Վարորդը վրաերթի է ենթարկել թոշակառու կնոջը, ապա երկու անգամ անցել նրա վրայով (տեսանյութ)
ՏեսանյութերՌուսաստանի Դաշնության Իրկուտսկի շրջանում՝ Անգարսկ քաղաքում, երեկ՝ հոկտեմբերի 21-ին, կրկնակի վրաերթ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ 64-ամյա թոշակառու կինը վրաերթի է ենթարկվել շենքի բակում: Suzuki Swift-ի վարորդը վրաերթի է ենթարկել կնոջը, այնուհետև հետ է ընթացել և փախուստի դիմելով՝ մեկ անգամ ևս վրաերթի ենթարկել վերջինին՝ պատճառելով բազմաթիվ կոտրվածքներ և գանգ-ուղեղային վնասվածք:Ըստ անվտանգության տեսախցիկի արձանագրության՝ վարորդի ընկերը դուրս է եկել ավտոմեքենայից և առանց օգնություն ցուցաբերելու վրաերթի ենթարկվածին, փախուստի դիմել:
Ավելի ուշ ոստիկանությունը հայտնաբերել է մեքենան, սակայն առանց վարորդի:
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, իրավապահները վարորդին հայտնաբերել և բերման են ենթարկել: Նա 34-ամյա Իրկուտսկի բնակիչ է, ով 15 օր կալանքի տակ կմնա՝ մինչ հետաքննություն իրականացնելը: