ԱԺ քննարկեց հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ծովինար Վարդանյանի թեկնածության հարցը Տավուշում ծառն ընկել է «Opel»-ի վրա և միակողմանի փակել ավտոճանապարհը Հետախուզվում է Տարոն Ավետիսյանը Ովքեր են ներկայացնելու ՀՀ-ն աշխարհի գավաթում Կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ընդլայնված կազմով հանդիպումը Գերմանիան 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ կտրամադրի, գումարը կուղղվի մասնավոր հատվածին. համաձայնագիրն ԱԺ-ում է Ուկրաինայում հակամարտությունը չի ավարտվի 2024 թվականին և կարող է տարածվել տարածաշրջանում. Թուրքիայի ԱԳՆ Պետք է ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետը հանդիպում է այդ հատվածներում ապրող մարդկանց հետ Մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ․ Նիկոլ Փաշինյան ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս Ստոլտենբերգ 

Արցախի ՄԻՊ-ը Բաքվում հայերի ջարդերը համարում է ցեղասպանություն

Հասարակություն

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը 1990թ. հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կազմակերպված և իրականացված հայերի ջարդերը ցեղասպանություն է համարում: Այս մասին Բեգլարյանն ասաց հունվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովում կազմակերպված Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված համատեղ հատուկ նիստի ընթացքում:

«Կարող ենք արձանագրել, որ Բաքվի հայերի ջարդերը ադրբեջանահայության էթնիկ զտման վերջին ծանր հարվածն էր: Իմ և տարբեր փորձագետների հետազոտությունները և գնահատականը ցույց են տալիս, որ ադրբեջանահայության կոտորածներն ու բռնագաղթը համապատասխանում է ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու պատժելու մասին» կոնվենցիայով ցեղասպանության հանցագործության սահմանմանը: Այդ պատճառով մենք հանգիստ կարող ենք ասել, որ ցեղասպանական գործողություններ են տեղի ունեցել»,- ասաց Բեգլարյանը:

Արտակ Բեգլարյանը նշեց, որ միանշանակ է, որ Ադրբեջանի իշխանություններն են եղել ջարդերի կազմակերպիչը:

«Բազմաթիվ ապացույցներ կան, որ հենց իշխանությունները աջակցել են կազմակերպիչներին՝ Ադրբեջանի ժողովրդական ճակատին, և՛ ակտիվ կազմակերպչական գործողություններով, և՛ իրավապահ ու առողջապահական համակարգերի անգործությամբ: ԽՍՀՄ իշխանություններն էլ իրենց պատասխանատվության բաժինն ունեն մի քանի օրվա անգործության կամ թողտվության պատճառով, այլապես Բաքվի ջարդերն այդ մասշտաբները չէին ունենա»,- նշեց նա:

Երեսուն տարի առաջ՝ 1990թ. հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում դաժան սպանդի զոհ դարձան և բռնի տեղահանվեցին տասնյակ հազարավոր հայեր: Հայերի նկատմամբ 6 օր դրսևորված վայրագություններից հետո շուրջ 250 հազար հայ բնակիչ ունեցող քաղաքը հայաթափվեց: Տեղի ունեցած ջարդերը կազմակերպվել էին Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) կողմից, իսկ իշխանությունները հովանավորում էին դրանք:

Ադրբեջանում հակահայկական հիստերիայի ալիք բարձրացել էր դեռևս 1988թ. դեկտեմբերի վերջին և 1989-ի հունվարի սկզբին: 1990-ի հունվարի 13-ին բազմահազարանոց հանրահավաքից հետո ամբոխը խմբերի բաժանված, նախանշված հասցեներով ներխուժել է հայերի բնակարանները և սկսել ծեծ ու բռնարարքներ, մարդկանց դուրս նետել պատուհաններից, սպանել երկաթե ձողերով ու դանակներով, բռնաբարել կանանց, շատերին ողջակիզել: Ջարդերը շարունակվել են 6 օր:

Կարգուկանոնը վերականգնելու պատրվակով միայն հունվարի 19-ին, երբ վտանգվել է խորհրդային իշխանությունը Բաքվում, Միխայիլ Գորբաչովը հրամանագիր է ստորագրել Բաքվում արտակարգ դրություն մտցնելու մասին: Զինված դիմադրության ժամանակ սպանվել են մեկ տասնյակից ավելի գրոհայիններ, շատերը ձերբակալվել են:

Փաստերը թաքցնելու և դրանք չբարձրաձայնելու պատճառով հնարավոր չի եղել հաշվել Բաքվում սպանված և ջարդերի հետևանքով մահացած հայերի ստույգ թիվը, սակայն, ըստ տարբեր տվյալների՝ 1988-1990թթ. այն հասնում է առնվազն 500-600-ի: Հայերի ջարդերը և նրանց դեմ բռնաճնշումները շարունակվել են նաև 1990 թ. հունվարից հետո՝ հանգեցնելով Ադրբեջանի հայաթափման:

Չնայած Ադրբեջանի ժխտողական քաղաքականությանը, Բաքվում և ավելի վաղ՝ 1988թ. փետրվարի վերջին Սումգայիթում, ինչպես նաև Կիրովաբադում (Գյանջա) հայերի դեմ իրականացված ջարդերը և բռնությունները դատապարտել են մի շարք միջազգային կառույցներ, կազմակերպություններ: Հայերի նկատմամբ իրականացված ջարդերը 1988, 1990 և 1991թթ. ընդունած բանաձևերում դատապարտել է Եվրոպական Խորհրդարանը: Փաստն արձանագրել և դրա հետևանքների մասին 2002թ. խոսել է ԱՄՆ փախստականների հարցերով հանձնաժողովի նախագահ Բիլ Թերիքը:

Ականատեսների վկայությունները, ինչպես նաև նշված բանաձևերը ցույց են տալիս, որ, մասնավորապես, Բաքվում և Սումգայիթում հայերի դեմ իրականացված գործողությունները կրել են կազմակերպված բնույթ, կամ առնվազն իրականացվել են Ադրբեջանի իշխանությունների թողտվությամբ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մասկը հայտնել է, որ դեպրեսիաների պատճառով՝ կետամին է օգտագործումԱԺ քննարկեց հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ծովինար Վարդանյանի թեկնածության հարցըՏավուշում ծառն ընկել է «Opel»-ի վրա և միակողմանի փակել ավտոճանապարհըՇինարարական աշխատանքներ են ընթանում Օձունի խաչմերուկում Հետախուզվում է Տարոն Ավետիսյանը ԵՄ դիտորդները ՀՀ-ում են, բայց Տավուշում սպառնում են նոր պատերազմով և նոր օկուպացիայով. Մանուկյան Փլուզում Ճամբարակ քաղաքումԱռատ ձյան պատճառով Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի ենՈվքեր են ներկայացնելու ՀՀ-ն աշխարհի գավաթումԿառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ընդլայնված կազմով հանդիպումըՀՀ կենտրոնական բանկը պարզաբանումներ է տարածել «Միր» քարտերի շրջանառության վերաբերյալ Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ2024 թ. փետրվարին 431 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀՀ օրենքի պահանջների խախտում Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում ամփոփվել են 2023 թվականի աշխատանքները Գերմանիան 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ կտրամադրի, գումարը կուղղվի մասնավոր հատվածին. համաձայնագիրն ԱԺ-ում էՈւկրաինայում հակամարտությունը չի ավարտվի 2024 թվականին և կարող է տարածվել տարածաշրջանում. Թուրքիայի ԱԳՆԳողությունը կատարել էր 28-ամյա համագյուղացինՄարտի 21-ին մոտենում է հաջորդ ցիկլոնըՓաստացի, այսօր Հայաստանին և հայ ժողովրդին պատերազմով սպառնում են երկու հոգի՝ Ալիևը և Փաշինյանը. ՀայրապետյանՊետք է ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետը հանդիպում է այդ հատվածներում ապրող մարդկանց հետՆշվել է աշխարհի ամենակեղտոտ օդ ունեցող մայրաքաղաքը Մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ․ Նիկոլ Փաշինյան33-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր կնոջըՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս ՍտոլտենբերգԻնչպես կանխարգելել երիկամի քաղցկեղը․ ԱՆ խորհուրդներըՔԿ հերթական քննչական բաժինը վերանորոգված վարչական տարածք ունի․ բացմանը մասնակցել է ՔյարամյանըԻսպանական ակումբներից մեկը հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններովՔննարկվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը ՀՀ նախագահը շնորհավորել է ՊուտինինՉինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա՝ բանակցելու. PoliticoԿատարի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղարԱկնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. ՓաշինյանԻնչու՞ Բաքուն Տավուշի գյուղերի հարցը 15 տարի առաջ չէր ներկայացնում, գիտի` ինչ իշխանություն է իր առջև Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներումԱմոթ է՝ ունենք խոնարհված եկեղեցիներ ու ավերված բերդեր, այս 34 տարիներին քանի՞սն ենք վերականգնելՎարչապետ Փաշինյանը եւ Յենս Ստոլտենբերգը հանդես են գալիս հայտարարություններով Գորիս-Կապանի հանձնումից հետո Սյունիքի խոցելիությունը մեծացավ, նույնը կլինի Տավուշում«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնիցՌուսաստանը կանգ չի առնի, հաջորդը մենք կլինենք. ՄիշելՀՀ ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ Պետական տուրք կսահմանվի ավիացիոն ոլորտի որոշ ծառայությունների համար Խոսքը հայկական գյուղերին չի վերաբերվում. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցըՏավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. ԹաթոյանԶախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը «պատերազմ սկսվելու» հավանականության մասինՄարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Որտեղի՞ց լինի ՀՀ, երբ երկրին դավաճանածը գյուղացուն համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները մարտի 19-ին
Ամենադիտված