Արարատի մարզի Վարդաշատ գյուղի սարերում մոտ այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ
Արտակարգ ՊատահարՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 14-ին, ժամը 14:58-ին տեղեկություն է ստացել, որ Արարատի մարզի Վարդաշատ գյուղի սարերում այրվում է խոտածածկույթ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 16:50-ին, մարվել՝ 17:51-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ: