Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գալիս է Երևան ՀՊՏՀ–ում ժամանակավորապես դադարեցվում է ուսումնական գործընթացը Արսեն Ջուլֆալակյանի պատգամավորական մանդատը կփոխանցվի Նարեկ Ղահրամանյանին․ ԿԸՀ Խաժակյանը Խաժակյան չէր լինի, եթե չփորձեր պարզ փաստերը խեղաթյուրել. խոսնակ Հրդեհ՝ Երևանի Հովսեփ Էմինի թիվ 5 շենքի տանիքում․ բնակիչները տարհանվել են Արդեն 2-րդ օրն է՝ ՀՊՏՀ ապօրինի ղեկավարությունը դասաձախողումներ է կազմակերպում. Ռուբեն Հայրապետյան ԱՄՆ-ում ոստիկանները 11 անգամ կրակել են աուտիզմով հիվանդ 13-ամյա երեխայի վրա (տեսանյութ) ՀՀԿ-ն կմիանա՞ ընդդիմադիր եռյակի հանրահավաքին ՀՀԿ տատիկը Փաշինյանի մասին բանաստեղծություն է գրել (տեսանյութ) Իսրայելի ներկայացուցիչն Էրդողանի ելույթի ժամանակ լքել է ՄԱԿ-ի դահլիճը 

«Ես որպես Գեւորգ Կոստանյան, պահանջատեր եմ լինելու այս գործի ամբողջական եւ սպառիչ բացահայտմանը». «Հրապարակ»

Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ողբերգական ու անհասկանալի պայմաններում մահվան լուրը կայծակնային արագությամբ տարածվեց համացանցում։ Նույն արագությամբ էլ սկսեցին վարկածներ շրջանառվել՝ ինքնասպանությո՞ւն էր, թե՞ սպանություն, ո՞ւմ էր ձեռնտու Սերժ Սարգսյանի կողմից 2016 թ․ ԱԱԾ տնօրեն նշանակված ու հեղափոխությունից հետո պաշտոնից զրկված Կուտոյանի մահը։ Նրա դին հայտնաբերել են Պարույր Սեւակի փողոցի շենքերից մեկում գտնվող իր բնակարանում, կողքին եղել են կոնյակի դատարկ շիշ եւ անձնական զենքը։ Նախնական տեղեկությամբ՝ կրակոցն արձակվել է հենց այդ զենքից եւ կրակվել է, սկզբում ասացին՝ բերանի խոռոչից, ապա պարզվեց՝ քունքին։ Այսինքն՝ շատ նման է ինքնասպանության։ Մյուս կողմից՝ պատերի վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր, իսկ բնակարանում էլ՝ տասնյակ պարկուճներ, ինչից ենթադրություններ արվեցին, որ կատարվածը սպանություն է։
 
Թե ինչ է եղել իրականում, ցույց կտա քննությունը, եթե, իհարկե, կամք դրսեւորվի՝ ճշմարտությունը բացահայտելու։
 
Կուտոյանի մահվան թեմայով մենք երեկ զրուցեցինք ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ, որն այս պահին երկրում չէ՝ Մոսկվայում է, եւ գտնվում է հետախուզման մեջ։ Կոստանյանը Կուտոյանի հետ մտերիմ հարաբերություններ է ունեցել։ Ժամանակին ինքը, Գեորգի Կուտոյանը եւ Գեւորգ Մհերյանը եղել են Սերժ Սարգսյանի օգնականները։ Հետաքրքիր զուգադիպությամբ՝ Սերժ Սարգսյանի այս երեք օգնականներից միայն Կոստանյանն է այսօր ողջ․ 2009-ին Մհերյանը սպանվեց իր տան շքամուտքում, երեկ էլ Կուտոյանի կինը ամուսնուն հայտնաբերեց մահացած, իրենց բնակարանում։
 
«Ես խորապես վշտացած եմ, որովհետեւ մենք միայն մտերիմներ չէինք, մենք ընկերներ էինք եւ մենք շատ երկար տարիներ էինք ընկերություն անում։ Ես ապշահար վիճակում եմ եղել ամբողջ օրվա ընթացքում, որովհետեւ Կուտոյան Գեորգիին ես միշտ համարել եմ ու համարում եմ մեր երկրի լավագույն իրավաբաններից մեկը, նա շատ լավ գիտնական էր, լրջագույն պետական այր եւ պետական գործիչ»,- ասաց Գեւորգ Կոստանյանը։
 
Պարոն Կոստանյան, արդեն իսկ տարբեր վարկածներ են առաջ քաշվում՝ արդյոք ինքնասպանությո՞ւն էր սա, թե՞ սպանություն, Դուք՝ որպես իրավաբան, ի՞նչ կարող եք ասել։
 
Նախ քննության տվյալներին, բնականաբար, ես այս պահին դեռեւս չեմ տիրապետում, բայց համոզված եմ, որ նախաքննությունը պետք է ստուգի բոլոր հնարավոր վարկածները՝ անկախ քաղաքական նպատակահարմարության հանգամանքից՝ սպանությո՞ւն էր, ինքնասպանությո՞ւն էր, թե՞ ինքնասպանության հասցնել էր, կամ այլ վարկած կա գուցե։ Եվ գաղափարն այն է, որ նախաքննության մարմինը ոչ միայն պետք է հիմնավորի կոնկրետ վարկածը, այլեւ պետք է հիմնավոր եւ սպառիչ ձեւով հերքի բոլոր հնարավոր այլ վարկածները։
 
Ըստ տեղեկությունների՝ նրա դիակի կողքը հայտնաբերվել է կոնյակի շիշ, որը, ենթադրաբար, դատարկ է եղել, նաեւ իր անձնական օգտագործման զենքը, որից արձակվել է կրակոցը։ Բացի այդ, արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ պատերի վրա եղել են կրակոցների հետքեր, եւ հայտնաբերվել են մի քանի տասնյակ պարկուճներ։ Ըստ Ձեզ՝ մի քանի կրակոցի ու պարկուճի առկայության դեպքում հնարավո՞ր է ինքնասպանության վարկածը։
 
- Նախ հնարավոր է ցանկացած վարկած, եւ այդ բոլոր վարկածները պետք է ստուգվեն, ինչպես նաեւ պետք է ստուգվեն դեպքի վայրում հայտնաբերված պարկուճները՝ արդյոք դրանք նույն հրազենի՞ց արձակված պարկուճներ են, թե՞ այլ զենքի պարկուճներ են։ Այդ ամենի սպառիչ պատասխանը, ես համոզված եմ, որ քննությունը պետք է տա եւ տալու է։
 
Իսկ կա՞ նման պրակտիկա, որ ինքնասպանություն գործող անձը նախ մի քանի անկանոն կրակոց արձակի, հետո նոր իր վրա կրակի։
 
Դա պայմանավորված է լինելու գործի հանգամանքներով, վկաներ, եթե այդպիսիք կան, իրենց դիրքորոշումը կհայտնեն, այդ պահին հնարավոր անձանց շրջանակը, որոնք կպարզվեն, ովքեր վերջին ժամանակներում առնվազն առնչություն են ունեցել կամ հանդիպումներ են ունեցել, դատահոգեբանական փորձաքննությունը եզրակացություն կտա՝ կախված նրանից, թե ինչ հանգամանքներ են հայտնաբերվել, որովհետեւ ինքնին պարկուճների առկայությունը, ինքնին կոնյակի շշի առկայությունը դեռեւս սպառիչ բավարարություն չունեն ինքնասպանության վարկածը հիմնավորելու համար։ Այդ ամենը քննարկման առարկա է։ Գուցե ինքնասպանության հասցնելու մասին է խոսքը, դա էլ պետք է ստուգվի, գուցե այլ վարկածեր կան, պարկուճների պատկանելությունը տվյալ զենքի եւ այլ զենքերի, այդ կոնյակի՝ տարբեր անձանց կողմից խմելու հանգամանքները, որովհետեւ դեռեւս որեւէ մեկը չգիտի՝ այդ կոնյակն ի՞նքն է խմել, այլ անձինք է՞լ են եղել, թե՞ այլ անձ է եղել։ Համենայնդեպս, Կուտոյան Գեորգիին բոլոր ճանաչողները կարող են վստահաբար պնդել, որ շատ ամուր բնավորություն, պինդ հոգեբանություն ունեցող մարդ է եղել միշտ եւ շատ խիստ ու հավասարակշռված։
 
Պարոն Կոստանյան, ի՞նչ եք կարծում, ո՞ւմ կարող էր ձեռնտու լինել Կուտոյանի մահը։
 
Ես չեմ կարող եւ չեմ ուզում որեւէ հետեւություն անել, ես հետեւություն կանեմ բացառապես այն ժամանակ, երբ տեսնեմ գործի հանգամանքները, որովհետեւ ես՝ ինքս էլ բազմաթիվ պարզելու հարցեր ունեմ ու վստահ եմ՝ կպարզեմ։ Համենայնդեպս, ես՝ որպես Գեւորգ Կոստանյան, պահանջատեր եմ լինելու այս գործի ամբողջական, հիմնավոր եւ սպառիչ բացահայտմանը, եւ եթե քննության արդյունքներն ինձ անձամբ չբավականացնեն, ես ապագայում էլ եմ լինելու պահանջատեր։ Եվ ես պահանջատեր եմ լինելու անկախ ամեն ինչից ու մինչեւ ես համոզված չլինեմ Գեորգի Կուտոյանի մահվան իրական պատճառների մեջ եւ համոզմունք չունենամ նրա մահվան հանգամանքների ամբողջականության հարցում, ամբողջ կյանքում հետեւողական եմ լինելու դրանց պարզման ուղղությամբ եւ ոչ միայն Կուտոյանի մասով, այլեւ Հայկ Հարությունյանի։
 
Քանի որ ասացիք՝ ընկերներ եք եղել, վերջին շրջանում նրա հետ հանդիպե՞լ եք, զրուցե՞լ եք։
 
Զրուցել եմ մոտ մեկ ամիս առաջ։
 
Ինչպիսի՞ն էր նրա հոգեբանական վիճակը, ի՞նչ կարող եք ասել նրա հետ զրույցներից։
 
Հիմնականում մասնագիտական հարցերի շուրջ ենք քննարկումներ ունեցել, որեւէ այլ բան ես չեմ ուզում քննարկման առարկա դարձնել։
 
Ըստ Ձեզ՝ կարո՞ղ էր Կուտոյանի մահվան դեպքը կապ ունենալ Մարտի 1-ի գործի հետ, հատկապես, որ մի քանի ամիս առաջ էլ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին կասկածելի հանգամանքներում գտան մահացած, եւ դարձյալ վարկածներ շրջանառվեցին, որ պատճառը Մարտի 1-ի գործն է եղել։
 
Ես, ինչպես արդեն ասացի, հետեւություններ դեռ չեմ ուզում անել, երբ որ որոշակի հանգամանքներ գործի նյութերից ինձ հայտնի կդառնան, ես իմ հետեւությունը կանեմ եւ, ինչպես արդեն ասացի, ցանկացած պարագայում ընդմիշտ հետեւողական եմ լինելու այս հարցին։
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պրեմիերա․ «Project LA» եւ Գոռ Սուջյան - «Սուտ երդումներ»Կալիֆորնիայի «մանուշակագույն ժամը» (լուսանկարներ)Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գալիս է Երևան Աղդամը իմ հայրենիքն է․ Ալեն ՍիմոնյանԲրայանտի այրին դատական ​​հայց է ներկայացրել ուղղաթիռի կործանման վայրից լուսանկարներ հրապարակելու կապակցությամբՀՊՏՀ–ում ժամանակավորապես դադարեցվում է ուսումնական գործընթացը Արսեն Ջուլֆալակյանի պատգամավորական մանդատը կփոխանցվի Նարեկ Ղահրամանյանին․ ԿԸՀ Պայթյունի սպառնալիքի պատճառով Էյֆելյան աշտարակը փակվել է․ Sete Խաժակյանը Խաժակյան չէր լինի, եթե չփորձեր պարզ փաստերը խեղաթյուրել. խոսնակԽավի Մարտինեսը որոշել է հեռանալ Մյունխենի «Բավարիայից»․ BildԱյս տարվա օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով. ՊԵԿ ՀՅԴ ներկայացուցիչները ՌԴ դեսպանի հետ քննարկել են ներքաղաքական զարգացումներին մասին հարցեր Նավալնին դուրս է գրվել հիվանդանոցից Վանաձորում փախցրած մեքենան հայտնաբերվել է Գյումրիում. փախցնողը նախկինում դատապարտված է եղել Հրդեհ՝ Երևանի Հովսեփ Էմինի թիվ 5 շենքի տանիքում․ բնակիչները տարհանվել են Յոսեմիթե ազգային պարկը ԱՄՆ-ում (լուսանկարներ)Արդեն 2-րդ օրն է՝ ՀՊՏՀ ապօրինի ղեկավարությունը դասաձախողումներ է կազմակերպում. Ռուբեն Հայրապետյան ԱՄՆ-ում ոստիկանները 11 անգամ կրակել են աուտիզմով հիվանդ 13-ամյա երեխայի վրա (տեսանյութ) Զույգը, որը երբեք չի օգտագործում հակաբեղմնավորիչներ, սպասում է 16-րդ երեխային. նրանք երեխաներին համարում են Աստծո պարգևներ (լուսանկարներ)ՀՀԿ-ն կմիանա՞ ընդդիմադիր եռյակի հանրահավաքինՀՀԿ տատիկը Փաշինյանի մասին բանաստեղծություն է գրել (տեսանյութ) Վթար Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին Իսրայելի ներկայացուցիչն Էրդողանի ելույթի ժամանակ լքել է ՄԱԿ-ի դահլիճը Նոր պաշտոնանկություն՝ Փաշինյանի որոշմամբ Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղում արձանագրվել է ապօրինի որսի դեպք Ջղաձգված կանայք հերթական «խալաստոյ» արշավն են սկսել իմ դեմ․ Նաիրա ԶոհրաբյանՍամվել Ալեքսանյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին Կադաստրի կոմիտեում կորոնավիրուսից երկու աշխատակից է մահացել Էքստեռն ավարտական քննությունների 3-րդ քննաշրջանը՝ հոկտեմբերի 15-ից COVID-19-ի շրջանում տեսակցություններն արգելված են․ զինվորները տեսաուղերձ են հղել «Պատգամավորները ֆինանսավորում են բնապահպաններին, որ խանգարեն Ամուլսարի աշխատակիցներին»ԲԴԽ-ն՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունը հետաձգելու մասին Լուկաշենկոն ստանձնեց Բելառուսի նախագահի պաշտոնը Քաղաքապետին սպասարկող մեքենան շուրջ 6 ամիս վազք չի կատարել` ունենալով հրամանագրված վարորդ․ Դավիթ Խաժակյան «Պուտինին չես խաբի»․ Ալեքսեյ Նավալնին նոր լուսանկար է հրապարակելՆոյեմբերի 16-ից 20-ը ՀՀ տարածքում անցկացվելու է «Շանթ-2020» զորավարժությունը «Դու իմ կյանքը վերածել ես սիրո ու երջանկության ճամփորդության». Նունե Եսայանի շնորհավորանքն Ավո ԽալաթյանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստը հետաձգվեց «Մանկան տան» սաներին ֆիզիկական, հոգեկան ցավ պատճառելու գործով 3 անձի մեղադրանք առաջադրվեց Կոմերցիոն կահույք՝ արտադրված Հայաստանում Իշխանությունը հապաղելու իրավունք ուղղակի չունի, հակառակ դեպքում հետևանքները կարող են անդառնալի լինել․ Տիգրան Աբրահամյան Սպասեք 3-4 ժամ. Հրայր Թովմասյանը ժամանեց Սահմանադրական դատարան Մենք առ 2020 թվականի հունիսի 26-ը ՍԴ ճգնաժամ չենք ունեցել․ Արևիկ ՊետրոսյանԻնձ համար 9 դատավորներն էլ կարող են հավակնել թե′ նախագահի, թե′ փոխնախագահի պաշտոնում․ Շաթիրյան«Տարբեր ոլորտներում ձախողումների պատճառը պաշտոնյաների անփորձությունն ու անփույթ գոծելաոճն է» Հայերենն ու հայագիտությունը կդասավանդվեն օտարերկրյա 10 ուսումնական հաստատություններումԳուցե Վայոց Ձորի մարզպետարանը պատասխանի Էրդողանին․ Աշոտյան ՌԴ մեկնել ցանկացողները գիշերել են Կառավարության շենքի դիմացԱրսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը
Ամենադիտված