիվանդություններն առավել տարածված են 50 և ավելի բարձր տարիքի բնակչության շրջանում: Տարիքային այս խմբում կատարակտի տարածվածությունը 27% է, մակուլյար դեգեներացիայինը՝ 6.5%, գլաուկոմայինը՝ 3.4%, դիաբետիկ ռետինոպաթիայինը՝ 4.4%: Հայաստանի մեծահասակ բնակչության (16+ տարեկան) շուրջ 13%-ն ունի կուրության բերող առնվազն մեկ ակնային հիվանդություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռոմանոս Պետրոսյանը «արդարացրեց» իր նշանակումըՀալեպում կորոնավիրուսից հայ բժիշկ է մահացել Ալեքսանդր Տարայկովսկու սպանության պահը. ՏԵՍԱՆՅՈՒԹՆիկոլը լուռ է, քանզի Իսրայելը տեռորիստ չէ«Արդեն վերջին հավի համար է պարզ, որ Նիկոլը մերկ է ու ոտաբոբիկ». սկսվել է նոր լիդերի փնտրտուքըՈւշադիր հետևում ենք Թուրքիայի ապօրինի և սադրիչ գործողություններին. ՀՀ ԱԳՆՆիկոլ Փաշինյանն այլևս չի վայելում արևմուտքի վստահությունըՎերջապես նայեցի վարչապետի «Hardtalk»-ը. ամենատխուրը համարում եմ Ղարաբաղի հարցին չտիրապետելը Սա «Թամարա»-ի 1կգ պաղպաղակն է. վստահության կորստի ու գարշանքի մասին կլռեմԱռաջացել էր Արցախի լինել-չլինելու վտանգը. ինչ արեց ՔոչարյանըՏղերք, բա ու՞ր եք․․․«Մամ ջան». Դիանա Գրիգորյանն ու Կարեն Ասլանյանը տեսահոլովակ են նկարահանելՄենք նվաստացուցիչ պարտություն կրեցինք «Բավարիայից»․ Սեթյեն Ցոյի երկրպագուները գերեզմանատանը համերգ են կազմակերպել (տեսանյութ)Մենք պետք է պատրաստ լինենք. Բաթոյանի հայտարարությունըԵրևանում նշվեց Հնդկաստանի Անկախության օրը «Մենք դեռ շատ անելիք ունենք»․ Ֆլիկը՝ «Բարսելոնային» պարտության մատնելու մասինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն հաստատում է՝ Ամուլսարում ուրանի խնդիր չկա«Չասեք վրիպակ է, նախարարն իրավունք չունի այսքան անգրագետ լինել»Շվեյցարիայի անձեռակերտ բնությունը (լուսանկարներ)Դերասանուհի Նարինե Ոսկանյանը վիրահատվել է. վիճակը բավարար էՍեթյենը կազատվի «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից. Sport.esՊուտինը և Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել Բելառուսում իրավիճակի վերաբերյալԱվտոբուսը հարվածել է հետիոտնին. 58-ամյա կինը մահացել էԱրմինկայի շնորհավորանքը՝ որդուն (լուսանկար)Պետության ղեկավարը միջազգային բարձր ամբիոններից պետք է խոսի իր մայրենի լեզվով․ Ավետիք Իշխանյան«Դա սարսափելի խաղ էր, զզվելի զգացողություն, պարզապես ամոթ»․ Պիկեն՝ «Բարսելոնա» ֊ «Բավարիա» խաղի մասինՄալդիվյան չքնաղ լողափերը (լուսանկարներ)Հրավառություն կատարած անձինք տուգանվել են. ոստիկանության հորդորը «Փաշինյանը պետք է հիմնավորի՝ ինչո՞ւ Տավուշի մարտերի մասնակիցներից միայն Ռուբեն Սանամյանն արժանացավ Ազգային հերոսի կոչման»«Երևանը ձեր խոպանը չէ, պատասխան պետք է տաք մարդկանց խաբելու համար». Վահան ԲաբայանՀակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամԴրամաշնորհ՝ անհատ ստեղծագործողների համար (տեսանյութ)Աննա Հակոբյանի նոր ֆոտոշարքը Ջերմաջուրում«Չի կարող լինել որևէ արտոնյալ». նախարարը դժգոհ է «Դիլիջան» ազգային պարկի աշխատանքներից«Լիդիանի» պահնորդների հագուստը նման է ադրբեջանական հատուկ ջոկատայինների համազգեստին. ակտիվիստԸնտանիքիս հետ գտնվում եմ Մոսկվայում. Արամեն անդրադարձել է արտագաղթելու մասին լուրին«Խուստուփի պես հպարտ և դուխով»․ Փաշինյանը՝ Կապանի բնակիչներինՄենք արդեն «Բարսելոնայի» համար որոշ կարևոր որոշումներ ենք կայացրել․ Բարտոմեու Բերման է ենթարկվել Արտյոմ Կանևսկոյը«Բարսելոնան» 1946 թվականից ի վեր առաջին անգամ մեկ խաղում իր դարպասին ընդունեց 8 գոլՌուսաստանում սկսվել է կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրությունըՆախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Անկախության օրվա առթիվ1992թ. այս օրը հորս առաջարկով ստեղծվեց Պետական Պաշտպանության Կոմիտեն. Լևոն Քոչարյան (տեսանյութ)Փորձում ենք բացառել վերավաճառողների մուտքը տոնավաճառ. փոխնախարարՄարջան Ավետիսյանն՝ առանց շպարի (լուսանկար) Արցախում նոր կորոնավիրուսային վարակի 1 նոր դեպք է հաստատվել«Ուշադրություն, դռները փակվում են, հաջորդ կայարանը՝ Աջափնյակ. հարգարժան պարոն Մեսչյան, էսպես չեն գնում»Մահվան 3 նոր դեպք. քանի տարեկան են եղել մահացածները
Ամենադիտված