Դաստիարակը դաժան ծեծի է ենթարկել աուտիզմ ունեցող երեխային (տեսանյութ)
ՏեսանյութերՀամացանացում հրապարակվել է տեսանյութ, որում դաստիարակը դաժան ծեծի է ենթարկում աուտիզմ ունեցող երեխային:
Թուրքական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Ստամբուլում:
Դաստիարակը ծեծել է երեխային սպորտային ակումբի դահլիճում: Տեսախցիկները տեսագրել են միջադեպը, իսկ ակումբի աշխատակիցները հայտնել են դրա մասին երեխայի ծնողներին:
Դաստիարակը ձերբակալվել է: Նրան սպասվում է 1 տարի և վեց ամիս ազատազրկում: