00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Պուտինը մերժել է Էրդողանին՝ Սիրիան բաժանելու հարցում «Գանձասար-Կապանը» 5 գոլ է խփել կատալոնական թիմին Դիլիջան քաղաքի «Շլորկուտ» կոչվող հանդամասում այրվել է 5000 քմ խոտածածկույթ Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 37-ամյա վարորդը մահացել է ԱԳ փոխնախարարը և ԱՊԼ պաշտոնյան կարևորել են քաղաքական երկխոսության ակտիվացումը Բենզինի շուկայի նոր անունները. ովքեր են մուտք գործել «յուղոտ» շուկաԻրանում նոր կորոնավիրուսի վարակակիրների քանակը հասավ 18-ի «Երևան» ֆուտբոլային ակումբն այլևս հանդես չի գա ՀՀ Բարձրագույն խմբում Դավիթ Յուրչենկոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում Թուրքիայի տուրիստական բիզնեսն անհանգստացած է Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումից. փորձագետ

Նիդերլանդների ԱԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունվարի 23-ին հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի հետ: Հանդիպման սկզբում Նիդերլանդների ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանին է փոխանցել Երևանում Նիդերլանդների Թագավորության դեսպանություն բացելու վերաբերյալ պաշտոնական դիմումը, ինչին ի պատասխան՝ ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի՝ Հայաստանում ներկայացուցչություն հիմնելու որոշման համար: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ հավելելով, որ այցի օրն առավոտյան Ստեֆ Բլոկի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Սուրբ նահատակների հիշատակին

«Ողջունելով իր գործընկերոջը՝ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես, նշեց. «Սա Նիդերլանդների արտաքին գործերի նախարարի առաջին այցն է Հայաստան: Մենք ականատեսն ենք մեր երկկողմ հարաբերություններում դրական դինամիկայի արձանագրմանը: Ունենք շատ լավ երկկողմ օրակարգ, որը ներառում է տարբեր ոլորտներ, մենք առևտրի ու տնտեսական ոլորտներում, քաղաքական երկխոսության առումով արձանագրել ենք լավ ցուցանիշներ: Այս այցը կոչված է ակտիվացնելու մեր երկխոսությունը. ակնկալվում է բարձր մակարդակի այցերի շարունակականություն: 

Մենք պատրաստակամ ենք ձևավորելու հարթակ մեր հասարակությունների, ժողովուրդների միջև տարբեր բնագավառներում սերտ համագործակցության համար, ինչպիսիք են՝ առևտրի, տնտեսության, մշակույթի, գիտության ոլորտները: 

Լինելով գրեթե երկու տարվա կառավարություն՝ մենք խիստ հետևողական ենք՝ շարունակելու բարեփոխումների գործընթացն ընտրությունների ընթացքում մեր հասարակությունից ստացած լայն մանդատի հիման վրա: Մեր ջանքերը ստանում են նաև միջազգային աջակցություն, ունենք ուժեղ հանձնառություն, լուրջ տրամադրվածություն՝ շարունակելու այս ուղղությամբ համագործակցությունը նաև մեր գործընկերների հետ: 

Ձեր այցը տեղի է ունենում այնպիսի ժամանակահատվածում, երբ ականատես ենք հետաքրքիր զարգացումների տարածաշրջանում և աշխարհում, ինչը նույնպես հանդիսանալու է մեր այսօրվա օրակարգի մաս: Ջերմորեն ողջունում եմ Ձեզ և ակնկալում եմ արդյունավետ քննարկում»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար Նիդերլանդների ԱԳ նախարար Ստեֆ Բլոկն ընդգծեց. «Ինձ համար սա մեծ պատիվ է, և ուրախ եմ լինել Նիդերլանդների առաջին ԱԳ նախարարը, ով այցելում է Հայաստան: Մենք խիստ հետաքրքրված ենք այստեղ տեղի ունեցող զարգացումներով և շատ ենք կարևորում այն առաջընթացը, որին ականատես ենք եղել այս տարիների ընթացքում»: 

Արտգործնախարարները գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Նիդերլանդների միջև տարբեր մակարդակներում առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ՝ ընդգծելով վերջինիս հետագա ամրապնդման ուղղությամբ քայլերի կարևորությունը, այդ թվում՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման միջոցով:

Առևտրատնտեսական համագործակցության համատեքստում արտգործնախարարներն ուղենշեցին առկա մեծ ներուժի լիարժեք կիրառման համար ձեռնարկվելիք քայլերը՝ որպես հեռանկարային ուղղություններ, ի թիվս այլոց, առանձնացնելով խելացի կրթության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության,  գյուղատնտեսության, բանկային ոլորտները:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ գործընկերությանը՝ երկուստեք արժևորվեց  Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը՝ որպես կարևոր գործիք Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացի խթանման և ԵՄ անդամ երկրների հետ հարաբերությունների կարգավորման համար: Այս համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծեց Հայաստանի համար՝ ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի առաջնային նշանակությունը: 

Իր նիդերլանդացի գործընկերոջը ներկայացնելով ժողովրդավարական հաստատությունների, իրավունքի գերակայության ամրապնդմանը, անկախ դատաիրավական համակարգի հաստատմանն ուղղված բարեփոխումների իրականացման գործընթացը՝ նախարար Մնացականյանը կարևորեց այդ օրակարգի առաջմղման ուղղությամբ միջազգային և տարածաշրջանային գործընկերների կողմից ցուցաբերվող աջակցությունը և առկա փորձագիտության արդյունավետ օգտագործումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց միջազգային և տարածաշրջանային հրատապության մի շարք հարցերի: Նախարար Մնացականյանը Ստեֆ Բլոկին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները և հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները։

Հանդիպման ավարտին Հայաստանի և Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով: 

Այցի օրն առավոտյան Ստեֆ Բլոկի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Այս թեմայով
Լրահոս
22 Փետ
Ուսուցչուհու և աշակերտի ինտիմ հարաբերությունների տեսանյութը հայտնվել է համացանցումՉափազանց խիտ մազերը երեխային աստղ են դարձրել (տեսանյութ)Պոզների արխիվային լուսանկարները գերել են համացանցի օգտատերերինՄոնթե Մելքոնյանին նվիրված փաստավավերագրական ներկայացում է պատրաստվում. Երևանի փոխքաղաքապետ Երգչուհի Վալերիան մտադիր է կուսակցություն ստեղծելԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին և մանկապարտեզների տնօրեններին Վիճաբանություն՝ Ryanair-ի օդանավում. հարբած ուղևորները սպառնում են բորտուղեկցորդուհուն (տեսանյութ)Տիգրան Մեծի այգում Ք.ա 2-րդ հազարամյակի ժայռապատկերներին վտանգ չի սպառնում. խոսնակՊուտինը մերժել է Էրդողանին՝ Սիրիան բաժանելու հարցում «Գանձասար-Կապանը» 5 գոլ է խփել կատալոնական թիմին Հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված ուժեղացված ծառայություն Նոր Նորքում (տեսանյութ) Արարատի մարզում բախվել են Ford Transit-ն ու ЗИЛ-ը. Ford-ը կողաշրջվել է «Հուսով եմ՝ այլևս հարցեր չեն լինի մեր ընկերության մասին». Անահիտ Սիմոնյանը՝ Լիլիթ Բասյանի հետ հարաբերությունների մասինՄերսման սրահի 42-ամյա աշխատակիցը բռնաբարել է 5-ամյա երեխայինԻրանում կորոնավիրուսը կարող է տարածված լինել բոլոր նահանգներում. Իրանի ԱՆ Նոր Նորքում գտնվող ավելի քան 4000 տարեկան ժայռապատկերները ոչնչացման վտանգի տակ են. ահազանգ«02.20.2020». Լիլուն ընտանեկան լուսանկար է հրապարակել Հնարամիտ գողը փորձել է փախչել ոստիկաններից՝ սավաններով իջնելով 12-րդ հարկից (տեսանյութ)Վրաստանի խորհրդարանի նախկին շենքը կվաճառվի Դիլիջան քաղաքի «Շլորկուտ» կոչվող հանդամասում այրվել է 5000 քմ խոտածածկույթ Նախագահական նստավայրում կայացել է ռուսական ռոմանսի երեկո՝ նվիրված Մեծ հաղթանակի 75-ամյակին Ryanair-ն ուսումնասիրում է Միլան-Երևան չվերթի ուղևորներին չգրանցելու հարցը Աղջիկն ստիպված է եղել լքել շոգեբաղնիքը՝ չափազանց սեքսուալ լինելու պատճառով (լուսանկար)Մարդիկ մտավախություն ունեն ՏԸՀ-ներում ՈՉ-ի կողմից ներկայացվելու դեպքում բախվել խնդիրների. Խաժակյան Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 37-ամյա վարորդը մահացել է Կարելիայի երկնքում հսկայական երկնաքար է լուսարձակել (տեսանյութ)Լիլիթ Մակունցը պատասխանել է Ռուբեն ՄելիքյանինՄերկելը, Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Թմրաշրջանառության դեպք է բացահայտվել (տեսանյութ)Ռազմիկ Աբրահամյանն ընդունել է իր մեղքը կաշառք տալու դրվագով Մոնիկա Բելուչին՝ «L'Officiel»-ի ֆոտոշարքում Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին ԱԱԾ-ն Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու միջնորդություն է ներկայացրել Անգլիայում 102-ամյա տղամարդը դուրս է քշել տուն թափանցած գողին «Ամոթ ձեզ, ծաղրածուներ» նորածիններին կորցրած մայրերը՝ Ռազմիկ Աբրահամյանին (տեսանյութ) ԱԳ փոխնախարարը և ԱՊԼ պաշտոնյան կարևորել են քաղաքական երկխոսության ակտիվացումը ՀՀ Գլխավոր դատախազությունում 2 տարվա ընթացքում 2 միլիոն 676 հազար դոլար պարգեւավճար է ստացվել Հայաստան-Եվրամիություն ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը կստորագրվի 2020թ. ընթացքում. Ռևազյան Քննիչը և դատախազն անհամաձայնություն ունեն Արա Բաբլոյանի կատարած արարքի որակի հետ կապված. ՀՔԾ պետ Բենզինի շուկայի նոր անունները. ովքեր են մուտք գործել «յուղոտ» շուկաԼուսաձոր համայնքի ղեկավարը կազմակերպել է ձևական աճուրդներ և հողատարածքներ վաճառել տարբեր անձանց (տեսանյութ)Ոստիկանությունը բացահայտել է պետությանը պատճառված 34 մլն դրամից ավելի վնաս հասցնելու դեպք (տեսանյութ) Գերմանական հայտնի օրաթերթը հոդված է հրապարակել Արմեն Սարգսյանի մյունխենյան ելույթի մասին Իրանում նոր կորոնավիրուսի վարակակիրների քանակը հասավ 18-ի «Երևան» ֆուտբոլային ակումբն այլևս հանդես չի գա ՀՀ Բարձրագույն խմբում Այցեր, որոնք դրական են ազդելու մեր երկրի, նրա հեղինակության վրա. Aravot.am Արազ Պապիկյանը՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ցեղասպանությունը ճանաչող նախագիծն Ուկրաինայի Գերագույն Ռադայում սպասում է հանձնաժողովի քննարկմանը Ատիպված եմ կրկին կարճ հիշեցնել այդ չարաբաստիկ շոուի հրապարակման ենթակա խիստ բացասական կողմերը. Աշոտյան Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավարը պատրաստվում է դիմել դատարան
Ամենադիտված
Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amԱռեղծվածային դեպք՝ Էջմիածնի դպրոցներից մեկում (տեսանյութ)«Այ սա էր մաստեր-կլասը». Արմեն Աշոտյանը տեսանյութով հիշեցրել է ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթըԺամանակին այդ մոլախոտերին ուղարկել եմ Օմար՝ դարձնելով կուռկուռի ձագ. Արթուր Ալեքսանյան «Պոպուլիզմը Մյունխենի համաժողովում չաշխատեց»Երեխայի միսը վերցրել էր բերանն ու գզում էր. թափառող շունը հարձակվել է երեխայի վրա (տեսանյութ)Վիտալի Բալասանյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասինՓաշինյանը Հայաստանում սահուն կարողանում է ստել, իսկ Ալիևի դիմաց ճշմարտությունը կմկմալով էլ չի կարողանում ասել. Իշխանյան Օրվա կադրը. Ինչպես է Ալիևը սպասում Փաշինյանին (լուսանկար)Խոստացել էի առանց որևէ բան թաքցնելու գրել և դա անում եմ սիրով. Ստյոպա Սաֆարյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amՈւզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն. Շմայսը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասինԳաղտնի նկարահանում․ ոստիկանապետը զրուցում է զենքով «Էրեբունի պլազա» մտած քաղաքացու հետ. Auroranews Աշնանը մահացած հայտնաբերած տղամարդը կապ չունի Հայկ Հարությունյանի հետ. Քննչական կոմիտեՏյումենում սպանել են հայազգի «քրեական հեղինակությանը» (տեսանյութ)Մոր կողմից խոշտանգման ենթարկված աղջիկը մահացել էՀայկո-Մկո զույգը տարիներ անց միավորվեց գրկախառնությամբ․ Մարությանը ծաղիկներ նվիրեց Արզումանյանին (տեսանյութ) «Ծնունդդ շնորհավոր, լա լա լա լա լա»
«Զվարթնոց օդանավակայանի անվտանգության աշխատակցի ոչ պատշաճ վերաբերմունքը ստիպեց հրապարակել այս լուսանկարը»Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Հայ զույգը սեռական հարաբերություն է ունենում Երևանի կենտրոնում (տեսանյութ)Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Դեպքի օրը բժիշկներն իրեն հայտնել են, թե իր երեխան տառապում է քաղցկեղով․ ինչ է պատճառաբանել «Բրաբուսի» վարորդըՍյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amՈվ է Երևանում 16-ամյա աղջկան խեղդամահ արած երիտասարդը (լուսանկարներ)Ուզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն. Շմայսը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասինԳաղտնի նկարահանում․ ոստիկանապետը զրուցում է զենքով «Էրեբունի պլազա» մտած քաղաքացու հետ. Auroranews Դեկտեմբերի 29- ին, 23.45 սեքսով չեն զբաղվում. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար)