«Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ» «Հատիս հրաբուխ» երկրաբանական հուշարձանն անձնագիր կունենա. համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը. «Փաստ» «Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ» Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ» «Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ «Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ» «Ժողովուրդ». Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ» «Ժողովուրդ». Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում «Հրապարակ». «Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել 

ՀՀ ՀՔԾ-ն ԱԺ նախկին նախագահին ներգրավել է որպես կասկածյալ, Արսեն Բաբայանին՝ մեղադրանք առաջադրել

Իրավունք

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք: Նույն քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը` իշխանությունը յուրացնելու կասկածանքով:

Ըստ առաջադրված մեղադրանքի` 2018 թվականի փետրվարի 12-ին, ՍԴ անդամի թափուր պաշտոնի համար ՀՀ ազգային ժողովի նախագահի կողմից առաջարկվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանի թեկնածությունը: 2018 թվականի մարտի 2-ին Ազգային ժողովը վերջինիս ընտրել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամ:

2018 թվականի մարտի 1-ի դրությամբ, երբ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուն մնացել էր շուրջ 40 օր (ՀՀ նորընտիր նախագահն իր պաշտոնը ստանձնելու էր 2018թ. ապրիլի 9-ին), մի խումբ պաշտոնատար անձինք 6 տարի ժամկետով Սահմանադրական դատարանի նախագահ ընտրելու` ուժի մեջ մտնող սահմանադրական կարգավորումներից խուսափելու և այդ պաշտոնում իրենց թիմակցին մինչև 70 տարին լրանալը պաշտոնավարելու հնարավորություն ընձեռելու նպատակով, Սահմանադրությամբ նախատեսված կարգի խախտմամբ զավթել են իշխանությունը՝ սահմանադրական հիշյալ սահմանափակումը գործողության մեջ մտնելուց առաջ Հրայր Թովմասյանին 2018 թվականի մարտի 21-ին նշանակելով Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում:

Մասնավորապես, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, որի պաշտոնավորման ժամկետը (70 տարին) լրանալու էր 2018 թվականի մարտի 23-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հասցեագրված դիմում է ստորագրել ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին, որը թվագրվել է 2018 թվականի մարտի 1-ով: Հիշյալ դիմումը Սահմանադրական դատարանի աշխատակազմի ընդհանուր բաժնից ելքագրվել և աշխատակազմի ղեկավարի միջոցով ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանին է հանձնվել 2018 թվականի մարտի 5-ին, մինչդեռ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պաշտոնապես ստացած չլինելով Գագիկ Հարությունյանի հիշյալ դիմումը, 2018 թվականի մարտի 2-ին ապօրինի ստորագրել և հանդես է եկել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությամբ, քանի որ հակառակ պարագայում ԱԺ նախագահը հնարավորություն չէր ունենա մինչև Ազգային ժողովի հաջորդ հերթական նիստը՝ 2018 թվականի մարտի 20-ը, հրապարակել ՍԴ նախագահի հրաժարականի մասին, իսկ դրանից հետո օրենքով նախատեսված եռօրյա ժամկետի պահպանման պայմաններում անհնարին էր դառնալու մինչև 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության ուժի մեջ մտնելը՝ 2018 թվականի ապրիլի 9-ը, գործող ընթացակարգով Հրայր Թովմասյանին նշանակել ՀՀ ՍԴ նախագահ, քանի որ մինչ այդ ԱԺ հերթական նիստ նախատեսված չի եղել:

Արսեն Բաբայանը, մի խումբ անձանց կողմից 2005 թվականի փոփոխություններով ՀՀ սահմանադրության համաձայն՝ 2002 թվականի փետրվարի 20-ին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 97-րդ հոդվածի 6-րդ մասի իրավակարգավորումների խախտմամբ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու դիտավորությամբ, Գագիկ Հարությունյանի դիմումը փաստացի 2018 թվականի մարտի 5-ին ՀՀ ԱԺ աշխատակազմի ընդհանուր բաժնի «Մալբերի» էլեկտրոնային պաշտոնական համակարգ մուտքագրված լինելու պայմաններում, ԱԺ աշխատակազմի ընդհանուր բաժնի աշխատակիցների միջոցով նշված դիմումում մտից դրոշմակնիքի վրա կեղծ տեղեկություններ գրառելով, ինչպես նաև «Մալբերի» էլեկտրոնային համակարգում դրա մուտքագրման ամսաթիվը 2018 թվականի մարտի  2-ը նշելով,  խեղաթյուրել է Գագիկ Հարությունյանի դիմումն իրականում 2018 թվականի մարտի 5-ին ԱԺ մուտք լինելու հանգամանքը: Այդ կերպ, Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար:

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Ա. Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ»«Հատիս հրաբուխ» երկրաբանական հուշարձանն անձնագիր կունենա. համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը. «Փաստ»«Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ»Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ»«Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ«Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ»«Ժողովուրդ». Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետինԹևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»«Ժողովուրդ». Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում«Հրապարակ». «Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնելԲնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»«Ժողովուրդ». Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. ինչ է արել «իմ քայլը» հիմնադրամըԻբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»ՀՀ և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը Հոգեբանները պարզել են, թե ինչն է մարդկանց ստիպում բամբասելԴ’Արտանյանի ազգականը գնահատել է ՌԴ նախագահական ընտրություններըՆԱՏՕ-ն միջնորդ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում․ Ստոլտենբերգ ԱՄՆ-ն չի շնորհավորի Վլադիմիր Պուտինին․ ՊատելՈսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները պարբերաբար կհանդիպեն Սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամների հետ․ ՓաշինյանՓաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)«Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման նախաձեռնությամբ Երևանում տոնել են Վլադիմիր Պուտինի հաղթանակը (տեսանյութ)Ինչ է Փաշինյանն ասել տավուշցիներին․ նոր մանրամասներ․ 24News (տեսանյութ)Բայրամովը և Բոնոն քննարկել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը Ռուսաստանում հանք է փլուզվել 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավորԷրդողանը շնորհավորել է ՊուտինինԱմեն տարի մեզ ինչ-որ բան պակասում է․ Վարազդատ ՀարոյանՆԱՏՕ-ի ղեկավարը Վրաստանին կոչ է արել «ավելին անել» Ռուսաստանին կանգնեցնելու համարԵվգենի Պետրոսյանը կատակել է հայերի մոտ ուժեղ էրեկցիայի մասին Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկՆոր՝ «երրորդ ուժի» սպասումովՄեր քաղաքականությունն է` թույլ չտալ պատերազմի սկսում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկ․ News.amԿենտրոնի թաղապետի ենթակաների կաշառքի գործով վկային դատարան են բերել պատգարակով․ ArmLur.amԻնչպես են քաղաքացիները ճանապարհել Փաշինյանի ավտոշարասյանը (տեսանյութ)ԽԾԲ-ին յուղոտ պաշտոնների տեղավորած ՔՊ-ականները. Էմմա Պալյան«Ո՞նց ենք իրենց զորքն անցնելու, գնալու, մեր հողերը մշակենք»․ տավուշցիները՝ Փաշինյանի հանդիպումից հետո․ «Ազատություն»Շուտով գնացքները կգնան ուղիղ դեպի Սևաստոպոլ․ ՊուտինՆԱՏՕ-ն և Ադրբեջանը համագործակցության մասին նոր փաստաթուղթ են պատրաստում․ ՍտոլտենբերգՍփյուռքը պետք է վերակազմակերպվի. Արամ Ա Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ, նաև` փրկարարական ջոկատում (տեսանյութ) Թավշյա հեղափոխությունից խաբվածները. ինչպես Փաշինյանն ու թիմակիցները մոլորեցրին էկոակտիվիստներինԱմերիկուհին քնում է վանդակում և իրեն ներկայացնում որպես շունՇրջաններում ձյուն է տեղում, ճանապարհները աղ-ավազով մշակում են Պուտինը հանդիպել է նախագահական ընտրություններում իր մրցակիցների հետՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև քաղաքական առևտուրը նոր փուլ է մտնում. զոհասեղանին Հայաստանն էՀայաստանը հստակ դիրքորոշում ունի հասնել խաղաղության․ նախագահը հանդիպել է ֆրանսիացի մտավորականների հետ Վրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ
Ամենադիտված