Մեսսիի ռեկորդը` Չեմպիոնների լիգայում

Կատալոնյան «Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսին հերթական ռեկորդն է սահմանել Չեմպիոնների լիգայում:
Մրցաշարի խմբային փուլի 5-րդ տուրում կատալոնյան թիմը ուժերը չափել է Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ (3:1):
Այդ խաղում արգենտինացի ֆուտբոլիստը դարձել է գոլի հեղինակ: Արդյունքում 32-ամյա Մեսսին եվրոպական այս մրցաշարերում գոլ է խփել 34 տարբեր թիմերի: Սա Չեմպիոնների լիգայի պատմության մեջ ռեկորդ է:
Մեսսին շրջանցել է Ռաուլին ու Կրիշտիանու Ռոնալդուին, ովքեր մրցաշարում գրավել են 33 տարբերի թիմերի դարպասը:
Կարիերայի ընթացքում Մեսսին Չեմպիոնների լիգայում 140 խաղում խփել է 114 գոլ: