«Հրադադարի օրը մտել է փոսի մեջ` վիրավորներին դուրս բերելու, հենց այդ պահին արկն ընկել է փոսի մեջ» Աշխարհի ամենավատ բանը պատերազմն է. Պարգև Սրբազանը կոչով դիմել է միջազգային հանրությանը Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 175 դեպք, 9 լրատվական կայք տուգանվել է 700 հազար դրամի չափով Ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար հարձակման փորձեր են կատարում նաև հայկական ԶՈՒ համազգեստներով. ԱՀ ՄԻՊ ՊՆ նախարարն այցելել է վիրավորված զինծառայողներին (լուսանկարներ) Մերօրյա հերոսները. մեկ տասնյակից ավելի զինծառայողներ կպարգևատրվեն․ ՊԲ Արցախի ՊԲ-ն հրապարակել է ևս 36 զոհված զինծառայողի անուն Պարոնայք պետական այրեր, սթափվելու ժամանակը եկել է, համախմբվե՛ք, գործե՛ք` հանուն պետության. Արտակ Թովմասյան Հայերը փակել են Իսպանիա-Ֆրանսիա մայրուղին (տեսանյութ) Պատերազմին զուգահեռ` Արցախում կյանքը շարունակվում է. Արցախի նախագահ (լուսանկարներ) 

Հաղորդում հանցագործությունների մասին. ի՞նչ քայլեր կձեռնարկի Փաշինյանը

Վերլուծական
Երեկ երեկոյան ուշագրավ հարցազրույցով է հանդես եկել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Վերջինս հիշեցնենք մեղադրվում է նրանում, որ վերջինս, միաժամանակ հանդիսանալով «Զարգացման հայկական բանկ»-ի նախագահ և «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի փաստացի սեփականատեր, 2012 թ.-ից մինչև 2018 թ.-ը իր ենթակա աշխատակիցների միջոցով կազմակերպել է հանրապետության մի քանի քաղաքներում ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորգման աշխատանքներ: Հարցազրույցի ընթացքում Հայրապետյանը մի կողմից հերքեց իրեն ներկայացրած մեղադրանքները և կարելի է ասել, որ ինքն իր հերթին հանդես եկավ ոչ պակաս սուր մեղադրանքներով և հայտարարություններով: Հիշեցնենք, որ օրենքի տեսանկյունից՝ հանրային կերպով հնչեցրած հայտարարությունները կարող են դիտարկվել իբրև հաղորդում հանցագործության մասին:
 
Եվ այսպես, Հայրապետյանի պնդմամբ՝ Անդրանիկ Քոչարյանը, ով այսօր ՔՊ առանցքային դեմքերից մեկն է, որպես հին ընկեր, մի քանի օր առաջ նախազգուշացրել է իրեն հեռանալ երկրից, քանի որ Նիկոլ Փաշինյանը իրեն ձերբակալելու հրաման է տվել: Ստացվում է, եթե Փաշինյանը օրեր առաջ պետական համակարգի դիմադրության մասին էր խոսում, ապա այսօր Հայրապետյանը մատնացույց է անում այդ դիմադրության «օջախները»: Քոչարյանի պատասխանը չուշացավ, վերջինս հայտարարեց, որ նախաքննության ընթացքում դեռ առիթ կունենաք ասելու, թե ով է այդ «ընդհանուր ընկերը», որ Հայրապետյանին նման բան է «փոխանցել», դա էլ այն դեպքում, երբ չխախտելով գործի ընթացակարգը, նրան ինչ-որ բանում նախազգուշացնել կարող է միայն գործի վարույթը իրականացնող մարմինը: Անդրանիկ Քոչարյանը ակնհայտ կերպով փորձում է «մաքրել» իրեն՝ սլաքները ուղղելով դեպի ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը, ով և հանդիսանում էր վարույթը իրականացնող մարմնի ղեկավար: Քոչարյանի ակնարկը պարզ է, և այդ ակնարկը նման բացահայտ կերպով հնչում է թերևս առաջին անգամ՝ խոսքը ԱԱԾ նախկին պետի կողմից նախկիններին տեղեկատվություն տրամադրելու մասին է և ըստ Քոչարյանի՝ Հայրապետյանի ընկերը Վանեցյանն է, ոչ թե ինքը, մինչդեռ մամուլի բազմաթիվ հրապարակումների հիման վրա կարող են փաստել, որ հենց Քոչարյանն է մշտապես հանդիսացել Հայրապետյանի «մարդը»: Մասնավորապես՝ Քոչարյանը տարիներ առաջ տված հարցազրույցներից մեկում նշել էր բառացիորեն հետևյալը՝ «Ռուբեն Հայրապետյանը իմ ընկերն է, եւ ինքը Հրանտ Մաթեւոսյանի տանը ինձ հետ միասին միշտ եղել է ցանկալի հյուր, որովհետեւ Հայաստանում շատ քչերը գիտեն, որ Հրանտ Մաթեւոսյանի առողջական խնդիրների անմիջական լուծման պատասխանատվությունը Ռուբեն Հայրապետյանը վերցրել է իր վրա: Ռուբեն Հայրապետյանը` որպես իմ ընկեր, ինձ եւ իմ ընտանիքին էլ է շատ անգամներ օգնել, եւ մեր հակասությունները չեն ազդել եւ չեն կարող ազդել մեր ընկերության վրա»: Այսօր, ինչպես երևում է, այդ «ընկերության» վրա ազդել են քաղաքական նպատակահարմարությունները:
 
Հայրապետյանի հայտարարությունը կոտրում է իշխանությունների կողմից պնդվող ևս մեկ միֆ. այն, որ վերևից իրավապահ համակարգին հրահանգներ չեն իջեցվում: ՀՖՖ նախկին նախագահը ուշագրավ հայտարարություն է արել նաև կապված ԲՋՆԻ գործարանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Ռուբեն Հայրապետյանը, մասնավորապես, ներկայացրել է ՊԵԿ-ից վերցված տեղեկանք, համաձայն որի՝ Բջնի գործարանի նախկին սեփականատեր Խաչատուր Սուքիասյանը, գործարանը աշխատեցնելով մոտ 4 տարի, առհասարակ հարկ չի մուծել: Բայց ինչպես ասում են՝ սա դեռ ամենը չէ. Սուքիասյանին պատկանելու ողջ ընթացքում մուծվել է գրեթե այնքան հարկ, որքան Հայրապետյանը մեկ տարվա ընթացքում: Նման հայտարարությունից հետո վարչապետ Փաշինյանը առնվազն պետք է շտապ հանձնարարի ստուգումներ անցկացնել գործարանում` Սուքիասյանին պատկանելու ժամանակահատվածում տարիներով և՛ չմուծված, և՛ մուծված չնչին հարկերի մասով և միայն դրանից հետո գործարանը Սուքիասյանին վերադարձնելու մասին մտածի:
 
Հայրապետյանի ևս մեկ հայտարարության հետքերով պատկան մարմինները պարտավոր են մանրակրկիտ ստուգումներ նախաձեռնել: Խոսքը՝ ՀՖՖ գործկումում ստեղծված իրավիճակի մասին է, որի մասին բարձրաձայնեց Հայրապետյանը: Հայրապետյանի խոսքով՝ երկու թեկնածուներն էլ ֆեյք են: «Պատգամավոր Արեն Մկրտչյանն իրավունք չունի գործկոմի անդամ առաջադրվելու, Նիկողոսյան Արմենը իրավունք չունի ՀՖՖ նախագահի թեկնածու առաջադրվելու, որովհետև վերջին 5 տարվա մեջ անընդհատ չի զբաղվել ֆուտբոլով: Մելիքբեկյան Արմենը նույնպես իրավունք չունի ՀՖՖ նախագահ լինելու»,- հայտարարել է Հայրապետյանը: Արմեն Նիկողոսյանի մասով Հայրապետյանը փաստացի հանցագործության մասին ևս մեկ հաղորդում տվեց՝ պնդելով, որ ինքն է հեռացրել վերջինիս պաշտոնից՝ ֆեդերացիայի փողերը յուրացնելու և վատնելու համար: Այս դրվագը ևս պետք է դառնա իրավապահների ուսումնասիրության առարկա: Ոչ թե իրավապահների, այլ այս անգամ հանրության ուշադրության պետք է արժանանա նաև այն հանգամանքը, որի վրա հատուկ ակցենտ արեց ինքը Հայրապետյանը. այն է, որ Իմ Քայլի հիմնադրամից բազմաթիվ անգամ դիմել են իրեն՝ հիմնադրամի համար գումար ուզելով: Ընդամենը մի քանի ամիս առաջ Փաշինյանը, խոսելով Նոր Հայաստանում գործող հիմնադրամների մասին, հայտարարել էր, որ դրանք նախկին օլիգարխներից և օդիոզ դեմքերին երբեք որևէ գումարային պահանջ չեն ներկայացրել:
 
Ընդհանրապես, պետք է փաստել, որ անկախ նրանից, թե ինչում է մեղադրվում Հայրապետյանը, անկախ նրանից ինչ որոշում կկայացվի և կձերբակալեն նրան, թե ոչ՝ իր հարցազրույցում ՀՖՖ նախկին ղեկավարը շոշափեց մի շարք արատավոր երևույթներ, որոնք ի հեճուկս իշխանությունների հավաստիացումների, ինչպես երևում է, այսօր էլ են առկա Նոր Հայաստանում, և եթե օրենքի առջև բոլորը իսկապես հավասար են, ինչպես պնդում էր հեղափոխության կարգախոսներից մեկը, ապա վարչապետ Փաշինյանից և իրավապահ համակարգից շատ կոնկրետ քայլեր են ակնկալվում վերը նշված բոլոր հարցադիմումների մասով...
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հաղթանակը պետք է վաստակել նաև խելքով. զոհված կամավոր Սևակի վերջին տեսաուղերձը (տեսանյութ) Ֆրանսիացի պատգամավորները կմեկնեն Արցախ «Այդ ո՞ր օրվանից է Ղարաբաղը Ադրբեջանի տարածք. այնտեղ միշտ եղել են հայեր, հայեր և դարձյալ հայեր». Սոլովյով (տեսանյութ)«Ուշ ընթրիք զորամասում». Արարատի մարզպետն Արցախում է (լուսանկար)Արցախցի Բաղդասարյանների աղջիկն է. հայրն առաջնագծում է. Արմեն Մուրադյան (լուսանկար) Ռազմաճակատում զոհվել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դասախոս Գագիկ Ավետիսյանը Արդեն 10 օր է՝ գտնվում եմ Արցախում. Ռոմանոս ՊետրոսյանԱմերիկյան «BGR Group» լոբբիստական ընկերությունը խզել է կապերը Թուրքիայի հետ Այսօր Փարիզը կրկին հայկական էրՀումանիտար օգնություն Կիպրոսի հայկական համայնքից «Հաղթելու ենք, չկասկածեք». ավագ լեյտենանտ Վարդան Վարդանյան (տեսանյութ) Ադրբեջանի ՊՆ-ին պատկանող 1 և 2 քաղաքացիական բեռնատար ինքնաթիռ է անցել Վրաստանի տարածքով Արցախի շուրջ 90,000 բնակիչներ լքել են իրենց բնակավայրերն ադրբեջանական հարձակումների պատճառով. ԱՀ ՄԻՊՔաղաքացին COVID-19-ի թեստ է կեղծել զինծառայությունից խուսափելու համար. ԱԱԾ նոր բացահայտումը Մարտունու շրջանում թշնամին մի քանի անգամ դիվերսիոն գրոհներ է ձեռնարկել, բայց հետ է շպրտվել Բաքվում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է առևանգման և ահաբեկչության վտանգի մասին Արծրուն Հովհաննիսյանը քարտեզ է ներկայացրել՝ մարտերի ընթացքի վերաբերյալ «Կյանքերը փրկվում են միասնությամբ». Արցախում վիրավորված մեր հերոսները կոչ են անում դիմակ կրել (տեսանյութ)Արցախի ԱԳՆ-ն դիմել է ԿԽՄԿ-ին` Ադրբեջանում տարածված տեսանյութերի կապակցությամբ Որոշ տեղերում հակառակորդը ունեցել է նահանջ. խոցվել է մի քանի միավոր ավտոմոբիլ և զրահատեխնիկաԱյսօր՝ առավոտից, նորից սկսել են մարտական գործողությունները. Արծրուն ՀովհաննիսյանԱրծրուն Հովհաննիսյանի ասուլիսը․ ուղիղՀՅԴ Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի կողմից կատարված աշխատանքները. ամփոփագիրԷրդողանը կանխատեսել է Եվրոպայի վախճանը Արսեն Թորոսյանն այցելել է մարզային բժշկական կենտրոններ, որոնք զբաղվում են վիրավորների բուժմամբ։Այս պատերազմը կմտնի 21-րդ դարաշրջանի դասագրքերի մեջ որպես հայերի քաջության և ռազմարվեստի բացառիկ օրինակ. Արման Վարդանյան (տեսանյութ) Ֆրանսիան հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին Ադրբեջանցիներն տիրանում են սոցիալական ցանցերի հայկական օգտահաշիվների գաղտնաբառերին ու կառավարում այդ էջերը. ՄԻՊ Արցախի միջազգային «թիկունքը». ովքե՞ր են կանգնել հայ ժողովրդի կողքինԶոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետՄենք ձեզ հպարտ, հաղթանակած, հզոր, արդար եւ ծաղկուն հայրենիք ենք պարտք. Աննա ՀակոբյանՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցված թշնամական հերթական անօդաչուն«Ես քվեարկել եմ Թրամփ անունով մի տղայի օգտին»․ Դոնալդ Թրամփը վաղաժամ քվեարկել է նախագահական ընտրություններում (տեսանյութ) Ռուս լրագրողները ներկայացրել են «Անկոտրում Արցախ» վավերագրական ֆիլմը (տեսանյութ) Գվատեմալայի Սայասչե քաղաքի ավագանին ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունըՀրթիռակոծվել է Մարտունին ու Թաղավարդ համայնքը, ավիացիայի կիրառմամբ ռմբակոծվել է Մարտակերտը Իրանը զինտեխիկա է տեղակայում Ադրբեջանի հետ սահմանին. AzarihaԼիտվայի հայերը քայլերթ են կազմակերպել` դատապարտելով Արցախի դեմ ադրբեջանաթուրքական հարձակումըԱլիևը թվարկել է այն երկրները, որտեղից Բաքուն զենք է ձեռք բերում․ Le Figaro Մարտունի քաղաքը օրվա ընթացքում հակառակորդի կողմից մի քանի անգամ ռմբակոծվել է «Հրադադարի օրը մտել է փոսի մեջ` վիրավորներին դուրս բերելու, հենց այդ պահին արկն ընկել է փոսի մեջ»Գնիր նկար, օգնիր բանակին․ երեխաների կազմակերպած ակցիան` հանուն բանակի (տեսանյութ) ՀՀ ոստիկանությունը անցել է ուժեղացված ծառայության (տեսանյութ) Էրդողանը Մակրոնին խորհուրդ է տվել դիմել հոգեբույժի օգնությանըՊատերազմի առաջին օրերից մինչ այսօր «Շենգավիթ» ԲԿ-ում ծնվել է 15 արցախցի փոքրիկ (լուսանկարներ) «Ոտքի կանգնեք տիկնայք և պարոնայք համայն աշխարհի». ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանը հանդես է եկել երաժշտական ուղերձով«Մենք մեր հողն ենք պաշտպանում». հայրենիքի պաշտպանության առաջնագծում (տեսանյութ) Հայաստանին համակարգչային տոմոգրաֆի սարք է նվիրաբերվել «Որդուս եմ տվել ու է՛լ չեմ զիջի ոչինչ առավել». Արցախում զոհված զինծառայող Հայկ Հովհաննիսյանի մոր կոչը «ԱՄՆ-ից ստացված ուղերձները հուսադրող են». Մնացականյանը հյուրընկալվել է «Ատլանտյան խորհրդի» կողմից կազմակերպված վեբինարին
Ամենադիտված