Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին, ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը, ինչպես նաեւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը գոհունակություն է արտահայտել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ակտիվացման առիթով: Վարչապետը կարեւորել է նաեւ ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունների ի կատար ածումը՝ ը...
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է. «Ոչ թե ողորմելի լինելիության, այլ զարգացման և հզորացման ու թշնամու նկատմամբ գերակայության նպատակ հետապնդող գալիքի Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս՝ յուրօրինակ բանակային «կաստա», որի անդամ դառնալը պետք է լինի դժվար, բայց սոցիալապես ամենապատվաբեր և ամենաապահով կարգավիճակը։ Կիսազինվորական-կիսաբիզնեսմեն կամ, պատկերավոր ասած, այգեգործությունից ազատ ժամանակ և ոստիկանից պակաս սոցիալական ապահովության մակարդակ ...
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Կատարի վարչապետ, շեյխ Մուհամմադ Ալ Թանիի հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերի։ Պաշտոնական այցով Դոհայում գտնվող ՀՀ ԱԳ նախարարը շեյխ Մուհամմադ Ալ Թանիին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները։ Միրզոյանը շեշտել է, որ Կատարի հետ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան համահունչ է արաբական աշխարհի բոլոր երկրների հետ ՀՀ ինտենսիվ զարգացող փոխգործակցությանը։
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․ «New Day լրատվամիջոցի օպերատորի և Oragir.news-ի լրագրող Անի Ներկարարյանի նկատմամբ ոստիկանության ապօրինի ու անհամաչափ գործողությունները, լավագույնս ցույց են տալիս իշխանության վերաբերմունքը լրատվամիջոցների ներկայացուցիչների և լրատվամիջոցների նկատմամբ»:
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնությունում իր երրորդ արծաթե մեդալը նվաճելուց հետո առավել մոտիվացված է մոտենալու Փարիզի Խաղերին: «Երկրորդ ցատկս լավ չկատարեցի: Մրցումային առաջին օրը բացարձակ այլ ցատկ եմ կատարել: Եզրափակիչում իմ բարդ ցատկը կատարեցի, սակայն սխալներ կային: Գրեթե նույն սխալը կրկնվեց, ինչ որակավորման փուլում էր: Կարելի է ասել, որ հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար: Պարտվելուց հետո մեծ է ցանկությունը նորից հաղթել»,...
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ ««Աշխատավոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը պացիֆիզմն ու խաղաղության աբստրակտ քարոզն են»։ Սա շատ լավ գիտակցելով՝ տարիներ անց հենց Լենինը պիտի քարոզեր խաղաղասիրություն ու պատերազմի անհապաղ ավարտ, որպեսզի կարողանար բանվորների ու գյուղացիների միջոցով գրավել իշխանությունը, որպեսզի դրանից հետո էլ սկսի նոր պատերազմ Ռուսական կայսրությունից իր պատճառով պոկված տարածքները վերադարձնելու համար։ Այսօր Հայաստանում կապիտուլիանտն ու իր խմբավորումը ժողովրդական կորցրած աջակցություն...