Դաղստանի Կիզլյար քաղաքում խմելու ջրից թունավորվածների թիվը հասել է 133-ի, գրում է gazeta.ru-ն՝ առողջապահության նախարարությանը հղումով:
Բոլոր հոսպիտալացվածներին դրվել է «աղիքային սուր վարակ» ախտանիշը: Նրանցից 70-ը երեխաներ են: Բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության:
Ներկայում ջրի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է: Դեպքի առնչյությամբ հարուցվել է քրեական գործ: