Նիկիտա Իսաևը մահացել է Տամբով-Մոսկվա գնացքում
ՌուսաստանՄոսկվայում մահացել է Ակտուալ տնտեսության ինստիտուտի տնօրեն, «Նոր Ռուսաստան» հասարակա-քաղաքական շարժման առաջնորդ Նիկիտա Իսաևը, հայտնում է РЕН ТВ-ին: 41-ամյա քաղաքական գործիչը հանկարծամահ է եղել գնացքում:
Տամբովից վերադառնալիս նա իրեն վատ է զգացել, կանչել են շտապօգնություն, բայց մինչև բժիշկների ժամանելը Իսաևը մահացել է:
Նախնական տեղեկություններով՝ Իսաևը մահացել է սրտի կանգի արդյունքում:
Քաղաքական գործչի օգնական Ալինա Ժեստովսկայան հաստատել է Իսաևի մահվան փաստը՝ հավելելով, որ այդ ժամանակ նրա հետ է եղել: