Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակվում է երկկողմանի փակ մնալ Ֆայլաբազառի մտավորականություն. նրանք լռում են հանուն պետականության․ Զոհրաբյան Երեկ հրազենային վիրավորում ստացած զինծառայող Դավիթ Վարդանյանի կյանքը չի հաջողվել փրկել. ՊՆ Մարինկա Խաչատրյանի լուսանկարը Սեւանա լճի ֆոնին Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են 3 մեքենա. նրանցից մեկը բռկվել է Տեղեկացնում եմ, որ մի քանի օր բացակայելու եմ երկրից. Արմեն Աշոտյան Աստղագուշակ՝ մայիսի 29-ի համար Մայիսի 29․ Օրվա խորհուրդ Հաղարծինում զույգն ընկել է գետը. աղջիկը փրկվել է, տղայի մարմինը հայտնաբերվել է այսօր Ավարտվել է Խաչատուրյան քույրերի հոր դեմ հարուցված քրեական գործի քննությունը 

ՀՀ-ն հայտնվել է եկամտաբերության ձգտող ներդրողների տեսադաշտում. Reuters-ի անդրադարձը

Տնտեսություն

Բրիտանական Reuters գործակալությունն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացման ցուցանիշներին, ներկայացրել Հայաստանի եվրապարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը ու փորձագետների օգնությամբ համեմատություն անցկացրել տարածաշրջանի երկրների ցուցանիշների հետ: Գործակալությունն ընդգծում է, երբ Հայաստանի Հանրապետությունը երկու ամիս առաջ իրականացրեց նոր եվրապարտատոմսերի տեղաբաշխում, պահանջարկը չորս անգամ գերազանցեց առաջարկը՝ ընդգծելով բացասական տոկոսադրույքների աշխարհում եկամտի ձգտող ներդրողների շրջանում նախկին ԽՍՀՄ փոքր հանրապետության նոր ձեռք բերած գրավչությունը: 

«Անցյալ տարի տեղի ունեցած բողոքի խաղաղ ակցիաներից հետո, որոնց արդյունքում ձևավորվեց բարեփոխումների միտված կառավարություն, Հայաստանի տնտեսությունը սկսել է աճել ավելի արագ, քան նավթով հարուստ հարևան Ադրբեջանը՝ բարձրացնելով ներդրողների պատրաստակամությունը փոխառություն տրամադրել դեպի ծով ելք չունեցող երեք միլիոնանոց ժողովրդին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ընդունել է բարեփոխումների մի ծրագիր, որի նպատակն է հզորացնել Հայաստանի ինստիտուտները և օրենքի գերակայությունը, բարելավել գործարար միջավայրը և խստացնել կոռուպցիայի դեմ պայքարը:

Ծրագիրը նախատեսում է առաջիկա չորս տարում ներդրումների տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մեջ հասցնել 23-25 տոկոսի՝ ներկայիս շուրջ 20 տոկոսի փոխարեն, և արտահանում/ՀՆԱ հարաբերակցությունը 37 տոկոսից հասցնել 43-45 տոկոսի»,- ասված է հոդվածում:

«2018 թվականի հեղափոխությունից հետո հույսեր են առաջացել, որ նոր կառավարությունը վճռականորեն առաջ կշարժվի կառուցվածքային բարեփոխումներով և, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարով: Մինչ այժմ կառավարությունը շարժվում է ճիշտ ուղղությամբ՝ ամրապնդելով այդ հույսերը, որի ապացույցն է տարվա սկզբին ընդունված կառավարության ծրագիրը », - «Reuters» գործակալությանը հայտնել է Barclays-ում զարգացող Եվրոպայի մասով տնտեսագետ Լիզա Երմոլենկոն:

Նշվում է, որ սեպտեմբերին Հայաստանը երրորդ անգամ մուտք գործեց միջազգային կապիտալի շուկա՝ տեղաբաշխելով 500 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր, որի դիմաց պահանջարկը կազմեց ավելի քան 2 միլիարդ ԱՄՆ դոլար: Միաժամանակ Հայաստանը հետ գնեց 2013 թվականին թողարկած իր առաջին եվրապարտատոմսերի մեծ մասը, որոնք ենթակա են  մարման 2020 թվականի սեպտեմբերին:

«Հայաստանի Հանրապետության 2025 թվականին մարվող եվրապարտատոմսերի եկամտաբերությունը կազմում է 3.9 տոկոս, ինչը փոքր-ինչ բարձր է Ադրբեջանի և Ուզբեկստանի 2024 թվականին մարվող  պարտատոմսերի  համապատասխան ցուցանիշներից՝ համապատասխանաբար 3.3 և 3.5 տոկոս: JPMorgan-ի զարգացող շուկաների պարտատոմսերի ինդեքսում Հայաստանի եվրապարտատոմսերի գինը տարեսկզբից աճել է մոտ 14 տոկոսով`  Վրաստանի եվրապարտատոմսերի գնի 9,4 տոկոս աճի համեմատ»,- ասված է հոդվածում:

«Հայկական պարտատոմսերն այս տարի գերազանցեցին տարածաշրջանի նմանօրինակ պարտատոմսերից շատերին, ինչը նշանակում է, որ ներդրողները ակնհայտորեն վստահում են շարունակական բարեփոխումներին», - ասել է «ՎՏԲ Կապիտալ»-ի ֆիքսված եկամտի ստրատեգ Իգոր Ռապոխինը:

Նշվում է, որ հաշվի առնելով զարգացած աշխարհի մեծ մասում գրանցված ռեկորդային ցածր եկամտաբերությունը՝ գումար ներդնելու համար շատ ներդրողներ փորձեցին գտնել ավելի ռիսկային զարգացող շուկաներ: Ի տարբերություն բազմաթիվ խոշոր զարգացող շուկաների, ինչպիսիք են Թուրքիան կամ Հարավային Աֆրիկան, որոնք գտնվում են որոշակի անկայուն վիճակում, ֆոնդերի կառավարիչների ուշադրությունը գրավում են բարեփոխումներ իրականացնող փոքր երկրները:

 

Կայուն տնտեսական աճ 

Հոդվածում նշվում է, որ 2019 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը կազմել է 6,5 տոկոս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս շաբաթ Կենտրոնական բանկը ընթացիկ տարվա ՀՆԱ-ի աճի իր կանխատեսումը 4.9 տոկոսից բարձրացրել է մինչև 6,9-7,1 տոկոս՝ պայմանավորված արդյունաբերության և ծառայությունների ոլորտների դրական միտումներով:

«Հայաստանը Խորհրդային Միության փլուզումից ի վեր մեծապես հենվել է հանքարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտների վրա, սակայն նախորդ տարվա 5,2 տոկոս աճին նպաստող հիմնական ոլորտները եղել են զբոսաշրջությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները և թեթև արդյունաբերությունը, օրինակ՝ տեքստիլ արդյունաբերությունը: Երկիրը դեռևս մեծապես կախված է Ռուսաստանի աջակցությունից և ներդրումներից, որի տնտեսական անկումը վերջին տարիներին բացասաբար է ազդել Հայաստանի արտահանման, ինչպես նաև Ռուսաստանում աշխատող հայերի կողմից կատարվող դրամական փոխանցումների վրա, սակայն պաշտոնյաներն ասում են, որ դրամական փոխանցումների հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ աստիճանաբար նվազում է:

Ինչպես նախորդ ամիս «Ռոյթերս»-ին ասել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, երկու ամսից ուժի մեջ մտնող հարկային բարեփոխումները հետագա խթան կհանդիսանան տնտեսության համար:

Հաջորդ տարի Հայաստանը շահութահարկը 20 տոկոսից կնվազեցնի մինչև 18 տոկոս, կներդնի համահարթ եկամտահարկ 23 տոկոսի չափով և կավելացնի ծխախոտի և ալկոհոլի տուրքերը: Տարեկան 50,000 դոլարից պակաս շրջանառություն ունեցող մասնավոր ձեռնարկությունները կունենան զրոյական հարկեր:

«Moody's» համաշխարհային վարկանշավորող գործակալությունը օգոստոսին բարձրացրեց Հայաստանի սուվերեն վարկանիշը B1-ից Ba3՝ նշելով, որ կարևոր է պահպանել բարեփոխումների տեմպը:

Պաշտոնյաների և փորձագետների կարծիքով՝ ակնկալվում է, որ 2020 թվականին տնտեսական աճը կդանդաղի, քանի որ Հայաստանին պետք են ավելի շատ կառուցվածքային բարեփոխումներ՝ ավելի մրցունակ դառնալու համար»,- ասված է հոդվածում:

«Տնտեսական աճն ունի տատանողականություն և հիմնվում է նեղ բազայի վրա՝ արտացոլելով դանդաղ անցումը դեպի մրցունակ մասնավոր հատվածի կողմից առաջ մղվող տնտեսություն», - գործակալությանն ասել է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովան:

«Կանխատեսվում է, որ առաջիկա տարիներին տնտեսական աճը կկայունանա  ՝ մոտ 4,5-5 տոկոսի սահմաններում, - ասել է նա՝ հավելելով, որ աճի ներուժի բարձրացումը պահանջում է կառուցվածքային բարեփոխումներ»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակվում է երկկողմանի փակ մնալ Ֆայլաբազառի մտավորականություն. նրանք լռում են հանուն պետականության․ Զոհրաբյան Երեկ հրազենային վիրավորում ստացած զինծառայող Դավիթ Վարդանյանի կյանքը չի հաջողվել փրկել. ՊՆ Մարինկա Խաչատրյանի լուսանկարը Սեւանա լճի ֆոնինԵրևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են 3 մեքենա. նրանցից մեկը բռկվել է Տեղեկացնում եմ, որ մի քանի օր բացակայելու եմ երկրից. Արմեն Աշոտյան Աստղագուշակ՝ մայիսի 29-ի համարՄայիսի 29․ Օրվա խորհուրդՀաղարծինում զույգն ընկել է գետը. աղջիկը փրկվել է, տղայի մարմինը հայտնաբերվել է այսօր Ավարտվել է Խաչատուրյան քույրերի հոր դեմ հարուցված քրեական գործի քննությունը Վահագն Խաչատուրյանն ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակությանըՇուշան Երիցյանը բոդիով ցուցադրել է սլացիկ կազմվածքը (լուսանկար)Թուրքական և ադրբեջանական հատուկ ջոկատայինները «պատրաստվում» են հունական կղզիների գրավմանըԴիետոլոգը նշել է ամառային դիետայի համար անհրաժեշտ մթերքները ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ ԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքներին Ֆրանսիայի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «Լիվերպուլի» երկրպագուների դեմ10 անգամ ավելի շատ քաղաքացիներ, տարբեր մարզերում` հոգով ու մտքով ուղեկցում են երևանյան երթը. Արտակ Զաքարյան Մահացել է Ալբանիայի նախկին նախագահը Միլիոնատիրուհին նախկին ամուսնուն ստիպել է մաքրել զուգարանը՝ հավաքարարի վրա խնայելու համարՖինլանդիան մտադիր է Ռուսաստանի սահմանի մոտ 64 կործանիչ տեղակայելԵրկուշաբթի օրվանից ժամը 11:00-ից բոլորիդ հրավիրում ենք հրապարակ, մի քանի հասցեներով գնում ենք. Իշխան Սաղաթելյան Մետրոպոլիտենում գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում ՔՊ խմբակցության պատգամավորներն Արարատ Միրզոյանի հետ քննարկել են խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր «Դիմադրություն» շարժման երթն ավարտվեց Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի սահմանների մոտ ռազմաքաղաքական բարդ իրավիճակ է ստեղծվելԿարմրաշեն գյուղում գտնվող սրբատեղիի մոտակա ժայռից քաղաքացի է ընկել ձորը Ընկերոջ հետ Թաքնված ջրվեժ այցելած աղջիկն ընկել է գետը․ ուշքի է եկել և ահազանգել ոստիկանություն՝ ընկերը չկա, որոնումները շարունակվում են70–ամյա տիկինը նամակ և իր ՀՅԴ–ական պապից ժառանգած 14 ոսկին ուղարկել է Իշխան Սաղաթելյանին ու Գեղամ Մանուկյանին Զելենսկու պահանջները գործնականում իրագործելի չեն. ԶԼՄՀարկատուների հաշվին խնայողություններ արած Վահե Ղալումյանի ճոխ ձեռքբերումըՎիկտորյա Սահակյանը ներքնազգեստով լուսանկար է հրապարակել«Դիմադրություն» շարժումը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ) Ընդդիմության լիդերները ծաղիկներ խոնարհեցին Արամ Մանուկյանի արձանին (տեսանյութ) Պուտինը չեղարկել է զինվորական պայմանագիր կնքելու տարիքային շեմը Փաշինյանն ու թիմակիցները «ջրել» են հանրությանը խոստացած մեգա նախագծերըՈստիկանները պարզել են Լոռու մարզում տեղի ունեցած առեղծվածային դեպքի հանգամանքները«Աշխարհում ամենազարմանալին անկրկնելի բնությունն է՝ իր ամեն ծառ ու ծաղկով»․ Նազենի Հովհաննիսյան (լուսանկար) ԻՔՄ-ն հայտնել է, թե քանի մարդ է մասնակցել ընդդիմության այսօրվա հանրահավաքին Հայաստանում Եգիպտոսի դեսպանի տանը մաքրուհի աշխատող անձը գողություն է կատարել․ Aravot.am Եկել է ջրբաժանի պահը․ հունիսի 3-ը լինելու է նրանց քաղաքական գերեզմանը. Իշխան ՍաղաթելյանԿադիրովը սպառնացել է ԼեհաստանինԱլիևը հորս և Սերժ Սարգսյանի նկատմամբ բարդույթ ունի, դրա համար էլ իրենց անունն է տալիս. Լևոն Քոչարյան Սա մեր հողն է, հայերինն է, չի կարող հայկական հողը նվիրվի թուրքին. Գայա ԱրզումանյանՏղաներ, մենք կանք՝ ի հեճուկս արտաքին ու ներքին թշնամու․ Լիդա մայրիկ Ծնկածը պետք է հեռանա․ իրավունք չունի կանգուն ազգին ղեկավարել․ Արմեն Ռուստամյան Հարությունյանի և Իդալգոյի հանդիպման կապակցությամբ Բաքուն բողոք է հայտնել Փարիզին Վարանդայի շրջանում ադրբեջանցի է պայթել ականի վրաՈչ մեկին թույլ չենք տալու խլել քաջորդիների արյամբ սրբացած մեր հայրենիքը․ Մետաքսե Հակոբյան Միասնական աղոթք Ֆրանսիայի հրապարակում՝ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի գլխավորությամբ Բլինկենը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանը
Ամենադիտված